Էլեկտրական ուժ
վերադառնալ բովանդակությանը2026 թվականի փետրվարին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հրապարակեց «Էլեկտրաէներգիա 2026. Վերլուծություն և կանխատեսում մինչև 2030 թվականը» զեկույցը (Electricity 2026. Analysis and Forecast to 2030): Մասնագետները կանխատեսում են, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի ավելի արագ, քան նախկինում: Ատոմային էներգաբլոկները ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի աղբյուրների շարքում են, որոնք կբավարարեն այս պահանջարկը:
ՄԷԳ փորձագետների կարծիքով, 2026-ից 2030 թվականներին էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի տարեկան միջինը 3.6%-ով: Սա մոտավորապես 50%-ով ավելի է, քան նախորդ տասը տարիների միջին ցուցանիշը: Այս միտումն արդեն ակնհայտ էր առնվազն երկու տարի առաջ: 2024 թվականին համաշխարհային էլեկտրաէներգիայի սպառումը աճել է միջինը 4.4%-ով՝ պայմանավորված ջերմային ալիքների պատճառով և օդորակման անհրաժեշտությամբ և արդյունաբերության պահանջարկի մածածմբ: 2025 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի աճը կազմել է 3%:
ՄԷԳ փորձագետների կողմից 2024 թվականից սկսած դիտարկված երկրորդ միտումն այն է, որ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը գերազանցում է տնտեսական աճին: Նախկինում այս ցուցանիշները համադրելի էին: Ավելին, մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի պահանջարկը, կանխատեսումների համաձայն, կաճի առնվազն 2.5 անգամ ավելի արագ, քան էներգիայի այլ աղբյուրների պահանջարկը։
Զեկույցում մեջ նշված երրորդ հիմնական միտումը այսպես կոչված զարգացած երկրների կողմից էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի վերականգնումն է: «2025 թվականին զարգացած տնտեսություններին բաժին է ընկե էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի աճի գրեթե 20%-ը՝ 2024 թվականի ընդամենը 17%-ի համեմատ: Ենթադրում ենք, որ այս մասնաբաժինը կանխատեսվող ժամանակահատվածում կմնա միջինը մոտ 20%՝ պայմանավորված արդյունաբերական արտադրության ընդլայնմամբ և տվյալների կենտրոնների, էլեկտրական տրանսպորտային միջոցների և էլեկտրաէներգիայի այլ վերջնական օգտագործողների շարունակական աճով», — նշվում է զեկույցում: Մասնավորապես, ինչպես սպասվում է, Միացյալ Նահանգներում էլեկտրաէներգիայի սպառումն առաջիկա հինգ տարիներին կաճի միջինը տարեկան գրեթե 2%-ով: Այդ ծավալի գրեթե կեսը կապահովեն տվյալների մշակման նոր կենտրոններ: ՄԷԳ-ի փորձագետները նմանատիպ աճի տեմպեր են կանխատեսում նաև Եվրամիությունում: Սակայն, մեծամասամբ ոչ թե աճ է, այլ վերականգնում. «Սպառումն, ինչպես սպասվում է, վերադառնալու է 2021 թվականի մակարդակին ոչ շուտ, քան 2028 թվականին», — նշվում է զեկույցում: Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում մինչև 2030 թվականը նույնպես սպասվում է էլեկտրաէներգիայի պահանջարկի առաջանցիկ աճը՝ նախորդող տասնամյակների համեմատ:
Այնուամենայնիվ, պահանջարկի հիմնական շարժիչ ուժը կմնան զարգացող երկրները: Այսպես՝ 2026-2030 թվականների Չինաստանն, ինչպես կանխատեսվում է, կավելացնի էլեկտրաէներգիայի սպառումը Եվրոպական Միության ներկայիս պահանջարկին համեմատելի ծավալով։ Չինաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի տարեկան միջին աճը կազմում է 4.9%։ «Այս տեմպը մոտ է 2025 թվականի մակարդակին (5%), բայց ցածր է վերջին տասնամյակի միջին 6.5%-ից», — նշվում է զեկույցում։ Աճ է սպասվում նաև Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում։ Այս աճի պատճառներից են տնտեսական զարգացումը և ինտենսիվ օդորակումը։
Ըստ ՄԷԳ-ի կանխատեսումների՝ 2026-2030 թվականներին էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը կաճի միջին տարեկան 3.6%-ով։
Չորրորդ կարևոր միտումը՝ էլեկտրացանցերի զարգացման հրատապ անհրաժեշտության ճանաչումն է։ Այսօր այս ոլորտում ներդրումները ցածր են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ներդրումներից, և ցանցային ենթակառուցվածքների թերզարգացածությունը խնդիր է։ Աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը հաղթահարելու համար էլեկտրացանցերում ներդրումները պետք է տարեկան ավելանան մոտ 50%-ով՝ ներկայիս 400 միլիարդ դոլարից։ Անհրաժեշտ կլինի նաև ցանցին միացված մատակարարման շղթաների զգալի ընդլայնում։ Էլեկտրաէներգետիկ համակարգի արդյունավետությունը բարելավող տեխնոլոգիաների ներդրումը կօգնի ավելացնել արտադրական հզորությունների հասանելիությունը 450-ից 700 ԳՎտ։ Մասնավորապես, զեկույցում նշվում է էլեկտրահաղորդման գծերի պարամետրերի դինամիկ կարգավորումը, հզորության հոսքի կառավարման բարելավումը և էլեկտրահաղորդման գծերի հաղորդիչների փոխարինումը՝ ցանցի թողունակությունը և լարումը մեծացնելու համար։ «Ցանցերի զարգացման և էլեկտրաէներգետիկ համակարգի ճկունության հարցերը գնալով ավելի հաճախ են հայտնվում քաղաքական օրակարգում, ուստի առկա համակարգերի ավելի արդյունավետ օգտագործումը կարող է օգնել նվազեցնել գերբեռնվածությունը և արագացնել նոր հզորությունների ինտեգրումը ցանցի ընդլայնման շարունակական ջանքերի պայմաններում», — նշվում է զեկույցում։
Էներգահամակարհերի չափանիշները բարելավելու մեկ այլ միջոց է՝ մեծածավալ մարտկոցների ներդրումն է: Այս մարտկոցների կարիքը հատկապես մեծ է վերականգնվող էներգիայի արտադրության բարձր մասնաբաժին ունեցող համակարգերում՝ Գերմանիայում, Կալիֆոռնիայում, Հարավային Ավստրալիայում, Տեխասում և Մեծ Բրիտանիայում: Այս տարածքներում մարտկոցների տեղակայումը վերջին տարիներին զգալիորեն աճել է:
Ատոմն աճում է
«Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կարտադրվի վերականգնվող աղբյուրներից և ատոմային էներգիայից», — նշվում է զեկույցում: Կշարունակի աճել ԱԷԿ-երի արտադրությունը: 2025 թվականին արտադրությունն աճել է Ֆրանսիայի ատոմակայաններում, վերագործարկվել են բլոկեր Ճապոնիայում: Շահագործման են հանձնվել նաև նոր բլոկեր, այդ թվում՝ Ռուսաստանում գտնվող Կուրսկ-2 ատոմակայանի 1-ին բլոկը, որը միացվել է ցանցին 2025 թվականի դեկտեմբերի 31-ին: «Ատոմային էներգետիկան վերականգնում է ռազմավարական նշանակությունը զարգացած շատ երկրներում, ինչին նպաստում են ռեակտորների կյանքի տևողության երկարացմանը և նոր հզորությունների շահագործմանը ուղղված օրենսդրական աջակցության միջոցառումները», — նշվում է զեկույցում:
Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կարտադրվի վերականգնվող աղբյուրներից և ատոմային էներգիայից:
«Ռոսատոմը» խթանում է ատոմային էներգետիկայի զարգացումն ամբողջ աշխարհում: Ռուսական պետկորպորացիայի միջազգային պորտֆելը ներառում է 41 նախագիծ 11 երկրում: «Ռոսատոմը» նաև նախագծեր է իրականացնում երկրի ներսում. Ռուսաստանում ներկայում իրականացման փուլում է գտնվում մեծ և փոքր հզորության 20 էներգաբլոկ:
ՄԷԳ-ի փորձագետների գնահատմամբ, էներգիայի վերականգնվող աղբյուրներից (ԷՎԱ) էլեկտրաէներգիայի արտադրությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում կաճի միջինը տարեկան 8%-ով: Արևային էլեկտրակայանները կապահովեն տարեկան ամենամեծ աճը (ավելի քան 600 ՏՎտժ):
Ածխային էլեկտրաէներգիայի արտադրության դինամիկան տարբերվում է ըստ երկրի: Օրինակ՝ Հնդկաստանում և Չինաստանում ածխային էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի դանդաղման և վերականգնվող էներգիայի արտադրության արագ զարգացման պատճառով: ԱՄՆ-ում, ընդհակառակը, ածխի սպառումը 2025 թվականին աճել է բնական գազի գների բարձրացման և ածխային էլեկտրակայանների նախատեսվածից դանդաղ շահագործումից դուրս բերման պատճառով: Արդյունքում, էլեկտրաէներգետիկ ոլորտը մեծացրել է ածխի սպառումը: Եվրոպական Միությունում արևային էներգիայի ռեկորդային արտադրությունը ուղեկցվել է հիդրոէլեկտրակայանների և հողմակայանների արտադրության կրճատմամբ, ուստի ածխի սպառումը նվազել է աննշան:

ՄԷԳ-ի փորձագետները կարծում են, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում Չինաստանում ածխային էլեկտրաէներգիայի արտադրությունը կնվազի: Եվրոպայում և Ամերիկայում նույնպես ածխային էլեկտրաէներգիայի արտադրության անկում կլինի: Հակառակը, այս ցուցանիշը կաճի Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում։
Գազային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն, ինչպես ակնկալվում է, մինչև 2030 թվականը համաշխարհային մակարդակով կաճի միջինը տարեկան 2.6%-ով: Համեմատության համար․ նախորդ հինգ տարիների ընթացքում տարեկան միջին աճի տեմպը կազմել է մոտ 1.4%: ՄԷԳ-ի վերլուծաբանները գազային էլեկտրաէներգիայի արտադրության պահանջարկի աճը կապում են Միացյալ Նահանգներում էլեկտրաէներգիայի պահանջարկի ընդհանուր աճի և Մերձավոր Արևելքում նավթից գազի անցման հետ։
«Ակնկալվում է, որ վերականգնվող էներգիան, բնական գազը և ատոմային էներգետիկան միասին կբավարարեն էլեկտրաէներգիայի համաշխարհային լրացուցիչ պահանջարկը 2026-2030 թվականների միջև ընկած ժամանակահատվածում», — եզրակացնում են զեկույցի հեղինակները։
Ռուսաստանում
Զեկույցի հեղինակները մատնանշել են Ռուսաստանի 2025 թվականի տվյալների ստացման դժվարությունները: Լրացնում ենք այս բացը և ներկայացնում դրանք այստեղ: Ռոսստատի տվյալներով՝ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025 թվականին կազմել է 1194 միլիարդ կՎտ/ժ: Սա 1,5%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ներմուծումը կազմել է 2,3 միլիարդ կՎտ/ժ, իսկ արտահանումը՝ 7,44 միլիարդ կՎտ/ժ: Ատոմային էներգիայի արտադրությունը 2025 թվականին կազմել է 219 միլիարդ կՎտ/ժ, ինչը 1,3%-ով ավելի է, քան 2024 թվականին:
2026 թվականի հունվարին, ըստ Ռոսստատի տվյալների, Ռուսաստանի էներգետիկ համակարգը վերադարձել է աճին: Հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 119 միլիարդ կՎտ/ժ, ինչը 4.4%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ և 2.9%-ով ավելի, քան 2025 թվականի դեկտեմբերին։ Նույն ժամանակահատվածում ատոմակայանների էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 20.6 միլիարդ կՎտ/ժ, ինչը 9.4%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ և 4%-ով ավելի, քան 2025 թվականի դեկտեմբերին։
«Ռոսատոմ»-ի միջազգային պորտֆելը ներառում է 41 նախագիծ 11 երկրում։
2026 թվականի հունվարին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը խորհրդակցություն անցկացրեց, որտեղ կենտրոնական թեմաներից մեկը երկրի էլեկտրաէներգետիկ արդյունաբերության զարգացման ծրագրերի իրականացումն էր՝ հաշվի առնելով պահանջարկի կանխատեսվող աճը և էներգետիկ ենթակառուցվածքների արաջանցիկ զարգացման անհրաժեշտությունը։ «Մոտ ապագայում կճշգրտենք մեր բոլոր ծրագրերն ու ռազմավարությունները և կկատարենք անհրաժեշտ փոփոխություններ», — ասաց Սերգեյ Ցիվիլևը՝, նկատի ունենալով նաև տվյալների մշակման կենտրոնների էներգաապահովման հարցերը։
Այսպիսով, Ռուսաստանը համապատասխանում է էլեկտրաէներգետիկ արդյունաբերության հիմնական համաշխարհային էներգետիկ միտումներին՝ սպառման աճ, այդ թվում՝ տվյալների մշակման կենտրոնների քանակի ավելացման շնորհիվ, և ատոմային էներգիայի արտադրության աճ։

