Համաձայնագրերի բերքահավաք
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#271Նոյեմբերի 2023

Համաձայնագրերի բերքահավաք

վերադառնալ բովանդակությանը

Հոկտեմբերին Ռոսատոմը մասնակցել է երկու խոշոր համաժողովների՝ Մոսկվայում անցած «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» (ՌԷՇ) և Բելառուսի էներգետիկ և բնապահպանական համաժողովում, որն անցկացվել է Մինսկում: Միջոցառումների շրջանակում պետկորպորացիան և նրա մասը կազմող ընկերությունները ստորագրեցին համագործակցության համաձայնագրեր՝ և՛ շրջանակային, և՛ հստակ:

Ռոսատոմի շնորհիվ համալրվում է միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկրների ակումբը։ Հիմա դրանք են Բելառուսը, Թուրքիան, Բանգլադեշը, Եգիպտոսը։ «Էլ Դաբաա» ԱԷԿ-ը մեր առաջատար նախագիծն է Աֆրիկյան մայրցամաքում, բայց մենք չենք սահմանափակվում միայն կայանի կառուցմամբ: Եգիպտոսի մեր ընկերների հետ մենք զրոյից ստեղծում ենք այս երկրում ատոմային էներգետիկայի մի ամբողջ արդյունաբերություն՝ մասնագիտացված անձնակազմի ուսուցմամբ և տեխնիկական աջակցությամբ. այսինքն մենք օգնում ենք Եգիպտոսին գնալ ինքնիշխան էներգետիկ զարգացման ճանապարհով: Այս համալիր, համակարգված մոտեցումը՝ Ռոսատոմի հիմնական մրցակցային առավելություններից մեկն է: Էլ չեմ խոսում կայանների անվտանգության և հուսալիության ավանդական բարձր չափանիշների մասին»,- ասել է ՌԷՇ-ի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԷՇ-ի ընթացքում

Այն մասին, թե ինչպես ատոմակայանի շնորհիվ բարելավվել է Բելառուսի տնտեսությունը ՌԷՇ-ի ընթացքում պատմել է երկրի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը. «Բելառուսական ԱԷԿ-ը հզոր խթան է հաղորդել նոր հեռանկարային ոլորտների զարգացմանը. էներգատար արտադրություններ, ջեռուցման և տաք ջրամատակարարման համար էլեկտրական էներգիայի կիրառմամբ բազմաբնակարան շենքերի և անհատական ​​տների շինարարություն։ Մեծ ուշադրություն է դարձվում էլեկտրատրանսպորտի զարգացմանը»։ Զարգանում է էլեկտրական լիցքավորման ենթակառուցվածքը և աճում է էլեկտրատրանսպորտի պարկը։ Ատոմակայանը «խնայել» է 5,3 մլրդ մ3 բնական գազ և կանխել ավելի քան 9 մլն տոննա ջերմոցային գազերի արտանետումները։ Մայիսին երկրորդ էներգաբլոկի գործարկմամբ ատոմային էներգիայի մասնաբաժինը Բելառուսի էներգետիկ հաշվեկշռում այս տարի կմոտենա 25%-ի, այնուհետև կաճի մինչև 40%:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ «Աքքույու» ԱԷԿ-ի № 1 էներգաբլոկում էլեկտրաէներգիայի արտադրության մեկնարկը նախատեսվում է 2024 թվականին։ Ատոմակայանը կապահովի Թուրքիայի էներգետիկ կարիքների 10%-ը, ինչը կկանխի 30-35 մլն տոննա ածխաթթու գազի արտանետումները։

Ռոսատոմի մեկ այլ գործընկեր Մյանման է: «Պետք է նորարարություններ մտցնել՝ տեխնոլոգիաների մակարդակը բարձրացնելու համար: Ատոմային էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ կզարգանա նաև տեխնոլոգիական ոլորտը, կբարելավվի արտադրանքի, ծառայությունների և կրթության որակը։ Մյանման կզարգացնի ատոմային տեխնոլոգիաները Ռուսաստանի օգնությամբ»,- ասել է Մյանմայի էլեկտրաէներգիայի միութենական նախարար Նյան Թունը։

Նույն օրը Ռոսատոմը Մյանմայի գիտության և տեխնոլոգիաների նախարարության հետ ստորագրել է միջուկային ենթակառուցվածքների գնահատման և զարգացման ոլորտում փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը կորոշեն Մյանմայի կարիքները և կձևավորեն աշխատանքի պլան, որն անհրաժեշտ է փոքր հզորության ատոմակայաններ ստեղծելու համար։ Փաստաթուղթը նախատեսում է նաև համագործակցություն Մյանմայում միջուկային էներգետիկայի ներդրմամբ զբաղվող կազմակերպություններում կադրերի պատրաստման և անվտանգության մշակույթի բարելավման հարցում:

Բացի Մյանմայից, պետ​​կորպորացիան պայմանագրեր է կնքել աֆրիկյան երկու երկրների հետ։

Բուրկինա-Ֆասոյի էներգետիկայի, հանքերի և հանքավայրերի նախարարության հետ՝ փոխըմբռնման հուշագիր միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում։ Սա միջուկային ոլորտում Ռուսաստանի և Բուրկինա-Ֆասոյի միջև առաջին փաստաթուղթն է։ Սա հիմք է լայն շրջանակներում համագործակցության համար, ներառյալ ատոմային արտադրության ստեղծման մոտեցումները, ատոմային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառումը արդյունաբերության, գյուղատնտեսության և բժշկության մեջ, միջուկային ենթակառուցվածքների զարգացումը և հանրային իրազեկվածության բարձրացումը:

Ռոսատոմը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Մալիի էներգետիկայի և ջրային պաշարների նախարարության հետ։ Այն ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են միջուկային ենթակառուցվածքը, ատոմային տեխնոլոգիաների վրաբերյալ հանրային իրազեկումը, հիմնարար և կիրառական հետազոտությունները, միջուկային հետազոտական ​​կայանքները, ռադիոիզոտոպերի օգտագործումը, միջուկային, ճառագայթային և ֆիզիկական անվտանգությունը, անձնակազմի վերապատրաստումը, ատոմային էներգետիկան:

Energy Expo-ում

Բելառուսում, որտեղ ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը վաղուց է ընթանում, համաձայնագրերն ավելի առարկայական էին։ Այսպես, հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող «Տ-կոմ»-ը (Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանում՝ ՏՎԷԼ-ի մաս) ճանապարհային քարտեզ է ստորագրել «Պրոմսվյազ» ընկերության հետ (Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարարության մաս): Կողմերը կհամագործակցեն «Պրոմսվյազ» ձեռնարկություններում հեռահաղորդակցության սարքավորումների մշակման, արտադրության և ներդրման, ինչպես նաև կադրերի պատրաստման ուղղությամբ: Ճանապարհային քարտեզի շրջանակներում կբացահայտվեն բելառուսական շուկայի կարիքները, կհավաստագրվեն և կմատակարարվեն անհրաժեշտ սարքերը։ Ճանապարհային քարտեզը նախատեսված է 2023–2024 թվականների համար։

ՏՎԷԼ-ը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր է ստորագրել ռադիոակտիվ թափոնների կառավարման բելառուսական կազմակերպության (ԲելՌԱՕ) հետ Բելառուսում ռադիոակտիվ թափոնների վերջնական մեկուսացման համար ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ոլորտում: Համաձայնագիրը, մասնավորապես, ներառում է մերձմակերևութային թափոնների պահեստավորման օբյեկտի շահագործման, մոնիտորինգի և անձնակազմի վերապատրաստման ապահովում:

Alparslan Bayraktar, Alexey Likhachev, Victor Karankevich, Myo Thein Kyaw , Pavan Kapoor, Mikhail ChudakovՆաև, Ռոսատոմը և Բելառուսի բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում է համագործակցություն թափոնների կառավարման, վտանգավոր թափոնների վերամշակման և հեռացման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և կուտակված վնասի վերացման հարցերում:

Ապագայի խնդիրներ

ՌԷՇ-ում Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը ներկայացրել է պետկորպորացիայի ռազմավարական ծրագրերը։ Ամենակարևորներից մեկը՝ միջուկային վառելիքային ցիկլի փակելն է, որը կլուծի համաշխարհային միջուկային էներգիայի զարգացմանը խոչընդոտող ռեսուրսային և բնապահպանական խնդիրները։ 2032–2034 թվականներին Ռոսատոմը նախատեսում է սկսել արագ և ջերմային ռեակտորներով արդյունաբերական էներգետիկ համալիրների մասսայական արտադրությունը։ 2050 թվականից հետո կարող է հայտնվել բոլորովին նոր էներգետիկա՝ ջերմամիջուկային։ «Մենք դեռ հեռու ենք այս նախագծի կոմերցիոն ըմբռնումից, սակայն շարունակում ենք աշխատել, հատկացնել ջանք ու գումար», — վստահեցրեց Ալեքսեյ Լիխաչովը: