Սառցահատ՝ հերոսական անվամբ
վերադառնալ բովանդակությանըԲալթյան գործարանում մեկնարկել են 22220 նախագծի ատոմային յոթերորդ սառցահատ՝ «Ստալինգրադ»-ի կառուցման աշխատանքները: Շահագործմանը հանձնվելուց հետո այս սառցահատը կդառնա իններորդը ռուսական «Ատոմֆլոտ» նավատորմում: Այս սառցահատներն ունեն եզակի բնութագրեր. օրինակ՝ դրանք կարող են հաղթահարել մինչև 3 մետր հաստությամբ սառույցներ:
Սառցահատը անվանակոչվել է Ստալինգրադ (այժմ՝ Վոլգոգրադ) քաղաքի պատվին: Ստալինգրադի ճակատամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ընդհանուր մարտերից մեկն էր Խորհրդային Կարմիր բանակի և գերմանական Վերմախտի միջև, տեղի է ունեցել այս քաղաքում և նրա շրջակայքում 1942 թվականի հուլիսի 17-ից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը և ավատրվել է Կարմիր բանակի հաղթանակով:
Սառցահատի հիմնարկեքի արարողությունը նվիրված էր «Ուրան» օպերացիայի մեկնարկին. 1942 թվականի նոյեմբերի 19-ին Խորհրդային Կարմիր բանակը սկսեց հակագրոհ Ստալինգրադում։
«Վստահ եմ, որ «Ստալինգրադ» նոր սառցահատը արժանապատվորեն կկրի այս հպարտ անունը։ Գործելով Արկտիկական խստաշունչ պայմաններում, ճանապարհ հարթելով սառույցների միջով, այն կդառնա մեր ժողովրդի տաղանդի, ուժի և ստեղծագործական էներգիայի, նրա ամենահամարձակ ծրագրերը մշակելու և իրականացնելու, ինչպես նաև ամենադժվարին ժամանակներում համառելու ունակության ևս մեկ խորհրդանիշ», — ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով սառցահատի հիմնարկեքի արարողության ընթացքում։
«Դուք մեզ առջև նոր թիրախ եք դրել՝ ստեղծել Անդրարկտիկական տրանսպորտային միջանցք՝ հիմնված Հյուսիսային ծովային երթուու վրա։ Սա հսկայական, մոլորակային մասշտաբի խնդիր է։ Դրա իրականացումը կամրապնդի Ռուսաստանի առաջատար դիրքը և կապահովի ազգային նախագծերի իրականացումը բարձր լայնության գոտում՝ հիմք դնելով Ռուսաստանի Դաշնության լոգիստիկ ինքնիշխանության համար», — դիմելով նախագահին ասաց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։
Արարողության ժամանակ Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Պավել Վինոկուրովը (նոյեմբերին նա դարձավ 103 տարեկան), Ալեքսեյ Լիխաչյովին նվիրեց Վոլգոգրադից հող պարունակող պարկուճ։ Այն կպահվի սառցահատում։

Կարմիրը սպիտակի վրա
«Ստալինգրադ»-ի դիզայնը կարմիր և սպիտակ երանգների մեջ է։ Վերին կառույցի կողմերը սպիտակ են, առջևի մասում՝ կարմիր ֆոնի վրա հերոս քաղաքի սպիտակ աստղով վահանակ է։ Դրա վրա «Մայր Հայրենիքը կանչում է» քանդակի կարմիր ուրվագիծն է։
Ստալինգրադի վերնաշենքի կարմիր և սպիտակ դիզայնը նաև ֆունկցիոնալ նպատակ է ծառայում. այն թույլ է տալիս հեռվից տարբերակել «Լենինգրադից», նույն շարքի սառցահատից, որն այժմ կառուցվում է Բալթյան նավաշինարանում, որի բնակելի վերնաշենքն ունի կապույտ և սպիտակ ճակատ։
«Մեծ երջանկություն է՝ ստեղծել ատոմային սառցահատի տեսքը։ Եվ այն փաստը, որ Ստալինգրադի հիմնարկեքը դրվում է Հաղթանակի օրվա և ատոմային ոլորտի 80-ամյակի տարում, լրացուցիչ նշանակություն է հաղորդում նախագծին», — ասաց Վլադիմիր Ռուժնիկովը, Ռոսատոմի կապի կենտրոնի գեղարվեստական ձևավորման բաժնի ղեկավարը և դիզայները։
Ավելի շատ սառցահատներ
«Ստալինգրադ»-ի հիմնարկեքի տեղադրման ժամանակ դրա ավարտի մակարդակը կազմում էր 4%՝ հավաքվել են առաջին երեք հատվածները։ Սառցահատը փոքր-ինչ տարբերվում է իր նախորդներից, քանի որ յուրաքանչյուր հաջորդ նավի վրա կատարվում են բարելավումներ՝ փորձի կուտակմանը զուգընթաց։ Սակայն, 22220 նախագծի նավերի հիմնական առանձնահատկությունները պահպանվել են․ կրկնակի խորշով կառուցվածք, երկու ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանքի և ասինխրոն էլեկտրաշարժիչներով փոփոխական հոսանքի էլեկտրաշարժման համակարգի օգտագործում։ Այս սառցահատները կարող են հաղթահարեկ մինչև 3 մետր հաստությամբ սառույցներ։
Ներկայում, Բալթյան գործարանում կառուցում են 22220 նախագծի ևս երկու ատոմային սառցահատ՝ «Չուկոտկա» և «Լենինգրադ»։
«Չուկոտկան» արդեն պատրաստվում է խարսխման փորձարկումների։ Նոյեմբերին Մեքենաշինական գործարանը («Ռոսատոմ»-ի մաս) ավարտեց սառցահատի երկու ռեակտորային կայանքների համար ակտիվ գոտիների պատրաստումը՝ նախատեսվածից շուտ։ Հոկտեմբերին «Չուկոտկայի» վրա տեղադրվեց տասը հատվածներից բաղկացած մեծ խոշորացված բլոկ, որը կշռում է ավելի քան 200 տոննա, որտեղ կտեղակայվեն սառցահատի օժանդակ էլեկտրակայանի խցիկների լիսեռները: Նույն ամսին տեղադրվել է նաև մոտավորապես 300 տոննա քաշով կացարանային խոշորացված
բլոկը: Մասնաշենքային կառուցվածքների տեղադրումից հետո Բալթյան գործարանի մասնագետները կանցնեն ներքին տարածքների կահավորմանը՝ խցիկներ, ճաշարան, ճաշասենյակ, հանգստի գոտի և այլն:
Նոյեմբերին «Լենինգրադ» սառցահատի ձախ կողմում տեղադրել են պահեստային դիզելային գեներատոր (ՊԴԳ)՝ 38,5 տոննա քաշով և 2000 կՎտ հզորությամբ ագրեգատ։ Հաջորդիվ կտեղադրեն ՊԴԳ նաև աջ կողմում։ Նավի կառուցման պատրաստվածությունը գնահատվում է 20%։
Խոշոր բլոկային շինարարության տեխնոլոգիային անցնելու շնորհիվ ատոմային սառցահատների կառուցման ժամանակը կրճատվում է։ Եթե շարքի առաջատար սառցահատի կառուցումը տևել է յոթ տարի, ապա հաջորդի «Յակուտիայի»՝ հինգից պակաս։ «Չուկոտկան» նախատեսվում է կառուցել հինգ տարվա ընթացքում, իսկ «Լենինգրադը» և «Ստալինգրադը»՝ չորսուկես տարվա ընթացքում։
Բացի այդ, «Զվեզդա» նավաշինարանում շարունակվում է «Ռոսիա» նախագծի 10510 գերսառցահատի շինարարությունը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին։
Ատոմային սառցահատները ապահովում են նավերի անվտանգ անցումը սառույցի միջով՝ Տրանս-Արկտիկական տրանսպորտային միջանցքի արկտիկական ծովային երթուղիներով՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Վլադիվոստոկ։
Ներկայում Ռուսաստանի միջուկային նավատորմը ներառում է ութ սառցահատ, որոնցից չորսը պատկանում են ամենանոր՝ 22220 նախագծին. «Արկտիկա» (շահագործման է հանձնվել 2020 թվականին), «Սիբիր» (2021), «Ուրալ» (2022) և «Յակուտիա» (2024):

