Փոքր ուժը
վերադառնալ բովանդակությանըՌոսատոմի առանցքային նոր բիզնեսներից մեկը` փոքր հզորության ատոմակայաններն են (ՓՀԱԿ), ինչպես լողացող, այնպես էլ ցամաքային: Աշխարհի առաջին լողացող էներգաբլոկը՝ «Ակադեմիկ Լոմոնոսով»–ը, չորս տարի հաջողությամբ գործում է Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքում՝ Չուկոտկայի Պևեկում։ Յակուտիայում Ռուսաստանի առաջին ցամաքային ատոմակայանը պատրաստվում է առաջին բետոնի լցմանը: Բացի այդ, Ռոսատոմը համաձայնագրեր է կնքում և առաջխաղացնում է ՓՀԱԿ-ի նախագծերն աշխարհի տարբեր երկրների հետ: Հավաքել ենք այս ոլորտի վերջին նորությունները:
«Ակադեմիկ Լոմոնոսով»
«Ակադեմիկ Լոմոնոսովը» շահագործում է ԿԼՏ-40Ս երկու ռեակտորային կայանք: Առաջին ռեակտորը հաջողությամբ վերալիցքավորվել է 2023 թվականի վերջին։ Մինչև այս տարվա վերջ երկրորդ ռեակտորում կկատարվի վառելիքի վերալիցքավորում։ Հուլիսին Մեքենաշինական գործարանը (Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանման մաս) ավարտեց թարմ միջուկային վառելիքի առաքումը:
ԿԼՏ-40Ս ռեակտորային կայանքի ակտիվ գոտին բաղկացած է ջերմակրիչ հավաքներից, վթարային պաշտպանության ձողերից և նեյտրոնային արձակման աղբյուրներից: Վառելիքի վերալիցքավորումը տեղի է ունենում մի քանի տարին մեկ անգամ՝ ակտիվ գոտու ամբողջական փոխարինմամբ: Առաջին լիցքավորման ավարտը ռեակտորային կայանքի շահագործման կարևոր փուլ է, որը նշանակում է, որ այն հաջողությամբ ավարտել է վառելիքի իր առաջին ցիկլը:
Յակուտսկի ՓՀԱԿ
Յակուտսկի ՓՀԱԿ-ի շինհրապարակում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները։ Կառուցվում է շինարարների ժամանակավոր կացարանների համար երկրորդ բնակավայրը։ Ընթացքի մեջ են ճանապարհների և այլ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը։ Նաև Ռոսատոմի աջակցությամբ վերանորոգվել է Ուստ-Կույգա գյուղի թռիչքուղին։
Ավելի վաղ՝ հունիսին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ-2024) շրջանակներում, Ռոսատոմը պայմանագիր է ստորագրել Յակուտիայի կառավարության հետ, ըստ որի՝ տարածաշրջանը կտրամադրի նոր արտադրության համար անհրաժեշտ ցանցային ենթակառուցվածքը, ներառյալ բաշխիչ ցանցերը (էլեկտրագծեր և ենթակայաններ) Դեպուտատսկոյե, Տիրեխտյախ և Կյուչուս հանքավայրերի մոտակա բնակավայրերում: Նույն ժամանակ, Յակուտիայի կառավարության նախագահ Կիրիլ Բիչկովը հայտնել է, որ ակտիվորեն քննարկվում է Յակուտսկի ՓՀԱԿ-ի երկբլոկ կառուցվածքը։
Նոր պայմանավորվածություններ և հեռանկարներ
Այս տարվա մայիսի վերջին Ռոսատոմը պայմանագիր է ստորագրել Ուզբեկստանում փոքր հզորության ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Սա ՓՀԱԿ կառուցելու աշխարհում առաջին արտահանման պայմանագիրն է։ Կայանը բաղկացած կլինի վեց բլոկից՝ յուրաքանչյուրը 55 ՄՎտ հզորությամբ։ Բլոկները կգործակվեն մեկ առ մեկ: Առաջինի էներգագործարկումը նախատեսված է 2029 թվականի վերջին։
Հունիսի վերջին կայացավ կայանի կառուցման շտաբի առաջին նիստը։ Դրան մասնակցել են «Ուզատոմ»-ի (Ուզբեկստանի ատոմային էներգիայի զարգացման գործակալություն) և «Ատոմստրոյէքսպորտ»-ի (պետկորպորացիայի ինժինիրինգային ստորաբաժանում, որը պատասխանատու է կայանի կառուցման համար) ներկայացուցիչները:
«ՓՀԱԿ-ի կառուցման մեր լայնածավալ նախագիծը, որի իրականացումը տարածաշրջանը կապահովի մաքուր էներգիայով, թեւակոխում է ակտիվ փուլ։ Մենք մեր ուզբեկ գործընկերներին ճանաչում ենք որպես արդյունավետ, տաղանդավոր մենեջերների, և այժմ մենք համատեղ գործունեություն ենք սկսում շինհրապարակում։ Համոզված եմ, որ մենք միասին կկատարենք պայմանագրային բոլոր պարտավորությունները ժամանակին և պատշաճ որակով»,- ասել է «Ատոմստրոյէքսպորտ»-ի նախագահ Անդրեյ Պետրովը։
Հուլիսի սկզբին Ռոսատոմի պատվիրակությունն այցելեց Մալի, որտեղ մանրամասն բանակցություններ էին ընթացել միջուկային արդյունաբերության տարբեր հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մալիում ռուսական նախագծով փոքր հզորության ատոմակայանի կառուցման նախագծի իրականացման հնարավորությանը։ Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են երեք հուշագիր։
Ավելի վաղ՝ հունիսին ՊՄՏՀ-2024-ին, Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանումը մտադրությունների հուշագիր է ստորագրել Գվինեայի հետ, որի շրջանակներում կողմերը կուսումնասիրեն ՌԻՏՄ 200 ռեակտորային կայանքներով լողացող էներգաբլոկների տեղակայման հնարավորությունը՝ երկրի բնակիչներին էլեկտրաէներգիա մատակարարելու համար։
Տեխնոլոգիաների ուսուցում
Հուլիսի սկզբին Սանկտ Պետերբուրգի Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայում անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որի շրջանակում քննարկվել են ենթակառուցվածքային խնդիրների լուծումները, որոնք ծագում են, երբ ՓՀԱԿ-ը ներառվում եէրկրի էներգետիկ զամբյուղում: Սեմինարին մասնակցում էին 16 երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի և Թաիլանդի ներկայացուցիչներ։
Դասընթացը ներառում էր ոչ միայն դասախոսություններ և քննարկումներ, այլև «Ակադեմիկ Լոմոնոսով»-ում վիրտուալ տեխնիկական շրջայց: Բացի այդ, ուսանողները տեսան, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում կառուցվում նավեր՝ միջուկային էներգետիկ կայանքներով։
Դասընթացի ընթացքում քննարկվել են լողացող և ցամաքային ՓՀԱԿ-երի կառուցումն ու շահագործում, շինարարական լիցենզիայի ստանումը, ապագա ՓՀԱԿ-ի համար տեղանքի ընտրությունը և կառավարության կառուցվածքում կարգավորող մարմինների ստեղծումը։ «Մեզ պատմեցին ֆինանսական և իրավական ասպեկտների մասին, որոնք կարող են առաջանալ միջուկային ծրագրերի ներդրման ժամանակ։ Ստացված գիտելիքները կօգնեն ինձ ավելի խորը գնահատել իմ երկրում միջուկային ծրագրի ներկա վիճակը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել իմ ղեկավարությանը»,- ասել է Ռուանդայի ատոմային էներգիայի խորհրդի ներկայացուցիչ Էդվին Նդոլին:
«Ռոսատոմը շարժվում տարբեր ուղղություններով ատոմային էներգիայի օգտագործման հարցում, որն աշխարհի մեծ մասի կողմից ճանաչված է որպես «կանաչ»։ Մենք հավատում ենք լողացող էներգաբլոկներին, որ դրանք մեծ պահանջարկ կունենան ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում։ Այս թեման մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ մենք բանակցություններ ենք վարում դրա շուրջ», — ասել է ՊՄՏՀ-2024-ի շրջանակներում մեքենաշինության և արդյունաբերական լուծումների գծով Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Նիկիպելովը: