Ոչ մի կերպ առանց Ռոսատոմի
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#275Մարտի 2024

Ոչ մի կերպ առանց Ռոսատոմի

վերադառնալ բովանդակությանը

Միջուկային վառելիքի շուկայում թափ հավաքող հիմնական միտումը համաշխարհային տնտեսական տարածքի քաղաքական մասնատման համատեքստում արտադրությունն ավելացնելու ցանկությունն է։ Միտումն ակնհայտ է ինչպես բնական ուրանի արդյունահանման, այնպես էլ հարստացման ոլորտում։ Բայց դեֆիցիտի պատճառով արտադրության ծավալների ավելացումն ընթանում է խափանումներով և ուշացումներով։ Այս ֆոնին Ռոսատոմը մեծացնում է ուրանի արտադրությունը և վստահ դիրք է գրավում միջուկային վառելիքի ոլորտում տարբեր ապրանքների մատակարարման հարցում։

Ուրանի շուկա

Վերջին վեց ամիսների միտումներից մեկն այն է, որ ուրանի սպոտային գները սկսեցին արձագանքել մատակարարման հնարավոր խափանումների մասին լուրերին: Նախկինում, նույնիսկ պանդեմիայի ժամանակ, հանքերը կարող էին բացվել և փակվել, իսկ շուկան գրեթե չէր հետաքրքրվում։ Նույնիսկ 2023 թվականի հուլիսին Նիգերի շրջափակումը, որը, ըստ WNA-ի, ուրանի մատակարարումների ծավալով յոթերորդն է, շուկային չցնցեց։ Հանքավայրերում խնդիրների մասին լուրերի նկատմամբ զգայունությունն առաջին անգամ ի հայտ եկավ անցյալ աշնանը, երբ Cameco-ն հայտարարել է  ակնկալվող տարեկան արտադրության ծավալի նվազման մասին: Այն ժամանակ գինը, որը մեկ ֆունտի դիմաց 60 դոլարից ցածր էր, գերազանցեց 70 դոլարը մեկ ֆունտի դիմաց և շարունակեց աճել։

Շուկան երկրորդ անգամ ցնցվեց այս տարվա հունվարին, երբ աշխարհում ուրանի խոշորագույն արտադրող «Կազատոմպրոմը» հայտարարեց ծծմբաթթվի պակասի մասին: Այն ժամանակ գինը մեկ ֆունտի դիմաց 92 դոլարից գրեթե ուղղահայաց բարձրացավ մինչև 106 դոլար մեկ ֆունտի դիմաց և այդ ժամանակվանից ի վեր մեկ ամիս մեկ ֆունտի դիմաց 100 դոլարից չի նվազել:

Հիշեցնենք, որ ծծմբաթթուն տեղում տարրալվացման մեթոդի առանցքային ռեագենտն է, որի օգնությամբ ստորգետնյա ուրանը վերափոխվում է լուծույթի, այնուհետև բարձրանում մակերես և վերամշակվում՝ վերածվելով խտանյութի։ «Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում ներքին սպառման և պարարտանյութերի արտադրության համար ծծմբաթթվի պահանջարկի զգալի աճը, ներքին շուկայում ծծմբաթթվի դեֆիցիտ է առաջացվել: Տարածաշրջանային շուկաները նույնպես պակասություն են զգում գյուղատնտեսական արդյունաբերության աճող պահանջարկի, ինչպես նաև այնպիսի գործոնների համակցության պատճառով, ինչպիսիք են մատակարարման շղթայի խափանումները և աշխարհաքաղաքական անորոշությունը», — բացատրել է ընկերությունը իր 2023 թվականի տարեկան զեկույցում:

Նախկինում ընկերությունը նախատեսում էր հասնել ընդերքի օգտագործման պայմանագրերի ծավալների 90%-ի մակարդակին 2024 թվականին, սակայն զեկույցում ասվում էր, որ «հանքարդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասի ուրանի արտադրության ծավալները կկազմեն ընդերքի օգտագործման պայմանագրերով նախատեսված ծավալների մինուս 20%-ը»: Բացարձակ թվերով, ըստ «Կազատոմպրոմի» գնահատականների, ընկերության արտադրության ծավալը 100% հիմունքներով (ըստ էության, ամբողջ Ղազախստանի համար) կկազմի 21-22,5 հազար տոննա (2023 թվականին՝ 21,11 հազար տոննա): Մասնակցության տեսակարար կշիռին համաչափ՝ 10,9 – 11,9 հազար տոննա (2023 թվականին՝ 10,6 – 11,2 հազար տոննա):

«Կազատոմպրոմի»-ը և Cameco-ն աշխարհի խոշորագույն ուրանի արտադրողներից են, բայց միայն նրանք չեն, որ արտադրական խնդիրներ ունեն: Այսպիսով, ամերիկյան հանքերում արտադրությունը մնում է ցածր և անկայուն։

Ըստ EIA -ի, եթե 2023 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի բոլոր ձեռնարկություններում արտադրությունը կազմել է 27 հազար ֆունտ, ապա չորրորդ եռամսյակում այն ​​նվազել է մինչև 12,65 հազար ֆունտ: Ամենաշատը արտադրությունը նվազել է Սմիթ-Ռանչ-Հայլենդ (10,83 հազար ֆունտից մինչև 2,98 հազար ֆունտ) և Լոստ-Քրիկ (15,76-ից մինչև 6,52 հազար ֆունտ) հանքավայրերում: enCore Energy ընկերությունը հայտարարեց ուրանի արդյունահանման մեկնարկի մասին Rosita նախագծում Հարավային Տեխասում, իսկ Energy Fuels-ը Արիզոնայում և Յուտայում գտնվող ձեռարկություններում: Սակայն, այս հանքավայրերի տվյալները ներառված չեն EIA Գ-ի 2023 թվականի 4-րդ եռամսյակի զեկույցում, ինչը ենթադրում է, որ լավագույն դեպքում արտադրությունը դեռևս չափազանց փոքր է վիճակագրության մեջ ներառվելու համար:

Ֆրանսիական Orano ընկերությունը վերսկսել է ուրանի խտանյութի արդյունահանումը Նիգերի Arlit հանքավայրում 2024 թվականի փետրվարին։ Նշենք, որ այնտեղ  աշխատանքը դադարեցվել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ սպառման նյութերի բացակայության պատճառով այն բանից հետո, երբ հարևան երկրները, առաջին հերթին՝ Բենինը, որի միջոցով մատակարարումներ իրականացվում էին Նիգեր, փակեցին նրա հետ սահմանը։ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Բենինը, որի գլխավոր նավահանգիստ Կոտոնույում կտրուկ նվազել են  եկամուտները, վերացրեց տարանցման շրջափակումը։ Orano նշել է, որ վերսկսումը շատ դանդաղ է ընթանում։

Բացի այդ, Ֆրանսիայում 10 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է վերականգնված ուրանից վառելիքի արտադրությունն ու օգտագործումը։ Վերագործարկումն օգնում է լուծել երկու խնդիր՝ նվազեցնելով պահեստավորված ռեգեներատի ծավալը (և, որպես հետևանք, դրա պահպանման ծախսերը) և նվազեցնել բնական ուրանի ծավալը, որն անհրաժեշտ է վառելիքի նոր չափաբաժինների արտադրության համար, որը կարելի է դիտարկել որպես ուրանի պակասորդի և այն հարթեցնելու ձգտման ցուցիչը։

Այսպիսով, կարելի է փաստել, որ արտադրության ծավալների ավելացումը՝ ի պատասխան գնման ծավալների ավելացման, որը հրահրվել է բնական ուրանի գնորդների ցանկությամբ՝ երաշխավորելու մատակարարման ֆիզիկական ծավալները և նվազեցնելով սփոթային գների ազդեցությունը պայմանագրի վերջնական գնի վրա, շատ դժվար է ընթանում: Արկա է կադրերի պակաս, որը հարկադրաբար կրճատվել է «վատ»  տարիներին, երբ ուրանի արդյունահանող ընկերությունները ստիպված էին կրճատել և որոշ դեպքերում դադարեցնել արտադրությունը: Նոր որակյալ աշխատակիցներ գտնելը հեշտ չէ: Չե բավարարում ռեագենտներն ու բաղադրիչները: Իհարկե, խնդիրներն աստիճանաբար լուծվում են, բայց գործընթացն արագ չի ընթանում։ Դժվարությունների լուծումը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, պահանջում է առնվազն մեկ եռամսյակ:

Ռուսաստանում բոլոր դժվարությունները՝ պահանջարկի տատանումների բացակայության պատճառով, լուծվում են ամենօրյա ռեժիմով։ Հետևաբար, Ռոսատոմում 2023 թվականը հաջողակ տարի է ուրանի արդյունահանման համար։ Պլանը կատարեվել է 103%-ով։ Ռոսատոմի հանքարդյունաբերական ստորաբաժանման «Խիագդա» և «Դալուր» ձեռնարկություններում, որտեղ ուրանը արդյունահանվում է տեղում տարալվացման մեթոդով, չկա ծծմբաթթվի պակաս:

Այս տարվա հիմնական խնդիրներն են թիվ 6 հանքավայրի շինարարության շարունակությունը (սա Պրիարգունսկու արդյունաբերական  լեռնաքիմիական միավորման զարգացման հիմնական նախագիծն է (ՊԱԼՔՄ, Ռոսատոմի մաս, շահագործումը նախատեսվում է 2025 թվականին), Նամարուի հանքավայրի («Խիագդա») շահագործման մեկնարկը և Տետրախսկոյե («Խիագդա») և Շիրոնդուկուիսկոե (ՊԱԼՔՄ) հանքավայրերում հետախուզման և արդյունահանման արտոնագրերի ստացումը։ Մեկ այլ խնդիր է Էլկոն ոսկե-ուրանի հանքավայրում ձեռնարկության մեկնարկի համար  նախագծա-հաշվարկային թղթաբանության մշակումը: Ելքոնի ուրանի հանքաքարի հանքավայրը իր պաշարներով համարվում է խոշորագույնը աշխարհում: Նախկինում ցածր գների և պահանջարկի, ենթակառուցվածքային թերզարգացածության և հեռավորության պատճառով այս տարածքում հանքավայրերը չէին դիտարկվում զարգացման համար, սակայն փոխվեցին տնտեսական և քաղաքական հանգամանքները:

Վառելիքային շուկա

Միջուկային վառելիքի հատվածում որոշ կառավարություններ շարունակում են քայլեր ձեռնարկել՝ ուղղված Ռուսաստանի մուտքը տարբեր երկրների շուկաներ բարդացնելուն և սեփական բացակայող հզորությունների ստեղծմանը։ ԱՄՆ-ն ամենաակտիվն է։

Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է հարստացված ուրանի արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից 2028 թվականից։ Եթե ​​օրինագիծը հաստատվի, կանոնները ուժի մեջ կմտնեն 90 օրից և կգործեն մինչև 2040 թվականի վերջը։ Սակայն, օրինագծում կա վերապահում. եթե Ռուսաստանից բացի ուրանի այլ աղբյուրներ չկան, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարող է պետքարտուղարի և ֆինանսների նախարարի հետ համաձայնությամբ ներմուծման թույլտվություն տալ:

Մի փոքր ավելի վաղ՝ նույնպես 2023 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ է մտել Ազգային պաշտպանության մասին օրենքը՝ 886 միլիարդ դոլար ընդհանուր ֆինանսավորմամբ, ըստ որի՝ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը պետք է ներկայացնի ուրանի հարստացման տեղական ամերիկյան հզորություններ ստեղծելու ծրագիր։

Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն է դարձնում բարձրորակ ցածր հարստացված ուրանի (HALEU, 5%-20%) հարստացումով սեփական հզորությունների ստեղծմանը։ Ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հրապարակեց HALEU-ի արտադրության համար ուրանի հարստացման ծառայությունների առաջարկների վերաբերյալ հարցումը:

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Միջուկային կարգավորման հանձնաժողովը (NRC) փոփոխել է Վիլմինգտոնում գտնվող Global Nuclear Fuel – Americas (GNF-A) գործարանի շահագործման լիցենզիայի պայմանները։ Փոփոխության համաձայն՝ գործարանը ստացել է մինչև 8% հարստացված ուրանով աշխատելու իրավունք։ Նախկինում հարստացման սահմանը 5% էր։ NRC-ին նաև տրամադրել է GNF-A համապատասխանության վկայագիր, որը թույլ է տալիս ընկերությանը առաքել մինչև 8% հարստացված ուրան պարունակող միջուկային վառելիքի փաթեթներ ընկերության RAJ-II բեռնափոխադրման կոնտեյներով:

Բայց ավելի բարձր հարստացված վառելիքի փաստացի արտադրության դեպքում ամեն ինչ նույնպես պարզ չէ: 5B Cylinders տեսակի կոնտեյներների պակասը խոչընդոտ է դարձել Centrus-ի (նախկին տխրահռչակ USEC) HALEU արտադրության համար: Ընկերությունը պայմանագիր է կնքել ԱՄՆ էներգետիկայի նախարարության հետ և պետք է երկրորդ փուլի շրջանակներում (մինչև 2024թ. նոյեմբեր) առաքեր 900 կգ HALEU ուրանի հեքսաֆտորիդի տեսքով: Սույն պայմանագրով նախարարությունը պարտավորվում է ցենտրիֆուգների կասկադի ելքում ստացված HALEU -ի պահեստավորման համար կոնտեյներներ տրամադրել։ Սակայն, ընկերությունը ստացել է միայն մի քանի կոնտեյներ, որոնք անհրաժեշտ էին արտադրությունը սկսելու համար, իսկ Էներգետիկայի նախարարությունը բախվեց մնացածի առաքման հետաձգման հետ: «Ցենտրիֆուգները կշարունակեն գործել, սակայն HALEU-ի ծավալը, որը մենք կկարողանանք հեռացնել կասկադից երկրորդ փուլում, սահմանափակված է նախարարության կողմից տրամադրվող կոնտեյներների քանակով և կլինի 900 կիլոգրամից պակաս», — ասել է Centrus-ի գործադիր տնօրեն  Ամիր Վեքսլերը 2023 թվականի 4-րդ եռամսյակի ամփոփիչ տեսակոնֆերանսի ժամանակ ։

Մեծ Բրիտանիան նույնպես մտադիր է հիմնել HALEU-ի սեփական արտադրությունը: Կառավարությունը մտադիր է 300 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել նման արտադրություն մեկնարկի համար։

Սակայն առայժմ հիշեցնենք, որ HALEU-ի միակ կոմերցիոն մատակարարը Ռոսատոմն է։ Ավելին, փաստերը վկայում են, որ դեռևս չափազանց դժվար է գործել առանց ռոսաստանյան միջուկային վառելիքի մատակարարումների դրա արտադրության տարբեր փուլերում։

Այսպես, ամերիկյան Honeywell-ը դիմել է արտահանման լիցենզիա ստանալու համար՝ մինչև 2028 թվականը հարստացման նպատակով Ռուսաստան 8,5 հազար տոննա բնական ուրան մատակարարելու համար։ Urenco Nederland B.V. թույլտվություն է տվել ընկերությանը մատակարարված հարստացված ուրանի հեքսաֆտորիդի բեռնափոխադրումների համար՝ մինչև 2027 թվականի փետրվար ժամկետով։ Իսկ ՋՋԷՌ-440 ռեակտորներով եվրոպական ատոմակայանների սեփականատերերը չեն շտապում հրաժարվել ռուսական վառելիքից, թեև աշխատում են այլ արտադրողների մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Reuters-ին տված հարցազրույցում խոսել է նաև միջուկային վառելիքի համաշխարհային շուկայի համար ռուսական մատակարարումների կարևորության մասին. «Արևմուտքում շատ ընկերություններ կախված են Ռուսաստանից հարստացված ուրանի և վառելիքի մատակարարումներից… Ընդհանուր կոնսենսուսն այն է, որ Ռոսատոմի դեմ պատժամիջոցների կիրառումն անիրատեսական և անիրագործելի կլինի։ Նման պատժամիջոցները կկանգնեցնեն բազմաթիվ երկրների միջուկային արդյունաբերությունը»։

Ռուսական միջուկային արդյունաբերությունից կախվածության նվազեցումը Եվրոպային միլիարդներ կարժենա, ասել է նա, և նա չի տեսնում հնարավորություններ ռուսաստանյան մատակարարումներից անհապաղ հրաժարվելու համար: Էլ ավելի մեծ մարտահրավեր են՝ ենթակառուցվածքներն ու խթանները, ինչպես նաև ամբողջ աշխարհում ուրանի նկատմամբ պահանջարկի աճի հեռանկարները: «Անկեղծ ասած, ես համարում եմ, որ Ռուսաստանը ուրանի հարստացման համաշխարհային շուկայում իր ներկայությունը կմեծացնի, քան կնվազեցնի»,- եզրափակել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։