Ռուսական ատոմային ոլորտի 80 տարին
վերադառնալ բովանդակությանը2025 թվականի օգոստոսին Ռուսաստանի ատոմային ոլորտը նշում է իր 80-ամյակը. 1945 թվականի օգոստոսի 20-ին ստորագրվեց ԽՍՀՄ Պաշտպանության Պետական կոմիտեին առընթեր Հատուկ կոմիտե ստեղծելու մասին որոշում, որին հանձնարարվեց ուրանի ներատոմային էներգիայի օգտագործման բոլոր աշխատանքների կառավարումը: Այդ օրվանից մեկնարկեց խորհրդային ատոմային նախագիծը: Ռուս ատոմագետների ներկայիս սերունդը շարունակում է իրենց մեծ նախորդների գործը և բացահայտում ատոմային տեխնոլոգիաների նոր հնարավորությունները:
Երկրի լավագույն մաթեմատիկոսները, ֆիզիկոսները, քիմիկոսներն ու ինժեներները ստեղծում էին էներգիայի բոլորովին նոր տեսակ՝ ատոմայինը։ Ֆիզիկոս Իգոր Կուրչատովը՝ ատոմային նախագիծը ղեկավարող գիտնականը, 1940-ականների վերջին առաջարկեց կառուցել աշխարհի առաջին էլեկտրակայան՝ հիմնված ուրանի միջուկների տրոհման էներգիայի վրա։ 1954 թվականի հունիսի 26-ին աշխարհի առաջին ատոմակայանը՝ Օբնինսկի ԱԷԿ-ը, էլեկտրաէներգիա մատակարարեց ցանց։ Նույն թվականին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ տարածքում ատոմակայանների լայնածավալ կառուցման ծրագիրը։
Օբնինսկի ԱԷԿ-ը հիմք դրեց այլ երկրներում ատոմային էներգիայի զարգացմանը։ Աշխարհում այժմ գործում է 416 ատոմային էներգաբլոկ՝ ավելի քան 376 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Ռուսաստանում հուսալի և մաքուր ատոմային էներգիա է արտադրվում 36 էներգաբլոկների կողմից՝ 26,8 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։
Ռուս ատոմագետները անընդհատ կատարելագործում են ատոմային էներգիայի տեխնոլոգիաները՝ գործընկերներին առաջարկելով էլ ավելի հետաքրքիր լուծումներ։ Այսպիսով, տարբեր մոդիֆիկացիաների ՋՋԷՌ ռեակտորները դարձել են ամենատարածվածը խոշոր ԱԷԿ-երի համաշխարհային շուկայում: «Ռոսատոմ»-ի ԱԷԿ-ների կառուցման արտասահմանյան պատվերների պորտֆելը ներառում է ՋՋԷՌ ռեակտորներով բարձր հզորության 33 բլոկ՝ 10 երկրում:
«Ռոսատոմը»առաջատար է փոքր հզորության ատոմակայանների (ՓՀԱԿ) հատվածում: Ռուս ատոմագետները աշխարհում առաջինն էին և դեռևս միակը, որ ստեղծեցին ատոմային ջերմաէլեյտևակայանը «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող էներգաբլոկով (ԼԷԲ): Չուկոտկայի Բայիմսկի լեռնահարստացուցիչ կոմբինատին էլեկտրաէներգիա մատակարարելու համար կառուցվում է ևս չորս լողացող էներգաբլոկ՝ RITM-200 ռեակտորներով: Պետկորպորացիան այլ երկրների գործընկերների հետ քննարկում է տարբեր մոդիֆիկացիաների ԼԷԲ-ների կառուցման հարցը, պատրաստվում է Յակուտիայում (Ռուսաստան) ցամաքային ԼԷԲ կառուցել և իրականացնում է ՓՀԱԿ-երի կառուցման աշխարհում առաջին արտահանման նախագիծը՝ վեց էներգաբլոկ Ուզբեկստանում:
«Ռոսատոմը» առաջարկել է չորրորդ սերնդի ռեակտորային համակարգերի հայեցակարգ, որը ենթադրում է անվտանգության պարամետրերի, տնտեսագիտության և միջուկային վառելիքի ցիկլի (ՄՎՑ) փակման զգալի բարելավում՝ աշխատած վառելիքի վերամշակում և ՄՎՑ-ում հարստացումից հետո մնացած ուրանի ներգրավում: Այս մոտեցումը հնարավորություն կտա առավելագույնս օգտագործել արդյունահանված ուրանի էներգետիկ ներուժը՝ նվազեցնելով ինչպես արդյունահանման անհրաժեշտությունը, այնպես էլ ռադիոակտիվ թափոնների ծավալը:

Այս սկզբունքները կիրականացվեն «Ճեղքում» նախագծի շրջանակում. Ռուսաստանում կառուցվում է եզակի ԲՐԵՍՏ-ՕԴ-300 էներգաբլոկ՝ կապարե ջերմակրիչով արագ նեյտրոնային ռեակտորով, և նույն տեղում կառուցվում են վառելիքի մշակման և վերամշակման մոդուլներ: Արագ նեյտրոնային ռեակտորները՝ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հիմնական ուղիներից է. առաջին ռեակտորը՝ BR-2-ը, գործարկվել է 1956 թվականին, և այդ ժամանակից ի վեր կառուցվել են հետազոտական և էներգետիկ արագ ռեակտորներ, որոնցից մի քանիսը գործում են մինչ օրս: «Ռոսատոմը» կառուցում է նաև ՄԲԻՌ հետազոտական ռեակտորը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային միջուկային հանրության շրջանում։
Նոր առաջնորդություն
Ռուսաստանի միջուկային արդյունաբերությունը միշտ եղել է բազմակողմանի. ուսումնասիրվել և ստեղծվել են նոր նյութեր, հաշվողական համակարգեր, զարգացել է միջուկային բժշկությունը և շատ ավելին: Այս կարողությունների հիման վրա «Ռոսատոմում» զարգացել են ամբողջական ոլորտներ, որոնցում պետկորպորացիան զբաղեցնում է առաջատար դիրքեր:
«Ռոսատոմ»-ի ՏՎԷԼ վառելիքային ստորաբաժանումը զարգացնում է եռաչափ տպագրության ոլորտը. արտադրում է փոշիներ, 3D տպիչներ և, ընդհանուր առմամբ, կարևոր դեր է խաղում Ռուսաստանի և արտասահմանյան երկրների արդյունաբերության մեջ հավելումային տեխնոլոգիաների ներդրման գործում: «Ռոսատոմ»-ը նաև կառուցում է լիթիում-իոնային մարտկոցների արտադրության ձեռնարկություններ, խթանում դրանց համար նյութերի մշակումը և մասնակցում է էլեկտրական տրանսպորտային միջոցների ստեղծմանը: «Ռոսատոմ»-ի երեք ստորաբաժանումներ ներգրավված են Ռուսաստանում էլեկտրական լիցքավորման ենթակառուցվածքների բացազատման գործում: Հանքարդյունաբերական ստորաբաժանումը մշակում է լիթիումի կարբոնատների և հիդրօքսիդների, ինչպես նաև հազվագյուտ մետաղների առանձին կոնցենտրատների արտադրության նախագծեր, որոնք օգտագործվում են մագնիսներ, իսկ դրանք՝ շարժիչներ արտադրելու համար: «Ռոսատոմ»-ի կառուցվածքում նախատեսվում է նաև մագնիսների արտադրությունը: Կոմպոզիտային նյութերի ստորաբաժանումը ստեղծել է ամբողջական տեխնոլոգիական շղթաներ՝ հումքից մինչև ապակե- և ածխե- կոմպոզիտներից պատրաստված բաղադրիչներ և արտադրանք: Հողմաէներգետիկ ստորաբաժանումը կառուցում և շահագործում է հողմաէլեկտրակայաններ Ռուսաստանում և մշակում է նմանատիպ նախագծեր այլ երկրներում:
«Ռոսատոմ»-ը բացահայտում է Հյուսիսային ծովային երթուղու (ՀԾԵ) լոգիստիկ ներուժը: Աշխարհի միակ միջուկային սառցահատ նավատորմի շնորհիվ բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է: ՀԾԵ-ն դառնում է ավելի տեսանելի և պահանջված ուղի գլոբալ լոգիստիկայում։
«Ռոսատոմը» զարգացնում է միջուկային բժշկությունը։ Պետական կորպորացիան առաջատար դիրք է գրավում բժշկական իզոտոպերի արտադրության հատվածում, ստեղծում է ռադիոդեղագործական միջոցներ (ՌԴՄ) և խթանում դրանց ներդրումը հիվանդների ախտորոշման և բուժման մեջ։ «Ռոսատոմը» իր փորձը կիսում է նաև այլ երկրների հետ։ Օրինակ, Բոլիվիայում կառուցվում է եզակի միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոն, որը ներառում է ցիկլոտրոնային համալիր, բազմաֆունկցիոնալ ճառագայթման կենտրոն, ռադիոկենսաբանության և ռադիոէկոլոգիայի լաբորատորիաներ և հետազոտական ռեակտոր։
«Ռոսատոմը» մոլորակը դարձնում է ավելի մաքուր՝ վերացնելով կուտակված վնասը. վերականգնում է քաղաքային աղբավայրերը, վտանգավոր քիմիական արտադրությունները, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտները։
Նորագույն տեխնոլոգիաները
Ռուսական միջուկային արդյունաբերությունը իր ստեղծման օրվանից գտնվում է գիտական և ինժեներական հետազոտությունների կիզակետում: «Ռոսատոմը» մասնակցում է ջերմամիջուկային և քվանտային տեխնոլոգիաների, գերհամակարգիչների և արհեստական բանականության, օրգանների կենսաարտադրության և Ռուսաստանի տիեզերական ծրագրերի ստեղծմանն ու օգտագործմանը: Ռուսաստանցի ատոմագետները ձևավորում են Ռուսաստանի և աշխարհի ապագա տեխնոլոգիական կառուցվածքը: Նրանց աշխատանքի պտուղները տասնամյակներ շարունակ օգուտ կբերեն մարդկանց՝ մոլորակի վրա և նույնիսկ դրանից դուրս:

