Փոքր, հուսալի, արդյունավետ
վերադառնալ բովանդակությանըՓոքր հզորության ատոմակայանները (ՓՀԱԿ)՝ գլոբալ միջուկային էներգետիկայի զարգացման առանցքային ուղղություններից է: Դրանց ուժեղ կողմերից են՝ մասշտաբայնացումը, գործարանային բարձր պատրաստվածությունը, հուսալիությունը և արդյունավետությունը: Այս ոլորտում ճանաչված համաշխարհային առաջատար «Ռոսատոմը» իր գործընկերներին առաջարկում է ռեֆերենս լուծումներ: Շուկան ակտիվորեն ձևավորվում է. նախագծային պորտֆելի ընդլայնմանը զուգընթաց կատարելագործվում են նախագծման և շահագործման մոտեցումները, ինչը արագացնում է ստանդարտացումը, կրճատում ծախսերը և բացում են ՓՀԱԿ-երի կիրառման նոր մոդելներ:
Փոքր հզորության ատոմակայանը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի բլոկերից՝ փոքր մոդուլային ռեակտորներով (ՓՄՌ): Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով, ՓՄՌ-ները՝ մինչև 300 ՄՎտ էլեկտրական հզորությամբ կատարելագործված ատոմային ռեակտորներն են:
Փոքր հզորության ատոմակայաններն ունեն մի քանի հիմնական առավելություն։
Առաջինը՝ մասշտաբայնացումը. բլոկերի քանակը փոփոխական է, ինչը նշանակում է, որ ՓՀԱԿ-ը կարող է արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան պահանջվում է կոնկրետ սպառողին։ Եթե անհրաժեշտ է ավելացնել էլեկտրաէներգիայի ծավալը, համեմատաբար կարճ ծամկետում կարելի է ավելացնել էներգաբլոկերի քանակը։
Երկրորդ՝ արագությունը և մատչելիությունը. տիպային կոնֆիգուրացիաներում ՓՀԱԿ-երի կառուցման ժամանակը պոտենցիալ ավելի կարճ է, քան մեծ հզորության կայաններինը, իսկ ընդհանուր կապիտալ ծախսերը՝ ավելի ցածր։ Իրական ժամկետները և ծախսերը կախված են հարթակի պատրաստվածությունից, տեղայնացումից, կարգավորող ընթացակարգերից և նախագծի կոնֆիգուրացիայից։
Երրորդ՝ բարձր գործարանային պատրաստվածությունը. ՓՀԱԿ-երի «միջուկային կղզու» բաղադրիչների մեծ մասը գործարանից հարթակ է մատակարարվում հավաքված վիճակում։
Չորրորդ՝ ՓՀԱԿ-երը նոր հնարավորություններ են բացում դժվարամատչելի և նոսր բնակեցված տարածքներում էներգամատակարարման համար: Դրանց կոմպակտ դասավորությունը, քաղցրահամ ջրի ցածր պահանջարկը և վառելիքային երկար ցիկլերը (լիցքավորումը յուրաքանչյուր 5-6 տարին մեկ) պարզեցնում են լոգիստիկան և ենթակառուցվածքները: Սա նաև նոր մարտահրավերներ է առաջացնում արդյունաբերության համար՝ հասցնել նախագծի էկոնոմիկան նպատակային ցուցանիշներին՝ բիզնես մոդելների մշակման, էներգաբլոկերի կոնֆիգուրացիաների օպտիմալացման և տեղական էլեկտրահամակարգի հետ խորը ինտեգրման միջոցով, ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրներով հիբրիդային լուծումները:
Միևնույն ժամանակ, փոքր ատոմակայանները ունեն նույն առավելությունները, ինչ ավանդական խոշոր ատոմակայանները. դրանք վնասակար արտանետումներ չեն արտադրում, ապահովում են կայուն էներգամատակարարում, և էլեկտրաէներգիայի սակագինը մնում է անփոփոխ կայանի ողջ կյանքի ընթացքում: ՓՀԱԿ-երը կախված չեն կլիմայից և տարվա եղանակից, ուստի դրանք գերազանց կաշխատեն վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ համակցմամբ:

Ոլորտի արջև բացվում է աճի մի քանի ուղղություն՝ ստանդարտացման և սերիականացման միջոցով արտադրության արժեքի նվազեցում, տիպային նախագծերի և մոդուլների պատրաստվածության բարձրացման շնորհիվ շինարարության ժամկետների հստակեցում և կրճատում, ռեֆերենս օբյեկտների շահագործման ընթացքում առևտրային կատարողականի բարձրացում, ինչպես նաև նորմատիվ-իրավական բազայի զարգացում և կայուն մատակարարման շղթաների մշակում: ՓՀԱԿ-երի առավելությունների համակցումը եզակի հնարավորություններ են ստեղծում դրանց էներգետիկ համակարգերում ինտեգրման համար, մասնավորապես՝ հեռավոր շրջաններում և քամու և արևային էներգիայի արտադրության հիբրիդային կոնֆիգուրացիաներում:
Կիսվել փորձով
«Ռոսատոմը» ունի եզակի փորձ «փոքր» ատոմային էներգետիկ լուծումների ոլորտում: Աշխարհի միակ լողացող ատոմային էլեկտրակայանը (ԼԱԷԿ), որն ունի «Ակադեմիկոս Լոմոնոսովի» անվան լողացող փոքր հզորության էներգաբլոկ, ավելի քան հինգ տարի հաջողությամբ գործում է Պևեկում՝ Ռուսաստանի ամենահյուսիսային քաղաքում: Այս նախագիծը ծառայում է որպես ռեֆերենս և թույլ է տալիս մշակել տեխնիկական լուծումներ, լոգիստիկա և շահագործման ընթացակարգեր՝ հետագա մասշտաբայնացման համար:
«Ռոսատոմի» ՓՄՌ- շարքի դրոշակակիրը՝ ՌԻՏՄ-200 ռեակտորն է: Այն հիմնված է ռուսական միջուկային սառցահատ նավատորմի վրա փոքր ռեակտորների շահագործման բազմամյա փորձի վրա (ավելի քան 400 ռեակտոր-տարի): Բոլոր նորագույն «Նախագիծ 22220» միջուկային սառցահատները հագեցած են այս տեսակի ռեակտորներով: Այս տեխնոլոգիան ապացուցել է իր բարձր արդյունավետությունը և անվտանգությունը կյանքի ցիկլի բոլոր փուլերում:
Տարբեր մոդիֆիկացիաները թույլ են տալիս օգտագործել ՌԻՏՄը ցամաքային ՓՀԱԿ-երում և լողացող էներգաբլոկերում՝ տարբեր կլիմայական պայմաններում:
Օրինակ՝ Ռուսաստանում (Յակուտիա) ներկայումս կառուցվում է ՌԻՏՄ-200Ն ռեակտորներով փոքր ցամաքային ատոմակայան։
2024 թվականին Ռուսաստանը Ուզբեկստանի հետ ստորագրեց աշխարհում առաջին արտահանման պայմանագիրը՝ ՓՀԱԿ կառուցելու համար։ Ջիզախի մարզի Ֆարիշ շրջանում գտնվող կայանի վերջնական նախագիծը ներառում է երկու մեծ հզորության էներգաբլոներ՝ հիմնված III+ սերնդի ՋՋԷՌ-1000 ռեակտորների վրա, և երկու էներգաբլոկեր՝ ՌԻՏՄ-200Ն ռեակտորներով, որոնցից յուրաքանչյուրը 55 ՄՎտ հզորությամբ է։ Նախագիծը առաջինն է աշխարհում, որը մեկ հարթակում միավորել է մեծ և փոքր հզուրության բլոսկեր։Այս տարվա հոկտեմբերին մեկնարկել է ՓՀԱԿ-ի կառուցման կարևորագույն փուլը՝ ՌԻՏՄ-200Ն ռեակտորով էներգաբլոկի համար փոսորակը փորելու աշխատանքները։ «Ինչպես մեր բոլոր միջազգային նախագծերի դեպքում, ՓՀԱԿ-ի շինարարության ընթացքում նախատեսված է տեղայնացման բարձր աստիճան»։ Աշխատանքներն իրականացնում են ուզբեկ ենթակապալառուները։ «Ռոսատոմը» կկառուցի ատոմակայան, որի ծառայության ժամկետը կլինի առնվազն 60 տարի, և կապահովի անհրաժեշտ աջակցությունը դրա շահագործման ընթացքում։ Մեզ սպասվում են բեղմնավոր և փոխշահավետ համագործակցության տասնամյակներ», — ասաց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը՝ ելույթ ունենալով արարողության ժամանակ։
Զուգահեռաբար, տեղում ընթանում են շին-մոնտաժային բազայի նախագծում և կառուցում։

