Ռուս-չինական գործընկերություն
վերադառնալ բովանդակությանըՌոսատոմը ակտիվորեն մասնակցում է Չինաստանում նոր ատոմային բլոկների կառուցմանը։ Ռուս և չինացի միջուկային մասնագետները համագործակցում են նաև այլ ոլորտներում. օրինակ, չինացի մասնագետները վերջերս ծանոթացել են ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) շահագործումից դուրս բերման և կառավարման ռուսական փորձին։
«Թյանվան» ԱԷԿ-ի թիվ №7 և № 8 էներգաբլոկների օպերատիվ անձնակազմը սկսել է վարժանքներ լայնածավալ վարժասարքի վրա, որը մոդելավորում է № 7 էներգաբլոկի և պահեստային կառավարման կետերը ռուսական նախագծման ՋՋԷՌ-1200 ռեակտորներով։
Վարժասարքը մշակվել է «ՋԵՏ» ինժեներատեխնիկական կենտրոնի կողմից (Ռոսատոմի մաս): «Մետաղում» սարքավորումն արտադրվել է չինական CTEC ընկերության գործարանում: Ծրագրային ապահովումը բեռնվեց սարքավորումների վրա և փորձարկվեց, այնուհետև վարժասարքը հասցվեց կայանի ուսումնական կենտրոն, տեղադրվեց, փորձարկվեց և գործարկվեց։
Աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետից վեց ամիս առաջ։ Ժամանակահատվածը կրճատվել է էներգաբլոկի բոլոր գործառնական ռեժիմները մոդելավարող մաթեմատիկական մոդելի և տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատ համակարգի ծրագրային ապահովման զուգահեռ մշակման շնորհիվ:
Այժմ «Տյանվան»-ի օպերատորները կկարողանան սովորել իրական աշխատանքին հնարավորինս մոտ պայմաններում։ Վարժասարքի օգնությամբ նրանք իրականացնում են կայանի բնականոն աշխատանքի ժամանակ անհրաժեշտ գործողություններ, պատահարների արձագանքներ և հերթափոխի աշխատակիցների փոխգործակցություն: Վարժասարքի վրա հնարավոր է նաև ստուգել հրահանգների ճշգրտությունը, անցկացնել ատոստավորումը և այլն: Դասընթացը վարում են «Տյանվան» ԱԷԿ շահագործող չինական JNPC ընկերության հրահանգիչները:
Գոլորշու գեներատորներ
Հոկտեմբերի 15-ին Վոլգոդոնսկից Չինաստանի «Սույդապու» ԱԷԿ-ի № 4 էներգաբլոկ ուղարկվել երեք գոլորշու գեներատոր։ Արտադրանքի ընդհանուր քաշը՝ 1 հազար տոննա է։ Գոլորշու գեներատորների երթուղին անցնելու է գետով, ծովով և ավտոճանապարհով։ Սա արդեն այս ստորաբաժանման համար կրիտիկական սարքավորումների երկրորդ խմբաքանակն է: Առաջինը, որը ներառում էր ՋՋԷՌ-1200 ռեակտորի իրանը և առաջին գոլորշու գեներատորը, առաքվել է այս տարվա օգոստոսի կեսերին: Կլինեն և ուրիշներ. Ռոսատոմի մասնագետները Պետրոզավոդսկում և Սանկտ Պետերբուրգում արտադրում են ճնշման փոխհատուցիչ, շրջանառության գլխավոր խողովակաշարը և հիմնական շրջանառության պոմպիային բլոկը «Սույդապու»–ի համար: Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, սարքավորումները կուղարկվեն շինհրապարակ՝ պայմանագրի պայմաններին համապատասխան։
«Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանման ձեռնարկությունները բարձր տեմպերով արտադրում են արքավորումներ այն ատոմակայանների համար, որոնք պետկորպորացիան կառուցում է արտասահմանում։ Չկա մեկ ամիս, որ ապրանքներ չուղարկվեն Վոլգոդոնսկի, Սանկտ Պետերբուրգի և Պետրոզավոդսկի մեր արտադրամասերից ապագա ատոմակայանների ռեակտորների և տուրբինային սրահների համար: Ռիթմիկ մատակարարումները՝ մասնագետների համակարգված աշխատանքի և ռուսական ատոմային տեխնոլոգիաների բարձր որակի հաստատման արդյունք են», — նշել է ստորաբաժանման ղեկավար Իգոր Կոտովը։
Հիշեցնենք, որ Չինաստանում «Տյանվան» և «Սույդապու» ԱԷԿ–ում կառուցվում է ՋՋԷՌ-1200 ռեակտորներով չորս էներգաբլոկ՝ երկուական յուրաքանչյուր կայանում։ Ռուսական ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետը 60 տարի է՝ մինչև 80 տարի երկարաձգելու հեռանկարով։
Գրաֆիտային ռադիոակտիվ թափոններ
Հոկտեմբերի վերջին Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության ընկերության (CEPC) մասնագետները այցելել են Սեվերսկ «Ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանելու փորձարարական և ցուցադրական կենտրոնի» («ՈՒԳՌ ՓՑԿ» ԲԸ, Ռոսատոմի մաս) արդյունաբերական տեղամաս՝ ծանոթանալու գրաֆիտային ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) շահագործումից հանելու և կառավարման փորձին: Չինացի բնապահպանները տեսան շահագործումից հանելու մեթոդներից մեկի՝ «տեղում թաղման» արդյունքները և իմացան, թե ինչպես է Ռոսատոմն իրականացնում գրաֆիտային պահոցի համապարփակ ինժեներական և ճառագայթային փորձաքննություն: Ռուս փորձագետները ցուցադրել են գրաֆիտային պահոցի ապամոնտաժելու մոտեցումներն ու տեխնոլոգիաները և ճառագայթված գրաֆիտի ռադիացիոն բնութագրերը որոշելու ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համար օգտագործվել են հատուկ ծրագրային և վերլուծական համալիրներ:
Այցի ընթացքում կողմերը փոխանակվել են ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրների սարքավորումների նախագծման, կառուցման և մատակարարման փորձով և քննարկել հետագա համագործակցությունը։
«Մենք ակտիվորեն երկխոսության մեջ ենք մեր չինացի գործընկերների հետ միջուկային վառելիքային ցիկլի եզրափակիչ փուլի բազմաթիվ ուղղություններով: Այս ոլորտում մեր երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ միտումներ է սահմանում գլոբալ ատոմային էներգետիկայի զարգացման համար և նպաստում լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներդրմանը», — նշել է «ՏՎԷԼ» ԲԸ-ն ՌԱԹ շահագործումից հանելու և կառավարման գծով տնօրեն Էդուարդ Նիկիտինը:
«Մենք մեծ փորձ ունենք ճառագայթված գրաֆիտի մեխանիկական, ճառագայթային և թերմոդինամիկ հատկությունների ուսումնասիրման, գրաֆիտային թափոնների անվտանգ կառավարման հիմնավորման և գրաֆիտային պահոցի ապամոնտաժման լուծումների մշակման հարցում: Մենք բաց ենք համագործակցության համար և վստահ ենք, որ մեր մշակումները պահանջարկ կունենան արտաքին շուկայում»,- ընդգծել է «ՈՒԳՌ ՓՑԿ» ԲԸ-ն գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը։