Ատոմային շահ՝ ռուսաստանյան ԱԷԿ-երից
վերադառնալ բովանդակությանը«Ռոսատոմը» պատրաստ է կիսվել տեխնոլոգիաներով բարեկամ երկրների հետ՝ նպաստելով նոր տնտեսական կարգի էներգետիկ և տեխնոլոգիական հիմքի ստեղծմանը և կյանքի որակի բարելավմանը: Պետկորպորացիայի գործընկերներն արդեն իսկ օգուտներ են քաղում, նույնիսկ ատոմակայանների կառուցման փուլում: Սա, ինչպես նաև տիեզերքում ռուսական միջուկային տեխնոլոգիաների հեռանկարները, քննարկվել են «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» (ՌԷՇ) միջազգային համաժողովում, որը տեղի է ունեցել Մոսկվայում հոկտեմբերի 15-17-ը:
«Ռոսատոմը» զբաղեցնում է ատոմակայանների կառուցման համաշխարհային շուկայի մոտ 90%-ը: Աշխարհում կառուցվել է ռուսաստանյան նախագծով 110 էներգաբլոկ: «Ռուսաստանը աշխարհի միակ երկիրն է, որն ունի փորձագիտություն միջուկային էներգիայի ողջ շղթայում։ Արտերկրում կառուցելով՝ մենք պարզապես օբյեկտներ չենք կառուցում. մեր գործընկերների հետ միասին մենք ստեղծում ենք էներգետիկ և դրա հարակից ոլորտների ապագան՝ կառուցելով ամուր ազգային մարդկային, գիտական և տեխնոլոգիական հիմք պետությունների զարգացման համար։ Այս հիմքի վրա մենք ատոմակայաններ ենք կառուցում Եգիպտոսում, Բանգլադեշում և Թուրքիայում։ «Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը ատոմային ոլորտում գլոբալ հարավի երկրների հետ՝ ԲՐԻՔՍԻ-ի միջոցով», — հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԷՇ-ի ընթացքում։
«Ռոսատոմի» եզակի դիրքը ապահովում է ռուսաստանյան ատոմային արդյունաբերության լիակատար ինքնաբավությունը: «Ոչ մի այլ կառավարման կառուցվածք չի ներառում բոլոր իրավասությունները՝ ուրանի հետախուզումից և արդյունահանումից մինչև շահագործումից հանելու և բնապահպանական նախագծեր», — լիագումար նիստում հայտարարեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։
Ռուսաստանի ատոմագործները կիսվում են ատոմային տեխնոլոգիաներվ ոլորտի ստեղծման սկբից՝ կառուցելով հետազոտական և էներգետիկ ռեակտորներ ամբողջ աշխարհում: «Մեր ԴՆԹ-ում է տեխնոլոգիաները կիսել այն երկրների հետ, որոնք ցանկանում են կառուցել երջանիկ ապագա», — ասաց Ալեքսեյ Լիխաչյովը։
Այսօր «Ռոսատոմը» կառուցում է 24 էներգաբլոկ, հաղթել է Ղազախստանում երկու էներգաբլոկից բաղկացած ատոմակայան կառուցելու մրցույթում և պայմանավորվել է ընդլայնել նախագիծը Ուզբեկստանի հետ՝ վեց փոքր էներգաբլոկի փոխարեն այնտեղ կկառուցվի երկու մեծ և երկու փոքր էներգաբլոկ: Բելառուսը ցանկություն է հայտնել կառուցել երրորդ խոշոր էներգաբլոկը, Եթովպիայի հետ ստորագրվել է ատոմային էլեկտրակայանների կառուցման ճանապարհային քարտեզ, և մի քանի այլ երկրների հետ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։
Օգուտներ շահագործման ընթացքում
«Ռոսատոմ»-ի կառուցած երկու բլոկից բաղկացած ատոմակայանի շնորհիվ Բելառուսի Հանրապետությունը ստացել է մաքուր էներգետիկա և դրա օգնությամբ զարգացնում է էլեկտրակաշարժունակությունը և ջեռմամատակարարումը: Դրանք լիովին զերծ են ածխածներից՝ սկսած արտադրությունից մինչև շարժիչ և կաթսա: Երկրում կա 41,000 էլեկտրամոբիլ, և այս թիվը, կանխատեսումների համաձայն, կհասնի 50,000-ի մինչև այս տարվա վերջ:
Բելառուսում կառուցվում են բազմաբնակարան շենքեր, իսկ անհատական տները անցնում են էլեկտրական ջեռուցման համակարգի: Երկրի խոշոր քաղաքներին ջերմամատակարարող «Վելէներգո» ընկերությունը տեղադրել է 916 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրական կաթսաներ։
Երկիրը կանգ չի առնում դրանով և «Ռոսատոմի» հետ համատեղ մշակում է թվայնացումը, ադիթիվ տեծնոլոգիաները, միջուկային բժշկությունը, էներգիայի կուտակման համակարգերը և այլն: «Ատոմային էներգիա օգտագործողները հնարավորություն ունեն ոչ միայն ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, այլև ստեղծել պայմաններ քաղաքացիների կյանքի որակը և հարմարավետությունը բարելավելու համար: Չեմ վախենում ասել. Ատոմային էներգետիկան՝ առաջընթացի շարժիչն է: Եվ ատոմային էներգետիկան ունեցողները միշտ մեկ քայլ առաջ կլինեն», — ասել է Բելառուսի փոխվարչապետ Վիկտոր Կարանկևիչը։
Օգուտներ շինարարության փուլում
Թուրքիան արդեն իսկ օգուտ է ստանում «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ տեղայնացումը, այսինքն՝ թուրքական ընկերությունների կողմից աշխատանքների, ապրանքների և ծառայությունների մատուցումը, գերազանցում է 50%-ը: «Սա մեզ կօգնի մշակել երկրորդ և երրորդ նախագիծ, կամ նույնիսկ նախագծեր Թուրքիայից դուրս։ Հնարավոր է՝ մեր ընկերությունները կարողանան մասնակցել Հունգարիայում կամ այլուր», — նշեց նա։
Համաշխարհային ատոմային համայնքը նպատակ է դրել եռապատկել ատոմակայանների ընդհանուր տեղադրված հզորությունը։ Դրան հասնելու համար, բացատրեց նախարարը, անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսներ և տեխնոլոգիաներ, այլև մարդկային կապիտալ։ Թուրքիան ունի դա. Ռուսաստանում միջուկային կրթություն ստացած հարյուրավոր երիտասարդ թուրք քաղաքացիներ արդեն աշխատում են «Աքքույու» ԱԷԿ-ում։ «Մարդկային կապիտալի զարգացումը՝ ատոմային էներգետիկայի կայացման մեր ծրագրի ամենակարևոր մասն է», — եզրափակեց նախարարը։

Մի օրինակ, թե ինչպիսի դրական ազդեցություն ունի ատոմային ոլորտը մարդկանց ճակատագրերի վրա՝ ՄԱԳԱՏԷ-ի Մարի Սկլոդովսկա-Կյուրի մրցանակի դափնեկիր եգիպտացի Սոհայլա Աբուդեյֆի պատմությունը, որը նույնպես ելույթ ունեցավ ՌԷՇ-ում: Սոհայլա Աբուդեյֆը բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանում՝ ավարտելով Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան: Նա իր պրակտիկան անցել է Նովովորոնեժի ատոմակայանում: Ներկայում Սոհայլան աշխատում է արդյունաբերական գործընթացների ավտոմատացման և թվայնացման վրա: Նա նաև իրականացնում է գիտական նախագիծ. գործընկերների հետ միասին նա ստեղծել է իոնացնող ճառագայթմամբ պլաստիկի վերամշակման կայանք:
Տիեզերական ծրագրեր
ՌԷՇ-ում խոսվում էր նաև, թե ինչպես են ատոմային տեխնոլոգիաները ձևավորում ապագան: Ամենահետաքրքիր ոլորտներից մեկը՝ տիեզերքի ուսումնասիրությունն է: «Ատոմային էներգիան՝ արեգակնային համակարգի բանալին է: Քիմիական շարժիչների վրա մենք շատ հեռու չենք գնա, և մարդկությունը դատապարտված կլինի պտտվել Երկրի ցածր ուղեծրում», — ՌԷՇ-ում ասաց տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն: «Ռոսատոմը» և «Ռոսկոսմոսը» աշխատում են լուսնային ատոմակայանի կառուցման վրա: Այն այնտեղ անհրաժեշտ կլինի կյանքի, աշխատանքի, փորձերի, բևեռային խառնարաններից ջրային սառույցի արդյունահանման, հրթիռային վառելիքի համար թթվածնի և ջրածնի արտադրության, ինչպես նաև լազերային կապի համակարգերի էներգամատակարարման համար։ Ավելի երկարաժամկետ հեռանկար է՝ այլմոլորակային գաղութներում կյանքը պահպանելու համար միջուկային ռեակտորների ստեղծումը։
«Մեզ ոգեշնչում է լուսնային ատոմակայան ստեղծելու խնդիրը։ Մարդկությունը երբեք նման խնդիրներ չի լուծել։ Բայց դրանք ներառված են ազգային տիեզերական նախագծում, ուստի մենք պարզապես պարտավոր ենք լուծենք դրանք», — ասաց Ալեքսեյ Լիխաչյովը։

