Մաքրություն հաստատել
վերադառնալ բովանդակությանըՌոսատոմը պատմականորեն տիրապետում է վտանգավոր ռադիոակտիվ նյութերի, ներառյալ ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) և օգտագործված միջուկային վառելիքի (ՕՄՎ) շրջանառման կոմպետենցիաներին: Արդյունաբերությունում ստեղծված տեխնոլոգիաների և հմտությունների շնորհիվ Ռոսատոմը մասնակցում է Ռուսաստանում վտանգավոր օբյեկտների վերացմանը։ Պետկորպորացիան իր եզակի փորձը կիսում է նաև այլ երկրների հետ՝ նմանատիպ ծրագրեր իրականացնելով այնտեղ։ Այս գործունեությունը տրամաբանորեն տեղավորվում է միջուկային արդյունաբերության նպատակների մեջ՝ նվազագույնի հասցնելու բացասական ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա:
Ռուսաստանում
Ռուսաստանը այն քիչ երկրներից է, որն ունի զարգացած և անընդհատ ընդլայնվող ենթակառուցվածք ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի կառավարման համար։ Օգտագործված միջուկային վառելիքից Ռոսատոմի ձեռնարկություններն առանձնացնում են տրոհվող նյութերը, որոնք հարմար են վառելիքային ցիկլում կրկնակի օգտագործման համար, իսկ ռադիոակտիվ թափոնները (ռադիոակտիվ նյութեր, որոնցից արդյունահանված է օգտակարը) բերում են անվտանգ վիճակի և ուղարկում թաղմանը:
Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային օպերատորը (Ռոսատոմի մաս) ստեղծում և շահագործում է ռադիոակտիվ թափոնների մերձմակերևութային թաղման վայրեր՝ վերջնականապես մեկուսացնելով դրանք էկոհամակարգից: Դրանցից մեկը սկսել է գործել Սվերդլովսկի մարզի Նովոուրալսկ քաղաքում 2016 թվականին։ 2020 թվականին այն արդիականացվել և ընդլայնվել է։ Նախատեսվում է շահագործել այն մինչեւ 2036թ։ Նմանատիպ մերձմակերևույթային հեռացման օբյեկտներ են կառուցվում Չելյաբինսկի և Տոմսկի մարզերում:
ՌԱԹ ազգային օպերատորն աշխատում է նաև 500 մ խորության վրա գտնվող Նիժնե-Կանսկի ժայռային զանգվածում եզակի ստորգետնյա հետազոտական լաբորատորիա ստեղծելու ողղությամբ։ Նրա հիմնական խնդիրն է ուսումնասիրել 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ թափոնների վերջնական մեկուսացման հնարավորությունը (բարձր և միջին ակտիվության, երկարակյաց ռադիոակտիվ թափոններ) զանգվածի խորը երկրաբանական կազմավորումներում:
Բացի այդ, Ռոսատոմը ոչնչացնում է ատոմային սուզանավերը և այլ միջուկային և ճառագայթային վտանգավոր «ծովային» օբյեկտներ։ Օրինակ, օգտագործված վառելիքը հեռացվեց «Լեպսե» լողացող տեխնիկական բազայից, որը 1960-1980-ական թվականներին ապահովում էր վառելիքի վերալիցքավորում միջուկային սառցահատների համար, և կորպուսը կտրվեց՝ ձևավորելով հետնային և դիմային բլոկների փաթեթները: Այժմ այս և նմանատիպ այլ օբյեկտներ պահվում են Մուրմանսկի շրջանի Սաիդա ծոցում գտնվող երկարաժամկետ պահպանման կետում:
Վերոնշյալը միջուկային և ռադիացիոն վտանգավոր օբյեկտների կյանքի ցիկլի վերջնական փուլում պետկորպորացիայի աշխատանքի ոլորտների ոչ ամբողջական ցանկն է: Շնորհիվ Ռոսատոմի՝ դրանք կարգավորելու ունակության՝ կառավարությունը պետկորպորացիային հանձնարարեց ղեկավարել Ռուսաստանում միջուկային արդյունաբերության հետ չառնչվող, բայց շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վտանգավոր արդյունաբերական օբյեկտների լուծարման աշխատանքները:
Այս ուղղությամբ առաջին փորձը Եվրոպայի ամենամեծ աղբավայրի` Չելյաբինսկի քաղաքային աղբավայրի ռեկուլտիվացիան էր: Ծրագիրն ավարտվել է 2021 թվականին, և դրանից հետո Չելյաբինսկում օդի որակը բարելավվել է։ Նախկին աղբավայրում սկսեցին աճեցնել ծաղիկներ՝ քաղաքային այգիների համար, ուստի նախագիծը դարձավ լավագույն էկոպրակտիկայի օրինակ: Այժմ Ռոսատոմը ռեկուլտիվացնում է Մագնիտոգորսկի քաղաքային աղբավայրը:
Շատ ավելի բարդ և լայնածավալ նախագծերն են՝ «Ուսոլյեխիմպրոմը», «Բայկալի ցելյուլոզա-թղոային կոմբինատը» (երկուսն էլ Իրկուտսկի մարզում) և արդյունաբերական թափոնների աղբավայրը Կրասնի Բորում (Լենինգրադի մարզ) անվտանգ վիճակի բերելը: Այսպիսով, «Ուսոլյեխիմպրոմ»-ի նախկին արդյունաբերական վայրում վտանգավոր օբյեկտների խնդիրը լուծելու համար կառավարությունը ներգրավեց Ռոսատոմին: Այժմ տեղանքում ապամոնտաժվել է բոլոր վերգետնյա և ստորգետնյա կառույցների ավելի քան 90%-ը։
Ռուսաստանը վտանգավոր թափոններից ազատելու այս ամբողջ աշխատանքը ուղեկցվում է տնտեսական շրջանառություն մեջ օգտակար նյութերի վերադարձի մշակմամբ և ներդրմամբ:
Ռուսաստանը օգտագորցված միջուկային վառելիքը համարում է ռեսուրս, ոչ թե թափոն։ Ավելի քան 45 տարի Ռոսատոմի մաս կազմող «Մայակ» ԱՄ-ն վերամշակում է տարբեր ռեակտորներից օգտագործված վառելիքը՝ դրանից օգտակար տրոհվող նյութեր և առանձին իզոտոպեր արդյունահանելու նպատակով: Նման նյութերը կարող են օգտագործվել, մասնավորապես, երկկոմպոնենտ միջուկային էներգիայի անցնելու ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել վառելիքային փակ ցիկլը: Սեվերսկում կառուցվում է փորձնական ցուցադրական էներգետիկ համալիր, որտեղ առաջին անգամ մեկ տեղամասում կներկայացվի ատոմակայան՝ արագ նեյտրոնային ռեակտորով և տեղում միջուկային վառելիքային ցիկլի կայանքներով։
Արդեն այսօր, օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման ընթացքում ստացված տրոհվող նյութերն ամբողջությամբ օգտագործվում են ջերմային ռեակտորների և ԲՆ-800 արագ ռեակտորի (Բելոյարսկի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկ) միջուկային վառելիքի արտադրության համար, որի համար հարստացված ուրանի օգտագործում վերջնականապես դադարեցվել է ավելի քան մեկ տարի առաջ:
Միևնույն ժամանակ, Ռոսատոմը շարունակում է աշխատել տեխնոլոգիաների բարելավման և ՕՄՎ վերամշակման կարողությունների զարգացման վրա. Ժելեզնոգորսկի լեռնաքիմիական կոմբինատում ավարտվում է փորձարարական ցուցադրական կենտրոնի երկրորդ մեկնարկային համալիրի կառուցումը, որտեղ նոր տեխնոլոգիական լուծումներ և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման սարքավորումները կփորձարկվեն արդյունաբերական մասշտաբով։
Ոչ միջուկային արդյունաբերական հատվածում փակ ցիկլ ապահովելու համար կառուցվում են յոթ էկո-տեխնոպարկեր՝ վերամշակելու I և II վտանգի դասերի թափոնները՝ դրանցից օգտակար բաղադրիչներ հանելով և այդ ռեսուրսները ներգրավելով վերամշակման մեջ: Այս գործարաններից մեկը կմշակի լիթիում-իոնային մարտկոցներ, մյուսը՝ սնդիկի թափոններ (օրինակ՝ լամպեր) և այլն։
Արտասահմանյան գործընկերների հետ
Ռոսատոմը համակարգված կերպով արտասահմանում գտնվող վտանգավոր օբյեկտները վերածում է միջուկային և ճառագայթային անվտանգ վիճակի: Այսպես, «Ուրանի արդյունահանման արտադրությունների ազդեցությանը ենթարկված պետությունների տարածքների ռեկուլտիվացիան» միջպետական նպատակային ծրագրի շրջանակներում (գործում է մինչև 2024 թվականի վերջ), Տաջիկստանում Ռոսատոմը վերականգնել է հանքաքարի գործարանի աղբանոցը և Իստիկլոլ քաղաքի շրջանում Տաբոշար արդյունաբերական տեղամասի 4 ուրանային պոչամբարը։ Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալության մոնիտորինգի տվյալների համաձայն, վերականգնված վայրերում ֆոնային ճառագայթումը իջել է բնական մակարդակի: Այնուհետեւ կվերականգնվեն երկրի Սուղդի շրջանում գտնվող պոչամբարները։ 2024 թվականից հետո աշխատանքները ընթանալու են նոր միջկառավարական համաձայնագրի համաձայն։
Ռոսատոմի տեխնիկական լուծումները հնարավորություն են տալիս ոչ միայն հին պոչամբարները լիովին անվտանգ վիճակի բերել, այլ նաև ապահովել ռեկուլտիվացիայի դրական անդրազգային ազդեցությունը: Օրինակ՝ հին աղբավայրերից ռադիոակտիվ նյութերի տարրալվացման վտանգը վերացնող տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովվում է մի քանի երկրների տարածքով հոսող Կենտրոնական Ասիայի գետերի անվտանգությունը, ինչը, իր հերթին, դրական է ազդում բնապահպանական վիճակին ամբողջ տարածաշրջանում։
Բացի այդ, Ռոսատոմը բելառուս գործընկերների հետ քննարկում է վտանգավոր ռադիոակտիվ և արդյունաբերական թափոնների կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, Միութենական պետության շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագիր Բելառուսի Հանրապետությունում անօգտագործելի թունաքիմիկատների Գորոդոկի գերեզմանոցի վերացման համար։
«Էկոլոգիան Ռոսատոմի և արտասահմանյան երկրների համագործակցության առաջնահերթ ուղղություններից է։ Մեր նպատակն է ոչ միայն համատեղ աշխատել՝ լուծելու առկա բնապահպանական խնդիրները, այլ նաև ստեղծել տեխնիկական լուծումներ և արտադրություներ, որոնք թույլ կտան խուսապել ապագայում նմանատիպ խնդիրների առաջացումից», — վստահ է մեքենաշինության և ենթակառուցվածքային լուծումների գծով Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Նիկիպելովը: