Բիզնեսը լիցքավորման կայաններում
վերադառնալ բովանդակությանըՌոսատոմը ոչ միայն բաղադրամասեր է ստեղծում էլեկտրամոբիլների համար և մասնակցում դրանց ստեղծմանը Ռուսաստանում, այլ նաև զարգացնում է էլեկտրալիցքավորման ենթակառուցվածքը։ Տրամաբանությունն ակնհայտ է․ որքան զարգացած է լիցքավորման կայանների ցանցը, այդ թվում արագ և գերարագ լիցքավորման տեխնոլոգիաներով, այնքան ավելի հավանական է, որ մարդիկ և ձեռնարկությունները ընտրեն էլեկտրամոբիլներ: Մինչև 2030 թվականը Ռոսատոմը մտադիր է դառնալ ռուսական շուկայի էլեկտրալիցքավորման կայանների ենթակառուցվածքի առաջատարներից մեկը՝ առնվազն 25% մասնաբաժնով:
«Էլեկտրատրանսպորտի լիցքավորման ենթակառուցվածքի ռոումինգ օպերատոր» նոր ուղղության ինտեգրատորը՝ «Ռոսէներգոատոմ» կոնցեռնն է (պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանում): Էլեկտրալիցքավորման կայանների շուկա մուտք գործելու որոշումը «Ռոսէներգոատոմ»-ում կայացրել են դեռ 2019 թվականին, սակայն մինչև 2022 թվականը աշխատանքները դանդաղ էին ընթանում։ Հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, և ոլորտը սկսեց ինտենսիվ զարգանալ։ Կառուցվող էլեկտրալիցքավորման ենթակառուցվածքի օպերատորն է՝ «ԱտոմԷներգո»-ն, «Ռոսէներգոատոմ»-ի մաս։ Այն հաստատում է համագործակցությունը տաքսամոտորոյաին պարկերի, ավտոմոբիլների փոխանակման և լոգիստիկ ընկերությունների, բնակելի համալիրների կառավարող ընկերությունների, դաշնային ընկերությունների ավտոպարկերի հետ:
Կոնցեռնն իրականացնում է էլեկտրալիցքավորման կայանների (ԷԼԿ) կառուցման երկու ծրագիր՝ երկուսն էլ նախատեսված են մինչև 2030 թվականը։ Ծրագրերի շրջանակներում 2023 թվականին Կալինինգրադում տեղադրվել է երկու ԷԼԿ, մեկը՝ Սոսնովի Բորում, 89-ը՝ Մոսկվայում։
Այս տարվա թարմ նորություններից. Օբնինսկում (Կալուգայի շրջան) բացվել է «Ատոմէներգո»-ի կողմից կառուցված էլեկտրական լիցքավորման կայանների ցանց` աշխարհի առաջին ատոմակայանի գործարկման 70-ամյակի միջոցառումների շրջանակներում: Կայանների առաջին փորձնական օրերը ցույց տվեցին քաղաքի բնակիչների հետաքրքրությունը նոր ծառայության նկատմամբ՝ երկու օրվա ընթացքում գրեթե 70 լիցքավորման սեանս։ Սա ավելի բարձր է, քան սպառման մակարդակը Մոսկվայի որոշ լցակայաններում: Ընդհանուր առմամբ, «Ռոսէներգոատոմ»-ը նախատեսում է այս տարի կառուցել 292 ԷԼԿ: «ԷԼԿ շուկայում առաջատար դառնալու համար կոնցեռնը պետք է մեծացնի էլեկտրական լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծման տեմպերը», — ասաց «Ռոսէներգոատոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, վաճառքի տնօրեն Ալեքսանդր Խվալկոն:
Կոնցեռնը մտադիր է զարգացնել լիցքավորման ենթակառուցվածքը ոչ միայն Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում, այլև մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում, ինչպես նաև խոշոր մայրուղիներում։ Մարզերում մեկնարկել է լիցքավորման կայանների զարգացման ծրագիր, ծախսերը սուբսիդավորվում են մարզային բյուջեներից։ Ամենահետաքրքիր ուղղություններից մեկը Մոսկվա-Մինսկ մայրուղին է՝ նոր Մետաքսի ճանապարհի մի մասը։
Ռոսատոմի ԷԼԿ-ում տեղադրվում են սեփական արտադրության լիցքավորման համալիրներ։ Դրանք թողարկում է Ռոսատոմի էլեկտրատեխնիկական ստորաբաժանման և էլեկտրալիցքավորման կայանների արտադրության ռուսական առաջատար «Պարուս Էլեկտրո»-ի կողմից ստեղծած ՀՁ-ն՝: Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը նախատեսված է տարեկան 2 հազար կայանի համար, «Պարուս Էլեկտրո»-ի ապրանքատեսականին երկրում ամենալայններից է, ընկերությունն արտադրում է ԷԼԿ-եր, որոնք ապահովում են ինչպես արագ, այնպես էլ դանդաղ լիցքավորման տեխնոլոգիաներ էլեկտրամոբիլների համար, ուստի պետկորպորացիան այս հատվածում լիովին ինքնաբավ է։
«Ռոսէներգոատոմ»-ը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրալիցքավորման հանգույցներին՝ ԷԼԿ և կայանատեղերով համալիրներին, որոնք կարող են համալրվել էլեկտրական բեռի հավասարակշռման համակարգերով, էլեկտրաէներգիայի պահեստավորման, էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվառման, տրանսֆորմատորային ենթակայաններով և այլն: Նման հանգույցներ անհրաժեշտ են բանուկ մայրուղիներում, որպեսզի վարորդները կարողանան միաժամանակ լիցքավորել մի քանի էլեկտրական մեքենա, չսպասելով երկար հերթերի մեջ:
Կարևոր հանգամանք․ «Ռոսէներգոատոմ»-ը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի սուբյեկտ է, որին պատկանում են արտադրող և վաճառող ընկերություններ, հետևաբար իրավունք ունի ԷԼԿ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու ուղղակի պայմանագրեր կնքել։ Ռուսաստանում ԱԷԿ-երը պաշտոնապես ճանաչված են որպես ցածր ածխածնային, ուստի էլեկտրակայաններում լիցքավորման սեսիաները, որտեղ էներգիան մատակարարվում է ատոմակայաններից, էկոլոգիապես չեզոք են: Սա կարևոր է ածխածնի հետքի մասին տեղեկատվություն հայտարարող կառույցների համար: Կոնցեռնը բանակցություններ է վարում տարբեր տարածաշրջանների հետ՝ էլեկտրալիցքավորման կայաններին ապաածխածնային ատոմային էներգիա մատակարարելու շուրջ։ Բացի այդ, մեծածախ շուկայից մատակարարումների և էլեկտրաէներգիայի պահանջարկի կառավարման մեխանիզմների կիրառման շնորհիվ «Ռոսէներգոատոմ»-ը կարողանում է էլեկտրաէներգիա մատակարարել լավագույն գնով։ Կոնցեռնն իր ԷԼԿ-ների համար ստեղծել է «Ռոսատոմ մաքուր էներգիա» ապրանքանիշը:
«Ռոսէներգոատոմ»-ը մշակում է նաև ռուսական ԷԼԿ ստանդարտներ: Կոնցեռնում վստահ են, որ միասնական ստանդարտներն անհրաժեշտ են՝ ԷԼԿ-ի և էլեկտրական մեքենաների պրոտոկոլների համատեղելիությունը ապահովելու և լիցքավորումը սկսելու համար:
Բոլոր խնդիրները լուծելու համար «Թվային էներգետիկա» ասոցիացիան ստեղծել է էլեկտրամոբիլության կենտրոն, որը զբաղվում է ստանդարտացմամբ և սերտիֆիկացմամբ, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտի զարգացման և մասսայականացման միջոցառումների ընդլայնմամբ, Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության փորձի ամփոփմամբ և կիրառմամբ: