Տարվա արդյունքներ՝ պահպանել և բազմապատկել
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#284Դեկտեմբերի 2024

Տարվա արդյունքներ՝ պահպանել և բազմապատկել

վերադառնալ բովանդակությանը

Հայաստանը մտադիր է զարգացնել առկա միջուկային ենթակառուցվածքը և շահագրգռված է նոր ատոմային հզորությունների ստեղծմամբ։ Ռուս և հայ ատոմագործները համագործակցության մեծ փորձ ունեն, և Ռոսատոմը պատրաստ է օգնել Երևանին իր նախաձեռնություններում։

Տարեսկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ատոմային էներգետիկան զարգացնելու երկրի մտադրության մասին և հետաքրքիր տարբերակ անվանեց փոքր մոդուլային ռեակտորների ստեղծումը։ 2024 թվականի օգոստոսին Հայաստանի նախարարների կաբինետը որոշում կայացրեց ստեղծել առանձին պետական ​​ձեռնարկություն՝ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը կազմակերպելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ձեռնարկությունը կուսումնասիրի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումները, կադրեր կընտրի, կբանակցի միջազգային գործընկերների հետ, կշահագործի նոր կայանը։

Առայժմ Հայաստանում գործում է միայն մեկ ատոմային՝ Հայկական ԱԷԿ-ը, այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա։ Մեկ գործող բլոկով կայանը երկրում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, որն ապահովում է ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը։ Գործող երկրորդ բլոկի նախագծային ժամկետը լրացել է 2016թ․։ Ռոսատոմի մասնակցությամբ իրականացված լայնածավալ արդիականացման շնորհիվ էներգաբլոկի ծառայության ժամկետը երկարացվել է 10 տարով։ 2023 թվականի աշնանը ՀՀ կառավարությունը հաստատել է էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը։ 2023 թվականի դեկտեմբերին համապատասխան աշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել «Ռուսատոմ Սերվիսի» հետ (Ռոսատոմի մաս):

2024թ-ին մոկնարկեցին կայանի շահագորժման կրկնակի երկարաձգման աշխատանքները. հուլիսին Ռոսատոմը երկրորդ բլոկի ռեակտորի իրանում տեղադրեց նմուշներ, որոնք պատրաստված են նույն մետաղից ինչ ռեակտորի մարմինը: 2025 թվականին մասնագետները նմուշներ կհանեն և լաբորատորիայում կվերլուծեն մետաղի փաստացի բնութագրերի փոփոխությունները։ Նմուշների բեռնաթափումը կիրականացվի ամեն տարի, ասաց «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը. «Մենք մանրակրկիտ կերպով հետևում ենք անվտանգության առաջնահերթություններին. սկսած 2025 թվականից Ռոսատոմի մասնագետները տարեկան նմուշներ կհանեն Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանից և կվերահսկեն մետաղի հատկությունները և դրա կառուցվածքի փոփոխությունները: Այս կերպ մենք ապահովում ենք ատոմակայանի կարեւորագույն սարքերից մեկի հուսալի հսկողություն եւ մանրամասն մոնիտորինգ»։ Ստացված տվյալները կօգտագործվեն էներգաբլոկի շահագործման ժամկետի հնարավոր երկարաձգման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Աշնանը նույն աշխատանքների շրջանակում Ռոսատոմի մասնագետները սկսեցին հետազոտել Հայկական ԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) պահեստավորման օբյեկտը։ Այնտեղ են պահվում կայանի շահագործման ընթացքում առաջացած և 1980 թվականին շահագործման հանձնվելուց ի վեր կուտակված պինդ ռադիոակտիվ թափոնները։

Համագործակցություն Ռուսաստանի հետ

Անցնող 2024 թվականին ռուս և հայ ատոմագործները ավանդաբար սերտ համագործակցել են տարբեր ուղղություններով։

Հոկտեմբերին Ռոսատոմը Երեւանում անցկացրեց սեմինար, որտեղ քննարկվեցին Հայաստանում ատոմակայանի կառուցման ռուսական պետկորպորացիայի տեխնոլոգիական հնարավորությունները։ Ռոսատոմի մասնագետները խոսել են ռուսական տեխնոլոգիայով ատոմակայանի կառուցման սոցիալ-տնտեսական արդյունքների և այն մասին, թե ինչպես կարելի է ատոմակայանը ինտեգրել Հայաստանի էներգետիկ համակարգում։

«Հայաստանի հզորությունների շրջանակը կարող է ձևավորվել ինչպես փոքր մոդուլային ՌԻՏՄ-200Ն ռեակտորներից, այնպես էլ միջին հզորության ԱԷԿ-ով ՋՋԷՌ-600-ով, Կոլայի ԱԷԿ-2 անալոգի նախագծի հիման վրա։ Սակայն, հիմնվելով Հայաստանի էներգահամակարգի վերլուծությունների վրա, կարող եմ ասել, որ ՋՋԷՌ-1200 մեծ հզորությամբ ատոմակայանի բլոկը կարելի է կառուցել առանց էլեկտրացանցային կառուցվածքում զգալի ենթակառուցվածքային ներդրումների։ Լուծումներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, և Ռոսատոմը հայ մասնագետների հետ պատրաստ է փնտրել ամենահարմարը՝ առավելագույնս հաշվի առնելով Հայաստանի շահերը», — ասաց Հայաստանում «Ռոսատոմ-Միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։

Ռոսատոմի մասնագետները ներկայացրել են մինչև 2037 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման երկու սցենար՝ առանց նոր ատոմակայանի կառուցման և դրանով։ Նոր էներգաբլոկի գործարկմամբ, Հայաստանը կկարողանա արտահանել մինչև 1250 ՄՎտ էլեկտրական հզորություն։ Ն​նոր կայանը կառուցելուց հրաժարվելու դեպքում, երկիրը ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել։

Սեմինարի մասնակիցները քննարկել են նաև տեղական մատակարարների ներգրավվածությունը նոր ատոմակայանի կառուցման նախագծում։ Ըստ Ռոսատոմի ներկայացուցիչների, տեղական ընկերությունները կարող են մասնակցել ատոմակայանի ստեղծման բոլոր փուլերին՝ հետազոտական ​​և նախագծային, շինարարական և տեղադրման աշխատանքներ, սարքավորումների և նյութերի մատակարարում, լոգիստիկա, մեկնարկա-կարգաբերման աշխատանքներին:

Աշնանը Ռոսատոմը Երևանում անցկացրեց մաթեմատիկական մոդելավորման լայնածավալ մրցաշար՝ ХакАтом: отREPEATируй навыки моделирования»: Դրան մասնակցել են Հայաստանի տեխնիկական բուհերի 7 թիմեր։ Մրցույթի թեման մաթեմատիկական մոդելավորումն էր՝ որպես Ռոսատոմի առաջատար ուղղություն արդյունաբերական թվային լուծումների ոլորտում։ Առաջադրանքների բովանդակությունը կապված է 1D մոդելավորման ոլորտում Ռոսատոմի առաջատար թվային արտադրանքներից մեկի՝ REPEAT-ի հետ: Մասնակիցները, մասնավորապես, լուծել են Հայաստանի էներգետիկ համակարգի ռեժիմների մոդելավորման խնդիրը։ Հաղթող ճանաչվեց REACTIVE MINDS (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) թիմը:

Ռուսաստանի և Հայաստանի ատոմագործները ակտիվորեն համագործակցում են գիտության ոլորտում։ Այսպես, աշնանը Հայաստանում անցկացվեց «Մաթեմատիկական մոդելավորում և հաշվողական ֆիզիկա–2024» գիտաժողովը, որի կազմակերպիչների թվում էին Միջուկային հետազոտությունների ռուսական միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ) և հայկական հետազոտական ​​կենտրոնները՝ Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական ​​լաբորատորիան, Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ ինգժֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտը։ Գիտաժողովին մասնակցել են 18 երկրների ավելի քան 150 գիտնականներ։

Նոյեմբերին նաև տեղի ունեցավ «Սառը միաձուլման 50 տարիները» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և ՄՀՄԻ-ը։ ՄՀՄԻ տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովն ընդգծել է, որ ատոմային միջուկների սառը միաձուլման առաջին փորձերի 50-ամյակի տարին խորհրդանշական է միջուկային ռեակցիաներով զբաղվող համաշխարհային լաբորատորիաների համար։ Համաժողովը ներառում էր բաժիններ՝ նվիրված գերծանր տարրերի սառը միջուկային միաձուլմանը (ԳՏՄ), ծանր իոններով միջուկային ռեակցիաներին և ԳՏՄ-ի ֆիզիկական և քիմիական հատկություններին: Գիտնականները քննարկել են միաձուլման ռեակցիայի մեխանիզմները, աշխարհի առաջատար կենտրոններում ԳՏՄ-ի սինթեզի և ուսումնասիրության կայանքների ներկա վիճակը, ինչպես նաև փորձարարական և տեսական հետազոտությունների զարգացման հեռանկարները: