ՋՋԷՌ-ՏՕՏ ՝ լավագույնը յուրաքանչյուր տառում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#298Փետրվարի 2026

ՋՋԷՌ-ՏՕՏ ՝ լավագույնը յուրաքանչյուր տառում

վերադառնալ բովանդակությանը

«Ռոսատոմը» անընդհատ արդիականացնում է ոչ միայն ռեակտորային տեխնոլոգիաները, այլև ատոմային էներգաբլոկների կառուցման իր ընդհանուր մոտեցումը: Դրա վառ օրինակ է Ռուսաստանում Կուրսկի ատոմակայան-2-ի 1-ին բլոկը, որը կառուցվել է ՋՋԷՌ-ՏՕՏ նախագծով և միացվել է նոր 2026 թվականի նախաշեմին: Այս նախագծի շրջանակներում կիրառված լուծումները  կօգտագործվեն ապագա նախագծերում:

ՋՋԷՌ-ՏՕՏ հապավումը բացվում է որպես «ջրա-ջրային ռեակտոր՝ տիպային, օպտիմալացված, տեղեկատվայնացված»: ՋՋԷՌ-ՏՕՏ-ն տիպային ատոմային էներգաբլոկի թարմացված նախագիծ է, որը համապատասխանում է անվտանգության ամենաժամանակակից պահանջներին (ներառյալ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո) և համաշխարհային շուկայի պահանջներին: Նախկինում տիպային նախագիծ մշակվել է 1980 թվականին. այն օգտագործվել է Բալակովոյի, Ռոստովի, Կալինինի և Զապորոժյեի ԱԷԿ-ներում, ինչպես նաև Չեխիայի «Տեմելին»-ում և այլն բլոկներ կառուցելու համար: Հետևաբար, այն տիպային է:

Նոր նախագիծը միաժամանակ լուծում էր մի քանի խնդիր: Առաջին հերթին, այն պետք է համապատասխաներ մրցունակության 24 չափանիշների: Դրան հասնելու համար պետկորպորացիայի մասնագետները իրականացրել են նախագծային լուծումների լայնածավալ օպտիմալացում՝ ընդհանուր հատակագծից մինչև էլեկտրատեխնիկա: Վերանայել են տրանսպորտի կազմակերպումը, գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգը, նախագծոըմը, հիմնական շենքերի և կառույցների ճարտարապետական, շինարարական և տեխնոլոգիական լուծումները և, իհարկե, անվտանգության հայեցակարգը: Հետևաբար, այն օպտիմալացված է։

Մեկ այլ նպատակ էր՝ ստեղծել լուծումներ էներգաբլոկի մասին տեղեկատվության կառավարման համար՝ դրա ողջ կյանքի ցիկլի ընթացքում: Երբ նախագիծը մեկնարկեց, նմանատիպ լուծումներ անհասանելի էին համաշխարհային շուկայում, ուստի «Ռոսատոմը» մշակեց իր սեփականը: Հետևաբար, նախագծումը տեղեկատվայնացված է։

Արդյունքում ստեղծվել է մի համակարգ, որը կուտակում է բլոկի մասին ողջ տեղեկատվությունը: Այն կարող է օգտագործվել նախագծման և շինարարության, գնումների, մատակարարման շղթայի կառավարման, ժամանակացույցերի, ռեսուրսների և ծախսերի, տվյալների ստուգման և համապատասխանության մոնիթորինգի համար: Նախագծում ներգրավված է եղել «Ռոսատոմի» ավելի քան երկու հազար մասնագետ: Նրանք ստեղծել են ԱԷԿ նախագծի ֆիքսված մասի համապարփակ տեղեկատվական մոդել, որը կարող է կրկնօրինակվել տարբեր հարթակներում:

Այս նորարարությունների շնորհիվ Կուրսկի ԱԷԿ-2-ի յուրաքանչյուր էներգաբլոկի նախագծային հզորությունը նախորդ սերնդի (ՋՋԷՌ-1000) էներգաբլոկների համեմատ ավելացել է 25%-ով՝ հասնելով 1250 ՄՎտ-ի։ Հիմնական սարքավորումների ծառայության ժամկետը կրկնապատկվել է։ Էներգաբլոկի սարքավորումները ներդաշնակորեն համատեղում են պասիվ և ակտիվ անվտանգության համակարգերը։ Դրանք ապահովում են էներգաբլոկի երկարատև ինքնավարություն վթարների ժամանակ (առնվազն 72 ժամ), պաշտպանություն ընդհանուր ռեժիմի խափանումներից և մարդկային սխալի մեղմացում։ Էներգաբլոկը նախագծվել է ավելի սեյսմակայուն լինելու համար. այն կարող է դիմակայել MSK-64 սանդղակով 7 մագնիտուդով երկրաշարժի, մինչդեռ անվտանգության գործառույթներ իրականացնող կառուցվածքներն ու հանգույցները կարող են դիմակայել մինչև 9 մագնիտուդի։ Տեխնիկական լուծումները էներգաբլոկը դարձնում են դիմացկուն ծանր ինքնաթիռների (20 տոննա հիմնական տարբերակի համար, 400 տոննա լրացուցիչ տարբերակի համար) անկման և այլ ծայրահեղ արտաքին ազդեցությունների (փոթորիկներ, տորնադոներ, ջրհեղեղներ) նկատմամբ։

Ամանօրյա նվեր

Կուրսկի ԱԷԿ-2-ի առաջին էներգաբլոկը՝ ՋՋԷՌ-ՏՕՏ ռեակտորով, միացվել է ցանցին 2025 թվականի դեկտեմբերի 31-ին: «Կուրսկի բլոկը ՋՋԷՌ-ՏՕՏ ատոմային էներգաբլոկի նորագույն նախագծի առաջին մարմնավորումն է: Այս նախագիծը ոչ միայն ներառում է ատոմային էներգետիկայի վերջին նվաճումները, այլև «Ռոսատոմի» ամենահզոր էներգաբլոկն է՝ 1250 ՄՎտ, 50 ՄՎտ-ով ավելի, քան նախորդ ռեկորդակիրներ՝ Լենինգրադի ԱԷԿ-2-ի էներգաբլոկերը», — մեկնաբանել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը:

2026 թվականի հունվարի 29-ին մեկնարկել է Կուրսկի ԱԷԿ-2-ի ՋՋԷՌ-ՏՕՏ ռեակտորով առաջին էներգաբլոկի փորձնական-արդյունաբերական շահագործումը: Սա էներգետիկ գործարկումից հետո հաջորդ փուլ է: Ծրագիրը նախատեսում է բլոկի հզորության աստիճանական աճ մինչև 100%:

«Ռոսատոմի» մասնագետները կշարունակեն օպտիմալացնել հիմնական նախագիծը՝ հիմնվելով Կուրսկի ԱԷԿ-2-ի բլոկների կառուցման փորձի և այն լուծումների վրա, որոնք ցույց են տվել ամենամեծ արդյունավետությունն ու տնտեսական արդյունքը: Կբարելավվեն ռեակտորային կայանքը և ծայրահեղ հարվածներից պաշտպանության համակարգը, ինչպես նաև մանևրելու և ՄՕՔՍ վառելիքն օգտագործելու հնարավորությունը, ծախսարդյունավետությը՝ այսինքն այն ամենը, ինչը ռուսական առաջարկը դարձնում է եզակի համաշխարհային շուկայում և պահանջված արտասահմանյան պատվիրատուների կողմից: