Ճանապարհ դեպի կանաչ էներգիա
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#277Մայիսի 2024

Ճանապարհ դեպի կանաչ էներգիա

վերադառնալ բովանդակությանը

Ապրիլին Ղազախստանում տեղի ունեցավ World Nuclear Spotlight Kazakhstan համաժողովը, որը կազմակերպել էին World Nuclear Association (WNA) և Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են ատոմային ապագայի հարցեր։ Ռոսատոմի ղեկավարի առաջին տեղակալ-Զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը խոսել է պետկորպորացիայի ներդրման մասին գլոբալ ատոմային արտադրության աճի գործում:

Ապակարբոնացում ռուսաստանյան ձևով

«Մենք համոզված ենք, որ ատոմային էներգիան պարտադիր կդառնա ամբողջ աշխարհում ցածր ածխածնային բալանսի հիմք»,- ասել է Կիրիլ Կոմարովը։ Նա նշել է, որ աշխարհը, որոնելով կայուն էներգետիկ լուծումներ, դիմում է ատոմային էներգետիկային, որը աննախադեպ հնարավորություններ է բացում այս ոլորտում։ ՄԱԳԱՏԷ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը միջուկային համաշխարհային արտադրությունը կարող է աճել 2,5 անգամ։ Այս մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել ատոմային էներգետիկայի քաղաքական բաժանումը ճիշտի և սխալի, անցկացնել բաց մասնագիտական ​​քննարկում և կիրառել նախագծի իրականացման ինտեգրված մոտեցում, ընդգծել է Կիրիլ Կոմարովը։

Ատոմային արտադրության ավելացման  ուղղությամբ պետկորպորացիան աշխատում է հիմնականում Ռուսաստանում։ Ինչպես նշել է Կիրիլ Կոմարովը, Ռոսատոմը՝ ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն է երկրում՝ ապահովելով երկրում արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի 20%-ը։ Ռուսաստանը միջուկային արտադրության հզորությամբ աշխարհի հինգ խոշորագույն երկրներից մեկն է՝ 36 էներգաբլոկ՝ 28,5 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Մինչև 2045 թվականը Ռուսաստանի էներգետիկայի ոլորտում ատոմային էներգիայի մասնաբաժինը պետք է ավելանա մինչև 25%՝ Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքի նոր ատոմակայանների շնորհիվ: Նախատեսվում է երկրում կառուցել առնվազն 29 էներգաբլոկ՝ 30 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Այսպիսով, ռուսական ատոմակայանների ընդհանուր հզորությունը կավելանա մեկուկես անգամ (հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2030-ականներին ՌԲՄԿ ռեակտորներով կայանները դուրս կբերվեն շահագործումից)։

Ռոսատոմը նույնպես հսկայական ներդրում ունի ամբողջ աշխարհում ատոմային էներգիայի արտադրության զարգացման գործում։ Արտահանվող 25 ատոմային էներգաբլոկներից 22-ը ստեղծում է ռուսաստանյան պետ​​կորպորացիան։ «Ռոսատոմը վերածվել է միջուկային տեխնոլոգիաների հոսքագծի և առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում։ Մեր տեխնոլոգիաները և փորձը, անկասկած, ամբողջ աշխարհում գործընկերներին լուծումներ են տալիս՝ ածխածնային հետքի նվազեցման և կայուն զարգացման համար»,- վստահություն է հայտնել Կիրիլ Կոմարովը:

Էներգահամակարգի կայուն շահագործման համար խոշոր ագրեգատների հատվածում լավագույն համապարփակ առաջարկը ՋՋԷՌ-1200-ն է։ Սրանք 3+ սերնդի ատոմակայաններ են՝ անվտանգության լրացուցիչ համակարգերով, որոնք նվազագույնի են հասցնում վթարների հավանականությունը։ Ռուսաստանում գործում է չորս այդպիսի բլոկ, Բելառուսում՝ երկուսը, շինարարությունը շարունակվում է Թուրքիայում, Բանգլադեշում, Չինաստանում, Եգիպտոսում, իսկ Հունգարիայում շուտով կլցվի նոր բլոկի «առաջին բետոնը»։

ՓՀԱԿ-ի հատվածում Ռոսատոմն աշխարհում առաջինն էր, ով խոսքից գործի անցավ և ստեղծեց ժամանակակից լողացող ատոմակայան՝ «Ակադեմիկ Լոմոնոսով»: Այն արդեն արտադրել է ավելի քան 70 ՏՎտժ՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքին՝ Պևեկին։ Ձեռք բերված փորձի հիման վրա ստեղծվում է ՌԻՏՄ-200 ռեակտորով լողացող էներգաբլոկների նոր շարք։ Դրանցից առաջինները պետք է սկսեն էլեկտրաէներգիա մատակարարել արդեն 2029 թվականին՝ ապահովելով Չուկոտկայի Բայմսկու լեռնահարստացման կոմբինատի աշխատանքը։ Նաև ՌԻՏՄ-200 տեխնոլոգիաների հիման վրա Յակուտիայում ստեղծվում է ցամաքային ատոմակայան՝ էներգիա մատակարարելու Կյուչուսի ոսկու հանքավայրում գտնվող հանքին: «Սակայն 100 ՄՎտ հզորությունը հարմար չէ բոլոր սպառողների համար, և Ռոսատոմն առաջարկում է նաև ռեակտորային ավելի քիչ հզոր լուծումներ։ Մասնավորապես, «Սովինոյե» հանքավայրի համար Ռոսատոմը մշակում է 10 ՄՎտ հզորությամբ «Շելֆ-Մ» ռեակտորով կայանը։ Մեր ձեռք բերած փորձը թույլ է տալիս աշխարհի մեր գործընկերներին առաջարկել լավագույն լուծումները՝ հիմնված ՓՀԱԿ-երի վրա»,- նշել է Կիրիլ Կոմարովը:

Բայց սկզբունքորեն նոր տեխնոլոգիաները «Ճեզքում» նախագիծն է, որի շրջանակներում կառուցվում է Փորձարարական ցուցադրական տնտեսական համալիրը (ՓՑՏՀ). այն ներառում է ԲՐԵՍՏ-ՕԴ-300 արագ կապարե ռեակտոր և մոդուլներ՝ սպառված վառելիքի վերամշակման և վառելիքի արտադրության և վերամշակման համար։ «Շահագործման հանձնելուց հետո այն իրականություն կդարձնի վառելիքային փակ ցիկլը», — վստահ է Կիլիր Կոմարովը։ Վերամշակված ուրանի վերաօգտագործումը թույլ կտա էականորեն ավելացնել վառելիքի պաշարները, իսկ արագ նեյտրոնային սպեկտրի շնորհիվ հնարավոր կլինի ազատվել երկարակյաց ռադիոակտիվ իզոտոպերից։ Առաջիկա տասնամյակում Ռոսատոմը նախատեսում է «Ճեղքում» տեխնոլոգիաների հիման վրա խոշոր էներգետիկ համալիրներ կառուցել, — ասել է Կիրիլ Կոմարովը։

«Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ կլիմայական օրակարգը հատուկ առաջնահերթություն է Ռոսատոմի համար։ Մեր բոլոր որոշումները մեծ ներդրում ունեն Ռուսաստանում և ամբողջ աշխարհում ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերում»,- եզրափակել է Կիրիլ Կոմարովը:

Ատոմային էներգետիկան Ղազախստանում

Համաժողովը հյուրընկալող Ղազախստանը երկար տարիներ քննարկում է երկրում ԱԷԿ-ի կառուցման հարցը։ Ատոմը ծանոթ է Ղազախստանին. 1970-ականներին այստեղ գործել է աշխարհում առաջին ատոմակայանը՝ ԲՆ-350 արագ նեյտրոնային ռեակտորով, իսկ այժմ շարունակում են գործել երեք հետազոտական ​​ռեակտորներ։ «Միջուկային էներգիան արդեն Ղազախստանի ինքնության կարևոր բաղադրիչն է»,- պատվիրակներին ասել է էներգետիկայի փոխնախարար Սունգաթ Եսիմխանովը։

Վերջին մի քանի տարիների անջատումները ցույց տվեցին, որ Ղազախստանի էներգետիկ համակարգը գտնվում է բարդ իրավիճակում, և այն տարիների ընթացքում միայն կվատթարանա։ Հետևաբար, հուսալի և էկոլոգիապես մաքուր էներգետիկ լուծումների որոնումը մի բան է, որը խիստ մտահոգում է երկրի ղեկավարությանը, բիզնեսին և սովորական բնակիչներին: Ենթադրվում է, որ ապագա ատոմակայանի ճակատագիրը կորոշվի հանրաքվեով։ ԱԷԿ-ի կառուցման համար հարմար վայր է ընտրվել Բալխաշ լճի ափին գտնվող Ուլքեն գյուղի մոտակայքում գտնվող տարածքը։

Ղազախստանը հետաքրքրված է ինչպես մեծ, այնպես էլ փոքր ԱԷԿ-ով։ «Ղազախստանի առաջին ատոմակայանը հիմնված կլինի բարձր հզորության ռեակտորի վրա։ Բացի այդ, ՓՀԱԿ-երը կարող են փոխարինել շահագործումից դուրս բերվող ածխային էլեկտրակայաններին և կատարյալ լուծում տալ որոշ շրջանների համար», — հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության ատոմային էներգիայի և արդյունաբերության դեպարտամենտի փոխտնօրեն Գուլմիրա Մուրսալովան:

«Ղազախստանն ունի բոլոր հնարավորությունները միջուկային էներգետիկայի օգուտները քաղելու համար, և ողջ համաշխարհային միջուկային հանրությունը պատրաստ է աջակցել նրան իր ջանքերում», — ասել է WNA-ի գործադիր տնօրեն Սամա Բիլբաո ի Լեոնը: Նրա խոսքով, հաջորդ չափազանց կարևոր քայլը ազգային կոնսենսուսի հասնելն է։ «Հենց Ղազախստանը որոշի դառնալ գլոբալ միջուկային ընտանիքի մաս, մենք կընդունենք ձեզ»,- վստահեցրեց WNA-ի ղեկավարը։