Ատոմային նորաձևությունների օրենսդիրը
վերադառնալ բովանդակությանըՌուսական միջուկային գիտությունն ու էներգետիկան առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհում։ Գործընկերների հետ համատեղ ռուսական միջուկային արդյունաբերությունը զարգացնում է գոյություն ունեցող տեխնոլոգիաները և հնարավոր դարձնում ապագայի տեխնոլոգիաները։ Այս միտումները ուրվագծել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում և Ռուսաստանյան էներգետիկ շաբաթում ունեցած իր ելույթներում։
Անցյալ և ներկա
Սեպտեմբերի կեսերին Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում իր ելույթի սկզբում Ալեքսեյ Լիխաչովը ներկաներին հիշեցրեց ատոմային էներգետիկայի ծննդյան մասին. «70 տարի առաջ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում երկրագնդում առաջին ատոմային քլեկտրակայանի արդյունաբերական շահագործման հանձնումը»։ Բացի այդ, Խորհրդային Միությունը դարձավ ՄԱԳԱՏԷ-ի հիմնադիր հայրերից մեկը, և Ռուսաստանը, որպես նրա իրավահաջորդ, շարունակում է աջակցել գործակալության գործունեությանը փորձագիտական և ֆինանսական միջոցներով, ընդգծել է Ալեքսեյ Լիխաչովը։
Յոթ տասնամյակների ընթացքում Ռուսաստանը ամրապնդել և զարգացրել է իր առաջատար դիրքերը ատոմային էներգետիկայի ոլորտում: 2023 թվականի ձեռքբերումներից են բելառուսական ԱԷԿ-ի գործարկումը, եգիպտական «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ի թիվ 4 էներգաբլոկում առաջին բետոնի թափումը, Բանգլադեշի «Ռուպուր» ԱԷԿ-ին միջուկային վառելիքի մատակարարումը, Բոլիվիայում միջուկային տեխնոլոգիաների հետազոտության և զարգացման կենտրոնում հետազոտական ռեակտորի իրանի առաքումը և նախագծային դիրքում տեղադրումը: Բացի այդ, Ռոսատոմը շարունակում է ատոմակայանների շինարարությունը Թուրքիայում, Հունգարիայում, Իրանում, աջակցություն է ցուցաբերում չինական և հնդկական ատոմակայանների կառուցմանը։
Ռուսաստանում՝ Կուրսկի ԱԷԿ-2-ում, մինչև տարեվերջ նախատեսվում է թիվ 1 բլոկի ֆիզիկական գործարկումը։ Լենինգրադի ԱԷԿ-2-ում առաջին բետոնը լցվել է թիվ 3 էներգաբլոկի հիմքում։ Սմոլենսկի ԱԷԿ-2-ում ավարտվել են ինժեներական հետազոտությունները, իսկ շինհրապարակում սկսվում են աշխատանքները։
Ռոսատոմը նաև Օբնինսկում կառուցում է ռադիոդեղագործական արտադրանքի արտադրության Եվրոպայի ամենամեծ գործարանը և ընդլայնում է ռուսական միջուկային սառցահատների նավատորմը. մեկնարկել է նոր «Լենինգրադ» սառցահատի կառուցումը:
«Մենք համաշխարհային ատոմային արդյունաբերության համար կադրերի պատրաստումը հիմնովին նոր մակարդակի ենք հասցրել. ստեղծել ենք միջազգային միջուկային կրթության համաշխարհային կենտրոն՝ «Օբնինսկ Տեխ»: Նրա ենթակառուցվածքը հնարավորություն կտա համախմբել մինչև 10 հազար մարդու տարբեր միջոցառումների ժամանակ՝ գիտական, կրթական, երիտասարդական»,- նշել է Ալեքսեյ Լիխաչովը։
Հիմնական միտումները
Ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսում՝ Ալեքսեյ Լիխաչովը նշել է երկու միտում, որոնք որոշում են 21-րդ դարում համաշխարհային միջուկային արդյունաբերության զարգացումը և հաջողությամբ իրականացվում են Ռուսաստանում։
Դրանցից ամենակարեւորը միջուկային վառելիքային ցիկլի փակումըն է։ «Ճեղքում» առաջատար նախագծի շրջանակներում Ռոսատոմը Ռուսաստանում չորրորդ սերնդի էներգետիկ համալիր է կառուցում: Այն ներառում է ԲՐԵՍՏ արագ նեյտրոնային ռեակտորով էներգաբլոկ՝ 300 ՄՎտ հզորությամբ կապարե ջերմակրիչով և մերձկայանքային համալիր՝ ճառագայթված միջուկային վառելիքի մշակման և դրանից թարմ վառելիք ստեղծելու համար։ Այսպիսով, կիրականացվի փակ միջուկային վառելիքային ցիկլի հայեցակարգը։ «Սա համապարփակ լուծում է, որը թույլ կտա բազմակի օգտագործել օգտագործված միջուկային վառելիքը։ Այս մոտեցումը կվերացնի օգտագործված միջուկային վառելիքի կառավարման հետ կապված բոլոր խնդիրները, կբարձրացնի ատոմային էներգետիկայի էկոլոգիական բարեկեցությունը և զգալիորեն կընդլայնի նրա ռեսուրսների բազան»,- ընդգծել է Ալեքսեյ Լիխաչովը։
Բելոյարսկի ԱԷԿ-ում գործող արագ նեյտրոներով ԲՆ-800 ռեակտորում առաջին անգամ սկսեցին այրվել մինորային ակտինիդներ. դրանցով հավաքները բեռնվեցին ռեակտորի ակտիվ գոտում: Բացի այդ, պետական բնապահպանական մարմնից ստացվել է դրական եզրակացություն կառուցվող ԲՆ-1200 բլոկի համար։
Ինչպես նշել է պետկորպորացիայի ղեկավարը, աճում է օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունը ապագայի ատոմայի էներգետիկայի ստեղծելու համատեղ աշխատանքի նկատմամբ։ Անցյալ տարի Ռոսատոմը Չինաստանի հետ ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համապարփակ ծրագիր՝ արագ նեյտրոնային ռեակտորների և միջուկային վառելիքային ցիկլը փակելու ոլորտում։ Այս տարվա մայիսին Հնդկաստանի ներկայացուցիչներն այցելել են «Ճեղքում» նախագծի տեղամաս:
Երկրորդ միտումը՝ փոքր էներգետիկայի զարգացումն է։ Այստեղ նույնպես Ռոսատոմն առաջատարներից է։ Այսօր, բացի աշխարհի միակ լողացող ատոմակայանից՝ Ակադեմիկ Լոմոնոսովից, ստեղծվում են ևս չորս հզոր լողացող ատոմային էներգաբլոկեր։ Աշխատանքներ են տարվում ՌԻՏՄ-200Ն ռեակտորներով ռուսական առաջին ցամաքային ատոմակայանի կառուցման ուղղությամբ։
Ալեքսեյ Լիխաչովը նաև նշել է ՄԱԳԱՏԷ-ի համակարգված աշխատանքը փոքր միջուկային էներգոետիկայի ոլորտում, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների հարթակի և դրանց անվտանգության կարգավորող մարմինների ֆորումի շրջանակներում։
Մայիսին Ռոսատոմը Ուզբեկստանի հետ կնքեց աշխարհում առաջին արտահանման պայմանագիրը՝ վեց էներգաբլոկից բաղկացած փոքր ատոմակայանի կառուցման համար։ Արդեն սկսվում են ապագա ատոմակայանի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Պետկորպորացիան նաև աջակցություն է ցուցաբերում ուզբեկ գործընկերներին միջուկային էներգիայի կարգավորման համակարգի մշակման գործում։
Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությանն առընթեր ատոմոյին էներգետիկայի զարգացման գործակալության տնօրեն Ազիմ Ախմեդխաջաևը, ավելի ուշ, ելույթ ունենալով «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ (ՌԷՇ)» միջազգային համաժողովում, ասաց, որ հանրապետության ընտրությունը հօգուտ միջուկային էներգետիկայի պայմանավորված է եղել երկրի աճող բնակչության և տնտեսության հուսալի և էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարում պահովելու ցանկությամբ: Նրա խոսքով, Տաշքենդում նախընտրել են փոքր արտադրությունը՝ ավելի մեծ ճկունության և ջրամատակարարման ավելի քիչ պահանջների պատճառով, իսկ Ռոսատոմը, քանի որ պետկորպորացիայի առաջարկը լավագույնն է մատակարարների շրջանում:
Տեխնոլոգիական ինքնիշխանության արտահանում
Ռոսատոմը, լինելով համաշխարհային ատոմային արդյունաբերության միտումների և նորձևության օրենսդիր, պատրաստակամորեն արտահանում է տեխնոլոգիական ինքնիշխանություն այլ երկրներ: Այս մասին Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանը պատրաստ է ամրապնդել իր գործընկերների տեխնոլոգիական ինքնիշխանությունը էներգետիկ ոլորտում՝ ձևավորելով լիարժեք գիտական և արտադրական շղթաներ։ Հենց այսպես է զարգանում համագործակցությունը խաղաղ ատոմի ոլորտում, երբ արտերկրում կառուցվում են Ռոսատոմի կայաններ՝ տեղական կադրերի պատրաստման հետ միաժամանակ, ինժեներների, աշխատողների և նոր օբյեկտների մենեջերների վերապատրաստմամբ։ Փաստորեն, մենք պարզապես կայան չենք կառուցում, ինչպես ասում են Ռոսատոմում, մենք ստեղծում ենք էներգետիկայի և տնտեսության նոր հատված մեր գործընկերների համար»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Այս միտոը իր ելույթում զարգացրել է Ալեքսեյ Լիխաչովը։ Նախ, ընդգծեց նա, ատոմակայանի կառուցումը պարզապես էներգետիկ օբյեկտի կառուցում չէ, այլ ընդունող երկրի համար նոր արդյունաբերության ստեղծում՝ կադրերի պատրաստումից, դպրոցականների հետ աշխատանքից սկսած մինչև շահագործումից հանելը և այս ամենը 100 տարի շարունակ։ Երկրորդ՝ պետկորպորացիան միշտ ձգտում է հնարավորինս տեղայնացնել նախագիծը։ Տեղայնացման մակարդակը, այսինքն՝ նախագծում տեղական ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործումը Ռոսատոմի և տեղական կարգավորողի կողմից որակավորված մատակարարներից, միշտ ավելի բարձր է, քան նշված է փաստաթղթերում: Երրորդ, շահագործման ընթացքում Ռոսատոմը տեղայնացնում է կայանի սպասարկման և պահեստամասերի մատակարարման գործառույթները:
«Որոշակի փուլում՝ յոթից ութ բլոկից, սկսվում է վառելիքի տեխնոլոգիաների տեղայնացման տնտեսական նպատակահարմարությունը, և դա մեզ համար ձեռնտու է, քանի որ մենք միշտ օպտիմալացնում ենք ինքնարժեքը։ Տեղայնացումը այն դեպքն է, երբ պարտականությունը համընկնում է ցանկության հետ»,- ասաց Ալեքսեյ Լիխաչովը։ Բացի այդ, ըստ նրա, այս կամ այն երկրում միջուկային արդյունաբերության ստեղծումն ավելի ուժեղ է դարձնում ռուսական ատոմը։ «Որքան շատ ես արտահանում տեխնոլոգիական ինքնիշխանություն, այնքան ավելի ուժեղ, ինքնիշխան, ավելի անկախ ես դառնում: Երրորդ սերնդի մեր պահանջված տեխնոլոգիաները արտահանելիս մենք ոչ պակաս ջանք ենք ծախսում IV սերնդի առաջին ռեֆերենտ նմուշների ստեղծման վրա: Սա բացարձակապես win-win պատմություն է»,- ամփոփեց Ռոսատոմի ղեկավարը:
Նոր սերնդի տեխնոլոգիաների արդյունավետ զարգացման նպատակով 2025-2030 թվականներին Ռուսաստանում կիրականացվեն հինգ դաշնային նախագծեր «Նոր միջուկային և էներգետիկ տեխնոլոգիաներ» ազգային նախագծի շրջանակներում։ Դրանք են՝ «Մեծ և փոքր հզորության ատոմակայանների սերիական ռեֆերենտությունը», «Նոր ատոմային էներգետիկան», «Երկկոմպոնենտ էներգետիկայի զարգացման փորձարարական ստենդային բազա», «Ջերմամիջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ» և «Ատոմային էներգետիկայի հատուկ նյութեր և տեխնոլոգիաներ»: Այս նախագծերի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի գլոբալ առաջատարությունը միջուկային ոլորտում։ «Մեր առաջնորդությունն այժմ գլոբալ է: Դա ակնհայտ է մեր առաջատար ընկերության՝ Ռոսատոմի կատարած աշխատանքների ծավալից»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԷՇ-ում։
Միջազգային համագործակցություն
Ռուսաստանի առաջատար դերը ճանաչվում է միջազգային ատոմային հանրության կողմից։ «Ինչպես ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, Ռուսաստանը չի կարող բացառվել ատոմային էներգետիկայի զարգացումից, առանց Ռուսաստանի դա անհնար է», — ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը NL-ին տված հարցազրույցում: «Միջազգային համագործակցությունն ամենակարևորն է ատոմային էներգետիկայում։ Սա տեսնում ենք ՄԱԳԱՏԷ-ում, Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայում, միջուկային ներդաշնակեցման և ստանդարտացման նախաձեռնության ծրագրում, որի շրջանակներում ներդաշնակեցվում են կարգավորիչների մոտեցումները, որպեսզի արագացվի փոքր մոդուլային ռեակտորների ներդրումը։ Իհարկե, Ռուսաստանը ներկա է ամենուր՝ հյուրընկալելով գործընկերներին, օրինակ՝ Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայում։ Այս տարի Ռոսատոմի կողմից Ռուսաստանում անցկացվող միջոցառումների թիվը չի նվազել։ Ռուսաստանը մնում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր միջոցառումների և աշխատանքային խմբերի ակտիվ մասնակիցը։ Այո, փորձեր են եղել ռուսաստանցի բանախոսներին դարձնել ավելի քիչ տեսանելի, բայց մենք դա շտկում ենք, և դա ավելի ու ավելի քիչ է տեղի ունենում»։
ՌԷՇ-ում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Ռոսատոմի ղեկավարների և այլ երկրների ներկայացուցիչների միջև։ Այսպիսով, Մյանմայի Էլեկտրաֆիկացման միութենական նախարար Նյան Տունի հետ Ալեքսեյ Լիխաչովը քննարկել է հանրապետությունում ՓՀԱԿ-ի կառուցման նախագծի իրականացման առաջընթացը և քամու արտադրության ոլորտում համագործակցությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական «Ռոսատոմ Վերականգնվող էներգիան»-ը (այն ժամանակ՝ Նովավինդ), Մյանմայի էլեկտրաֆիկացման նախարարությունը և Մյանմայի Zeya & Associates կազմակերպությունը ստորագրել էն մինչև 200 ՄՎտ հզորությամբ հողմակայանների պարկի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր։
Բելառուսի էներգետիկայի նախարար Ալեքսեյ Կուշնարենկոյի հետ Ալեքսեյ Լիխաչովը քննարկել է բելառուսական ատոմակայանի սպասարկումը, միջուկային վառելիքի մատակարարումները և միջուկային վառելիքային ցիկլում համատեղ նախագծերը, ինչպես նաև նոր ոչ միջուկային նախաձեռնությունների իրականացումը, որոնք ուղղված Միութենական պետության տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովմանը:
Ալեքսեյ Լիխաչովը Սերբիայի միջազգային համագործակցության նախարար Նենադ Պոպովիչի հետ քննարկել է միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառումը և միջուկային և հարակից մասնագիտությունների գծով անձնակազմի վերապատրաստումը ռուսական համալսարաններում: Կողմերը մտադիր են համագործակցել ատոմային էներգետիկայի նախագծերի իրականացման հարցում, եթե Սերբիայում չեղարկվի երկրում ատոային էներգետիկայի օբյեկտների կառուցման և միջուկային վառելիքային ցիկլի քննարկելու պաշտոնյաների վրա դրված օրենսդրական արգելքը։ Դիտարկվում է այդ սահմանափակումների վերացման հնարավորությունը։
Բացի այդ, Ռոսատոմի գլխավոր տնօրենի միջազգային գործունեության գծով տեղակալ Նիկոլայ Սպասկին հանդիպել է Մալիի պատվիրակության հետ՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալուսենի Սանուի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև հանրապետության էներգետիկայի և ջրային պաշարների նախարար Բինտու Կամարան, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մադինա Սիսոկո Դեմբելեն և հանքարդյունաբերության նախարար Ամադու Կեյտան։ Կողմերը քննարկել են երկրում արևային էներգիայի արտադրության օբյեկտների ստեղծման, երկրաբանական հետախուզման և համագործակցության ընդլայնման հարցերը և պայմանավորվել շարունակել սերտ շփումները։ Այսպիսով, մալիական կողմն ընդունել է Նիկոլայ Սպասսկու հրավերը՝ այցելելու ռուսական ատոմակայան մինչև տարեվերջ։