Էներգաանցումը Չինաստանում է
վերադառնալ բովանդակությանըՄիջազգային Էներգետիկական գործակալությունը (ՄԷԳ) հունիսին հրապարակեց Global Critical Minerals Outlook 2024 վերլուծական տեսությունը: ՀԵտազոտության հակիրճ ամփոփագիրը կենտրոնացած է էներգետիկ անցումն ապահովող մետաղների շուկաների ապագա իրավիճակի կանխատեսման վրա: Սակայն, մեզ համար առավել հետաքրքրականը անցյալ տարվա արդյունքներով շուկաների տեսությունն էր, որտեղ արձանագրվեցին մետաղներ սպառող ոլորտների (քամու և արևային էներգիա, մարտկոցների արդյունաբերություն և այլն) և մետաղական շուկաների պատկերը մանրամասնող փաստեր և գործընթացներ։
Էներգետիկ անցման մետաղներին ՄԷԳ-ը դասում է լիթիումը, կոբալտը, գրաֆիտը և նիկելը, որոնք օգտագործվում են պահեստավորման սարքերի արտադրության համար, պղինձ (մալուխների և էլեկտրացանցերի համար) և հազվագյուտ հողային մետաղներ (ՀՀՄ), որոնք անհրաժեշտ են հողմային տուրբինային շարժիչների, էլեկտրամոբիլների և այլ բարձր տեխնոլոգիական կիրառումների համար:
Վերջնական սպառման շուկայի միտումները
Այս բաժինը հետաքրքիր է, քանի որ պարունակում է արդեն տեղի ունեցած իրադարձություններ և սա անկախ կանխատեսումների միակ հուսալի հիմքն է: Փաստերը ցույց են տալիս, որ էներգետիկ անցման ուղիները բարդ են և հաճախ ուղղակիորեն կախված են պետական աջակցության միջոցներից՝ հարկային արտոնություններ, սուբսիդիաներ, թույլտվությունների պարզեցում և այլն, թեև կան բացառություններ:
Ֆոտովոլտային կայանքներին (ՖՎԿ) բաժին է ընկել աշխարհում վերականգնվող էներգիայի արտադրության աճի երեք քառորդը: Նոր ՖՎԿ-րի դրվածքային հզորությունը 2023 թվականին հասել է 420 ԳՎտ-ի։ Չինաստանին բաժին է ընկել այս ծավալի 62%-ը՝ չնայած պետական սուբսիդիաների փուլային դադարեցմանը։ 2023 թվականին երկիրը շահագործման է հանձնել նույնքան ՖՎԿ, որքան ամբողջ աշխարհը 2022 թվականին։ ԵՄ-ում արևային էներգիան աճել է մեկ քառորդով՝ հասնելով ռեկորդային 52 ԳՎտ-ի 2023 թվականին։ ԱՄՆ-ում ՖՎԿ -ի հզորությունների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 50%՝ շնորհիվ մատակարարման շղթայի բարելավված պայմանների, դաշնային հարկային խթանների և տարածաշրջանային իշխանությունների աջակցության:
Հողմաէներգետիկայում 2022 թվականին 20%-ով անկումից հետո նոր հզորությունների գործարկումն աշխարհում ավելացել է 60%-ով՝ մոտենալով 120 ԳՎտ-ին։ Դրանցից Չինաստանին բաժին է ընկել ավելի քան 60%-ը։ Չինաստանը գրեթե կրկնապատկել է շահագործման հանձնված հզորության ծավալը 2022 թվականի համեմատ։ ԵՄ-ում ցամաքային քամու տեղակայումը դանդաղել է, նոր հզորությունները 2023-ին ավելացել են 10%-ից պակաս: «Նոր նախագծերը բախվում են բազմաթիվ մարտահրավերների, ներառյալ սարքավորումների արժեքի աճը, գնաճը և մատակարարման դժվարությունները, ինչի պատճառով ընկերությունները չեն ցանկանում մասնակցել մրցույթներին: Եվրոպական երկրների մեծ մասը քայլեր է ձեռնարկել հողմաէներգետիկ նախագծերի թույլտվության դանդաղ և բարդ ընթացակարգերի պատճառով առաջացող խնդիրների դեմ: Սակայն այս միջոցառումների ազդեցությունը նոր հզորությունների տեղակայման վրա նկատելի դառնալու համար ժամանակ կպահանջի»,- նշվում է զեկույցում։ ԱՄՆ-ում քամու լրացուցիչ հզորության քանակը նվազել է մեկ քառորդով։ Հիմնական պատճառը՝ գնաճի նվազեցման օրենքի (IRA) համաձայն ապագա հարկային վարկերի հետ կապված անորոշությունն է: ՄԷԳ-ի վերլուծաբանները կարծում են, որ հողմային հզորությունների ներդրումը կարագանա առաջիկա տարիներին՝ շնորհիվ IRA-ի։
2023 թվականին ցամաքային հողմաէներգետիկ նախագծերը կազմել են աշխարհի նոր հզորության ավելի քան 85%-ը: Ծովային հողմակայանների հատվածը, բացառությամբ Չինաստանի, բախվել է ներդրումային ծախսերի ավելի քան 20% աճին, քան մի քանի տարի առաջ: Սա հանգեցրել է նրան, որ 2023 թվականին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հետաձգվել կամ չեղարկվել են 15 ԳՎտ ընդհանուր հզորությմբ նախագծեր: Պատճառն այն էր, որ նախապես համաձայնեցված գնագոյացումն այլևս չէր ծածկում շինարարության ծախսերը։
Ապագայում ՄԷԳ-ի փորձագետներն ակնկալում են վերականգնվող էներգիայի հզորությունների զգալի աճ ամբողջ աշխարհում. ավելի քան 130 երկիր հայտարարել է աջակցության միջոցառումների մասին: Սակայն բարձր տոկոսադրույքներն ու ցածր եկամտաբերությունը խոչընդոտներ կլինեն։ Պղնձի, սիլիցիումի և հազվագյուտ հողային մետաղների պահանջարկի ծավալը կախված կլինի վերականգնվող հզորությունների տեղակայման ծավալից։
Չինաստանը առաջատար դիրք է զբաղեցրել էլեկտրոլիզերի հատվածում։ Դեռևս 2020 թվականին երկիրն ուներ համաշխարհային հզորության 10%-ից պակաս: 2023-ի տարեվերջին այն հասցրեց 650 ՄՎտ-ի, և այժմ նրան բաժին է ընկնում էլեկտրոլիզերի համաշխարհային հզորության գրեթե կեսը: Միաժամանակ, չինական ընկերությունները մեծացրել են էլեկտրոլիզերի միավորի հզորությունը, իսկ այժմ որոշների հզորությունը գերազանցում է 100 ՄՎտ-ը։ Եվրամիությունը տեղափոխվել է երկրորդ տեղ. 2023 թվականին այնտեղ ավելացվել է ընդամենը 70 ՄՎտ էլեկտրոլիզերային հզորություն։ ԱՄՆ-ն ավելացրեց ավելի քան 30 ՄՎտ այդ տարի՝ սա տեղակայված հզորությունների ծավալով երրորդ շուկան է։ «Պահանջարկի անորոշությունը և կարգավորող հստակության բացակայությունը, ինչպես նաև վերջին մարտահրավերները, ինչպիսիք են գնաճը և օժանդակ մեխանիզմների դանդաղ ներդրումը, խոչընդոտում են այլ տարածաշրջաններում էլեկտրոլիզերի ավելի արագ կառուցումը», — նշվում է ուսումնասիրության մեջ:
Էլեկտրական մեքենաների սեգմենտում 2023 թվականին վաճառվել է գրեթե 14 միլիոն միավոր, ինչը կազմում է այդ տարվա ընդհանուր վաճառքի 18%-ը: 2022 թվականին այս մասնաբաժինը կազմել է 14%։ Բոլոր վաճառքների գրեթե 95%-ը բաժին է ընկել Չինաստանին, Եվրոպային և ԱՄՆ-ին։
Չինաստանին բաժին է ընկնում էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքի 60%-ը։ Այժմ այնտեղ գրանցված նոր մեքենաների ավելի քան մեկ երրորդը էլեկտրական է։ Սակայն, եթե 2022 թվականին աճը կազմել է 80%, ապա 2023 թվականին՝ ընդամենը 35%։ Պատճառը 2023 թվականին էլեկտրական մեքենաների գնման սուբսիդավորման ծրագրի ավարտն է։ Չինական շուկայում սկսվել է գների մրցակցությունը, համախմբումը և շրջադարձ դեպի արտահանում։ Չինաստանը 2023 թվականին արտահանել է 1,2 միլիոն էլեկտրական մեքենա, ինչը 80 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ։ Հիմնական շուկաներն էին Եվրոպան և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Ենթադրվում է, որ 2024 թվականին Չինաստանում վաճառված բոլոր մեքենաների մոտ 45%-ը կարող է լինել էլեկտրական:
Եվրոպան՝ էլեկտրամոբիլների երկրորդ շուկան է, որը կազմում է համաշխարհային վաճառքի 25%-ը կամ 3,2 միլիոն միավոր 2023 թվականին: Ընդհանուր առմամբ, վաճառքի տեմպերն արագացել են (20%՝ 2022 թվականի 15%-ի դիմաց): Այնուամենայնիվ, վաճառքի դինամիկան տարբեր է երկրից երկիր: Գերմանիայում էլեկտրական մեքենաների վաճառքը 2022-ին 30%-ից իջել է մինչև 25% 2023 թվականին՝ բոլոր սուբսիդիաների հանկարծակի ավարտի պատճառով (նրանք պետք է տևեին մինչև 2024-ի վերջ): Եվրոպայի այլ երկրներում էլեկտրամոբիլների վաճառքներն աճել են. Նիդեռլանդներում աճը կազմել է 30%, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում՝ 25%, Շվեդիայում՝ 60%։
ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների վաճառքը 2023 թվականին աճել է մինչև 1,4 միլիոն միավոր՝ 2022 թվականի համեմատ աճելով 40%-ով, թեև վաճառված մեքենաների ընդհանուր ծավալում էլեկտրամոբիլների վաճառքի մասնաբաժինը հասել է ընդամենը 10%-ի։ Վաճառքները սատարվել են արտոնություններով՝ IRA-ի շրջանակում: Սակայն, ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, 2024 թվականին կանոնների փոփոխությունների պատճառով հարկային արտոնություններից օգտվող տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն նվազել է։
Աշխարհի այլ վայրերում էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 70%-ով՝ հասնելով գրեթե 1 միլիոն միավորի։
Մետաղների շուկայի միտումները
2023 թվականին էներգետիկ անցումային մետաղների պահանջարկը էներգետիկ անցումային տեխնոլոգիաներից ավելի բարձր է եղել, քան մյուս հատվածներից։ Այսպիսով, պղնձի նկատմամբ պահանջարկի աճը կազմել է 24%, չնայած այն հանգամանքին, որ պղնձի ընդհանուր պահանջարկն աճել է ընդամենը 3%-ով։ Լիթիումի պահանջարկն աճել է 56%-ով, իսկ ընդհանուր պահանջարկն աճել է 30%-ով։ Նիկելի համար՝ համապատասխանաբար 15% և 8%:
Սակայն, այն պատճառով, որ բոլոր էներգետիկ անցումային մետաղների շուկաներում առաջարկը գերազանցել է պահանջարկը, երբեմն զգալիորեն նվազել է դրանց գները։ Ամենադրամատիկը՝ լիթիումի գնի նվազումն է՝ 75%-ով, իսկ նիկելի, կոբալտի և գրաֆիտի գները նվազել են 30-40%-ով։ Ամենակայունը՝ պղինձն էր, որի գները հիմնականում մնացել են բավականին կայուն: «Վերջին երկու տարում առաջարկի աճի տեմպերը գերազանցել են պահանջարկի աճի տեմպերը։ Աֆրիկայից մինչև Ինդոնեզիա և Չինաստան նոր նախագծերը բավականին արագ հանձնվում էին շահագոժման՝ զգալի ծավալներ ավելացնելով առկա առաջարկին: Վառ օրինակ է Ինդոնեզիայից նիկելի մատակարարումների զգալի աճը»,- նշում են ՄԷԳ-ի փորձագետները։ Արդյունքում, 2023 թվականին, չնայած պահանջարկի աճին, էներգետիկ անցումային մետաղների շուկայի ծավալը կրճատվել է 10%-ով՝ հասնելով 325 մլրդ դոլար։
Որպես մարտկոցային մետաղների գների նվազման պատճառ զեկույցի հեղինակները նշում են նաև պաշարների ստեղծումը՝ էլեկտրամոբիլների և որպես հետևանք մարտկոցների նկատմամբ պահանջարկի կրճատում, ինչպես նաև բուն մետաղների նկատմամբ, քանի որ արտադրողները նախկինում պաշարներ էին կուտակել՝ արտադրության շարունակականությունը ապաովելու և գների աճից պաշտպանվելու համար:
Մետաղների արդյունահանման հատվածում այն երկրների աշխարհագրությունը, որտեղ գտնվում են հանքերը և դրանց սեփականատերերը, ընդհանուր առմամբ բազմազան է, և միայն նիկելն ու կոբալտն ունեն բարձր մասնաբաժիններ (ավելի քան 50% և մոտ 70%), որոնք կենտրոնացած են Ինդոնեզիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համապատասխանաբար: Սակայն վերամշակման հատվածում գերաիշխում է Չինաստանը: Նախ՝ գրաֆիտի (մոտ 95%), հազվագյուտ հողային մետաղների (ավելի քան 90%), կոբալտի (ավելի քան 70%) և լիթիումի (ավելի քան 60%) արտադրության մեջ։ Վերամշակման հատվածում զգալի մասնաբաժիններ ունեն են Չիլին (լիթիումի վերամշակման մոտ 30%) և Ինդոնեզիան (նիկելի վերամշակման մոտ 37%)։ Հետաքրքիր է, որ մշակման հատվածը բնութագրելիս հեղինակները խուսափում են Չինաստանի հիշատակումից՝ որպես մատակարարման աղբյուրներ կենտրոնանալով այլ երկրների վրա։
Այսպիսով, էներգաանցումը ամենաշատը խթանող երկրներից (որոնք, ըստ ՄԷԳ-ի զեկույցի, «առաջադեմ տնտեսություններ» են և Չինաստանը), միայն վերջինն է իրեն ամբողջությամբ ապահովում էներգետիկ անցման համար անհրաժեշտ նյութերով։ Մյուսները, ընդհակառակ, կախված են չինական մատակարարումներից։Արդյունահանման հատվածում Չինաստանն իրեն ապահովում հումքով, եթե ոչ աշխարհագրորեն, ապա գոնե որպես հանքարդյունաբերական ձեռնարկությունների սեփականատեր:
Կանխատեսումներ
Ըստ ՄԷԳ-ի վերլուծաբանների մոդելների՝ մաքուր էներգիայի տեղակայումը կշարունակվի բոլոր երեք սցենարներում (STEPS (առկա քաղաքականության սցենար), APS (հայտարարված պարտավորությունների սցենար) և NZE (զուտ զրոյական արտանետումներ մինչև 2050 թվականը): Արևային և հողմակայաններին բաժին կընկնի լրացուցիչ արտադրող հզորությունների ամենամեծ ծավալը, էլեկտրացանցերը կընդլայնվեն, էլեկտրամոբիլների արտադրությունը կավելանա և արդյունքում՝ մարտկոցների պահանջարկը։
Կրիտիկական մետաղների պահանջարկը կշարունակի աճել։ Այսպիսով, STEPS սցենարով այն կկրկնապատկվի մինչև 2030 թվականը։ APS-ի սցենարում այն նույնիսկ ավելի բարձր է: Իսկ NZE-ի սցենարով մետաղների պահանջարկը կեռապատկվի մինչև 2030 թվականը և քառապատկվի մինչև 2040 թվականը։ Լիթիումը ցույց կտա ամենաբարձր աճը, որի պահանջարկը NZE-ի սցենարով մինչև 2040 թվականը կաճի 9 անգամ: «Այսօրվա շուկան լավ, որտեղ առաջարկը պահպանվում է լավ մակարդակի վրա, դժվար թե ուղեցույց լինի ապագայի համար, քանի որ կարևոր մետաղների պահանջարկը շարունակում է աճել», — զգուշացնում են զեկույցի հեղինակները:
Պահանջարկի աճից հետո կաճի նաև էներգետիկ անցման մետաղների շուկայի ծավալը։ Ըստ ՄԷԳ-ի վերլուծաբանների՝ NZE-ի սցենարով մինչև 2040 թվականը էներգիայի անցումային մետաղների՝ պղնձի, լիթիումի, նիկելի, կոբալտի, գրաֆիտի և հազվագյուտ հողային տարրերի ընդհանուր շուկայական արժեքը կկրկնապատկվի և կհասնի 770 միլիարդ դոլարի։ Նույն շուկայի ծավալի «այսօրվա» գնահատումը կազմում է մոտ 325 միլիարդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ երկաթի հանքաքարի շուկայի չափերը մոտավորապես նույնն են։ ՄԷԳ-ն կարծում է, որ պղնձի շուկան այս ծավալին կհասնի մինչև 2040 թվականը։
Տարածաշրջանային առումով Լատինական Ամերիկային բաժին կընկնի լեռնամետալուրգիական արտադրանքի շուկայական արժեքի ամենամեծ ծավալը՝ մոտ 120 միլիարդ դոլար մինչև 2030 թվականը։ Ինդոնեզիան ցույց կտա ամենաարագ աճը, որի արտադրանքի շուկայական արժեքը կկրկնապատկվի մինչև 2030 թվականը նիկելի արտադրության աճի շնորհիվ: Աֆրիկայում մինչև 2030 թվականը նույն ցուցանիշը կաճի 65 տոկոսով։ Վերամշակման շուկայի արժեքի 50%-ը կկենտրոնացվի Չինաստանում։ Ինչն է կարևոր. ինչպես նշում են զեկույցի հեղինակները, «հայտարարված նախագծերի մեր վերլուծությունը ցույց է տալիս մատակարարումների դիվերսիֆիկացման սահմանափակ առաջընթացը»։
Ռոսատոմը մասնակցում է լիթիումի և հազվագյուտ հողային մետաղների օգտագործման ամբողջական տեխնոլոգիական շղթայի ստեղծմանը հանքաքարից մինչև պատրաստի արտադրանք՝ էլեկտրական մեքենաներ, հողմային տուրբիններ և այլն։ Ռուսաստանում լիթիումի հատվածում Ռոսատոմը, համագործակցելով Նորնիկելի հետ, նախատեսում է հանքավայր կառուցել Կոլմոզերսկոե լիթիումի հանքավայրում և կառուցում է երկու գիգաֆաբրիկա, որտեղ կտեղակայվի լիթիում-իոնային մարտկոցների արտադրության ամբողջական ցիկլը: Դրանք կտեղադրվեն ռուսական էլեկտրամոբիլներում։
ՀՀՄ հատվածում Ռոսատոմին է պատկանում Լովոզերսկի ԼՀԿ-ն, որն արտադրում է լոպարիտային խտանյութ, և Սոլիկամսկի մագնիումի գործարանը (ՍՄԳ), որն այդ կոնցենտրատից արդյունահանում է տիտան, տանտալ, նիոբիում և ՀՀՄ հավաքական խտանյութ: Ներկայումս ՍՄԳ-ն աշխատում է հազվագյուտ հողային մետաղների առանձին խտանյութերի արտադրության ձեռնարկություն ստեղծելու վրա։ Նեոդիմի և պրազեոդիմի խտանյութերն իրենց հերթին կօգտագործվեն մշտական մագնիսների արտադրության համար։ Ռոսատոմի ծրագրերում է նաև դրանց արտադրության գործարանը։ Այդ մագնիսները, մասնավորապես, կմատակարարվեն Ռոսատոմի հողմային էներգիայի ստորաբաժանմանը, ինչպես նաև էլեկտրական մեքենաների արտադրության համար։