«Ակադեմիկ Լոմոնոսովը» վերաբեռնվում է
վերադառնալ բովանդակությանըԹվում է, թե ատոմակայանում վառելիքի վերաբեռնումը սովորական ընթացակարգ է։ Բայց եթե մենք խոսում ենք աշխարհի առաջին լողացող ատոմակայանի առաջին վերաբեռնման մասին, ապա այս նորությունը հետաքրքրում է համաշխարհային միջուկային և, ավելի լայն, էներգետիկ արդյունաբերությանը:
Ինչպես են տեղափոխել
Լողացող ատոմային ջերմաէլեկտրակայանը (ԼԱՋԷԿ) գտնվում է Հեռավոր Արևելքի Չուկոտկայի ինքնավար շրջանի Պևեկ քաղաքում։ Շրջանի ամբողջ տարածքը պատկանում է հեռավոր Հյուսիսի շրջաններին։ Հյուսիսային ծովային ճանապարհով նոր հավաքներ են տեղափոխվել Պևեկ: «Ռուսաստանյան բոլոր միջուկային սառցահատների, ինչպես նաև ԼԱՋԷԿ-ի համար միջուկային վառելիքի արտադրողը՝ Մեքենաշինական գործարանն է (Ռոսատոմի մաս): Անհրաժեշտ փորձարկումներից հետո № 1 ռեակտորային կայանքի համար ակտիվ գոտու լրակազմը գործարանից գնացքով ուղարկվել է Մուրմանսկ՝ «Ատոմֆլոտ» բազա։ Այնտեղ թարմ միջուկային վառելիք և մեծ չափի սարքավորումներ բեռնվեցին նավ, որն այս բեռը տեղափոխեց Չուկոտկա», — պատմել է «Ռոսէներգոատոմի» ոչ սերիական ռեակտորային կայանքների շահագործման վարչության գլխավոր փորձագետ Անտոն Մարկովը:
Ակտիվ գոտու առանձնահատկությունները
Լողացող էներգաբլոկը համալրված է երկու ԿԼՏ-40Ս ռեակտորային կայանքներով, որոնք ի վիճակի են արտադրել մինչև 70 ՄՎտ էլեկտրաէներգիա և 50 Գկալ/ժ ջերմային էներգիա անվանական աշխատանքային ռեժիմում, ինչը բավարար է 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի կենսագործունեությունը ապահովելու համար:
ԼԱՋԷԿ-ում տեղադրված ԿԼՏ-40Ս ռեակտորներն ունեն առանձնահատուկ ակտիվ գոտի՝ կասետային (նախկինում օգտագործում էին ալիքայինը)։ Դրա շնորհիվ վառելիքի էներգիայի պաշարն ավելանում է և կազմում է 3 – 3,5 տարի, իսկ էլեկտրաէներգիայի արժեքի վառելիքի բաղադրիչը կրճատվում է մեկուկես անգամ։
Առանձնահատուկ է նաև ԼԱՋԷԿ-ի վառելիքի վերաբեռնումը։ Փոխարինվում է ոչ թե ակտիվ գոտու առանձին մասը 1-1,5 տարի պարբերականությամբ, ինչպես դա տեղի է ունենում մեծ ԱԷԿ-ում, այլ գոտին ամբողջությամբ: Աշխատանքերին մասնակցում են ԼԱՋԷԿ- անձնակազմը, Ռոսատոմի մասնագիտացված վերանորոգման կազմակերպության՝ «Ատոմէներգորեմոնտ»-ի մասնագետները, ռեակտորների մշակողներ՝ «Աֆրիկանտովի ինստիտուտը» (Ռոսատոմի մեքենաշինական ստորաբաժանման մաս) և այլն: Ծավալով ու տևողությամբ սա լողացող ատոմակայանի ԼԱՋԷԿ-ի շահագործման ընթացքում վերանորոգման ամենամեծ արշավն է։
Վերաբեռնման գործընթաց
Վերաբեռնումը տեղի է ունենում հերթականությամբ: Այժմ փոխարինվում է նավերից մեկի առաջին ռեակտորի վառելիքնը։ Երկրորդը շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել, ուստի սպառողների էներգամատակարարման ընդհատումներ չկան։
Վառելիքի լիցքավորումը սկսվել է հուլիսի վերջին։ Հին ակտիվ գոտին արդեն բեռնաթափվել և տեղադրվել է աշխատած վառելիքի հավաքման պահեստում: Ինչպես թարմ, այնպես էլ օգտագործված վառելիքի պահեստարանները գտնվում են ԼԱՋԷԿ-ում: Այնտեղ վառելիքը լիովին մեկուսացված է։
Ներկայումս փոխվում են շոգեգեներատորների ներքին սարքերը։ Դրանից հետո կմեկնարկի թարմ վառելիքի բեռնումը: Ռեակտորային կայանքի վերալիցքավորումից հետո կսկսվի ռեակտորի հավաքումը: Այնուհետև, ֆիզիկական մեկնարկը և էներգետիկ մեկնարկը՝ վառելիքի նոր հավաքածույով:
Աշխատանքի անվտանգությունը վերահսկվում է ռեակտորի կառավարման համակարգերի սենսորների ԼԱՋԷԿ-ում ու Պևեկում տեղակայված ճառագայթման մոնիտորինգի ավտոմատացված համակարգի ցուցումներով: Բոլոր ցուցանիշները նորմալ են։
Առաջին ռեակտորում վերանորոգման արշավը կավարտվի մինչև տարեվերջ։ Էլեկտրոստալից Պևեկ միջուկային վառելիքը հասցնելու, միջուկը վերաբեռնելու և երկրորդ ռեակտորային կայանքի գոլորշու գեներատորների ներքին սարքերի փոխարինման նմանատիպ գործողությունները նախատեսվում են 2024 թվականին:
ԼԷԲ Պևեկում
Հիշեցնենք, որ ԼԷԲ-ը բերվել է Պևեկ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին։ Լողացող ԱԷԿ-ը 2019 թվականի դեկտեմբերին մատակարարել է առաջին էլեկտրաէներգիան Չուկոտկայի Ինքնավար շրջանի Չաուն-Բիլիբինո հանգույցի մեկուսացված ցանցին՝ այդպիսով դառնալով Ռուսաստանի ռեկորդների գրքում ամենահյուսիսային կայանը (նախկինում այդ կարգավիճակը պատկանում էր Բիլիբինոյի ԱԷԿ-ին)։ 2020 թվականի մայիսին ԼԱՋԷԿ-ը հանձնվեց արդյունաբերական շահագործման։
2023 թվականի սեպտեմբերին շահագործման է հանձնվել 110 կՎտ լարման և 490 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծը, որը միացրել է Պևեկն ու Բիլիբինոն։ Գիծը մեծացրել է լողացող ատոմակայանից էլեկտրամատակարարման հուսալիությունը ինչպես Բիլիբինոյի սպառողներին, այնպես էլ հանքարդյունաբերական ձեռնարկություններին, որոնցից ամենամեծը Բայմսկու լեռնահարստացուցիչ կոմբինատն է: