Մեծ էներգիա
վերադառնալ բովանդակությանը80 տարի առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 20-ին, ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեին կից ստեղծվեց Հատուկ կոմիտե։ Այս օրը համարվում է խորհրդային, ապա ռուսական ատոյին ոլորտի ծննդյան օրը։ Այս տարի մենք սկսում ենք «Տարեդարձեր» բաժինը, որտեղ կպատմենք ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին, որոնք նույնպես այս տարի նշում են հոբելյաններ: Բայց սկսենք, իհարկե, օրվա գլխավոր հոբելյարից։
ԽՍՀՄ-ում հատուկ կոմիտեն ղեկավարել է «ուրանի ներատոմային էներգիայի օգտագործման» բոլոր նախագծերը. զարգացրել է գիտահետազոտական աշխատանքնր, իրականացրել երկրաբանական հետախուզում և ստեղծել ուրանի արդյունահանման համար հումքային բազա ԽՍՀՄ-ում և դրանից դուրս՝ Բուլղարիայում, Չեխոսլովակիայում և այլ երկրներում, կազմակերպել ուրանի վերամշակում, ատոմի էներգիայի օգտագործման հետ կապված սարքավորումներ և նյութերի արտադրություն։ Եվ ամենակարևորը՝ նա կառուցում էր ատոմա-էներգետիկ կայանքներ և մշակեց ատոմային ռումբը։
Այսպիսով, արդեն իսկ առաջին փաստաթղթում ուրվագծվեցին միջուկային զենքի համալիրը և ատոմային էներգետիկան՝ երկու «ոտք», ինչպես սիրում է ասել Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, որոնց վրա մինչ այժմ կանգնած է ռուսական ատոմային արդյունաբերությունը։
Ատոմային էներգետիկան զարգացել է գրեթե զուգահեռ։ Հենց խորհրդային միջուկային գիտնականներն են առաջինը ստեղծել ատոմակայան՝ շղթայական ռեակցիան կառավարելի դարձնելով։ Այդ ժամանակից ի վեր ատոմի էներգիան բերում է ոչ թե կործանում, այլ ստեղծում՝ ջերմություն և էներգիա։
Հունվարյան հոբելյար
2025 թվականի հունվարին Սմոլենսկի ԱԷԿ-ի 3-րդ բլոկը նշում է իր տարեդարձը. այն առաջին անգամ միացել է ցանցին 1990 թվականի հունվարի 17-ին։ Շինարարությունը սկսվել է 1984 թվականի մայիսին, ֆիզիկական մեկնարկը տեղի է ունեցել 1989 թվականի դեկտեմբերին։ Բլոկում տեղադրված է ՌԲՄԿ ռեակտոր՝ 1 հազար ՄՎտ հզորությամբ։
Սմոլենսկի ԱԷԿ-ը եզակի է իր ձևով։ Նախագծողները նախագծում ներդրել են ռեակտորի հովացման վթարային համակարգեր (ՌՀՎՀ) և ռեակտորի տակ գտնվող ավազան՝ գոլորշու խտացման համար: Հատուկ հաշվոհական համալիրի վրա ակտիվ գոտու ամենօրյա հաշվարկների շնորհիվ հնարավոր էր վերադասավորել կասետները՝ ապահովելով վառելիքի օպտիմալ այրում և էներգիայի արտանետում։ Սմոլենսկի ԱԷԿ-ի թիվ 3 բլոկում գոլորշու արտանետման համակարգը արդիականացվել է այնպես, որ նախագծային հիմքից դուրս վթարի դեպքում այն կարողանա դիմակայել ինը միաժամանակ փլուզվող կապուղիներից գոլորշու ընդունմանը: Այնուամենայնիվ, ՌԲՄԿ-ի բոլոր բլոկերի շահագործման ողջ ընթացքում գրանցվել են կապուղու խզման միայն առանձին դեպքեր: Արդիականացվել են նաև մյուս երկու բլոկները։
Սմոլենսկի ԱԷԿ-ի բոլոր բլոկների շահագործման ժամկետը երկարացվել է։ Մասնավորապես, թիվ 3 բլոկը կարող է շահագործվել մինչև 2034 թվականի դեկտեմբերի 14-ը։ Մինչ լիցենզիայի երկարաձգումը գրեթե ամբողջությամբ թարմացվել են էներգաբլոկի կառավարման համակարգերը, փոխարինվել են մաշված սարքավորումները, ներդրվել են անվտանգության նոր սերնդի համակարգեր։ Սմոլենսկի ԱԷԿ-ի բլոկերը աստիճանաբար դուրս կբերվեն շահագործումից, իսկ տեղում կկառուցվեն երկու նորերը։ Հիմնական իրադարձությունը՝ առաջին բետոնը լցնելը, նախատեսված է 2027 թվականին։
ՌԲՄԿ ռեակտորների նախագծման առանձնահատկությունն՝ այն կապուղիներն են, որոնց մեջ տեղադրվում են վառելիքի հավաքները: Բայց դրանց փոխարեն հնարավոր է թիրախներ տեղադրել արդյունաբերական և բժշկական իզոտոպների արտադրության համար։ Անցյալ տարի Սմոլենսկի ԱԷԿ-ը սկսեց կոբալտ-60 արտադրել: Այն օգտագործվում է բժշկական գործիքների և սննդամթերքի մանրէազերծման, բույսերի աճի խթանման, արտահոսքի և թափոնների ախտահանման և այլնի համար: Իզոտոպների արտադրությունը՝ Ռոսատոմի գործունեության ոչ էներգետիկ ուղղություններից է: Սա նոր բիզնեսներից է, նախորդ տարի յուրաքանչյուր համարում մանրամասն խոսել ենք դրանց մասին։ Բիզնեսի նոր ոլորտները՝ «երրորդ ոտքն» են, որի վրա կանգնած է ռուսական ատոմային արդյունաբերությունը:
Սմոլենսկի ԱԷԿ-ում, ինչպես ռուսական մյուս ատոմակայաններում, մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը։ Կայանի շուրջ 30 կիլոմետրանոց գոտում իրականացվում է հողի, ջրի և օդի ֆոնային ճառագայթման շարունակական մոնիտորինգ։ 2001 թվականից Դեսնոգորսկի ջրամբար, որտեղից ջուր է մատակարարվում կայանը հովացնելու համար բաց են թողնվում տարբեր տեսակի մանրաձկներ, այդ թվում՝ Կարմիր գրքի սև ամուրը։ Ձկներ – մելիորատորներ․ նրանք բարելավում են լճակի էկոհամակարգը՝ կանխելով ջրիմուռների չափից ավելի աճը: Այժմ Դեսնոգորսկի ջրամբարում կան ոչ միայն ձկներ, այլ նաև խեցգետիններ և ծովախեցգետիններ՝ ջրի լավ որակի կենդանի ցուցանիշ:
Սմոլենսկի ԱԷԿ-ը օրինակ է, թե ինչպես խորհրդային, ապա ռուս գիտնականները, ինժեներները և կոնստրուկտորները, կուտակելով գիտելիքներ ատոմների բնույթգործում խորը ներգրավվածության շնորհիվ Ռոսատոմը առաջատար դիրք է գրավում համաշխարհային ատոմային ոլորտում։