Ռոսատոմը բժշկական շեշտադրմամբ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#267Հուլիսի 2023

Ռոսատոմը բժշկական շեշտադրմամբ

վերադառնալ բովանդակությանը

Rosatom Newsletter-ի ապրիլյան համարում մենք պատմել ենք միջուկային բժշկության ոլորտում Ռոսատոմի աշխատանքի մասին, մասնավորապես՝ Բոլիվիայի միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից ռադիոդեղամիջոցների մատակարարումների մեկնարկի մասին: Անցած ամիսների ընթացքում տեղի են ունեցել միանգամից մի քանի իրադարձություն, որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել կայուն միտումի մասին. Ռոսատոմը, որը ռադիոիզոտոպների համաշխարհային առաջատար 3 մատակարարներից մեկն է, քայլեր է ձեռնարկում միջուկային բժշկության և բժշկական տեխնիկայի համաշխարհային շուկայում առաջատար դիրքերը գրավելու համար։

Մատակարարումներ

Միջուկային բժշկության ոլորտում Ռոսատոմի գործունեության կարևորագույն ուղղություններից է՝ բժշկական իզոտոպների և դրանց հիման վրա ռադիոդեղամիջոցների անվանացանկի և մատակարարման աշխարհագրության ընդլայնումն է: «Իզոտոպ» միավորումը, որը Ռոսատոմի իզոտոպային արտադրանք է մատակարարում աշխարհի 50 երկրներին, ակտիվորեն զարգացնում է ԱՊՀ և ասիական երկրների շուկաները։ «Դեղերի որակի և տեսականու առումով մենք համահունչ ենք գլոբալ միտումներին,  հավասար ընթանում ենք համաշխարհային բոլոր առաջատարների հետ», — նշում է «Ռուսատոմ Հելսքեա» ընկերության գլխավոր տնօրեն և «Առողջության տեխնոլոգիաներ» բաժնի ղեկավար Իգոր Օբրուբովը:

Իրենց հերթին, այս երկրների գործընկերները նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ռադիոնուկլիդային ախտորոշման և թերապիայի, հատկապես թիրախային թերապիայի ոլորտում, պետկորպորացիայի հնարավորությունների նկատմամբ։ Ահա մի քանի օրինակներ։

Հունիսի վերջին «Իզոտոպ» միավորումը շահել է Բելառուսի Հանրապետությանը  ГТ-5K տեխնեցիում-99մ գեներատորների մատակարարման միջազգային մրցույթում, որը հայտարարել էր պետական ​​դեղագործական «Բելֆարմացիա» ընկերությունը։ Մրցույթում «Իզոտոպ» միավորումը մրցում էր նման գեներատորների եվրոպական արտադրողների հետ։

Տեխնեցիում-99մ-ը միջուկային բժշկության մեջ ամենապահանջված իզոտոպն է, որի հիման վրա է կատարվում SPECT-ի (մեկ ֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիա) ախտորոշիչ գործողությունների ավելի քան 80%-ը՝ ուռուցքաբանության, սրտաբանության, նյարդաէնդոկրին և այլ հիվանդությունների որոշման համար:

Պայմանագրի պայմանների համաձայն՝ 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հուլիսը «Իզոտոպ» միավորումը Բելառուսին կմատակարարի տարբեր ակտիվության տեխնեցիում-99մ ГТ-5K ավելի քան 900 գեներատոր՝ արտադրված Կարպովի անցան գիտահետազոտական Ֆիզիկա-քիմիական ինստիտուտում: Առաքումները լիովին կբավարարեն բելառուսական բժշկական հաստատությունների կարիքները տեխնեցիում-99մ գեներատորներով:

«Հպարտ ենք, որ երկար ժամանակ անց առաջին անգամ կկարողանանք Բելառուսի Հանրապետություն մատակարարել ռուսական արտադրության տեխնեցիումի գեներատորներ։ Դա թույլ կտա ոչ միայն ավելացնել մեր երկրների միջև բարձր տեխնոլոգիական արտադրանքի առևտրաշրջանառությունը, այլև նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը»,- ասել է «Իզոտոպ» միավորուման գլխավոր տնօրեն Մաքսիմ Կուշնարևը։

Բացի այդ, ինչպես ասաց Իգոր Օբրուբովը, ստորաբաժանման մասնագետները գրեթե ամեն ամիս շփվում են բելառուս գործընկերների հետ։ Պայմանագիր է ստորագրվել բժշկական կենտրոնների սարքավորումների համալիր մատակարարման վերաբերյալ, բժիշկների հետ անցկացվում են կլոր սեղաններ ռադիոդեղամիջոցների օգտագործման մասին։ Գրանցվում են բժշկական սարքավորումները։ Ինտենսիվ աշխատանք է տարվում՝ ուղղված բազմաֆունկցիոնալ ճառագայթման կենտրոնների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Որոշ բելառուս արտադրողներն արդեն օգտագործում են ռուսական հզորթյունները իրենց արտադրանքը մանրէազերծման համար:

Հուլիսին «Իզոտոպ» միավորումը «Ցիկլոտրոն»-ի կողմից արտադրված գերմանիմում-68/գալիում-68 (Ge-68/Ga-68) գեներատորների առաջին խմբաքանակը մատակարարեց բժշկական արտադրանքի հնդկական Esente Healthcare-ին: Գալիում-68-ը օգտագործվում է ուռուցքաբանական հիվանդությունների լայն շրջանակ ախտորոշելու համար՝ օգտագործելով ՊԷՏ սկաներներ: Աշխարհում դրա օգտագործմամբ ավելի քան 100 հազար ախտորոշիչ պրոցեդուրա է իրականացվում։

Ընդհանուր առմամբ, նոր պայմանագրի համաձայան «Իզոտոպ» միավորումը տարվա ընթացքում 40 նման գեներատոր կմատակարարի Հնդկաստան։ «Գերմանիում-68/գալիում-68 գեներատորների մատակարարումները նոր հնարավորություններ են բացում միջուկային բժշկության հնդկական շուկայում Ռոսատոմի ներկայությունն ըդլայնելու համար», — ասաց «Իզոտոպ» միավորուման առևտրային հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Շարգինը:

Պետ​​կորպորացիայի մասնագետները մասնագիտացված ցուցահանդեսներում և ֆորումներում ակտիվորեն առաջ են մղում Ռոսատոմի միջուկային բժշկության արտադրանքը: Ապրիլյան համարում մենք տեղելացրել եմ Քեյփթաունում (ՀԱՀ) թիրախային ալֆա թերապիայի 12-րդ միջազգային սիմպոզիումին Ռոսատոմի ներկայացուցիչների մասնակցության մասին: Իսկ հունիսին Ռոսատոմը առողջապահության հատվածում  նոր ապրանքանետսակներ է ներկայացրել Պանաֆրիկյան  2-րդ ցուցահանդեսում և Africa Health ExCon ​​2023 համաժողովին, որը տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Համաժողովում քիմիական գիտությունների թեկնածու Իրինա Սվյատոն խոսեց Ռոսատոմի կողմից մշակված 16 տեսակի բժշկական սարքավորումների և պետ​​կորպորացիայի կողմից արտադրված 11 ռադիոդեղամիջոցի մասին՝ ուռուցքաբանական և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, բուժման և թերանոստիկայի (միաժամանակյա ախտորոշում և բուժում) համար: Ռոսատոմի ստենդում, մասնավորապես, ներկայացվել են «Օնիքս» գծային արագացուցիչը, «Բրահիում» բրախիթերապիայի համալիրը և ցիկլոտրոնային համալիրները։

Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Թիանոկս» սարքի նկատմամբ, որը ազոտի օքսիդով թերապիայի սարք է մեծահասակների և երեխաների, այդ թվում՝ նորածինների համար: «Ռոսատոմ ՌԴՍ»-ը և եգիպտական ​​Med Pharma Group ընկերությունը պայմանագիր են ստորագրել Եգիպտոսի բժշկական հաստատությունների պրակտիկայում «Թիանոկս»-ի օգնությամբ ազոտի մոնօքսիդի օգտագործման ներդրման և գիտատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ:

Պայմանավորվածություններ

Նաև, վերջերս Ռոսատոմը մի քանի պայմանագրեր է կնքել, որոնց հիման վրա կպատրաստվեն կոնկրետ նախագծեր։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ռուսատոմ Հելսքեար»-ի և Մյանմայում գործող Zeya & Associates Co. միջև։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն առողջապահության ոլորտում ոչ էներգետիկ միջուկային տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես, Մյանմայում իոնացնող ճառագայթմամբ արտադրանքի մշակման բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծման հարցում։ «Միջուկային բժշկությունը առողջապահության ոլորտի կարևոր մասն է: Առաջատար տեխնոլոգիաների և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ այն բժիշկներին օգնում է հիվանդների համար ստեղծել ավելի  արդյունավետ բուժման պլաններ ՝ բարելավելով նրանց կյանքի որակը: Միջուկային բժշկության կարևորությունը կշարունակի աճել ապագայում»,- ասել է Zeya & Associates Co. Նախագահ Զեյա Մոնը։

«Ռոսատոմը առավելագույնս համակարգված է մոտենում առողջապահության ոլորտում խնդիրների իրականացմանը։ Առաջարկը ներառում է իզոտոպային համալիր, ռադիոդեղամիջոցների և բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումների արտադրություն, իոնացնող ճառագայթմամբ բժշկական սարքերի և սննդամթերքի մշակում և սեփական բժշկական ենթակառուցվածքը»,- ասել է Իգոր Օբրուբովը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի ընթացքում Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ղրղզստանի վարչապետ Աքըլբեկ Ժապարովը ստորագրեցին համագործակցության հուշագիր պետ​​կորպորացիայի և Ղրղզստանի առողջապահության նախարարության միջև ատոմային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում։ Կողմերը պայմանավորվել են համատեղ զարգացնել բարձր տեխնոլոգիական բժշկական նախագծերը Ղրղզստանում։ Խոսքը, մասնավորապես, Ուռուցքաբանության և արյունաբանության ազգային կենտրոնի հիման վրա ռադիոդեղագործական դեղատան և մոլեկուլային պատկերման կենտրոնի ստեղծման մասին է։

«Ուրախ ենք, որ ղրղզ գործընկերների հետ միասին հնարավորություն ունենք զարգացնելու նորարարական տեխնոլոգիաներ, որոնք նշանակալի ներդրում ունեն մեր երկրներում մարդկանց կյանքի որակի բարելավման գործում: Այդ ուղղությամբ մեր աշխատանքը ներառում է ռադիոդեղամիջոցների արտադրություն, բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումների մատակարարում, նոր բժշկական ենթակառուցվածքների ստեղծում և կադրերի պատրաստում»,- ասել է Ալեքսեյ Լիխաչովը։

Ուզբեկստանում Ռոսատոմը պայմանավորվել է, որ պետ​​կորպորացիան այս երկրում կզարգացնի ռադիոնուկլիդային թերապիայի և ախտորոշման կենտրոնների ցանց: Խոսքը, մասնավորապես, դեռ խորհրդային տարիներին ստեղծված ցիկլոտրոնային համալիրի փոխարինման մասին է։

Հայաստանում պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում միջուկային բժշկության կենտրոն կառուցելու վերաբերյալ։ Հնարավոր է, որ արդյունքում կստեղծվի ավելի բարդ բժշկական համալիր, որը կմատուցի նաեւ քիմիաթերապիայի ծառայություններ, կիրականացնի վիրաբուժական վիրահատություններ։

Բանգլադեշում Ռոսատոմը արդիականացնում է սարքավորումները ճառագայթման կենտրոնում, քննարկվում է մեկ այլ նման կենտրոնի կառուցումը զրոյից։

Նիկարագուայի հետ այս տարվա մարտին ստորագրված միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ օգտագործման մասին համաձայնագրի շրջանակներում բանակցություններ են ընթանում միջուկային բժշկության և ճառագայթման կենտրոնների ստեղծման շուրջ։ «Մենք Բոլիվիայում հաջող փորձ ունենք։ Բացի այդ, Լատինական Ամերիկայի երկրները ձգտում են մեր կողմ, մենք նրանց համար ավելի հասկանալի ենք։ Ուստի նրանք պատրաստ են երկխոսություն կառուցել նրանց մոր մեր կոմպետենցիաների կիրառման և զարգացման մասին»,- մեկնաբանում է Իգոր Օբրուբովը։

Ղազախստանը նույնպես շահագրգռված է Ռոսատոմի հետ բուժհաստատությունների համատեղ զարգացմամբ, ռադիոդեղամիջոցների մատակարարմամբ, ճառագայթային կենտրոնների ստեղծմամբ։ «Ղազախական կողմը պատրաստ է սիրով օգտագործել մեր ողջ տեսականին։ Նախքան նախագծի վերջնական կոնֆիգուրացիայի մասին խոսելը, մենք ոմանրակրկիտ հաշվում ենք հիվանդների հոսքը, հիվանդացությունը, գնահատում ենք բժիշկների պատրաստակամությունը և այս կամ այն ​​վերապատրաստման անհրաժեշտությունը, կարգավորող դաշտի պատրաստակամությունը. գուցե այն պետք է լրացվի կամ ճշգրտվի: Նախագծերը միշտ բազմաբնույթ են, հասարակներ չկան։ Մենք ստեղծում ենք մի բիզնես, որը շահութաբեր կլինի, անհրաժեշտ կլինի բոլորին, և որը բացի Ռոսատոմից ոչ ոք չի անի»,- վստահեցրեց Իգոր Օբրուբովը: