Ադդիթիվ քվիզ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#299Մարտի 2026

Ռոսատոմը առաջատար դիրք է զբաղեցնում Ռուսաստանի ադդիթիվ տեխնոլոգիաների շուկայում և նաև զարգացնում է այս ուղղությունը՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ․ առաջարկում է 3D տպագրության լուծումներ, արտադրությունում ադդիթիվ տեխնոլոգիաների ներդրման նյութեր և մեթոդներ: Մենք բազմիցս գրել ենք, թե ինչպես է պետկորպորացիան զարգացնում ադդիթիվ տեխնոլոգիաները: Առաջարկում ենք ձեզ ստուգել այս ոլորոտւմ ձեր գիտելիքները:

  1.  Ի՞նչ է նշանակում «ադդիթիվ տեխնոլոգիաներ» եզրույթը:

ա) Նյութի հեռացման տեխնոլոգիաներ՝ մասեր ստեղծելու համար
բ) Շերտային ավելացման և օբյեկտների սինթեզի տեխնոլոգիաներ
գ) Ճնշմամբ մետաղների ձևավորման տեխնոլոգիաներ
դ) Դետալների զանգվածային ձուլման տեխնոլոգիաներ
ե) Մակերեսների քիմիական մշակման տեխնոլոգիաներ

  1. Ադդիթիվ արտադրության ո՞ր մեթոդն է հիմնականում օգտագործվում «Ռոսատոմ»-ում ատոմային ոլորտի համար մետաղական մասեր արտադրելու համար:

ա) Մոդելավորում՝ շերտային ձուլման մեթոդով (Fused Deposition Modeling, FDM)
բ) Ստերեոլիթոգրաֆիա (Stereolithography, SLA)
գ) Ընտրողական լազերային համաձուլում (Selective Laser Melting, SLM)
դ) Նյութերի շիթային պատում (Material Jetting)
ե) Շիթային կապակցում (Binder Jetting)

  1. Ադդիթիվ տեխնոլոգիաների ո՞ր առավելությունն է հատկապես կարևոր ատոմային ոլորտի համար:

ա) Կենցաղային 3D տպիչների օգտագործման հնարավորություն
բ) Օպտիմալացված երկրաչափությամբ մասերի արտադրություն (ցանցային կառուցվածքներ, սառեցման ներքին ուղիներ)
գ) Նախագծման անհրաժեշտության բացակայություն
դ) Նյութերի նվազագույն ծախսեր
ե) Ցանկացած մասերի տպագրության արագությունը հաշված րոպեներում

  1. Ո՞ր նյութը չի օգտագործվում «Ռոսատոմ»-ի ադդիթիվ արտադրությունում։

ա) Չժանգոտող պողպատ
բ) Նիկելի համաձուլվածք
գ) Տիտանի համաձուլվածք
դ) Ավազ-պոլիմերային խառնուրդ
ե) Ջերմակայուն համաձուլվածք

  1. Չքայքայվող վերահսկման ո՞ր մեթոդներ են կիրառվում «Ռոսատոմ»-ի SLM արտադրանքի որակը ստուգելու համար։

ա) Տեսողական զննում
բ) Մագնիսապոշային դեֆեկտոսկոպիա
գ) Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)
դ) Մազանոթային վերահսկում
ե)  Մրրկաընթացային հսկողություն
զ) Վերը նշված բոլորը

  1. Ի՞նչ է նշանակում «թվային երկվորյակ» եզրույթը «Ռոսատոմ»-ի ադդիթիվ արտադրության համատեքստում։

ա) Վիրտուալ իրականության մեջ ֆիզիկական օբյեկտի գրաֆիկական պատճեն
բ) Արտադրանքի վիրտուալ մոդել՝ պարամետրերի ամբողջական հավաքածուով, որն օգտագործվում է տպագրության գործընթացը մոդելավորելու և օպտիմալացնելու համար
գ) Սարքավորման Էլեկտրոնային անձնագիր
դ) Թերությունների տվյալների բազա
ե) 3D տպիչի կառավարման ծրագիր

  1. Ո՞ր սկզբունքն է դրված «Ռոսատոմ»-ում ադդիթիվ տեխնոլոգիաներով պատրաստված մասերի հավաստագրման հիմքում։

ա) Վստահություն արտադրողի նկատմամբ՝ առանց փորձարկման
բ) Տեսողական ստուգում՝ առանց չափումների
գ) Համապարփակ փորձարկում (մեխանիկական, չքայքայող վերահսկում, միկրոկառուցվածքային վերլուծություն)՝ անվտանգության չափանիշներին համապատասխանությունը հաստատելու համար
դ) Հիմնում միայն համակարգչային մոդելավորման վրա
ե) 1970-ականների մեթոդների կիրառում

  1. Որտե՞ղ է բացվել Ռուսաստանից դուրս ադդիթիվ տեխնոլոգիաների առաջին կենտրոնը՝ «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ։

ա) Թուրքիա
բ) Եգիպտոս
գ) Բելառուս
դ) Ուզբեկստան
ե) Ղրղզստան

  1. Ի՞նչ սոցիալական ազդեցություն է ապահովում «Ռոսատոմ»-ում ադդիթիվ տեխնոլոգիաների զարգացումը ։

ա) Աշխատատեղերի կրճատում արդյունաբերությունում
բ) Բարձր տեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծում և կադրերի որակավորման աճ
գ) Ճարտագետների ​​կրթության նկատմամբ պահանջների կրճատում
դ) Անցում հեռավար աշխատանքին
դ) Ճարտարագիտական ​​մասնագիտությունների վերացում

  1. Ո՞ր կազմակերպություններում է «Ռոսատոմ»-ը ստեղծում ադդիթիվ տեխնոլոգիաների կենտրոններ։

ա) Մանկապարտեզներում
բ) Դպրոցներում
գ) Բարձրագույն ուսումնական հաստատություններում
դ) Ձեռնարկություններում
ե) Վերը նշված բոլոր կազմակերպություններում

Ճիշտ պատասխաններ՝

1. Ադդիթիվ տեխնոլոգիաները՝ շերտային ավելացման և օբյեկտների սինթեզի տեխնոլոգիաներն են: Այս եզրույթը ծագում է լատիներեն additivus բառից, որը նշանակում է «ավելացված», և անգլերեն «add» բառից, որը նշանակում է «ավելացնել»:

2. Ռոսատոմը օգտագործում է Selective Laser Melting (SLM) մեթոդը՝ միջուկային էներգասարքավորումների համար բարձր բեռնվածությամբ մետաղական մասեր արտադրելու համար: SLM տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել խիտ մետաղական մասեր՝ որոշակի մեխանիկական հատկություններով, ինչը կարևոր է ատոմային ոլորտի համար:

3. Օպտիմալացված երկրաչափությամբ մասերի (ցանցային կառուցվածքներ, ներքին սառեցման ալիքներ) արտադրությունը հատկապես կարևոր է միջուկային արդյունաբերության համար: Սա թույլ է տալիս բարելավել ջերմային բնութագրերը և նվազեցնել հանգույցների քաշը՝ առանց ամրության կորստի:

4. Ռոսատոմի ադդիթիվ արտադրությունում Չի կիրառվում ավազ-պոլիմերային խառնուրդ: Ավազ-պոլիմերային խառնուրդներն օգտագործվում են ձուլարաններում կաղապարներ պատրաստելու համար:

5. Ռոսատոմը օգտագործում է ոչ քայքայիչ փորձարկման մեթոդների լայն շրջանակ՝ SLM մասերի որակը ստուգելու համար:

6. «Ռոսատոմի» ադդիթիվ արտադրության համատեքստում «թվային երկվորյակը» արտադրանքի վիրտուալ մոդել է՝ պարամետրերի ամբողջական հավաքածուով, որն օգտագործվում է տպագրության գործընթացը մոդելավորելու և օպտիմալացնելու համար: Թվային երկվորյակը թույլ է տալիս կանխատեսել նյութի վարքագիծը և կանխել թերությունները ֆիզիկական արտադրությունից առաջ։

7. «Ռոսատոմը» հավաստագրում է հավելանյութերի տեխնոլոգիաների միջոցով արտադրված մասերը՝ հիմնվելով համապարփակ փորձարկման վրա (մեխանիկական, չքայքայող վորահսկում, միկրոկառուցվածքային վերլուծություն): Ատոմային արդյունաբերության մեջ օգտագործվող արտադրանքը պետք է համապատասխանի կարգավորող մարմնի (Ռոստեխնաձոր) կողմից սահմանված անվտանգության չափանիշներին։

8. Ռուսաստանի սահմաններից դուրս «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ ադդիթիվ տեխնոլոգիաների առաջին կենտրոնը բացվեց Բելառուսում։

9. «Ռոսատոմ»-ում ադդիթիվ տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում է բարձր տեխնոլոգիական աշխատատեղեր և բարձրացնում անձնակազմի որակավորումը: 3D տպագրության ներդրումը պահանջում է թվային նախագծման և նյութագիտության մասնագետների պատրաստում:

10. «Ռոսատոմը» ադդիթիվ տեխնոլոգիաների կենտրոններ է ստեղծում մանկապարտեզներում, դպրոցներում, համալսարաններում և ձեռնարկություններում: Նրանց հիմնական նպատակն է ապագա և ներկա մասնագետներին հնարավորինս վաղ, լիարժեք և մանրակրկիտ ծանոթացնել ադդիթիվ տեխնոլոգիաների հետ: