Արդյունաբերական մասշտաբի կուտակիչներ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#297Հունվարի 2026

Արդյունաբերական մասշտաբի կուտակիչներ

վերադառնալ բովանդակությանը

2025 թվականի վերջին «Ռոսատոմը» գործարկեց երկրի լիթիում-իոնային մարտկոցների առաջին խոշոր արտադրությունը: Այս նոր ձեռնարկության շնորհիվ պետ​​կորպորացիան զգալիորեն ընդլայնել է իր հնարավորությունները՝ Ռուսաստանում և արտերկրում էլեկտրաշարժունակությունը զարգացնելու համար:

Դեկտեմբերին Կալինինգրադի մարզում բացված գիգագործարանը՝ լիարժեք ցիկլի ձեռնարկություն է: Այստեղ կարտադրվեն էլեկտրոդային զանգվածներ (մածուկներ), կպատրաստվեն էլեկտրոդային ժապավեններ՝ այդ մածուկները քսելով փայլաթիթեղի վրա, այնուհետև կկտրտվեն էլեկտրոդային ժապավենները և դրանցից կդակվեն որոշակի ձևերի էլեկտրոդներ, բարակ շերտերի տեսքով պոլիմերային բջիջներում կտեղադրվեն էլեկտրոդներ և կլցվեն էլեկտրոլիտներ, այնուհետև բջիջներից կհավաքվեն մոդուլներ: Վերջնական փուլը՝ լիթիում-իոնային մարտկոցների հավաքումն է և դրանց տեղադրումը՝ ջերմաստիճանի կարգավորման, մոնիթորինգի և կառավարման համակարգերում: Գործարանի գործընթացների մոտ 90%-ը ավտոմատացված է, ինչը թույլ է տալիս վայրկյանում արտադրել մեկ բջիջ:

Ստեղծման պատմությունը

«Ռոսատոմի» մասնագետները գիգագործարանի համար տեղանքն ընտրել են 30 տարբերակներից: Կալինինգրադի տեղանքը համարվել է ամենագրավիչը՝ իր բարենպաստ բիզնես պայմանների շնորհիվ: Շինարարության պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերին, շինարարությունը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերին, ինժեներական ցանցերի մոնտաժումը՝ 2025 թվականի ամռանը, իսկ արտադրական հոսքագծերի՝ աշնանը:

Ձեռնարկությունը դեռ գործում է փորձնական-արտադրական շահագործման ռեժիմով: Այս փուլում կկատարելագործվեն տեխնոլոգիական համակարգերը և արտադրական հոսքագծերը: Գիգագործարանի արդյունաբերական շահագործումը նախատեսվում է սկսել 2026 թվականին:

Երկրորդ նման գիգագործարանը «Ռոսատոմը» կառուցում է Մոսկվայում:

Իր համար…

«Կալինինգրադի գիգագործարանի գործարկումը՝ արդյունաբերական ճեղքում է Ռուսաստանի համար և հսկայական ներդրում ազգային տեխնոլոգիական ինքնիշխանության հիմքում: Էներգիայի կուտակիչները՝ «Ռոսատոմի» նոր ոչ միջուկային բիզնեսների պորտֆելում առանցքային տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս ստեղծել ամբողջական արտադրական շղթաներ և ապրանքային էկոհամակարգեր», — բացման ժամանակ ասել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը: «Սա և  լիթիումային արտադրանքի արտադրության շղթա է՝ բնական հումքի արդյունահանումից մինչև օգտագործված մարտկոցների վերամշակում, և արդյունաբերական համագործակցությունը «Էլեկտրաշարժունակություն» նոր բիզնես ուղղությամբ»։

Կուտակիչներ արտադրող խոշոր առաջին ռուսական ձեռնարկության ի հայտ գալը ռուսական էլեկտրամոբիլների արտադրությունը կդարձնի ավելի կայուն՝ վերացնելով ներմուծման հետ կապված ռիսկերը։ Ավելին, սեփական արտադրության պարագայում կարելի է բարելավել տեխնոլոգիաները և ներդնել նորարարությունները։ Օրինակ,  փորձարկել ռուս գիտնականների և ինժեներների կողմից մշակված նոր կաթոդային և անոդային նյութեր և էլեկտրոլիտներ։

…և միջազգային գործընկերների համար

Գիգաֆաբրիկայի գործարկումը նաև ընդլայնում է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելու «Ռոսատոմ»-ի հնարավորությունները: Կուտակիչների սեգմենտում ամենասերտ համագործակցությունը Բելառուսի հետ է: Օրինակ, 2025 թվականի սեպտեմբերին կայացած Ատոմային համաշխարհային շաբաթվա ընթացքում «Ռոսատոմ»-ը ստորագրեց քարշակային մարտկոցների ոլորտում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ՝ քաղաքային էլեկտրական վերգետնյա էլեկտրատրանսպորտի բելառուսական արտադրող BKM Holding-ի (հայտնի է նաև որպես «Բելկկոմմունմաշ») հետ: Ճանապարհային քարտեզը ներառում է «Ռոսատոմ»-ի լիթիում-իոնային մարտկոցներ մատակարարելու ծրագրեր BKM Holding-ի կողմից արտադրվող էլեկտրաբուսերի համար: Փաստաթուղթը նաև նախատեսում է քարշակային մարտկոցների հավաքման գործարանի ստեղծում Բելառուսում:

Ճանապարհային քարտեզը՝ գործընկերների համագործակցության շարունակությունն է: 2022 թվականին «Ռոսատոմ»-ը լիթիում-իոնային մարտկոցներ  ատակարարեց BKM Holding-ի 97 տրոլեյբուսների համար, որոնք այժմ ուղևորներ են տեղափոխում Սանկտ Պետերբուրգում:

Տարեկան 4 ԳՎտժ՝

գիգագործարանի արտադրողականությունը (համարժեք է էլեկտրամոբիլների համար նախատեսված 50,000 քարշիչ մարտկոցների արտադրությանը)

Համակարգված մոտեցում

«Ռոսատոմ»-ը հետևողականորեն և համակարգված կերպով զարգացնում է էլեկտրաշարժունակությունը Ռուսաստանում: Պետկորպորացիան արտադրում է էլեկտրական լիցքավորման կայաններ (ԷԼԿ) և հանդիսանում է ԷԼԿ ցանցի օպերատոր։  Նշենք, որ ցանցը ապահովված է կանաչ հավաստագրերով՝ Ռուսաստանյան ԱԷԿ-ներում արտադրված ածխածնազուրկ էլեկտրաէներգիայի մատակարարմամբ: «Ռոսատոմ»-ի ԷԼԿ ցանցի օգտատերերը կարող են վստահ լինել, որ իրենց էլեկտրական մեքենան լիցքավորելու համար օգտագործվող էլեկտրաէներգիան ածխածնազուրկ է՝ «գեներատորից մինչև լիցքավորիչը»։ Լիպեցկի մարզում «Ռոսատոմ»-ն իրականացնում է նաև էլեկտրական շարժիչի, ռեդուկտորի և ինվերտորի կազմում քարշային էլեկտրալիսեռներ արտադրելու համար նախատեսված ձեռնարկություն կառուցելու նախագիծը։ Վերջապես, «Ռոսատոմ»-ը աջակցում է մարտկոցային քիմիայի ոլորտում գիտական ​​հետազոտություններին և մարտկոցների նոր տեխնոլոգիաների մշակմանը։