Գործողությունների էներգիա։ 2023 թվականի արդյունքներ
վերադառնալ բովանդակությանը2023 թ-ին մեկնարկել կամ զգալի առաջընթաց են ունեցել Ռոսատոմի նախագծերը, որոնք մեծ նշանակություն ունեն առանձին երկրների, համաշխարհային տնտեսության հատվածների և միջուկային տեխնոլոգիաների ապագայի համար։ Պատմում ենք վերջին մեկ տարվա ընթացքում պետկորպորացիայի ձեռքբերումների մասին։
Էլեկտրաէներգիայի հասանելիությունը մեծացնելու համար
2023 թվականի գլխավոր իրադարձությունը Բելառուսի ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի գործարկումն է՝ 3+ սերնդի ՋՋԷՌ-1200 ռեակտորով։ Կայանը հանձնվել է պատվիրատուին և հաջողությամբ գործում է։ Այս տարի ատոմային էներգիայի մասնաբաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում կկազմի մոտ 25%, այնուհետև այն կաճի մինչև 40%։
Մայիսին Եգիպտոսի «Էլ-Դաբաա» ատոմակայանի №3 էներգաբլոկում լցվեց առաջին բետոնը։ Օգոստոսին Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջուկային և ճառագայթային կարգավորող մարմինը լիցենզիա է տվել չորրորդ էներգաբլոկի կառուցման համար։ Առաջին երկու բլոկերում տեղադրվել են հալման թակարդները՝ դա պասիվ պաշտպանության հիմնական տարրերից մեկն է:
Միջուկային վառելիքը մատակարարվել է Թուրքիայի «Աքքույու» և Բանգլադեշի «Ռուպուր» ԱԷԿ-եր՝ համապատասխանաբար ապրիլին և հոկտեմբերին։ Երկու երկրների համար էլ միջոցառումը նշանակում է միանալ միջազգային միջուկային ակումբին։ Վառելիքի առաքումը ողջունել են պետությունների ղեկավարները։
Օգոստոսին նախագծի հունգարացի պատվիրատուն՝ Paks II. Nuclear Power Plant Ltd ծանուցում է տարածել «Պաքշ 2» ԱԷԿ-ի կառուցման պայմանագրին փոփոպությունների ստորագրելու վերաբերյալ, ինչը նշանակում է անցում շինարարության հիմնական փուլին։
Միջուկային վառելիքի ցիկլը փակելու համար
Հետազոտական ռեակտորում սկսվեցին ՋՋԷՌ ռեակտորների համար ուրան-պլուտոնիումային ՄՈՔՍ վառելիքով վառելիքի տարրերի փորձարկումները: Ճառագայթման և փորձերի արդյունքների հիման վրա Ռոսատոմի գիտնականները կհիմնավորեն ՋՋԷՌ ռեակտորներում ՄՈՔՍ վառելիքի շահագործման արդյունավետությունն ու անվտանգությունը։ Սա Ռուսաստանում միջուկային էներգիայի հիմքն է, և դրանք լայնորեն կիրառվում են նաև արտասահմանում։ Մինչ այժմ ՄՈՔՍ վառելիքը Ռուսաստանում արտադրվում է միայն արագ նեյտրոնային ռեակտորների համար: Մշակումը նոր քայլ է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության համար միջուկային վառելիքի ցիկլը փակելու ուղղությամբ:
Նույն ուղղությամբ մեկ այլ քայլ է՝ վառելիքի առաջին հավաքույթների արտադրությունը ամերիցիում-241 և նեպտունիում-237 պարունակող ուրան-պլուտոնիում ՄՈՔՍ վառելիքով: Սրանք մինորային ակտինիդներ են՝ առավել ռադիոթունավոր տարրերից մեկը, որն առաջանում է միջուկային վառելիքի ճառագայթման ժամանակ: Վառելիքի փորձնական հավաքների բեռնումը նախատեսվում է 2024 թվականին։
Երրորդ քայլն այն է, որ Բելոյարսկի ԱԷԿ-ի ԲՆ-800 ռեակտորի ակտիվ գոտին ամբողջությամբ բեռնված է ՄՈՔՍ վառելիքով:
Բացի այդ, այս տարի Ռոսատոմը արտադրեց ՋՋԷՌ-440 ռեակտորների համար վառելիքի 100 000-րդ հավաքույթը: Աշխարհում կա 22 նման բլոկ, որոնցից հինգը Ռուսաստանում, 17-ը՝ այլ երկրներում։ Երկար տարիներ ՋՋԷՌ-440 բլոկները ապահովում են Հունգարիայում էլեկտրաէներգիայի արտադրության կեսը, իսկ Սլովակիայում՝ կեսից ավելին: Սլովակիայում այս տարվա հունվարին ցանցին է միացել «Մոխովցե» ԱԷԿ-ի թիվ 3 բլոկը՝ ՋՋԷՌ-440 ռեակտորով։ Եվրոպական կարգավորիչների տվյալներով՝ այս երկրներում էլեկտրաէներգիայի գները ամենացածրերից են Եվրամիության երկրներում։
Մեկ այլ կարևոր իրադարձություն՝ վառելիքի առաջին վերաբեռնումը տեղի ունեցավ աշխարհի առաջին լողացող «Ակադեմիկ Լոմոնոսով» ԱԷԿ-ում։
Մարդկանց և բույսերի առողջության համար
Ռուսաստանը իզոտոպային արտադրանքի համաշխարհային շուկայի առաջատար հնգյակում է։ Մասնավորապես, պետկորպորացիայի մասնաբաժինը կոբալտ-60 շուկայում հասել է 30%-ի այն բանից հետո, երբ դրա արտադրությունը սկսվել է Կուրսկի և Սմոլենսկի ատոմակայաններում։ Ռոսատոմն ամբողջությամբ մատակարարում է ներքին շուկան իզոտոպերով և դրանք մատակարարում աշխարհի ավելի քան 50 երկրների՝ մեծացնելով մատակարարումների տեսականին և աշխարհագրությունը։ Այսպիսով, 2023 թվականին Լենինգրադի ԱԷԿ-ը թույլտվություն ստացավ լուտեցիում-177 արտադրելու համար, որն արդյունավետ է քաղցկեղի որոշ տեսակների ախտորոշման և բուժման համար, իսկ Ֆիզիկայի և էներգիայի ինստիտուտը (Ռոսատոմի մաս) ավելացրեց ակտինիում-225 արտադրությունը: Ռոսատոմն այս տարի սկսեց Բելառուսին մատակարարել տեխնեցիում-99 գեներատորներ, իսկ Հնդկաստանին՝ գերմանիում-68/գալիում-68 գեներատորներ:
Պետկորպորացիան Բոլիվիայում կառուցում է Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոն (ՄՀՏԿ): Դրա բաղադրիչներից է նախակլինիկական ցիկլոտրոնային ռադիոդեղագործական համալիրը, որը թույլ է տալիս արտադրել 11 ռադիոիզոտոպ, այդ թվում՝ F-18, Tc-99m, Ga-68, Cu-64, Zr-89, I-124։ Համալիրի հզորությունը նախատեսված է տարեկան ավելի քան 5 հազար հետազոտություն անցկացնելու համար. սա Լատինական Ամերիկայի ամենամեծ համալիրն է։ ՄՀՏԿ-ի մեկ այլ բաղադրիչ՝ ճառագայթման բազմաֆունկցիոնալ կենտրոնն է: Այնտեղ հնարավոր է մշակել օրական մինչև 70 տոննա գյուղմթերք՝ դրանց պահպանման ժամկետը մեծացնելու համար։ Ռոսատոմը նաև աշխատում է Ուզբեկստանում և Բանգլադեշում բազմաֆունկցիոնալ մշակման կենտրոնների կառուցման վրա։
Հյուսիսային ծովային երթուղի
2023 թվականին ՀԾԵ-ով փոխադրված բեռների ծավալը դարձել է ռեկորդային՝ գերազանցելով 36 միլիոն տոննան։ Տարանցիկ բեռնափոխադրումները դարձել են նաև ամենաբարձրը ՀԾԵ-ով երթևեկության ողջ պատմության մեջ՝ կազմելով 2,1 մլն տոննա։ Հիմնական տարանցիկ բեռը նավթն էր։ Անցյալ տարի, նաև առաջին անգամ, միջուկային սառցահատներն ավարտեցին ավելի քան 169 հազար տոննա ընդհանուր քաշով նավի անցկացումը․ սեպտեմբերի 6-ին Դեժնև հրվանդանի շրջակայքում «Թայմիր» և «Սիբիր» սառցահատները անցկացրել են CapeSize տեսակի նավ՝ 164,5 հազար տոննա երկաթի հանքաքարի խտանյութով։
Հունիսին Ռոսատոմը և DP World-ը համաձայնագիր են ստորագրել Հյուսիսային ծովիային երթուղով եվրո-ասիական տրանսպորտային լոգիստիկայի և կոնտեյներային փոխադրումների համատեղ զարգացման վերաբերյալ: Այնուհետև ԱՄԷ-ում կայացած COP-28 համաժողովի ժամանակ կողմերը համաձայնագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության և միջազգային լոգիստիկ օպերատորի ստեղծման մասին։
Նոր էներգետիկայի համար
Հունիսին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել Բոլիվիայի պետական Yacimientos de Litio Bolivianos (YLB, «Բոլիվիայի լիթիումային հանքավայրեր») ընկերության հետ՝ Բոլիվիայի Պաստոս-Գրանդես հարթավայրում լիթիումի կարբոնատի արդյունահանման և արտադրության արդյունաբերական համալիր կառուցելու վերաբերյալ: Ույունիի հարթավայրում գործարան կառուցելու համանման պայմանագիր ստորագրվել էր դեկտեմբերին։
Ապագայի գիտության համար
Փետրվարին Ռոսատոմի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ արագ նեյտրոնային հետազոտական ռեակտորի նախագիծը դարձավ ԲՐԻՔՍ-GRAIN (Global Research Advanced Infrastructure Network) միջազգային հարթակի մասնակիցներից մեկը։ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված այս հարթակը ԲՐԻՔՍ երկրների գիտնականներին հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի մեգագիտական դասի նախագծեր։
Հուլիսին ներկայացվեց 16 կուբիթանոց իոնային քվանտային համակարգիչ: Այն արդեն կարող է օգտագործվել օգտակար հաշվարկներ իրականացնելու համար, օրինակ՝ մոդելավորելու երկու ատոմների պոտենցիալ էներգիայի կախվածությունը նրանց միջև եղած հեռավորությունից։
Տարվա թվեր
33 նախագիծ 11 երկրում՝ Ռոսատոմի պորտֆոլիո
22 ծրագիր 7 երկրներում՝ կառուցման փուլում
~ 14 միլիարդ դոլար – ակնկալվող հասույթ