Եվրասիայի մեծ կոոպերացիա
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#280Օգոստոսի 2024

Եվրասիայի մեծ կոոպերացիա

վերադառնալ բովանդակությանը

Ռոսատոմը դարձել է հուլիսի սկզբին Եկատերինբուրգում կայացած «Ինոպրոմ» միջազգային համաժողովի ամենանկատելի մասնակիցներից մեկը: «Գործընկերություն Մեծ Եվրասիայի շուկաներում առաջխաղացման համար.  հաղթում ենք միավորելով ուժերը» նիստում քննարկվեցին մակրոտարածաշրջանի շուկաներում գործընկերության ձևաչափերը։

Մեծաթիվ ընկերությունների ուժերով

Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը խոսել է ատոմակայանների կառուցման ընթացքում տեղական բիզնեսների հետ համագործակցության մասին։

Նա նշեց, որ Ռոսատոմի արտասահմանյան նախագծերում տեղայնացման (տեղական ապրանքների, ծառայությունների և աշխատանքի օգտագործում) միջին մակարդակը կազմում է 30-40%: «Յուրաքանչյուր ատոմակայան պարունակում է մոտ 50 հազար միավոր սարքավորումներ և արտադրանք։ Ոչ մեկ չի արտադրելու ամեն ինչ մեկ ընկերության ուժերով։ Արդյունաբերության համար մեր նախագծերը`  բարձր տեխնոլոգիական հսկայական պատվեր ստանալու և շատ հետաքրքիր աշխատանքին մասնակցելու հնարավորություն է»,- ընդգծեց նա։

Վերջին հինգ տարիների ընթացքում Ռոսատոմի փոքր և միջին բիզնեսից գնումների ծավալը կրկնապատկվել է, այս տարվա նախնական ցուցանիշը կազմում է մոտ 550 միլիարդ ռուբլի։ ԱԷԿ–ի յուրաքանչյուր նախագիծ ընդունող երկրում ստեղծում է 3–10 հազար աշխատատեղ։ Սա մոտ 20-25 միլիարդ դոլար է երկրի ՀՆԱ-ի համար ինչպես շինարարության, այնպես էլ բլոկի գրեթե հարյուրամյա շահագործման ընթացքում։ «Մենք հանդես ենք գալիս որպես ռուսական տեխնոլոգիաների լոկոմոտիվ դեպի արտաքին շուկաներ, հոգում ենք ոչ միայն մեր մասի․ բավականին լուրջ եկամուտ ենք ապահովում մեծաթիվ ձեռնարկությունների համար։ Սա եզակի հնարավորություն է՝ բարելավելու արտադրական մշակույթն այն մակարդակի, որը կհամապատասխանի մեր խիստ պահանջներին, վերապատրաստելու իրենց աշխատակիցներին և ստեղծելու մրցունակ բարձր տեխնոլոգիական արտադրանք: Որովհետև միայն արտաքին մրցունակության մակարդակի նման նշաձողով կարելի է իսկապես հաջողակ լինել նաև մեր երկրում»,- վստահություն է հայտնել Կիրիլ Կոմարովը։

«Մեդսկան» ընկերության հիմնադիր Եվգենի Տուգոլուկովը խոսեց բժշկության ոլորտում Ռոսատոմի հետ համագործակցության մեկ օրինակի մասին։ Ռոսատոմը ձեռք է բերել իր բաժնետոմսերի 50%-ը երկու փուլով։ Եվգենի Տուգոլուկովն ընկերությունը համեմատել է դելֆինի հետ, որը ոչ միայն լողում է կետի հետևից, այլև օգնում է նրան։ Գործարարի խոսքով, խոշոր ընկերության հետևում նման «լողացողը» ընկերությանը տալիս է բազմաթիվ հնարավորություններ և օգուտներ. նա կարող է առաջինը իրականացնել միջուկային բժշկության և սարքավորումների ոլորտում պետ​​կորպորացիայի մշակումները: Բայց դա ամենևին չի նշանակում, որ կարելի է հանգստանալ։ «Դա շատ լարված համատեղ աշծատանք ե, շարունակվում է անվերջ: Նոր հնարավորություններ են բացվում, բայց դրանք աշխատանք են պահանջում»,- վստահեցրեց Եվգենի Տուգոլուկովը:

ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Գրուզդևը նշել է, որ այն պատճառով, որ աշխարհում գլոբալիզացիան այժմ փոխարինվել է տարածաշրջանայնացմամբ՝ տարբեր միավորումների շրջանակներում գործընկերների կոոպերացիան, Ռուսաստանը փոխշահավետ համագործակցություն հաստատման համար կօգտագործի ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԲՐԻՔՍ-ի բոլոր հնարավորությունները։ Դրան հասնելու համար Արդյունաբերության և առևտրի նախարարությունը զարգացնում է առևտրային առաքելությունների ցանցն ամբողջ աշխարհում: Դրանք 59-ն են, սակայն լրացուցիչ հավատարմագրման շնորհիվ Ռուսաստանը ներկա է աշխարհի 78 երկրներում։ Վերջին երեք տարիների ընթացքում բացվել է յոթ արևտրային ներկայացուցչություն, որոնցից հինգը՝ վերջին մեկ տարում։ Ուշադրություն է դարձվում ոչ միայն Մեծ Եվրասիայի, այլև Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի վրա։

Զարգանում է ոչ միայն առևտուրը: Բարենպաստ տեղեկայմամբ արդյունաբերական պարկերում ստեղծվում են համատեղ արտադրություններ, որոնք հաճախ ունեն հատուկ ներդրումային պայմաններ. նման նախագծեր իրականացվում են Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում։ Ստեղծվում են համատեղ հիմնադրամներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ծրագրերի համաֆինանսավորման համար: Այս մեխանիզմը կընդլայնվի։

Բացի այդ, Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԲՐԻՔԱ արդյունաբերական իրավասության կենտրոններ՝ լավագույն փորձի փոխանակման և վերապատրաստման հարթակներ։ Նպատակը` կազմակերպության երկրների մատակարար ընկերությունների առավելագույն ինտեգրումն է խոշոր ինտեգրացիոն նախագծերին: Նախաձեռնությանը ակտիվորեն աջակցում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը՝ UNIDO:

Ղազախստանի արդյունաբերության և շինարարության փոխնախարար Օլժաս Սապարբեկովը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը խոսել են միջպետական ​​բիզնեսի և արդյունաբերական համագործակցության գործիքների, հատուկ տնտեսական գոտիներ, արդյունաբերական պարկերի և ներդրումային հիմնադրամների մասին։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի փոխնախարար Ահմեդ Յոզգաթլըգիլը համաձայնել է, որ Մեծ Եվրասիայի երկրները պետք է բարելավեն առևտրային կապերն ու համագործակցությունը, և պատմեց, թե Թուրքիայի որ հնարավորությունները կարելի է օգտագործել այդ նպատակով՝ շեշտելով երկրի եզակի աշխարհագրական դիրքը։

Ամփոփելով նիստը, Կիրիլ Կոմարովը նշել է, որ գործընկերության հաջողության համար շատ կարևոր է ճիշտ հասկանալ միմյանց շահերը և, չնայած այդ շահերի տարբերություններին, հավասարակշռություն գտնել դրանց միջև։

Հայացք դեպի ապագա

Պետկորպորացիայի ստենդի մոտ այցելուները դիտեցին «Ապագայի քաղաք» արթ–​​ինստալյացիան՝ պետկորպորացիայի զարգացման ինը ուղղություններով։ Սրանք են` կանաչ էներգիա, բնապահպանական լուծումներ, առողջապահական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և տրանսպորտ, ռեսուրսներ և վառելիք, թվային լուծումներ, նոր տեխնոլոգիաներ և նյութեր, գիտություն և նորարարություն և կրթություն: Ստենդը նաև ցուցադրում էր արտադրության գծի մակետ՝ դրանում ինտեգրված Ռոսատոմի «ԱտոմՄայնդ» կանխատեսող վերլուծական համակարգով:

Հղում

«Ինոպրոմ»–ը անցկացվում է Եկատերինբուրգում ամեն տարի 2010 թվականից: «Ինոպրոմ–2024»-ի գործընկերն էր՝ Արաբական  Միացյալ Էմիրությունները: Համաժողովին ԱՄԷ-ից ժամանել է շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների, արտաքին առևտրի, ինչպես նաև հանրային կրթության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարարները։