Ատոմային էներգետիկան բարելավում է ցուցանիշները
վերադառնալ բովանդակությանըՎերջին երկու ամիսների ընթացքում World Nuclear Association (WNA) հրապարակել է երկու զեկույց՝ World Nuclear Association (WNA) (ատոմակայանների կառուցման և շահագործման վիճակի վերաբերյալ) և World Nuclear Fuel Report, որտեղ առաջարկել է պահանջարկի և առաջարկի հարաբերակցության երեք սցենար և գնահատել մատակարարման մատչելիությունը մինչև 2040 թվականը: Ինչպես վերջնական, այնպես էլ կանխատեսվող ցուցանիշները բարելավվում են։
Ատոմակայանների ռեկորդային ցուցանիշներ
Որպես աշխարհի ԱԷԿ-երի աշխատանքի գլխավոր նվաճում 2024 թվականին WNA-ն մատնանշել է ռեկորդային արտադրությունը. 2,667 ՏՎտժ նախորդ տարվա 2,601 ՏՎտժ-ի համեմատ: Այս ցուցանիշը գերազանցել է 2006 թվականին սահմանված 2,660 ՏՎտժ ռեկորդը: ԱԷԿ-ում արտադրության ծավալներով առաջատարի դիրքը 2012 թվականից պահպանում է Հյուսիսային Ամերիկան: Եվրոպան, 2000-ներին առաջին կեսին առաջատար էր և մնում էր Հյսուսիսային Ամերիկայի հետ նույն մակարդակում 2000-երի երկրորդ կեսին և 2010թթ․ սկզբին հայտնվել է 3-րդ տեղում, զիճելով նաև Ասիային: Իրավիճակը չի բարելավվել անցած տարվա ընթացքում նույնիսկ Եվրոպայում 40 ՏՎտժ արտարդության աճի պարագայում, որը տեղի ունեցավ ֆրանսիական ռեակտորների շնորհիվ։ Դրանք վերաձարցել են շարք 2022 և 2023 թթ․ ժամանակավոր դադարից հետո։
2667 ՏՎտժ
Աշխարհում ԱԷԿ-երի արտադրություն 2024 թվականին
Արտադրության ամենամեծ աճը ցույց տվեց Ասիան, որը ներկայում արտադրության ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղը և ընդհուպ մոտեցել է Հյուսիսային Ամերիկային: Այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում, 2024 թվականի արտադրությունը գործնականում անփոփոխ է մնացել 2023 թվականի համեմատ:
2024 թվականի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում գործում էր 440 ռեակտոր՝ 398 ԳՎտ ընդհանուր էլեկտրական հզորությամբ: Սա երեք ռեակտորով և 6 ԳՎտ-ով ավելի է, քան 2023 թվականին:
Զեկույցում նշվում է, որ Ճապոնիայի (19 ԳՎտ), Հնդկաստանի (1 ԳՎտ-ից պակաս) և այլ երկրների (11 ԳՎտ) որոշ ռեակտորներ 2024 թվականին էլեկտրաէներգիա չեն արտադրել, քանի որ դրանց գործունեությունը ներկայում կասեցված է: Այսպիսով, 2024 թվականին էլեկտրաէներգիա արտադրող ռեակտորների ընդհանուր էլեկտրական հզորությունը կազմել է 369 ԳՎտ, ինչը 1 ԳՎտ-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը:
Ճնշման տակ ջրով ռեակտորները (313) աշխարհում ամենատարածված ռեակտորների տեսակն են, որոնց թիվը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է հինգով: Երկրորդ տեղում են եռացող ջրով ռեակտորները (60), որոնց թիվը 2024 թվականին մնացել է անփոփոխ: Ծանր ջրային ռեակտորների թիվը նվազել է մեկով՝ հասնելով 46-ի: Ուրան-գրաֆիտային ռեակտորների թիվը նույնպես նվազել է մեկով՝ հասնելով 10-ի 2024 թվականին:

Պատմականորեն, շատ ռեակտորներ շահագործման են հանձնվել 1970-ական և 1980-ական թվականներին, մինչդեռ 1990-ական և 2000-ական թվականներին նորերի կառուցումը կրճատվել է: 2010-ական թվականներին նոր ռեակտորների թիվը կրկին սկսեց աճել: Այսպիսով, «երիտասարդ» (մինչև 15 տարեկան) և «հին» (42 տարեկանից բարձր) ռեակտորների թիվը միաժամանակ աճում է: Այնուամենայնիվ, գործող ԱԷԿ-ների մեծ մասը բաղկացած է միջին կյանքի ժամկետ ունեցող բլոկներից (15-ից 42 տարեկան): «Ռոսատոմը» ներկայում կառուցում է բլոկներ, որոնց նախագծային ժամկետը 60 տարի է՝ դրանք ևս 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
2024 թվականի նորույթները
Անցյալ տարի սկսվել է ինը ռեակտորի շինարարությունը: Դրանցից վեցը՝ Չինաստանում, իսկ մեկական՝ Եգիպտոսում, Պակիստանում և Ռուսաստանում: Այսպիսով, մարտի 14-ին Ռուսաստանում սկսվել է Լենինգրադի ԱԷԿ-2-ի 3-րդ բլոկի հիմքի առաջին բետոնե լցոնումը: Այս տարվա սեպտեմբերին շինարարները տեղադրեցին ռեակտորի շենքի ներքին պաշտպանիչ պատյանի առաջին շարքը և սկսեցին տուրբինային շենքի հիմքի նախապատրաստական աշխատանքները։
2024 թվականի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում շինարարության փուլում էր 63 բլոկ, որոնցից չորսը՝ Ռուսաստանում․ երեքը՝ ՋՋԷՌ ռեակտորներով և մեկը՝ IV սերնդի արագ ռեակտորով։
Առաջին անգամ ցանցին միացվեց յոթ ռեակտոր, այդ թվում երեքը՝ Չինաստանում և մեկական՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և ԱՄԷ-ում։ Այս ռեակտորային բլոկների կառուցման ժամկետները զգալիորեն տարբերվում էին։ Zhangzhou-1 բլոկը (Չինաստան) ցուցադրեց լավագույն արդյունքին. առաջին բետոնի թափումից մինչև ցանցին միանալը տևեց 61 ամիս։ Ամենաերկար կառուցվեց Flamanville-3 -ը (Ֆրանսիա), որը կառուցվեց և ցանցին միացվեց 204 ամսում։ Միջին հաշվով, 2024 թվականին ցանցին միացված բլոկների շինարարությունը տևեց 114 ամիս, կամ գրեթե 10 տարի։ Հետաքրքիր հանգամանք. Shidaowan Guohe 1-ին էներգաբլոկի կառուցման ժամանակացույցը WNA-ն ստիպված էր որոշել արբանյակային պատկերների միջոցով, քանի որ առաջին բետոնի թափման մեկնարկի մասին հայտարարություն չէր եղել։
Կառուցվող բլոկների մեծ մասի շինարարությունը սկսվել է վերջին յոթ տարիների ընթացքում: Միայն առագ բազմապատկիչ-ռեակտորի (PFBR) նախատիպը և PHWR ռեակտորով Rajasthan-8 բլոկը (երկուսն էլ Հնդկաստանում) անդադար կառուցվում են ավելի քան 10 տարի: Ավելի քան 10 տարի կառուցվող այլ բլոկները ունեցել են կամ ունեն դադար շինարարության ընթացքում:
Չորս ռեակտորի աշխատանքը վերջնականապես դադարեցվել են 2024 թվականին: Դրանք են՝ Pickering ԱԷԿ-ի 1-ին և 4-րդ բլոկները (Կանադա), Maanshan ԱԷԿ-ի 1-ին բլոկը (գտնվում է Թայվանում) և Կուրսկի ատոմակայանի 2-րդ բլոկը (Ռուսաստան): Ամփոփենք․ 2024 թվականին ցանցին միացվել է յոթ բլոկ, չորսը՝ անջատվել, հաշվեկշիռը դրական է:
2024 թվականին ցանցին միացվել է յոթ բլոկ, չորսը՝ անջատվել, հաշվեկշիռը դրական է::
Ինտենսիվ աշխատանք
Անցյալ տարի ԱԷԿ-երի տեղակայված հզորության օգտագորժման գործակիցը (ՏՀՕԳ) աշխարհում միջինում կազմել է 83%, ինչը 1%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ էր։ ՏՀՕԳ ամենամեծ աճը ցուցադրեց Աֆրիկան։ Այնտեղ՝ միակ գործող Koeberg ԱԷԿ-ում երկու բլոկներն էլ ենթարկվել են մի շարք վերանորոգման՝ արդիականացման տարրերով։ Վերանորոգումներ են իրականացվել 1-ին բլոկում 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի նոյեմբերը, իսկ 2-րդ բլոկում՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի դեկտեմբերը։ Երկու բլոկներն էլ վերանորոգվել են նախատեսված 20-ամյա ծառայության ժամկետի երկարաձգումից առաջ։
ՏՀՕԳ կայուն է եղել Հյուսիսային Ամերիկայում, մինչդեռ այն փոքր-ինչ նվազել է այլ տարածաշրջաններում։ «Ինչպես արդեն նշվել է, ելնելով տարբեր տարիքի ռեակտորների միջին հզորության գործակիցներց, նախորդ տարիներին ատոմային էներգիայի արտադրության տարիքի հետ կապված անկում չի նկատվել։ Այս հայտարարությունը վերաբերում է այն ռեակտորներին, որոնք շահագործվում են 40 կամ ավելի տարի, ինչը ցույց է տալիս ռեակտորների ներուժը՝ շարունակելու արդյունավետ աշխատանքը՝ երկարացված շահագործման ժամկետի անցնելու պարագայում», — նշվում է զեկույցում։

Ուրանի մատակարարումներ. հարցը բաց է
Ատոմային ոլորտի հնարավոր ապագան վերլուծվել է World Nuclear Fuel Report 22-րդ հրատարակությունում: Դրա հիմքում է համաշխարհային ատոմային արտադրության զարգացման երեք սցենար: Բոլորը վերանայվել են դեպի վեր՝ մեծացնելով միջուկային էներգիայի բաժինը 2023 թվականին ներկայացված սցենարների համեմատ:
Համաձայն բազային սցենարի՝ ատոմային էլեկտրակայանների տեղադրված հզորությունները 2025 թվականի հունիսի դրությամբ 398 ԳՎտ-ից կաճի մինչև 746 ԳՎտ մինչև 2040 թվականը (60 ԳՎտ-ով ավելի, քան 2023 թվականին): Վերին սցենարում այն կհասնի 966 ԳՎտ-ի (35 ԳՎտ-ով ավելի), իսկ ստորին սցենարում՝ 552 ԳՎտ-ի (66 ԳՎտ-ով ավելի):
Հետևաբար, ատոմակայանների ուրանի պահանջարկը նույնպես կաճի: WNA փորձագետների կարծիքով՝ 2025 թվականին աշխահում ատոմային էներգաբլոկներին անհրաժեշտ կլինի 68,920 տոննա ուրան։ Ըստ բազային սցենարի՝ այս պահանջարկը 2040 թվականին կաճի մինչև 150,000 տոննայից մի փոքր ավելի, մինչդեռ բարձր սցենարի համար անհրաժեշտ կլինի ավելի քան 204,000 տոննա ուրան։ Ցածր սցենարի համար անհրաժեշտ է ավելի քան 107,000 տոննա ուրան։
Հիմնական մարտահրավերն այն է, որ առաջնային աղբյուրներից (հանքավայրերից) ուրանի մատակարարումները չեն բավարարում կանխատեսվող պահանջարկը, նույնիսկ երկրորդային աղբյուրներից մատակարարումների հետ համատեղելիս: Հանքարդյունաբերական ընկերությունների առջև ծառացած հիմնական դժվարություններն են՝ ներդրումների պակասն ու ուրանի արդյունահանման թույլտվությունների տրամադրման չափազանց երկար ժամկետն է (8-ից 15 տարի):
Սեպտեմբերի վերջին Մոսկվայում ելույթ ունենալով կայացած Համաշխարհային ատոմային շաբաթվա ընթացքում Սամա Բիլբաո-ի-Լեոնը հորդորել է կրճատել այդ ժամկետը՝ բացահայտված, սակայն դեռ չգործարկված հանքավայրերում ուրանի արտադրությունը արագացնելու նպատակով։ «Բարեբախտաբար, ուրանը ռեսուրս է, որը բավականին տարածված է բոլոր մայրցամաքներում: Միևնույն ժամանակ, պարզ է, որ մենք պետք է ներդրումներ կատարենք այս ռեսուրսի հետախուզման և արդյունահանման մեջ: Եվ դրան առնչվող մարտահրավերն այն է, որ համագործակցենք այդ հանքավայրերի մշակման թույլտվություններ տրամադրող կարգավորող մարմինների և գործակալությունների հետ՝ դրանք ստանալու գործընթացը օպտիմալացնելու և արագացնելու համար», — ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա մանրամասնեց. «Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պետք է որևէ զիջման գնանք [անվտանգության հարցերում]: Ասում եմ, որ մենք դեռ պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք և երաշխավորենք, որ գնահատում ենք հանքարդյունաբերական թույլտվություններ ստանալու բոլոր անհրաժեշտ ասպեկտները: Բայց եկեք դա անենք հնարավորինս արդյունավետ»:

