Արագացում դեպի Մյանմա
վերադառնալ բովանդակությանըՓետրվարի սկզբին Մյանմայի խոշորագույն քաղաքում և նախկին մայրաքաղաք Յանգոնում Ռոսատոմի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը և Մյանմայի վարչապետ, Պետական վարչական խորհրդի նախագահ, ավագ գեներալ Մին Աուն Հլայնը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Սա հերթական քայլ է Մյանմայում նոր արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ, որը նպաստում է երկրի զարգացմանը։
ՓՀԱՔ+
«Երկրում նոր ոլորտի ստեղծումը, անկասկած, դրական ազդեցություն կունենա Մյանմայի էներգետիկայի, արդյունաբերության և տնտեսության վրա։ Միջուկային տեխնոլոգիաները երկրին երաշխավորում են կայուն և մաքուր էներգիա, ինչպես նաև հզոր խթան կհաղորդեն բնական գիտությունների զարգացմանը, կրթությանը և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը։ Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ Մյանման նախապատվությունը տվել է ռուսաստանյան միջուկային տեխնոլոգիաներին»,- արարողության ժամանակ հայտարարել է Ալեքսեյ Լիխաչյովը։
Համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանն ու Մյանման կաշխատեն Մյանմայում փոքր հզորության ատոմակայանի կառուցման ուղղությամբ՝ որպես մեծ համատեղ ծրագրի մի մաս։ «Այս համաձայնագիրը ոչ միայն համագործակցության սկիզբն է փոքր հզորության ատոմակայանի նախագծի իրագործման, այլև ընդհանրապես միջուկային տեխնոլոգիաների կիրառման տարբեր ոլորտներում։ Այն կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է Մին Աուն Հլայնը։
Համագործակցության պատմություն
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 75 տարի առաջ։ «Այս 75 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և վստահելի։ Այնպես եղավ, որ մեր երկկողմ համագործակցության օբյեկտները, որոնք մեր բարեկամության խորհրդանիշներն են, կառուցվեցին վաթսունականների, դրանք են՝ տեխնոլոգիական համալսարանը, հյուրանոց Յանգոնում, հիվանդանոց Տաունջիում և ամբարտակը Չեմաութաունում», — «Ռոսիա 24-ին» տված հարցազրույցում պատմլ է համատեղ նածագծերի մասին Մյանմայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Լիստոպադովը։
Ատոմը համագործակցության նոր ոլորտ է։ Ատոմային ոլորտի նկատմամբ Մյանմայի հետաքրքրությունը ի հայտ եկավ դեռևս 2010-ականներին: 2015 թվականի հունիսին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումում երկու երկրների ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին։ Հիմնական ոլորտներից են միջուկային բժշկությունը, հիմնարար գիտությունը և ռադիոէկոլոգիական հետազոտությունները: 2016 թվականի հոկտեմբերին հուշագրով ստեղծված աշխատանքային խումբն անցկացրել է իր առաջին հանդիպումը։ Այն ժամանակ քննարկվել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական ծրագրերը և մասնագետների պատրաստումը։ Աշխատանքները շարունակվեցին, և 2022 թվականին գործընկերությունը հասավ նոր մակարդակի։
2022 թվականի հուլիսին Մոսկվայում Ալեքսեյ Լիխաչյովը և Մյանմայի գիտության և տեխնոլոգիաների նախարար Մյո Թեյն Չժոն, Մին Աուն Հլայնի ներկայությամբ, ստորագրեցին փոխըմբռնման երկու հուշագիր Ռոսատոմի և Մյանմայի գիտության և տեխնոլոգիաների նախարարության միջև: Փաստաթղթերը նախատեսում էին համագործակցություն միջուկային էներգիայի համար կադրերի կրթության և վերապատրաստման և Մյանմայում միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ հասարակական դրական կարծիքի ձևավորման ուղղությամբ։
Սեպտեմբերին Արևելյան տնտեսական ֆորումում Ռոսատոմը, Մյանմայի գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը և էլեկտրաֆիկացման նախարարությունը համաձայնագիր են ստորագրել 2022-2023 թվականներին ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին։ Ի հավելումն կադրային և իմիջային բաղադրիչին, համաձայնագիրում շոշափվում էին նաև երկկողմ իրավական բազայի ընդլայնման և ՓՀԱՔ հնարավոր կառուցման հարցեր:
Նոյեմբերին Մյանմայի մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ ծանոթացան ռուսաստանյան բուհերի՝ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ), Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի (ՄԷԻ) Ազգային հետազոտական համալսարանի հնարավորություններին, ինչպես նաև այցելեցին Ռոսատոմի տեխնիկական ակադեմիան։ Պարզվեց, որ ՄԻՖԻ-ն և ՄԷԻ-ն մի քանի տասնամյակ դասավանդում են Մյանմայից ժամանած ուսանողներին՝ պատրաստելով էներգետիկայի, միկրոէլեկտրոնիկայի, կիրառական մաթեմատիկայի և այլ ուղղությունների մասնագետներ։
Նախքան «Ատոմէքսպո» միջազգային ֆորումը, որն անցկացվել է անցյալ տարի ռուսաստանյան Սոչի քաղաքում, Մյանմայի ներկայացուցիչներն այցելել են Ռոսատոմի ձեռնարկություններ Օբնինսկում, Լենինգրադի ԱԷԿ-ում, Սոսնովի Բորում, դիտել են ВВЭР-1200 էներգաբլոկի վերլուծական սիմուլյատորը, «Քարանձավ» ԱԷԿ-ի շինությունների 3D ցուցադրություն համար տեսողական նախատիպի համալիր և այլ ատոմային օբյեկտներ։
Իսկ Ատոմէքսպոում նոյեմբերի 22-ին «Ռուսատոմ Էներջի Պրոջկտսը» և Մյանմայի Էլեկտրաֆիկացման նախարարության Էլեկտրաէներգետիկ պլանավորման վարչությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Մյանմայում ՓՀԱԿ կառուցման համար նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման վերաբերյալ:
Մեկ այլ ԱՏՏԿ
2023 թվականի փետրվարի 6-ին Յանգոնում տեղի ունեցավ Ատոմային տեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոնի (ԱՏՏԿ) բացումը։ Արարողությանը մասնակցել են Մին Աուն Հլայնը և Ալեքսեյ Լիխաչյովը, բարձրաստիճան հյուրեր, ինչպես նաև կենտրոնի առաջին այցելուները՝ Մյանմայի դպրոցականներն ու ուսանողները։ Նույն օրը Ռուսաստանի և Մյանմայի միջև միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյյալ։
Նոր տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է Մյանմայի բնակչությանը միջուկային տեխնոլոգիաների, ճառագայթային անվտանգության և նորարարության ոլորտում կրթելու նպատակով։ Կենտրոնը կնպաստի գիտական մասնագիտությունների նկատմամբ երիտասարդների հետաքրքրության զարգացմանը և նոր մակարդակի կբարձրացնի երկրում միջուկային արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ կադրերի պատրաստումը։
Յանգոնի կենտրոնը տեղեկատվական կենտրոնների ցանցում ամենաժամանակակիցն ու առաջադեմն է (Ռոսատոմի համար սա 25-րդ կենտրոնն է, իսկ արտասահմանում՝ 6-րդը)։ Ինտերակտիվ ցուցահանդեսը բաղկացած է եզակի ցուցանմուշներից. այցելուները կկարողանան կառուցել «ապագայի քաղաք»՝ օգտագործելով իրենց գիտելիքները, տեսնել, թե ինչպես է աշխատում РИТМ-200 ռեակտորը, չափել սեփական ռադիոակտիվությունը, իմանալ ռադիոդեղամիջոցների և այլ բաների մասին: Կենտրոնը հագեցած է ժամանակակից տեսասրահով։ Ուսումնական ֆիլմերում ուսանողներին և դպրոցականներին կպատմ են, թե ինչպես է կառուցված ատոմը, որտեղից է ստացվում և ինչպես է արձակվում ատոմային էներգիան, ինչպես է կազմված ատոմակայանը և որտեղ ևս օգտագործվում են միջուկային տեխնոլոգիաները։
Տարվա ընթացքում տեղեկատվական կենտրոնում տեղի կունենան սեմինարներ լրատվամիջոցների ներկայացուցիչների և Մյանմայի փորձագիտական համայնքի համար, Գիտության և ատոմի փառատոնը, ինչպես նաև ՄԻՖԻ-ի ռուսաստանյան փորձագետների դասախոսությունները Մյանմայի համալսարանների ուսանողների համար: