Անվտանգ նախկին հանքավայրեր
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#298Փետրվարի 2026

Անվտանգ նախկին հանքավայրեր

վերադառնալ բովանդակությանը

ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում, ուրանի ժառանգության վայրերի շրջակա միջավայրի վերականգնման ռազմավարական գլխավոր պլանի երրորդ խմբագրությունը: Այս տեղեկատվական փաստաթուղթը նկարագրում է տարբեր կազմակերպությունների գործունեությունը այդ օբյեկտները անվտանգ իրավիճակի բերելու համար: «Ռոսատոմը»՝ այս աշխատանքի հիմնական մասնակիցներից է:

Վերականգնման ծրագրերի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ 1990-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո նորաստեղծ Կենտրոնական Ասիայի պետությունները չէին կարողանում ինքնուրույն վերականգնել նախկին ուրանի հանքավայրերը: Ուրանի հանքավայրերի սպառումից և գործունեության դադարեցումից հետո ոչ բոլոր վայրերն են բերվել անվտանգ վիճակի: Ծրագիրը նպատակ ունի հատկապես օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին այդ վայրերը վերականգնելու հարցում՝ կանխելով տեղի բնակիչների առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգները:

Ռազմավարական գլխավոր պլանի նպատակները

Ռազմավարական գլխավոր պլանը նպատակ ունի ստեղծել Կենտրոնական Ասիայի ժառանգության վայրերի վերականգնման համակարգված, հետևողական և հասկանալի շրջանակ (framework): Այն աջակցում է ժառանգության օբյեկտների և վերականգնված վայրերի երկարաժամկետ և կայուն կառավարման ազգային ռազմավարություններին և ծրագրերին: Գլխավոր պլանը կօգնի հասնել Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ)՝ «Առողջություն և բարեկեցություն» (ԿԶՆ №3), «Մաքուր ջուր և սանիտարիա» (ԿԶՆ №6), «Կայուն քաղաքներ և համայնքներ» (ԿԶՆ №11), «Կյանքը ցամաքում» (ԿԶՆ №15) և «Խաղաղություն, արդարություն և ուժեղ ինստիտուտներ» (ԿԶՆ №16):

Փաստաթուղթը մշակված է 2025-2030 թվականների ժամանակահատվածի համար:

Համագործակցություն ԱՊՀ երկրների միջև

Աշխատանք ուղղություններից մեկը՝ պատմական վայրերի վերականգնումն է, որը ֆինանսավորվում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների կողմից: Այդ նպատակով ընդունվել է Միջպետական ​​նպատակային ծրագիր (ՄՆԾ)՝ Ղրղզստանում և Տաջիկստանում նախկին ուրանի հանքարդյունաբերական օբյեկտների վերականգնման համար: Հենց այդ վայրերում է ԽՍՀՄ-ում առաջին անգամ արդյունահանվել ուրանը: Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական ​​խորհուրդը հաստատել է ծրագիրը 2012 թվականին, և իրականացումը սկսվել է 2013 թվականին: Դրա նպատակներն են նվազեցնել ճառագայթման շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված արտակարգ իրավիճակների ռիսկը և ապահովել տեղի բնակիչների անվտանգությունը: Ծրագիրը թիրախավորում է Ղրղզստանի Մին-Քուշ և Կաջի-Սայ գյուղերի և Տաջիկստանի Իստիկլոլ (նախկինում Տաբոշար) քաղաքի մոտակայքում գտնվող ամենավտանգավոր պոչամբարները:

ՄՆԾ-ն գործել է մինչև 2025 թվականը: Մասնագետները կատարել են նախագծային և հետազոտական ​​աշխատանքներ, ընտրել են լավագույն տեխնիկական լուծումները, մշակել են անհրաժեշտ փաստաթղթերը, համաձայնեցրել և հաստատել նախագիծը: Այնուհետև նրանք ամեն ինչ իրականացրել են ըստ նախատեսվածի, ինչպես նաև բարելավել են շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգերը և վերապատրաստել տեղական մասնագետներին՝ վերականգնողական նախագծերն ու ծրագրերը կառավարելու համար:

«Ռոսատոմը»՝ ՄՆԾ-ի ակտիվ մասնակից է: 2019 թվականին պետ​​կորպորացիան ավարտեց Ղրղզստանի Կաջի-Սայ գյուղի մոտ գտնվող պոչամբարի կոնսերվացումը: 2023 թվականին կավարտվեն «Կակ» պոչամբարի վերականգնումը և «Թալդի-Բուլակ» պոչամբարի փակումը (երկուսն էլ՝ Մին-Քուշ գյուղի մոտ): 2025 թվականի օգոստոսին ավարտվեցին Մին-Քուշում գտնվող «Թույուկ-Սուու» պոչամբարի վերացումը և «Դալնեե» պոչամբարի վերականգնումը:

Տաջիկստանում «Ռոսատոմը» վերականգնել է ցածր պարունակությամբ ուրանի հանքաքարի վերամշակման գործարանի թափոնների կույտը և չորս պոչամբար Տաբոշար հանքավայրում (Սողդի շրջան): Աշխատանքներն ավարտվել են 2023 թվականին՝ ժամանակից շուտ: Հանքավայրում և հարակից տարածքներում ճառագայթման մակարդակը նվազել է մինչև անվտանգ մակարդակի:

ՄՆԾ-ի շրջանակներում ֆինանսավորումը տրամադրվել է ծրագրին մասնակցող ԱՊՀ անդամ պետությունների կողմից: Ռուսաստանին բաժին է ընկել 75%-ը, Ղազախստանին՝ 15%-ը, Ղրղզստանին՝ 5%-ը, Տաջիկստանին՝ 5%-ը: ՄՆԾ շրջանակներում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել են 32.2 միլիոն եվրո, նշվում է Ռազմավարական գլխավոր պլանի տեքստում:

Ներկայում, օգտագործված միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների շահագործումից դուրս բերման համար ԱՊՀ անդամ պետությունների կողմից նշանակված հովանոցային կազմակերպությունը (ՏՎԷԼ) մշակում է միջուկային ժառանգության օբյեկտների անվտանգ շահագործման նոր մոդելային հայեցակարգի նախագիծ ԱՊՀ երկրների համար: Այն նախատեսվում է հաստատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2026 թվականին: Փաստաթուղթը կնկարագրի միջուկային ժառանգության օբյեկտների վիճակը, կուրվագծի միջուկային ժառանգության օբյեկտների անվտանգ շահագործման վերաբերյալ համագործակցության հիմնական սկզբունքները և կստեղծի նման օբյեկտների գրանցամատյան:

Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրեր

Քանի որ ՄՆԾ ավարտվում էր 2025 թվականին, նոր, երկկողմ ծրագրերի նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են նախապես: 2024 թվականին Ռուսաստանը և Ղրղզստանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ուրանի և հանքաքարի արդյունահանման ազդեցությունը ենթարկված տարածքների վերականգնման գործում համագործակցության վերաբերյալ:

Երկկողմ համաձայնագրի շրջանակում ռուսական կողմը կվերականգնի Քաջի-Սայի գյուղի (Իսիկ-Կուլի շրջան) հանքավայրերն ու մոխրի լցակույտերը, Թոո-Մույուն գյուղի (Օշի շրջան) դատարկ ապարների լցակույտերն ու հանքավայրերը, ինչպես նաև Քզիլ-Ժար գյուղի (Ջալալ-Աբադի շրջան) հանքարդյունաբերական լցակույտերն ու հանքավայրերը:

Թոո-Մոյունի և Քզիլ-Ժարի օբյեկտների վերականգնումն ավարտվել է 2025 թվականի վերջին: Քաջի-Սայի օբյեկտում նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում: Դրա վերականգնումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի վերջը:

Ռուսաստանը նմանատիպ երկկողմ համաձայնագիր է կնքել Տաջիկստանի հետ: 2025 թվականին կողմերը ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր Տաջիկստանում ուրանի արդյունահանման և հանքաքարի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների վերականգնման գործում համագործակցության վերաբերյալ: Նախատեսվում է «Ադրասման» պոչամբարի (Սոգդի շրջան) և Տաբոշար հանքավայրի թիվ 3 արտադրամասի թափոնների կույտերի վերականգնում: Մշակվում են նախագծային և նախահաշվային փաստաթղթերը:

Ղրղզստանում և Տաջիկստանում տարածքների վերականգնման համար հատկացվել է համապատասխանաբար 21.4 միլիոն և 15.6 միլիոն եվրո:

Եվրոպական Միության գործունեություն

Ռազմավարական գլխավոր ծրագրում նկարագրված ուրանի ժառանգության օբյյեկտների վերականգնման գործունեության մեկ այլ ուղղությունը՝ Եվրոպական Միության գործունեությունն է: Կենտրոնական Ասիայի երկրներում գործում է Միջուկային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության եվրոպական գործիքը (INSC): INSC-ի շնորհիվ յոթ առաջնահերթ օբյկետների համար պատվիրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը և տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: ԵՄ-ն ֆինանսավորում է աշխատանքները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կենտրոնական Ասիայի շրջակա միջավայրի վերականգնման հաշվի միջոցով: Այն ունի ուրանային ժառանգության առաջնահերթ յոթ օբյեկտների վերականգնման մանդատ՝ Ղրղզստանի Մայլու-Սուու, Մին-Քուշ և Շեքաֆտար, Տաջիկստանի Իստիկլոլ և Դեգմայ, ինչպես նաև Ուզբեկստանի Չարկեսար և Յանգիաբադ: 2017-2025 թվականներին վերականգնվել են Մին-Քուշը, Շեքաֆտարը, Չարկեսարը և Յանգիաբադը: Մաիլու-Սուուում Վերականգնումը շարունակվում է, մասամբ վերականգնվել է Իստիկլոլը, և աշխատանքները դեռևս չեն սկսվել Դեգմայում:

Ինչպես նշված է ռազմավարական գլխավոր պլանում, 2015 թվականին ԵՄ աջակցությամբ այս յոթ օբյեկտների համար ավարտվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները (ՇՄԱԳ) և ​​տեխնիկա-տնտեսական հիմնավորումները (ՏՏՀ), և ձևավորվել է իրականացման համար նախատեսված նախագծերի պորտֆել: ՇՄԱԳ-ի և ՏՏՀ-ի պատրաստման արժեքը կազմել է 8 միլիոն եվրո: Ծրագրի շրջանակներում վերականգնման ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 113 միլիոն եվրո: Մինչև 2025 թվականը ներգրավվել է ընդհանուր առմամբ 71.8 միլիոն եվրո: Դրանից 61.5 միլիոն եվրո է հատկացվել Եվրոպական հանձնաժողովի կողմից, իսկ 9 միլիոն եվրո՝ այլ դոնորների կողմից: Արդյունքում ձևավոևվել է 43 միլիոն եվրոյի դեֆիցիտ: «Այս բացը լրացնելը կարևոր է տարածաշրջանի մասշտաբով վերականգնման կայունության համար», — նշվում է զեկույցում:

Վերականգնումից հետո

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները նշում են ժառանգության տարբեր օբյեկտների վերականգնման ավարտի կայուն առաջընթացը և նշում, որ ավելի մեծ ուշադրություն է դարձվում վերականգնումից հետո կառավարման համակարգի ստեղծմանը: Այս համակարգը, ըստ ռազմավարական գլխավոր պլանի հեղինակների, կարևոր է պարտականությունները հստակ սահմանազատելու և վերականգնված օբյեկտների երկարաժամկետ ինստիտուցիոնալ կառավարմանը անցնելու համար: Սա պահանջում է ֆինանսավորում և պատրաստված անձնակազմ, նշվում է ՄԱԳԱՏԷի փաստաթղթում։