Դիպւկ թիրախին
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#297Հունվարի 2026

«Ռոսատոմը»՝ բժշկական իզոտոպերի աշխարհի առաջատար մատակարարներից մեկն է: Դրանք լուրջ հիվանդությունների ախտորոշման և բուժման համար օգտագործվող ռադիոդեղագործական միջոցների հիմքն են: Ռուսաստանյան պետկորպորացիան ակտիվորեն զարգացնում է միջուկային բժշկության այլ ոլորտներ և խթանում է միջազգային համագործակցությունը այս ոլորտում:

Միջուկային բժշկությունը ընդգրկում է տարբեր ուղղություններ՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ թերապևտիկ: Օրինակ՝ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) և միաֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիան (ՄՖԷՀՏ): ՊԷՏ-ի դեպքում բուժառուին ներարկվում է պոզիտրոններ արձակող ռադիոդեղագործական միջոց, և գրանցվում է ստացված գամմա ճառագայթումը: Սա թույլ է տալիս գնահատել հյուսվածքներում նյութափոխանակության գործընթացների ինտենսիվությունը: ՄՖԷՀՏ՝  պատկերագրական մեթոդ է, որն օգտագործում է ֆոտոններ արձակող ռադիոդեղագործական միջոցներ: Այս ախտորոշումը բացահայտում է հյուսվածքների և օրգանների ֆունկցիոնալ փոփոխությունները:

Ռուսաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են նման ուսումնասիրություններ անցկացնելու ժամանակակից մոտեցումները դեկտեմբերին կայացած «Միջուկային բժշկություն 2025» չորրորդ համաժողովում: Մասնագետները զեկույցներ են ներկայացրել սարքավորումների շահագործման տեխնիկական առանձնահատկությունների, արդյունքների մեկնաբանման մեթոդների և պատկերի որակի վերահսկման վերաբերյալ:

Մեկ այլ կարևոր թեմա էր նոր ռադիոնուկլիդների կիրառումը, ռադիոակտիվության դեղաչափերի անհատականացումը և բուժման ընթացքում կողմնակի ազդեցությունների կանխարգելումը: Ուշադրություն դարձվեց թերապիայի համակցված մեթոդներին, տարբեր պրոֆիլների մասնագետների միջև համագործակցությանը և մասնագիտական ​​վերապատրաստմանը:

Կոնգրեսի նախագահը և Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի կլինիկական և փորձարարական ռադիոլոգիայի հետազոտական ​​ինստիտուտի գլխավոր տնօրեն Բորիս Դոլգուշինը պատմեց բորի նեյտրոնների որսման թերապիայի առանձնահատկությունները: Չարորակ ուռուցքների բուժման այս մեթոդը ներառում է բոր-10 պարունակող դեղամիջոցի ներարկում օրգանիզմ: Այս դեղամիջոցը կուտակվում է քաղցկեղի բջիջներում, որից հետո ուռուցքը ճառագայթվում է նեյտրոնների հոսքով, որոնք կլանվում են բորի միջուկների կողմից: Սա հանգեցնում է քաղցկեղի բջջի ներսում տեղային միջուկային ռեակցիայի, որի արդյունքում այն ​​քայքայվում է, մինչդեռ առողջ հյուսվածքը պահպանվում է:

Կենտրոնը պատրաստվում է ներդնել այս նոր տեխնոլոգիան, որի մշակմանը մասնակցում է «Ռոսատոմը»:

Կոնֆերանսի հիմնական թեմաներից մեկը Ռուսաստանում անհատականացված բժշկության անցումն էր, որի նպատակն է յուրաքանչյուր հիվանդի համար բուժման պլան մշակել՝ հիմնվելով նրա գենետիկական և այլ բնութագրերի վրա:

Նոյեմբերին «Ռոսատոմը» Ալժիրում անցկացրեց միջուկային բժշկության վերաբերյալ սեմինար: Ալժիրի էներգետիկայի և վերականգնվող էներգիայի նախարար Մուրադ Աջալը նշեց, որ նախագահի հանձնարարությամբ Ալժիրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում քաղցկեղի դեմ պայքարին և միջուկային բժշկության զարգացմանը: «Ռոսատոմ»-ի մասնագետները ներկայացրին պետկորպորացիայի հնարավորությունները կյանքի որակի բարելավման և երկարացման ոլորտում՝ բժշկական իզոտոպերի, ռադիոդեղագործական միջոցների և պրոթեզային լուծումների մատակարարում, այդ թվում՝ հավելումային տեխնոլոգիաների կիրառմամբ, ախտորոշիչ և թերապևտիկ սարքավորումների մշակման և արտադրության, բժշկական ենթակառուցվածքների և բժշկական ու սննդամթերքի վերամշակման բազմաֆունկցիոնալ կենտրոնների կառուցման, ինչպես նաև ներգնա բժշկական զբոսաշրջության ծառայությունների մատուցման ոլորտներում։

«Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը մեր ալժիրցի գործընկերների հետ՝ այս լուծումները այստեղ հասանելի դարձնելու համար», — ասաց «Ռոսատոմ»-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Պալամարչուկը։

Ընդհանուր առմամբ, «Ռոսատոմ»-ը մեծ ուշադրություն է դարձնում ռադիոդեղագործական միջոցների և բժշկական սարքավորումների ստեղծմանն ուղղված միջազգային գիտա-փորձագիտական ​​համագործակցության զարգացմանը, ինչպես նաև բազմակենտրոն կլինիկական փորձարկումների նախապատրաստմանը։

Ռադիոդեղագործական միջոցներ

Միջուկային բժշկության ոլորտում «Ռոսատոմ»-ի գործունեությունը ընդգրկում է ամբողջ ցիկլը՝ բժշկական ռադիոնուկլիդների մշակումից մինչև ապացուցված և առաջատար ռադիոդեղագործական լուծումների միջազգային շուկաներ ներմուծումը: Նրա առաջնահերթ ոլորտներից մեկը բժշկական իզոտոպերի և ռադիոնուկլիդային արտադրանքի արտադրությունն ու արտահանումն է:

«Ռոսատոմ»-ը արտոնագրել է ակտինիում-225-ի վրա հիմնված ռադիոակտիվ դեղամիջոց արտադրելու տեխնոլոգիա: Այս իզոտոպը ալֆա ճառագայթիչ է և համարվում է քաղցկեղի բուժման ամենախոստումնալիցներից մեկը: Աշխարհում կա ակտինիում-225-ի ընդամենը չորս արտադրող, և «Ռոսատոմ»-ը նրանցից մեկն է:

«Ռոսատոմ»-ի կողմից արտադրվող ռադիում -223 իզոտոպի հիման վրա՝ «Ռակուրս (223Ra)» ռադիոդեղագործական միջոցը գրանցված է Ռուսաստանում: Այն օգտագործվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների ռադիոնուկլիդային թերապիայում և մեծ ներուժ ունի ոսկորների մետաստատիկ վնասվածքների և  ուռուցքների այլ տեղակայումների բուժման գործում:

Նեյրոէնդոկրինայն ուռուցքների բուժման համար Ռուսաստանում կիրառվել է դեղամիջոց «Ռոսատոմ»-ի կողմից արտադրվող լյուտեցիում-177 իզոտոպի հիման վրա: Դեղամիջոցի մաս կազմող օկտրեոտիդը ռեակցիայի մեջ է մտնում ուռուցքի մակերեսին տեղակայված ընկալիչների հետ, մինչդեռ լյուտետիում-177-ը արձակում է էներգիա, որը խոցում է ուռուցքը: Այս համադրության շնորհիվ, լյուտետիում-177-ը հայտնվելով օրգանիզմում, ոչնչացնում է ուռուցքային բջիջները՝ նվազագույն ազդեցությամբ շրջակա առողջ հյուսվածքի վրա։

«Ռոսատոմ»-ի միջուկային բժշկության արտադրանքն ու լուծումները մատակարարվում են Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ: Դրանք տարեկան օգտագործվում են ավելի քան 2.5 միլիոն բուժառուների ախտորոշման և բուժման համար: «Ռոսատոմ»-ի մրցակցային առավելությունը միջազգային շուկայում կայանում է իր լայն արտադրանքի տեսականու մեջ՝ բժշկական ռադիոնուկլիդային գեներատորներ, պատրաստի ռադիոդեղագործական միջոցներ և ախտորոշիչ հավաքածուներ՝ ուռուցքաբանության, սրտաբանության, նեֆրոլոգիայի և էնդոկրինոլոգիայի մեջ օգտագործելու համար, ինչպես նաև ռադիոիմունավերլուծական արտադրանք և պիտակավորված միացություններ, որոնք օգտագործվում են գիտական ​​և կիրառական հետազոտություններում: Այս արտադրանքի հիման վրա «Ռոսատոմ»-ը մշակում է համապարփակ առաջարկներ իր միջազգային գործընկերների համար՝ ուղղված բնակչության կյանքի որակի բարելավմանը: