Ատոմն ամրապնդում է դիրքերը
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#284Դեկտեմբերի 2024

Ատոմն ամրապնդում է դիրքերը

վերադառնալ բովանդակությանը

Հիմնական միտումները, որոնք ձևավորել են 2024 թվականին գլոբալ միջուկային արդյունաբերության դինամիկան, ի հայտ են եկել են նոյեմբերի վերջին Ադրբեջանում կայացած COP-29 համաժողովին։ Ատոմի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. հայտարարվում են ատոմային շինարարության նոր նախագծեր, լուծումներ են գտնվում ատոմային նախագծերի ֆինանսավորման համար։ Համաշխարհային միջուկային արդյունաբերության քաղաքական սահմանազատումը շարունակվում է։ Զուգահեռաբար ռուսական կողմի նախաձեռնությամբ ստեղծվում են ինտեգրման նոր հնարավորություններ։

Նոր հետաքրքրություն

Ամրապնդվում է ատոմային էներգիետիկայի դերը կանաչ էներգիայի անցման մեջ։ Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ — զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը COP-29-ում մեկնաբանեց այս միտումը. «Ռոսատոմը տեսնում է միջուկային տեխնոլոգիաների պահանջարկը աշխարհի շատ տարածաշրջաններում: Ավելի ու ավելի շատ երկրներ ձգտում են ներդնել միջուկային արտադրություն կամ ընդլայնել իրենց մասնաբաժինը էներգամիքսում: Ատոմային արտադրության ծավալների ավելացումը պետք է ուղեկցվի արտադրական բազայի համապատասխան զարգացմամբ՝ ապահովելու մեծ և փոքր հզորության ատոմակայանների հիմնական սարքավորումների անհրաժեշտ ծավալը, անձնակազմի պատրաստումը, ինչպես նաև ֆինանսական հատվածի աջակցությունը։ Այս ամենը պահանջում է պետությունների և բիզնեսի համատեղ ջանքեր»։ Կիրիլ Կոմարովը նաև նշել է, որ ամբողջ աշխարհում ատոմակայաններն ապահովում են ոչ միայն ցածր ածխածնային էներգիայի մատակարարում, այլև էներգետիկ անվտանգություն՝ հանդիսանալով էլեկտրաէներգիայի հուսալի աղբյուրներ տասնամյակների ընթացքում կանխատեսվող մեկ կիլովատ/ժ արժեքով։

Ատոմային էներգետիկայի նկատմամբ աճող հետաքրքրությունը հաստատվել է անմիջապես համաժողովում։ Վեց երկիր՝ Ղազախստանը, Քենիան, Կոսովոն, Սալվադորը, Նիգերիան և Թուրքիան միացել են 25 երկրների նախարարների հռչակագրին՝ աջակցելով գլոբալ ատոմային հզորությունների եռապատկմանը մինչև 2050 թվականը: Այս նպատակը նշվել է մեկ տարի առաջ Դուբայում COP-28-ում։ Հռչակագիր ստորագրողները խոստովանում են. «ՏՀԶԿ-ի կից Միջուկային էներգետիկայի գործակալության և Համաշխարհային միջուկային ասոցիացիայի հոտազոտություններում ընդգծվում է, որ մինչև 2050 թվականը ամբողջ աշխարհում ածխածնային չեզոքության հասնելու համար միջուկային էներգետիայի տեղակայված հզորությունները պետք է եռապատկվեն»: Կարևոր է նաև, որ Միջազգային էներգետիկ գործակալության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 2050 թվականը զուտ զրոյական արտանետումների հասնելու տարբեր սցենարների համաձայն, 2020-2050 թվականներին միջուկային էներգետիկայի հզորությունները ավելի քան կկրկնապատկվեն, և որ ատոմային գեներացիայի կրճատումը ածխածնային չեզոքության հասնելը կդարձնի ավելի դժվար և ծախսատար:

Նշենք, որ Թուրքիան արդեն իր ներդրումն է ունենում ատոմային հզորությունների եռապատկման գործում։ Ռոսատոմն այս երկրում կառուցում է քառաբլոկ ատոմակայան՝ 4800 ՄՎտ ընդհանուր էլեկտրական հզորությամբ։ Կայանի յուրաքանչյուր բլոկում նախատեսվում է ՋՋԷՌ-1200 ռեակտորի տեղադրում։

Ղազախստանի համար նախաձեռնությանն աջակցելը նույնպես դատարկ արտահայտություն չէ։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին հանրաքվեի ժամանակ ղազախստանցիները կողմ են քվեարկել երկրում ատոմակայանի կառուցմանը։ Կառավարությունը ստեղծել է մասնագիտացված հանձնաժողով, որն ուսումնասիրում է բոլոր մատակարարների առաջարկները։ Ռուսաստանը, որը երկար ժամանակ հաջողությամբ համագործակցում է Ղազախստանի ատոմային արդյունաբերության հետ, բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ առաջարկելու ռուսական միջուկային տեխնոլոգիաներ, սպասարկում և կրթական աջակցություն նոր ատոմակայանի կառուցման համար։

Ֆինանսավորման առաջարկներ

Ատոմային նախագծերի ֆինանսավորումը՝ ոլորտի համար բարդ թեմա է։ Ֆուկուսիմայի վթարից հետո ատոմը երկար ժամանակ ոչ մի աջակցություն չէր ստանում ներդրումային շրջանակներում։ Իրավիճակը սկսեց փոխվել միայն վերջերս․ միտումը հստակ նախանշվել է այս տարի։ Այսպես, COP-29-ում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլյու Ռենո-Բասսոյի հետ։ «ՎԶԵԲ-ի նման ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը կարևոր է ածխածնային ցածր պարունակությամբ ապագայի համար անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և միջուկային էներգիայի եզակի օգուտները բոլորի համար հասանելի, անվտանգ և կայուն ապահովելու համար», — ասաց Ռաֆայել Գրոսսին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Նյու Յորքի Կլիմայի շաբաթի շրջանակում 14 ֆինանսական հաստատություններ աջակցություն հայտնեցին միջուկային էներգիայի արտադրությունը մեծացնելու և ատոմային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդլայնելու երկարաժամկետ նպատակներին՝ արագացնելու մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Այս տարին նշանակալից էր նաև ատոմային ոլորտի համար նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ՏՏ հսկաները ներդրումային հետաքրքրություն հայտնեցին դրա նկատմամբ։ Այսպիսով, Google-ը կնքել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր ամերիկյան Kairos Power-ի հետ, որը ենթադրում է 500 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էներգաբլոկների պարկի տեղակայում (համաձայնագրի ֆինանսական պարամետրերը չեն բարձրաձայնվում): Amazon-ը ղեկավարել է X-energy-ի 500 միլիոն դոլարի ֆինանսավորման փուլը։ Microsoft-ը համաձայնագիր է ստորագրել Constellation էներգետիկ ընկերության հետ՝ 20 տարվա ընթացքում «Թրի Մայլ Այլենդ» ԱԷԿ-ից էլեկտրաէներգիա գնելու վերաբերյալ: Ճիշտ է, այն պետք է վերագործարկվի, և դրա համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվ են մոտ 1,6 միլիարդ դոլար և կարգավորող մարմինների թույլտվություններ։

Այնուամենայնիվ, դատելով ՎԶԵԲ-ի հետ ստորագրումից հետո սոցիալական ցանցերում Ռաֆայել Գրոսսիի գրառումից, միջուկային արդյունաբերության ֆինանսական աջակցությունը դեռևս հեռու է ցանկալիից. «Ֆինանսական հաստատությունները պետք է ադապտացվեն շուկայի պահանջարկին, իսկ ատոմային էներգետիկայի նկատմամվ պահանջարկը ակնհայտ է ։ COP29 համաժողովի շրջանակում ցածր ածխածնային էներգետիկ տեխնոլոգիաների ֆինանսավորմանը նվիրված միջոցառումների ընթացքում ես ընդգծեցի կապիտալի մոբիլիզացման հրատապ անհրաժեշտությունը՝ մինչև 2050 թվականը աշխարհի միջուկային հզորությունները եռապատկելու համար»:

 Ակտիվություն Եվրոպայում

Ընդամենը մի քանի տարի առաջ եվրոպական շատ երկրներ սառը վերաբերմունք ունեին միջուկային արտադրության նկատմամբ, սակայն այժմ իրավիճակը փոխվում է. խոսքը հասնում է կոնկրետ նախագծերին, որոնք ստանում են ֆինանսական աջակցություն։ Եվրոպան՝ վերը շարադրված երկու միտումների իրականացման պատկերավոր օրինակներից մեկն է:

Այսպիսով, COP-29-ում EnergoNuclear-ը (ռումինական Nuclearelectrica էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկությունը) ստորագրեց EPCM պայմանագիր ամերիկյան, կանադական և իտալական ընկերությունների հետ՝ CANDU ռեակտորներով «Չերնավոդե» ԱԷԿ-ի No 3 և No 4 բլոկների կառուցման համար։ Ծրագրի իրականացման համար գումար է գտնվել. 7 միլիարդ դոլարից ավելի արտահանման ֆինանսավորում առաջարկել են ԱՄՆ-ը, Կանադան և Իտալիան։

Լեհաստանը ստացել է նաև երկրի առաջին ատոմակայանի կառուցման համար ֆինանսական աջակցություն ստանալու հաստատում։ Ենթադրվում է, որ Լեհաստանի հյուսիսում (Բալթիկ ծովի ափին) կկառուցվի եռաբլոկ ատոմակայան՝ AP1000 ռեակտորներով։ ԱՄՆ-ի Eximbank-ը հետաքրքրություն է հայտնել 17 միլիարդ դոլար հատկացնելու հարցում, Լեհաստանի կառավարությունը խոստացել է հատկացնել մոտ 15,7 միլիարդ դոլար, Ամերիկյան միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) ստորագրել է ավելի քան 970 միլիոն դոլարի չափով հետաքրքրության նամակ։ Սակայն ամերիկյան բանկերի հետ պայմանավորվածությունները դեռ նախնական են , իսկ գումարը բավարար չէ կայանի կառուցմանը, որը գնահատվում է 40 մլրդ դոլար։

Եվրոպայում ատոմակայանի կառուցման ամենաառաջադեմ նախագիծը Հունգարիայի «Պակշ-2»-ն է: Այն իրականացնում է Ռոսատոմը։ Կկառուցվի երկբլոկ ատոմակայան ՋՋԷՌ-1200 ռեակտորներով։  Տեղամասում իրականացվել է հիմքի լցմանը նախորդող աշխատանքների հսկայական ծավալ. ստորերկրյա ջրերի ներթափանցումը կանխելու համար կառուցվել է հակաֆիլտրացիոն վարագույր, փորվում է հիմքի փոսորակը, կառուցվում են օժանդակ շինություններ և այլն։ Սպասվում է, որ առաջին բետոնը կլցվի 2025 թվականի 1-ին եռամսյակում։

Առաջադեմ ռեակտորների տարածք

Ատոմային հանրությունը պառակտելու փորձերը շարունակվում են։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը թույլ կտա շարունակել  «Սերունդ 4» (GIF IV) համաժողովի աշխատանքը այն բանից հետո, երբ  2025 թվականի փետրվարին կավարտվի նախորդ համաձայնագրի գործողության ժամկետը: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Ռուսաստանը կբացառվի համաժողովի շրջանակներում միջուկային հետազոտությունների և մշակումների ոլորտում հետագա  համագործակցությունից»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և հատկապես Մեծ Բրիտանիայի դանդաղ առաջընթացը, որը մտադիր է GIF IV-ում «առաջատար դեր» ստանձնել ռեակտորների իսկապես առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման գործում, համաձայնագիրը կարող է միայն անհարմարության զգացում առաջացնել: Այսպես, Մեծ Բրիտանիայում կառուցվում են երկու բլոկներ, որոնք կառուցում է ֆրանսիական EDF-ը, իսկ բարձր հզորությամբ ռեակտորների համար սեփական ժամանակակից տեխնոլոգիաներ երկրի ներսում այլևս չկան։ ԱՄՆ-ում բազմաչարչար երկարատև շինարարության՝ Վոգթլ ԱԷԿ-ի թիվ 3 և 4 բլոկների ավարտից հետո ոչ մի ատոմակայան չի կառուցվում։

Համաշխարհային միջուկային արդյունաբերության համար սկզբունքորեն կարևոր է, թե ինչպես է Ռոսատոմը մեկնաբանում «IV սերունդ» եզրույթը: Ակտիվ քննարկում այն ​​մասին, թե ինչ է դա, տեղի ունեցավ այս տարվա ապրիլին Սոչիում (Ռուսաստան) տեղի ունեցած «Ատոմէքսպո» համաժողովում։ Այն ժամանակ ատոմային էներգետիկայի  նոր արտադրանքների մշակման գծով Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Լոկշինը ասաց, որ չորրորդ սերունդին պետք է դասել ոչ թե ռեակտորներ, այլ համակարգեր, որոնք բավարարում են ժամանակակից ատոմային էներգետիկայի երկու հիմնական խնդիրներին՝ նվազեցնել թափոնները և առավելագույնի հասցնել բնական ուրանի էներգետիկ ներուժի օգտագործումը։ Այս տրամաբանության մեջ է կառուցվում է փորձարարական ցուցադրական էներգետիկ համալիրը ԲՐԵՍՏ-ՕԴ-300 ռեակտորով և վարելիքի վերամշակման մոդուլներով:

Առանցքային կետ․ Ռոսատոմը նախաձեռնել է ատոմային էներգետիկայի նոր հարթակի ստեղծումը: Հոկտեմբերին Մոսկվայում կայացել է ԲՐԻՔՍ անդամ երկրների խոշորագույն մասնագիտացված ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների առաջին հանդիպումը։ «Մենք առաջարկում ենք միավորել ուժերը ԲՐԻՔԱ ատոմային պլատֆորմի շրջանակներում՝ ընկերությունների, պրոֆեսիոնալ միջուկային համայնքների և ՀԿ-ների կամավոր դաշինք, որոնք աջակցում են միջուկային տեխնոլոգիաների զարգացմանն ու ներդրմանը», — հանդիպման ժամանակ բացատրեց նոր միավորման էությունը Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: Նոր հարթակի հիմնական նպատակն է ԲՐԻՔՍ և ԲՐԻՔՍ+ շուկաներում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների էներգետիկ և ոչ էներգետիկ կիրառման լավագույն փորձի և առաջադեմ մոտեցումների մշակումն ու ներդրումը, միջուկային նախագծերը խթանող մեխանիզմների և մոդելների զարգացումը: «Վստահ եմ, որ համագործակցությունը ԲՐԻՔՍ և ԲՐԻՔՍ+ երկրների համար նոր ասոցիացիայի միջոցով արդյունավետ կլինի», — աջակցեց նախաձեռնությանը Միջուկային արդյունաբերության զարգացման բրազիլական ասոցիացիայի (ABDAN) վերահսկիչ խորհրդի փոխնախագահ Օրպետ Պեյշոտուն:

Բացի այդ, կանաչ կրթության տեխնոլոգիաներին նվիրված COP-29 երիտասարդական հանդիպման նիստում Ռոսատոմի գլխավոր տնօրենի անձնակազմի գծով տեղակալ Տատյանա Տերենտևան ներկայացրել է մենթորության և համագործակցության միջազգային հարթակ: «Պլատֆորմը կլինի մի տարածք, որտեղ երիտասարդները կարող են կիսվել գիտելիքներով, երազանքներով և կարծիքներով, հանդիպել համախոհների հետ և նույնիսկ առաջնորդական դեր ստանձնել հաջորդ սերունդների համար: Երիտասարդ առաջնորդները վաղվա էներգետիկ լանդշաֆտի հիմնաքարն են, և նրանց ոգևորությունն ի վիճակի է լուծելու ամենաբարդ խնդիրները», — ասաց Տատյանա Տերենտևան և նիստի մասնակիցներին հրավիրեց Ատոմային համաշխարհային շաբաթին, որը 2025 թվականին նվիրված կլինի ռուսաստանյան ատոմային ոլորտի 80-ամյակին: