ՓՀԱԿ-ի ուղեցույց
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#276Ապրիլի 2024

Միջուկային էներգիայի գործակալությունը (NEA, ՏՀԶԿ կառույց) հրապարակել է «Փոքր մոդուլային ռեակտորներ: Երկրորդ հրատարակություն» տեսությունը: Այն ուրվագծում է ՓՀԱԿ-ի հատվածի ընթացիկ վիճակը, տվյալները համախմբած են ըստ տարբեր պարամետրերի: Տեսությունը կարող է առաջարկվել որպես տեղեկատու ներդրումային ընկերությունների ղեկավարների համար, եթե այն չպարունակեր էական անճշտություններ, առնվազն ռուսական ԱԷԿ-ի նախագծերին և տեխնոլոգիաներին վերաբերող տեղեկատվության մեջ. նրանք առաջատար դիրքեր են զբաղեցնում այս հատվածում:

Երկրորդ հրատարակության համար NEA փորձագետները բացահայտել են 98 ՓՀԱԿ նախագծեր ամբողջ աշխարհում: Բայց նրանք վերլուծել են 56-ը. «Սրանք այն փոքր մոդուլային ռեակտորներն են, որոնց համար անհրաժեշտ տեղեկատվությունն ազատորեն հասանելի է և կարող է գնահատվել, և որոնց մշակողները պատրաստ էին մասնակցել գնահատմանը»: Մյուսները ներառում են այն ՓՀԱԿ տեխնոլոգիաները, որոնց համար չկա ակտիվ զարգացում, չկան մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, կամ աշխատանքները չեղարկվել կամ դադարեցվել են անորոշ ժամանակով։ ՓՀԱԿ-ի տեծնոլոգիաների տեսության այս համարում ներկայացված գնահատականները հիմնված են մինչև 2023 թվականի նոյեմբերի 10-ը ձեռք բերված արդյունքների վրա:

ՓՀԱԿ-ների վերաբերյալ տվյալները դասակարգված են տարբեր հիմքերով՝ ծրագրի պատրաստության աստիճանը հայեցակարգից մինչև շահագործում, աշխարհագրություն ըստ երկրների, տեղամասերի սեփականատերերի, վառելիքի հարստացման մակարդակը տարբեր տեսակի ռեակտորների համար, ջերմակրիչների տեսակները, կիրառման մեթոդները և օգտագործման լրացուցիչ հնարավորությունները:

Մեթոդաբանության առանձնահատկությունները

Նախ, զարմացրեց արդեն գործող ՓՀԱԿ-ի քանակի մասին հայտարարությունը. «Ներկայումս կառուցվել և գործում են երեք փոքր մոդուլային ռեակտորներ՝ ՎՏԳՌ (HTR-PM) Չինաստանում, լողացող ռեակտորը ԿԼՏ -40C Ռուսաստանում, ինչպես նաև բարձր ջերմաստիճանային ռեակտոր (HTTR) Ճապոնիայում»: Վերջինը դասվում է հետազոտական ​​ռեակտորների շարքին։ Սակայն, հետազոտական ​​ռեակտորները չեն ներառվում ՓՀԱԿ-երի թվում, դրանց դասվում են միայն էներգետիկ ռեակտորներ, այդ թվում ցուցադրական: Եթե տեսության հեղինակները համարձակություն են ունեցել ներառել դրանք ընդհանուր դասակարգման մեջ, ապա ուսումնասիրությունը պետք է առնվազն հաշվի առներ Բազմաֆունկցիոնալ արագ հետազոտական ​​ռեակտորը (ՄԲԻՌ), որը կառուցվում է Ռոսատոմի կողմից Դիմիտրովգրադում և հրավիրում է շահագրգիռ կողմերին մասնակցել մասնակցել հետազոտություններին:

Հարցեր կան նաև առևտրային նավերի հիշատակման վերաբերյալ՝ որպես փոքր ռեակտորների տեխնոլոգիաների հնարավոր կիրառություն: Այս համատեքստում առնվազն պետք է հաշվի առնել աշխարհում միակ ավելի թեթեւ լիխտերաքարշ՝ «Սեվմորպուտ»-ը, որը պատկանում է  Ռոսատոմին և հագեցած է ատոմային էներգետիկ կայանքով։ Լիխտերաքարշը հաջողությամբ իրականացնում է չվերթներ Հյուսիսային ծովային երթուղու երկայնքով և բեռներ առաքում նպատակակետ:

Տեսության մեջ չի նշվում նաև ՌԻՏՄ-400 ռեակտորային կայանքը: Առաջին ռեակտորները կտեղադրվեն «Ռոսսիա» («Լիդեր» նախագիծ) սառցահատի վրա, իսկ հիմնական սարքավորումների և ռեակտորների կառավարման համակարգերի արտադրությունն արդեն ընթանում է։ «Նորնիկել»-ի հետ քննարկվում են նաև ՌԻՏՄ-400 ռեակտորով ցամաքային ՓՀԱԿ ստեղծման տարբերակները, կողմերը մտադրությունների և համագործակցության համաձայնագիր են կնքել։

Վերջապես, գլխավորը. տեսությանում չի հիշատակվում «Շելֆ-Մ» ռեակտորային կայանքով ցամաքային ՓՀԱԿ-ի նախագիծը, որը մշակվում է Ռոսատոմի՝ Դոլեժալի անվան էներգետիկ ճարտարագիտության գիտահետազոտական ​​և նախագծային ինստիտուտի կողմից: Ինչպես հայտարարել է «Ռուսատոմ Օվերսիզ» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Պակերմանովը «Ատոմէքսպո-2024» համաժողովում, «Շելֆ» նախագծով ռեակտորային կայանքի տեխնիկական նախագծումը և այս տեխնոլոգիայի օգտագործման հետ կապված բազմաթիվ գիտահետազոտական ​​և մշակման աշխատանքներ արդեն ավարտվել են: Նախագծի բացման մասին որոշումը պետք է կայացվի այս տարի։ Կայանի տեղակայման համար արդեն որոշվել են շրջանը (Չուկոտկա) և խոշորագույն սպառողները։ «Շելֆ-Մ» կայանը էլեկտրաէներգիա կմատակարարի Սովինոյե հանքավայրի ոսկու հանքին և հարակից հեռանկարային տարածքներին:

Այստեղ նկատենք, որ NEA-ի տեսությունում, Դոլեժալի անվան ինստիտուտը  նշված է որպես անկախ կառույց՝ ԲՐԵՍՏ-ՕԴ-300 ռեակտորային կայանոի մշակող։ Ինստիտուտը, կրկնենք, Ռոսատոմի մաս է։

Ընդհանուր առմամբ, Ռոսատոմը մշակում է փոքր հզորությամբ ատոմակայանների առնվազն տասը նախագիծ, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում։

Գնահատման շրջանակ

Նախագծերը բնութագրելու համար տեսության հեղինակներն առաջարկել են  օգտագործել վեց համակենտրոն օղակների և վեց հատվածների բաժանված շրջան: Յուրաքանչյուր հատված բնութագրում է նախագծի որոշակի պարամետր: Առաջինը տրված լիցենզիաներն են. «Լիցենզիաներ ստանալու առաջընթացը գնահատելու չափանիշները խստորեն համապատասխանում են արտոնագրման միջազգային չափանիշներին, ներառյալ կարգավորող մարմինների հետ փոխգործակցությունը՝ թույլտվությունների, ծրագրի հաստատման, շինարարության և շահագործման թույլտվությունների տրամադրման փուլում: Լրացուցիչ միավորներ են տրվում մի քանի երկրներում միաժամանակ լիցենզավորում անցնող ՓՄՌ նախագծերին (անկախ փուլից)»։

Երկրորդը՝ տեղաբաշխման վայրն է. «Տեղադրման վայրի առկայության գնահատման չափանիշները հաշվի են առնում տեղամասերի սեփականատերերի կողմից ընդունված որոշումները և ՓՄՌ-ների կառուցման համար տեղամասերի արտոնագրային պատրաստվածությունը: Լրացուցիչ միավորներ են տրվում ՓՄՌ նախագծերին, որոնք առաջընթաց են գրանցել միաժամանակ մի քանի տեղամասերում (անկախ փուլից)»։

Երրորդը՝ ֆինանսավորումը. «Ֆինանսավորման գնահատման չափանիշները հաշվի են առնում ինչպես ռեակտորներ մշակողների հրապարակային հայտարարությունները, այնպես էլ ֆինանսավորման մասին հանրամատչելի հաշվետվությունները»:

Չորրորդը՝ մատակարարման շղթա. «Մատակարարման շղթայի պատրաստվածության գնահատման չափանիշները հաշվի են առնում պարտավորությունների աճը, որոնք արտացոլված են փոխըմբռնման հուշագրերում, բանակցված պայմանագրերում և պաշտոնական գործընկերության, համատեղ ձեռնարկության կամ կոնսորցիումի համաձայնագրերում մատակարարների կամ ճարտարագիտական, գնումների և շինարարական ընկերությունների հետ»:

Հինգերորդ՝ ներգրավվածությունը․ «Ներգրավման չափանիշները արտացոլում են ՓՄՌ ծրագրի հետ կապված մարդկանց և համայնքների հետ փոխգործակցության քանակը, ինչը պետք է ապացուցվի փոխըմբռնման հուշագրերով, ծրագրին աջակցող հանրային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով կամ օգուտների բաշխման համաձայնագրերով»:

Վեցերորդ՝ վառելիքը․ «Այս ոլորտում հաջողության գնահատման չափանիշները հիմնված են անհրաժեշտ վառելիքի կոմերցիոն մատակարարման ոլորտում գրանցված առաջընթացի վրա։ Երբ հայտնվում է վառելիքի արտադրության գործող լիցենզավորված կայանք այն համեմատվում է այլ կայանքների հետ, որոնք արդեն օգտագործում են գործող կայաններում: Այս հասունության մակարդակի ՓՄՌ-ի համար հաջորդ քայլերը կլինեն վառելիքի մատակարարման պայմանագրերի կնքումը և կոնկրետ վառելիքով ռեակտորը շահագործելու լիցենզիա ստանալը»:

Գնահատման չափանիշների ցանկը իսկապես ներառում է այն հիմնական խնդիրները, որոնք ազդում են փոքր հզորության ատոմակայանի ստեղծման հաջողության վրա: Սակայն չափորոշիչների բովանդակությունը հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ տարբեր հարթակներում տեղաբաշխման պայմանագրերը իսկապես կարելի՞ է համարել որոշակի բոնուս, այն էլ՝ ցանկացած փուլում։ Այստեղ կարելի է հիշել Վեստինգհաուսի օրինակը։ Ընկերությունը չկարողացավ հաղթահարել երկու տեղամասերում խոշոր բլոկերի կառուցումը, ուստի Virgil C Summer նախագիծը ստիպված եղավ դադարել:

Տարբեր երկրներում լիցենզավորման բոնուսների մասին թեզը նույնպես երկիմաստ է թվում, եթե հիշենք NuScale-ի հետ կապված աղմուկը։ Ընկերությունը լիցենզավորման է ներկայացրել մի նախագիծ, առաջարկել է կառուցել մյուսը, որը նախատեսում էր լիցենզավորել ավելի ուշ։ Սակայն, անցյալ տարվա նոյեմբերին Այդահոյի լաբորատորիայի տարածքում ամերիկյան ՓՀԱԿ ստեղծելու նախագիծը դադարեցվեց, մասնակիցները մեղադրեցին NuScale-ին ապակողմնորոշելու մեջ։ Այս ֆոնի վրա, այլ երկրներում ՓՀԱԿ ստեղծելու NuScale-ի առաջարկների բարոյականությունը առնվազն հակասական է թվում:

Ներգրավվածության աստիճանի չափորոշիչները նույնպես հարցեր են առաջացնում։ Նախագիծը ստանում է ամենաբարձր գնահատականը, եթե կան «քաղաքացիական հասարակության ներգրավվածության տասը կամ ավելի դեպքեր»: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու տասը։ Երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչն է համարվում ներգրավման միավոր։ Տեսության մեջ այդ կապակցույթյամբ ասվում է հետևյալը. «Կդիտարկվեն հիշատակումները (տեսանյութեր, փոդքասթներ կամ հարցազրույցներ) խոշոր ոչ միջուկային ԶԼՄ-ում, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրերը, ծրագրին աջակցող հանրային հայտարարությունները, համայնքային հանդիպումները, օգուտների բաշխման համաձայնագրերը հետևյալ խմբերի շահագրգիռ կողմերից. ազգային կառավարությունները, տարածաշրջանային կառավարությունները, բնիկ ժողովուրդների ինքնակառավարման մարմինները, արհմիությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հանրային կազմակերպությունները, համալսարանները, վերջնական օգտագործողները և սպառողները, խորհրդատվական մարմինները»: Բայց ահա մի օրինակ. Լողացող ատոմային ջեռմաէլեկտրակայանի աջակցությամբ Պևեկում ուղղափառ եկեղեցի է կառուցվել: Արդյո՞ք այն պետք է հաշվվի որպես ներգրավվածության մեկ միավոր, թե՞ մի քանի:

Կցանկանայինք նաև նշել, որ ԲՐԵՍՏ-ՕԴ-300 նախագծի ներգրավման մասին «բաց ստուգելի աղբյուրներից թարմ տեղեկատվության բացակայության» մասին հայտարարությունը չի արտացոլում գործերի իրական վիճակը։ ԲՐԵՍՏ-ՕԴ-ը կառուցվում է Սևերսկի քիմիական կոմբինատի (ՍՔԿ) հարթակում, որը մտնում է Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանման կառուցվածքի մեջ, ուստի ներգրավման խորությունը անհրաժեշտ է որոշել՝ հաշվի առնելով երկու կազմակերպությունների գործունեությունը՝ առմվազն Սևերսկում: ԲՐԵՍՏ-ՕԴ-300-ը ՍՔԿ-ի և վառելիքային ստորաբաժանումից առանձին դիտարկելը ներգրավվածության համատեքստում նույնքան անիմաստ է, որքան որոշել այն բազմաբլոկային ատոմակայանի յուրաքանչյուր էներգաբլոկի համար: Նշենք, որ ՍՔԿ՝ քաղաքաստեղծ ձեռնարկություն է, ուստի նրա ներգրավվածությանը քաղաքային կյանքում առավելագույնն է արդեն տասնյակ տարիներ:

«Կախարդ»՝ ՕՄՎ-ի համար

NEA-ն առաջարկել է համատեղ ծրագիր «Փոքր և հեռանկարային ռեակտորներից օգտագործված միջուկային վառելիքի համալիր կառավարում». «NEA-ի փոքր և հեռանկարային ռեակտորներից օգտագործված միջուկային վառելիքի համալիր կառավարման համատեղ նախագիծը (WISARD) ուղղված է նման ռեակտորների կյանքի ցիկլի սկզբից միջուկայի վառելիքի կառավարման համալիր մոտեցում մշակելուն՝ օգտագործելով եզակի հնարավորություն։ WISARD թիրախային հարթակը կնպաստի շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանը և փոխըմբռնմանը ատոմակայանի ողջ կյանքի ցիկլի ընթացքում, ինչը առանցքային կլինի հաջող և կայուն ծրագրի մշակման համար»: Նման հարթակ ստեղծելու գաղափարը, անշուշտ, հետաքրքիր է, օգտակար և խոստումնալից։ Բայց եթե պլատֆորմին մասնակցությունը սահմանափակվի միայն ՏՀԶԿ երկրներով, ապա, ըստ երևույթին, մյուս երկրները կամ ինքնուրույն կմշակեն օգտագործված վառելիքի կառավարման համակարգեր փոքր ռեակտորների համար, կամ կկազմակերպեն նմանատիպ հարթակ մեկ այլ միավորման շրջանակներում։ Օրինակ՝ ԲՐԻՔՍ-ը։

Մինչդեռ,  փոքր ռեակտորների հատվածում օգտագործված միջուկայի վառելիքի կառավարումը գտնվում է զարգացման վաղ փուլում, ինչպես նշված է ուսումնասիրությունում․ «ՓՀԱԿ նախագծերի գնահատման համար՝ ՕՄՎ-ի հետ աշխատանքի պլանավորման և ՕՄՎ չեզոքացման պատրաստվածության առումով, բաց ստուգելի աղբյուրներից բավարար տեղեկատվություն չկար: Ակնկալվում է, որ փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ NEA տեսության հաջորդ հրատարակություններում կմշակվեն մեթոդաբանություն և չափանիշներ այս ոլորտում առաջընթացը գնահատելու համար»:

Ներածություն ՓՀԱԿ

Ընդհանուր առմամբ, եթե ռուսական նախագծերի մասին տեղեկությունները լինեին կոռեկտ, տեսությունը կարելի էր առաջարկել ֆինանսական կազմակերպություններին, ո րոնք պետք է ծանոթանան ՓՀԱԿ-ի զարգացման համատեքստին, հատվածի նախագծերին և համեմատեն դրանք ըստ մի քանի նշանակալի բնութագրերի, և պատասխանել է այն հարցին, թե արժե ներդրում կատարել որոշակի տեխնոլոգիայի կամ նախագծի մեջ: Զեկույցում նշվում են միջուկային արտադրության երեք հիմնական առավելությունները, որոնց մասին Ռոսատոմի ներկայացուցիչները երկար տարիներ խոսում են տարբեր հարթակներում. Ներդրում ածխաթթվացման գործում, գնագոյացման և էներգաարտադրության կայունություն։ «Փոքր մոդուլային ռեակտորները առանցքային դեր կխաղան ածխաթթվացման նպատակներին հասնելու գործում, և դրանց նշանակությունը միայն կավելանա»,- վստահ են զեկույցի հեղինակները։

Նրանք նաև նշում են ատոմային ոլորտի առջև ծառացած մարտահրավերները. միջուկային նախագծերի իրականացում նախատեսված ժամկետների  և բյուջեի շրջանակներում, մրցակցային դրույքաչափերով զգալի ֆինանսավորման հասանելիություն, առողջ և կայուն մատակարարման շղթայի ապահովում և հմուտ աշխատուժի պահպանում:

Բայց ՓՀԱԿ-երն ունեն նաև առավելություններ՝ իրենց փոքր չափերի պատճառով ավելի անվտանգ են, ավելի հեշտ է կառուցել, իսկ բացարձակ թվերով ավելի էժան են։ Բացի այդ, դրանք ավելի հեշտ են ինտեգրվում էլեկտրահամակարգ, ունեն բացազատման ավելի շատ հնարավորություններ և հաճախ լրացուցիչ կիրառությունների ներուժ ունեն՝ ջերմության արտադրություն (այս տարբերակն իրականացվում է լողացող ատոմակայաններում) և իզոտոպերի արտադրություն:

Հեղինակները վստահ են, որ ՓՀԱԿ-ը հնարավորությունների երկու պատուհան ունեն: «Մինչև 2050 թվականը ածխածնի չեզոքության հասնելու գործում կենտրոնական դեր կխաղան պատրաստվածության բարձր մակարդակով փոքր, մոդուլային և հեռանկարային ռեակտորները՝ աջակցելով ածխաթթվայնացման ջանքերին, որոնք, ինչպես ակնկալվում է, թափ կհավաքեն 2030-ական և 2040-ական թվականներին»,- սա առաջինն է: «Փոքր մոդուլային և հեռանկարային ռեակտորների զանգվածային շինարարությունը, որոնք ներկայումս գտնվում են ավելի ցածր պատրաստվածության մակարդակում և նախատեսված են էլեկտրաէներգիա, ջերմություն և ջրածին արտադրելու համար, կարող են սկսվել 2040-ական թվականներին, ինչը կնպաստի երկարաժամկետ կայունությանը միջուկային վառելիքի ցիկլի կատարելագործման շնորհիվ», — սա երկրորդ։