Շեղբերը պտտվեցին
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#286Փետրվարի 2025

Շեղբերը պտտվեցին

վերադառնալ բովանդակությանը

Հունվարի կեսին Նովոլակի հողմակայանում (այն կառուցում է «Ռոսատոմ վերականգնվող էներգիան», Ռոսատոմի քամու էներգիայի դիվիզիոնը), տեղադրվեց առաջին քամու գեներատորը: Դրա բարձրությունը 150 մ է, հողմաշեղբերի երկարությունը՝ 50 մետր: Կայանը Ռուսաստանում քամու արտադրության ծավալները մեծացնելուն ուղղված` «Ռոսատոմի» աշխատանքի շարունակությունն է: Պետկորպորացիան մտադիր է հողմակայաններ կառուցել նաև արտասահմանում։ Շինարարության համար կօգտագործվեն սեփական բաղադրամասեր՝ գեներատորներ և շեղբեր։

«Ենթադրվում է, որ Նովոլակի հողմակայանը բաղկացած կլինի 300 Մվտ ընդհանուր հզորությամբ 120 հողմաէլեկտրակայաններից։ Շինարարությունը կընթանա երկու փուլով։ 2025 թ-ին կտեղադրվի 61, 2026-ին` 59 հողմակայան։ Պլանավորված միջին տարեկան արտադրանքը 879 միլիոն կվտ ժամ է: Վստահ եմ, որ Նովոլակի հողմակայանը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի վառելիքաէներգետիկ համալիրի արդյունավետ աշխատանքում` երաշխավորելով Դաղստանի քաղաքացիների տնտեսական կայունությունն ու բարեկեցությունը»,-հայտարարել է «Ռոսատոմ վերականգնվող էներգիա» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Նազարովը:

Հաշվի առնելով արդեն ներդրված հզորությունները, մինչև 2027 թվականը պետական կորպորացիայի հողմաէներգետիկ դիվիզիոնը կկառուցի մոտ 1.7 ԳՎտ հզորությամբ օբյեկտներ։ «Ռոսատոմը» զարգացնում է քամու էներգիայի նախագծերը նաև արտերկրում: Մինչև 2030 թվականը ծրագիրը ենթադրում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում մինչև 5 ԳՎտ նախագծերի պորտֆելի ձևավորում։ Համագործակցության հիմնական ուղղություններն են ԱՊՀ երկրները, Թուրքիան և այլ երկրներ:

«Ռոսատոմի» 1.7 Գվտ հզորությամբ հողմակայանը կգործի մինչև 2027 թվականը։

Ղրղզստանիհետ համաձայնագրիշրջանակում, որը «Ռոսատոմը» ստորագրել է «Ատոմէքսպո»-ում 2024 թվականի մարտին, նախատեսվում է կառուցել մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայանների վերականգնվող էներգետիկայի օբյեկտներ։Իսիկ-Կուլիշրջանի 100 ՄՎտ հզորությամբ հողմապարկը«Ռոսատոմի» առաջին արտասահմանյան նախագիծն է քամու էներգիայի ոլորտում:2024 թվականի սեպտեմբերին կայացել է հողմապարկի կառուցման հիմնարկեքը, իսկ դեկտեմբերին «Ռոսատոմվերականգնվողէներգիան» և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը ստորագրել են ներդրումային համաձայնագիր` այս նախագծի իրականացման վերաբերյալ։Նախագծայինև հետախուզականաշխատանքներիսկիզբըև սարքավորումների պայմանագիրը նախատեսվածեն 2025 թվականի երկրորդ կեսին:

Երկրորդփուլումնախատեսվումէ լրացուցիչ հարթակների մշակում՝ մինչև 900 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրներ գեներացնող օբյեկտների ստեղծման համար։

Հենվելով սեփական հզորությունների վրա

Ռոսատոմը հողմապարկեր է կառուցում այն բաղադրիչներից, որոնք արտադրվում են Վոլգոդոնսկի «Ռոսատոմ վերականգնվող էներգիա» գործարանում։ Մինչև վերջերս դրանք միայն գոնդոլներ էին, հանգույցներ, գեներատորներ և աշտարակի հիմքի հարթակներ։ Անցյալ տարվա դեկտեմբերից դրանց ավելացվել են առանցքային բաղադրիչ համարվող շեղբերը։ Նախկինում դրանք բերվում էին արտերկրից, այժմ դրանք պատրաստվում են Ուլյանովսկի ձեռնարկությունում, որը Ռոսատոմի կոմպոզիտային դիվիզիոնի մի մասն է: Այս շեղբերով կկառուցվեն Նովոլակի հողմակայանի քամու կայանները, դրանք հասանելի կլինեն նաև արտասահմանյան պատվիրատուներին:

«Մենք մի շարք պայմանագրեր ունենք արտասահմանում, առաջին հերթին՝ Ղրղզստանում, որտեղ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերները մեզանից ակնկալում են տեխնոլոգիական ինքնիշխանության արտահանում հողմային էներգետիկայի մասով։ Մենք հաճույքով կտրամադրենք շեղբեր այդ հողմաէլեկտրակայանների համար։ Մի շարք այլ երկրներ մշակում են ոչ միայն ատոմակայանների, այլեւ «կանաչ» էներգետիկ կլաստերների կառուցումը, որոնցում կներառվեն քամու և արևային գեներացիաները»,-գործարանի բացման ժամանակ հայտարարել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Շեղբերները պատրաստվում են հետևյալ կերպ. նախ` հաստոցը կտրում է ապակե գործվածքները, դետալներից գլանափաթեթներ են պատրաստվում: Զուգահեռաբար պատրաստվում են սպարների դարակներ։ Դարակը կազմված է շեղբի մի մասի երկարությամբ անցնող կարբոնի մի քանի շերտերից։

Այնուհետև ձևավորում են շեղբերի կտորները․ պատրաստի ձևակտորի մեջ տեղադրում են ապակեթելքը, սպարի դարակները, շեղբը գեներատորի հանգույցին (գոնդոլ) կցելու տարրերը, այնուհետև՝ ցանցեր, խողովակներ և այլ դետալներ: Դրանից հետո տեղադրվում են շեղբերը: Այդ ամենը ծածկվում է թաղանթով, վակուումով, Այնուհետև լցվում է խեժը, որից հետո մասերը ամրանում են։ Պատրաստի մասերի դարակներում տեղադրվում են սպարներ և կայծակից պաշտպանության համակարգեր, այնուհետև մասերը չափվում և սոսնձվում են: Կարի որակը ստուգվում է դեֆեկտոսկոպով և ջերմատեսիլ խցիկով: Հավաքված շեղբի վրա բացվում են շեղբի ամրացման թևիկները, լամինացվում են սոսինձային կարերը, ստուգվում են երկրաչափական բնութագրերը, ծածկվում ծեփամածիկով, ներկվում, կշռվում, հավասարակշռվում և ուղարկվում պատրաստի արտադրանքի պահեստ:

Շեղբի դիզայնը հատուկ մշակվել է դիվիզիոնի պատվերով դեռ 2016 թվականին։ Դրա երկարությունը 51 մ է, քաշը՝ 8․5 տոննա, 90 տոկոսը բաժին է ընկնում ապակե կոմպոզիտին, 10 տոկոսը՝ ածխածնային կոմպոզիտին։ Շեղբը հարմար է 2․5 ՄՎտ հզորությամբ տուրբինի համար, որն օգտագործում է «Ռոսատոմ վերականգնվող էներգիան»: Արտադրության մեջ օգտագործվում են ապակուց և ածխածնային մանրաթելից պատրաստված գործվածքներ, որոնք արտադրվում են կոմպոզիտային դիվիզիոնում: Գործարանի նախագծային հզորությունը տարեկան 450 շեղբ է։ Դրանք փորձարկվել են սերտիֆիկացման կենտրոնում ՝ ըստ միջազգային չափորոշիչների: