Բոլոր դրոշները՝ մեզ հյուր
վերադառնալ բովանդակությանը«Ատոմէքսպո – 2024» համաժողովը ռեկորդ է սահմանել մասնակիցների և իրենց պատվիրակություններն ուղարկած երկրների թվով՝ շուրջ 4500 պատվիրակ 75 երկրից։ Առաջին անգամ «Ատոմէքսպո»-ին ներկա էին հյուրեր Բուրկինա Ֆասոյից, Մալիից և Նիգերից: Համաժողովի հիմնական թեման չորրորդ սերնդի ռեակտորային տեխնոլոգիաներն էին, նաև քննարկվել են միջազգային համագործակցության, ՓՀԱԿ-երի, էլեկտրամոբիլիզացիայի, բնապահպանության, թվայնացման և այլ թեմաներ։
«Ոչինչ չի կարող զսպել ատոմային տեխնոլոգիաների զարգացումը, ոչինչ չի զսպելու Ռոսատոմի զարգացումը, ոչինչ չի զսպելու մեր երկրի զարգացումը»,- համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Համաժողովի կարգախոսն է՝ «Մաքուր էներգիա. ստեղծելով ապագան միասին»: «Այստեղ երկու հիմնական բառերն են «ապագա» և «միասին»: Միասին կքննարկենք միջուկային տեխնոլոգիաների չորրորդ սերունդը, ջերմամիջուկային և այլ տեխնոլոգիաներ։ Միայն բոլոր երկրների հետ միասին մենք կարող ենք կառուցել մեր մոլորակի մաքուր էներգետիկ ապագան»,- ընդգծել է Ալեքսեյ Լիխաչովը։
Համաժողովի մասնակիցներին առցանց ողջունեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին. «Ռոսատոմը զարգացնում է նորարարական տեխնոլոգիաներ՝ փոքր մոդուլային ռեակտորներ, III+ և IV սերնդի ռեակտորներ: Երեք տարի առաջ մենք միասին մասնակցեցինք աշխարհի առաջին կապարե ջերմակրիչով արագ ռեակտորի՝ ԲՐԵՍՏ-ՕԴ-300-ի հիմքի առաջին բետոնի լցման արարողությանը: ՄԱԳԱՏԷ-ն կմասնակցի նման նախագծերին։ Մենք ընդգծում ենք տեխնոլոգիաները, որոնք ուղղված են ապագային, և որոնց ներդրումը սկսվում է հիմա»։
WNA-ի գլխավոր տնօրեն Սամա Բիլբաո-ի-Լեոնը նշել է, որ ավելի ու ավելի շատ առանցքային դեմքեր ճանաչում են համաշխարհային ատոմային հանրության դերը բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման գործում: Նախ՝ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման հարցում, երկրորդ՝ էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության և երրորդ՝ էներգետիկ հավասարության և էներգիայի հասանելիության հարցերում։ «Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ ավելի ու ավելի հաջողակ օրինակներ, երբ ատոմային արդյունաբերությունը զարգացնում է իր նախագծերը խստորեն համաձայն ժամանակացույցի և նշված բյուջեի: Նման օրինակներ կան, և Ռոսատոմը կարող է պարծենալ հենց այդպիսի հաջողված նախագծերով, որոնցով նա զբաղվում է «Աքքույու», «Ռուպպուր», «Էլ-Դաբաա» ԱԷԿ-ում և շատ ու շատ ուրիշներում: Պետք է օգտվել այս պահից՝ ատոմային տեխնոլոգիաները զարգացնելու այն տեսքով, որին արժանի են»,- եզրափակեց նա։
4-րդ սերունդ
Համաժողովում մեծ ուշադրություն է դարձվել չորրորդ սերնդի տեխնոլոգիաներին: Թեմատիկ նիստում արված հիմնական հայտարարություններից մեկն այն էր, որ «չորրորդ սերունդին» պետք է դասել ոչ թե ռեակտորային տեխնոլոգիան, այլ ինտեգրված համակարգ, որը նաև լուծում է վառելիքի վերամշակման և թափոնների կառավարման խնդիրները:
«Ատոմէքսպո»-յում հետաքրքիր իրադարձություն էր ուղիղ միացումը «Ճեղքում» նախագծի շինհրապարակից, որտեղ կառուցվում է չորրորդ սերնդի ԲՐԵՍՏ-ՕԴ-300 ատոմակայանը, ինչպես նաև պատրաստման-վերամշակման մոդուլը (ՊՎՄ) և ճառագայթված վառելիքի վերամշակման մոդուլը: Հեռուստակամուրջի ընթացքում ՊՎՄ մոդուլում փորձնական ռեժիմում գործարկվեց կարբոթերմային սինթեզի գիծը:
Համագործակցություն Ռուսաստանի հետ
Լիագումար նիստում բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ խոսել են միջուկային արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության կարևորության մասին։ Ինչպես նշել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, եթե Եվրոպան չհամագործակցի Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում, ապա հարված կհասցնի սեփական մրցունակությանը։ Նրա գնահատմամբ, մինչև 2030 թվականը եվրոպական տնտեսության էլեկտրաէներգիայի պահանջարկը կկրկնապատկվի։ Միայն վերականգնվող աղբյուրների միջոցով հնարավոր չէ նման աճի հասնել։
«Եթե Ռուսաստանի հետ միջուկային համագործակցություն չլինի, մենք չենք կարողանա հասնել կայուն զարգացման նպատակներին»,- ընդգծել է Պիտեր Սիյարտոն։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է համագործակցել Ռոսատոմի հետ Սինոպում ատոմակայանի նախագծի շուրջ։ Նաև, Ռոսատոմի հետ միասին, Թուրքիան նախատեսում է էկոհամակարգ կառուցել ՓՀԱԿ-երի տեղակայման համար՝ համագործակցելով կադրերի վերապատրաստման և արդյունաբերության հարակից ոլորտների զարգացման գործում:
Ինչպես նշեց Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, Բելառուսը համագործակցում է Ռոսատոմի հետ ոչ միայն ԱԷԿ-երի կառուցման, այլ նաև հավելումների տեխնոլոգիաների, էներգետիկայի և էլեկտրատրանսպորտի համար կուտակման համակարգերի, միջուկային բժշկության, սիմուլյատորների, թվային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Ալեքսեյ Լիխաչովը նախազգուշացրել է համաշխարհային հանրությանը ատոմային արդյունաբերության մեջ քաղաքական պառակտման դեմ։ Նա նաև հիշեցրեց հանրային կարծիքի ձևավորման և ատոմային տեխնոլոգիաների մասին գիտելիքների տարածման կարևորությունը։
«Ատոմէքսպո-2024»-ում քննարկված թեմաներ
«Էներգետիկա» ուղղություն.
- Ջրածնային էներգետիկա
- IV սերնդի ատոմային տեխնոլոգիաներ
- Վերականգնվող և ատոմային արտադրության սիներգիա
- ՓՀԱԿ-երի ներդրում
- Միջուկային ենթակառուցվածք
- Երկկոմպոնենտ էներետիկա
«Գիտություն» ուղղություն
- Ջերմամիջուկային նորարարություններ
- Հետազոտական ռեակտորների հնարավորություններ
«Բնապահպանություն» ուղղություն.
- Առաջադեմ էկոտեխնոլոգիաներ
- Ատոմային ոլորտի բնապահպանություն
- Ռադիոակտիվ թափոնների վերամշակման և վերջնական մեկուսացման ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ
- Միջուկային ժառանգության օբյեկտների վերափոխում
«Կրթություն» ուղղություն.
- Կադրերի առաջանցիկ պատրաստում
- Միջազգային արդյունաբերական և կրթական նախագծեր
- Կրթական գործընկերություն
«Արդյունաբերություն» ուղղություն.
- Անմարդ արտադրություններ
- Ինտեգրման հնարավորություններ լիթիումի սեգմենոտւմ
- Կորպորատիվ նորարարություններ
- Անկախություն էլեկտրատեխնիկայի ոլորտում
- Միջազգային համագործակցություն կոմպոզիտների և հավելումների տեխնոլոգիաների ոլորտում
- Հազվագյուտ հողային մետաղների արտադրություն
«Թվայնացում» ուղղություն.
- Թվային բանական արտադրություն
- Տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման տեխնոլոգիաներ
- Քվանտային տեխնոլոգիաներ
«Լոգիստիկա» ուղղություն.
- Քաղաքներում Էլեկտրամոբիլության ապագան
- Հյուսիսային ծովային ճանապարհի հնարավորությունները
«Առողջապահություն» ուղղություն.
- Միջուկային տեխնոլոգիաների կիրառումը պարենային անվտանգության սեգմենտում