Աֆրիկյան հետաքրքրություն
վերադառնալ բովանդակությանըՕգոստոսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակեց «Աֆրիկյան միջուկային էներգիայի հեռանկարը» զեկույցը: Զեկույցում գործակալության փորձագետները ուրվագծեցին մայրցամաքում էներգետիկայի (ներառյալ ատոմային) ոլորտի իրավիճակը, գնահատեցին աֆրիկյան երկրների ներդրումը ուրանի համաշխարհային արդյունահանման գործում, նկարագրեցին հիմնական դժվարությունները, որոնց բախվում են միջուկային հզորությունների բացազատման ծրագրերը, առաջարկեցին համապատասխան մեխանիզմներ և բերեցին դրական օրինակ՝ «Էլ Դաբաա» ԱԷԿ-ը, որը Ռոսատոմը կառուցում է Եգիպտոսում:
Էլեկտրաէներգիայի պակասը և ուրանի առկայությունը
Աֆրիկյան երկրների մեծ մասում էլեկտրաէներգիայի մեծ պակասուրդ է։ Շուրջ կես միլիարդ մարդուն այն ընդհանրապես հասանելի չէ։ Էլեկտրաէներգիան արտադրվում է հիմնականում բրածո վառելիքի միջոցով։
Միջուկային էներգիայի ոլորտում Աֆրիկայի հիմնական ներդրումը՝ ուրանի արդյունահանումն է։ Այսպես, Նամիբիային բաժին է ընկնում բնական ուրանի խտանյութի համաշխարհային արտադրության 11.34%-ը, Նիգերին՝ 4.08%-ը, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)՝ 0.4%-ը (ՄԱԳԱՏԷ-ն մեջբերել է 2022 թվականի տվյալները)։
Որպես օրինակ զեկույցում հիշատակվում է Mantra Resources ընկերության նախագիծը (վերահսկվում է «Ռոսատոմ»–ի կողմից)։ Mkuju River նախագիծը գտնվում է Տանզանիայում, դրա բացահայտված պաշարները կազմում են 58.5 հազար տոննա ուրան։ 2020 թվականին ընկերությունը որոշեց կառուցել փորձնական վերամշակման գործարան՝ հանքի փորձնական շահագործումը սկսելու համար՝ օգտագործելով բաց հանքարդյունաբերության և հորատային ստորգետնյա լվացման մեթոդներ։ Մինչև 2022 թվականը Mantra Resources-ը ստացավ շինարարության համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, մինչև 2023 թվականը այն ավարտվեց, սարքավորումները տեղադրվեցին։
Հավելենք մի նորություն, որը, հավանաբար, չի հասցրել հայտնվել զեկույցում. այս տարվա հուլիսի վերջին Mantra Resources-ը շահագործման է հանձնել փորձնական գործարանը: Այն կօգտագործվի ուրանի վերամշակման մեթոդների փորձարկման և, անհրաժեշտության դեպքում, օպտիմալացման լուծումների մշակման համար: Հավաքված տվյալները հիմք կհանդիսանան տարեկան մինչև 3000 տոննա ուրան արտադրողականությամբ հիմնական վերամշակման համալիրի նախագծային լուծումների համար: Դրա շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի առաջին եռամսյակում, իսկ շահագործման հանձնել՝ 2029 թվականին: Նախագիծի իրականացումը՝ ձեռնարկության կառուցման և շահագործման փուլերում կստեղծի ավելի քան 4000 նոր աշխատատեղ հանքարդյունաբերության ոլորտում և դրան առնչվող ճյուղերում: Նախագիծը նաև կնպաստի տարածաշրջանային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Նամտումբո շրջանի ճանապարհային ցանցի զարգացմանը:
Ատոմային էլեկտրակայաններ. իրականություն և հեռանկարներ
Մինչ օրս Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը մայրցամաքի միակ երկիրն է, որն արտադրում է ատոմային էլեկտրաէներգիա: «Կոեբերգ» ԱԷԿ-ի առաջին և երկրորդ բլոկները՝ 1854 ՄՎտ ընդհանուր էլեկտրական հզորությամբ, գործարկվել են համապատասխանաբար 1984 և 1985 թվականներին:
Աֆրիկյան շատ երկրներ հետաքրքրություն են հայտնել իրենց տարածքում միջուկային էներգիայի արտադրություն ստեղծելու հարցում, սակայն այդ ծրագրերը գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Ամենավաղ փուլում՝ 1-ին նախափուլում, գտնվում են Նամիբիան, Տոգոն, Բուրկինա Ֆասոն և այլ երկրներ՝ ընդհանուր առմամբ ինը:

Ալժիրը, Եթովպիան, Մարոկկոն, Նիգերը և մի քանի այլ երկրներ՝ ընդհանուր առմամբ տասը, սկսել են անհրաժեշտ քննարկումներ՝ ատոմային էներգետիկայի տեղակայման ծրագիր սկսելու որոշում կայացնելուց առաջ: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները այս փուլն անվանել են «փուլ 1»: «Փուլ 2»-ում են գտնվում Գանան, Քենիան և Նիգերիան՝ որոնք, առանցքային որոշումներ կայացնելուց հետո, նախապատրաստում են պայմանագրերի կնքումը և կառուցումը:
«Փուլ 3»-ը ենթադրում է, որ առաջին ԱԷԿ-ի իրականացման աշխատանքներն ավարտվել են: Այս փուլում գտնվում է մայրցամաքի միայն մեկ երկիր՝ Եգիպտոսը: Հենց նրա գործունեությունը միջուկային արդյունաբերության ոլորտում ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում մատնանշվում է որպես հաջողության պատմություն:
Ներկայում Եգիպտոսը Աֆրիկայի միակ երկիրն է, որտեղ կառուցվում է ատոմակայան: Սա քառաբլոկ «Էլ Դաբաա» ԱԷԿ-ն է՝ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով, որը կառուցվում է Ռոսատոմի կողմից: Ավարտելուց հետո այն կլինի Աֆրիկայի ամենամեծ և ամենահզոր ԱԷԿ-ը՝ 4.8 ԳՎտ ընդհանուր հզորությամբ: Ակնկալվում է, որ այն կապահովի երկրի էներգետիկ կարիքների մոտ 10%-ը: Նախագծի շնորհիվ ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, որոնք նպաստում են երկրում միջուկային գիտության, ճարտարագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների զարգացմանը:
«Էլ Դաբաա»-ի կառուցման նախագծի շրջանակներում Եգիպտոսը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ: Երկիրը հյուրընկալել է ՄԱԳԱՏԷ-ի մի քանի փորձագիտական ստուգումներ, այդ թվում՝ միջուկային ենթակառուցվածքների ինտեգրված դիտարկման (INIR) առաքելություն, տեղանքի նախագծման և արտաքին իրադարձությունների գնահատման առաքելություն, ինչպես նաև տեխնիկական անվտանգության գնահատում: Կողմերը մտադիր են լրացուցիչ առաքելություններ և գործողություններ իրականացնել մինչև 1-ին էներգաբլոկի առևտրային շահագործման մեկնարկը։
Ընդհանուր առմամբ, զեկույցի տվյալներով, Աֆրիկյան երկրներում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսվող ընդհանուր հզորությունը մինչև 2030 թվականը կաճի 47%-ով և գրեթե յոթ անգամ՝ մինչև 2050 թվականը։ Լավատեսական սցենարում, ատոմային էներգիայի արտադրության հզորությունը, կանխատեսումների համաձայն, կաճի ավելի քան եռապատիկ մինչև 2030 թվականը և ավելի քան տասնապատիկ մինչև 2050 թվականը՝ համեմատած 2022 թվականին ԱԷԿ-երի ընդհանուր հզորության հետ։ Հոռետեսական սցենարում, ԱԷԿ-երի հզորությունը կաճի շուրջ երկու անգամ մինչև 2030 թվականը և հինգ անգամ՝ մինչև 2050 թվականը՝ համեմատած 2022 թվականի մակարդակի հետ։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ նման բարձր ցուցանիշները՝ ցածր բազայի էֆեկտ է։
Մարտահրավերներ և լուծումների տարբերակներ
Աֆրիկյան կառավարությունների՝ իրենց մոտ միջուկային էներգիայի հզորությունները տեղակայելու ցանկությունը բախվում է մի շարք տարբեր բնույթի բարդությունների։
Տեխնիկական բարդությունը` տեղական Էլեկտրաէներգետիկ համակարգերի անպատրաստությունն է մեծ հզրությամբ ատոմակայանների ներդրմանը։ Զեկույցում գործակալության փորձագետներն առաջարկում են դիտարկել փոքր հզորությամբ ատոմակայան (ՓՀԱԿ): «Միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, սահմանափակ ցանցեր կամ զարգացող տնտեսություններ ունեցող աֆրիկյան երկրները կարող են դիտարկել փոքր մոդուլային ռեակտորների օգտագործումը, քանի որ այս տեխնոլոգիան ենթադրում է ավելի փոքր սկզբնական ներդրումներ, ավելի ցածր հզորության արտադրություն և ավելի արագ տեղակայում, ինչն այն իդեալական է դարձնում այդ երկրների մեծ մասի համար», — ասվում է զեկույցում։
Ճիշտ է, զեկույցի հեղինակները համարում են, որ ՓՀԱԿ սեգմանտում ներկայումս առևտրային առաջարկ չկա։ Սակայն, այս առումով, պետք է հիշեցնել, որ ՌԻՏՄ-200 ռեակտորներով ՓՀԱԿ-ի կառուցման աշխարհում առաջին արտահանման պայմանագիրն արդեն կնքվել է. Ռոսատոմն այն ստորագրել է Ուզբեկստանի հետ 2024 թվականի մայիսին։ Բացի այդ, Ռոսատոմն ակտիվորեն քննարկում է ՓՀԱԿ կառուցման հարցը տարբեր երկրների հետ, այդ թվում՝ աֆրիկյան։
Աֆրիկայի երկրներում նույնիսկ փոքր ատոմակայան կառուցելու ամենակարևոր դժվարությունը՝ ֆինանսավորման սակավությունն է։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների գնահատմամբ, նույնիսկ հոռետեսական սցենարի ցուցանիշներին հասնելու համար կպահանջվի ավելի քան 100 միլիարդ դոլար։ Աֆրիկյան երկրներից մեկում ատոմակայան ֆինանսավորելու հաջող օրինակն է կրկին եգիպտական «Էլ Դաբաա» ԱԷԿ-ը։ «Ինչպես այլ զարգացող շուկաներում և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում միջուկային էներգիայի նախագծերը, այնպես էլ եգիպտական «Էլ Դաբաա» նախագիծը ստանում է զգալի արտոնյալ վարկեր իր մատակարարից՝ Ռուսաստանի Դաշնությունից, շահավետ տոկոսադրույքով և բարենպաստ մարման ժամկետով։ Մատակարարի կողմից նման ֆինանսավորումը, եթե այն հասանելի է, կաջակցի ատոմային էներգիայի զարգացմանը աֆրիկյան երկրներում, որտեղ անհրաժեշտ են ինչպես մաքուր էներգիան, այնպես էլ կլիմայական ներդրումներ», — ասվում է զեկույցում։
ՄԱԳԱՏԷ-ն նաև մեծ հույսեր է կապում Համաշխարհային բանկի հետ համագործակցության առումով։ 2025 թվականի հունիսի 26-ին Գործակալությունը և Համաշխարհային բանկի խումբը պաշտոնապես ձևակերպեցին միջուկային էներգիայի անվտանգ, հուսալի և պատասխանատու օգտագործմանն աջակցելու գործընկերություն։
Գործընկերության շրջանակում Համաշխարհային բանկը մտադիր է նպաստել գործող ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգմանը և աջակցել էներգետիկ համակարգերի և դրանց հետ կապված ենթակառուցվածքների արդիականացմանը։ Բանկը նաև կաշխատի փոքր և միջին ռեակտորների ներուժը մեծացնելու ուղղությամբ։ «Համաձայնագիրը կփոխի և կազդի միջուկային էներգիային ուղղված ուղղակի ֆինանսական ռեսուրսների ներհոսքի վրա։ Այն կարող է նաև ծառայել որպես կատալիզատոր այլ բանկերի ավելի լայն մասնակցության համար՝ բացելով աֆրիկյան երկրներում միջուկային ծրագրերի ֆինանսավորման նոր հնարավորություններ։ Սա թույլ կտա ավելի շատ ռեսուրսներ տրամադրել սահմանափակ բյուջետային հնարավորություններ ունեցող աֆրիկյան երկրներին՝ իրենց միջուկային ծրագրերը ֆինանսավորելու համար», — նշվում է զեկույցում։
ՄԱԳԱՏԷ-ն առաջարկում է նաև ծախսերի կրճատման և ռիսկերի բաժանման մի քանի եղանակ: Դրանցից մեկը ՓՀԱԿ-երի «պատվերների գրքի» ստեղծումն է: Լուծման էությունը՝ պոտենցիալ սպառողների կոնսորցիումի ստեղծումն է, որը կապահովի էլեկտրաէներգիայի վաճառքը: Հուսալի իրացումը կբարձրացնի նախագծերի իրագործելիությունը, ինչպես նաև թույլ կտա մի քանի աղբյուրներից ներգրավել ֆինանսավորում և մասնագետներ և կիսել ռիսկերը մասնակիցների միջև:
Երկրորդ եղանակը՝ ֆինանսավորմանը ներգրավել հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ավանդաբար էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են և հետաքրքրված են իրենց օբյեկտների հուսալի էներգամատակարարմամբ:
«Քանի որ աֆրիկյան երկրներն ապրում են բնակչության արագ աճ և արդյունաբերականացում, ատոմային էներգիան ավելի ու ավելի է դիտվում ոչ միայն որպես հուսալի և ցածր ածխածնային լուծում, այլև որպես սոցիալ-տնտեսական զարգացմանը և երկարաժամկետ էներգետիկ անկախությանը աջակցելու միջոց», — վստահ են զեկույցի հեղինակները: ՄԱԳԱՏԷ-ն առաջարկում է փորձագիտական աջակցության տարբեր եղանակներ, որոնք կնպաստեն աֆրիկյան երկրներում ատոմային էներգետիկայի նախագծերի արագ իրականացմանը:

