Հայաստանի ատոմային ապագան
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#263Մարտի 2023

Հայաստանի ատոմային ապագան

վերադառնալ բովանդակությանը

Հայաստանում քննարկվում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Վերջերս արդիականացում անցած գործող Հայկական ԱԷԿ-ը արտադրում է երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի մեկ քառորդը։ Պատմում ենք հայկական ատոմային էներգետիկայի ձևավորման հիմնական փուլերի և ապագայի հեռանկարների մասին։

Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին որոշումն ընդունվել է Նախարարների խորհրդի և Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի համատեղ նիստում 1967 թվականին։ 1969 թվականին Հայկական ԱԷԿ-ի առաջին փուլի նախագիծը երկու ВВЭР-440 ռեակտորներով հաստատվել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից։ Ընդհանուր առմամբ, նախագծի աշխատանքներին մասնակցել են ԽՍՀՄ ավելի քան 50 նախագծային և գիտահետազոտական ​​կազմակերպություններ։ 1969 թվականին Արարատյան դաշտի Մեծամորի մոտակայքում սկսվեց շինարարությունը, որը տևեց յոթ տարի. 1969 թվականի դեկտեմբերի վերջին գործարկվեց առաջին բլոկը, իսկ 1980 թվականին՝ երկրորդը։

Շուտով կայանը ստիպված էր անցնել «ամրության ստուգում». 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի 6-7 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։ Հայկական ԱԷԿ-ը գտնվել է էպիկենտրոնից՝ Սպիտակ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի ժամանակ էներգաբլոկները գործել են անվանական հզորությամբ. նախատեսված էր ռեակտորների ավտոմատ անջատում սեյսմիկ պաշտպանության ազդանշանով 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում։ Կայանի բոլոր սարքավորումները, շենքերն ու շինությունները դիմակայեցին հարվածին. նախագիծը հաշվարկած էր մինչև 9,5 մագնիտուդով երկրաշարժի համար։ Հիդրավլիկ ամորտիզատորներն ապահովում էին շենքերի ամրությունը և թույլ չեն տվել, որ սարքավորումները տեղաշարժվեն ցնցումների և իներցիայի ազդեցության տակ։ Երկրաշարժից հետո հատուկ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է կայանը և խախտումներ չի հայտնաբերել ատոմակայանի շենքային կառույցներում, սարքավորումներում և համակարգերում։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Հայկական ԱԷԿ-ը դիմակայել է 5,5 մագնիտուդով երկրաշարժին։ Սակայն Նախարարների հանրապետական ​Խորհուրդը որոշեց դադարեցնել երկու բլոկը, ինչը և իրականացվեց 1989 թվականի սկզբին։

Այդ ժամանակվանից ի վեր էլեկտրաէներգիա արտադրել են հիմնականում ջերմաէլեկտրակայանները, բայց պահանջվող ծավալի միայն 10–15%-ը։ 1993 թվականին երկրում տիրող ծանր էներգետիկ ճգնաժամի պատճառով որոշվել է վերագործարկել կայանը։ Առաջին բլոկը ցանց վերադարձնելն անհնար էր. գոլորշու գեներատորների իրաններում կտրվածքներ են արվել. հետազոտության համար վերցվել են մետաղի նմուշներ։ Երկրորդ բլոկը ռուսաստանյան մասնագետների օգնությամբ հաջողությամբ վերագործարկվեց 1995 թվականին՝ վեց տարվա անգործությունից հետո։

Երկրորդ բլոկի երկրորդ կյանքը

2014 թվականին երկրի ղեկավարությունը որոշեց իրականացնել երկրորդ էներգաբլոկի լայնածավալ արդիականացում՝ դա անհրաժեշտ էր կայանի շահագործման ժամկետը երկարացնելու համար։ 2015 թվականից սկսվեց արդիականացումը, աշխատանքներն իրականացնում էր «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որը մտնում է Ռոսատոմ էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մեջ։ Այդ ընթացում ամենաերկար պլանային նախազգուշական վերանորոգումը  տևել է 156 օր: Իսկ արդիականացման առանցքային փուլերից մեկն էր՝ ռեակտրի իրանի թրծումն է։ Այս եզակի գործողությունը թույլ է տալիս վերականգնել մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք փոխվում են ճառագայթման ազդեցության տակ։ Հայկական ԱԷԿ-ում թրծումը հասցրել է մետաղի բնութագրերը սկզբնական մակարդակի 80–85%-ին։

Ընդհանուր առմամբ երկաթուղով կայան է հասցվել մոտ 2 հազար տոննա սարքավորում, սա մոտ 150 վագոն է։ ԱԷԿ-ի տարածքում, ինչպես նոր էներգաբլոկի կառուցման ժամանակ, անհրաժեշտ էր ճանապարհներ անցկացնել, պահեստներ պատրաստել և սարքավորումներ տեղադրել:

Արդյունքում, Հայաստանի կարգավորող մարմինը թույլտվություն է տվել կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մինչև 2026 թվականը։ 2021 թվականին, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, բլոկը արտադրել է 1,8 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը կազմում է Հայաստանի ընդհանուր էլեկտրաէներգիայի 25%-ը։ Հայկական ԱԷԿ-ի տվյալներով՝ կայանը ապահովել է երկրի ընդհանուր էներգետիկ զամբյուղի 40%-ի արտադրությունը։

Աճի պլաններ

Երկրորդ էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը հնարավորություն են տալիս այն շահագործել մինչև 2036թ. Այստեղ կարևոր է երկու ասպեկտ՝ նախ, անվտանգության համակարգի արդիականացումը, և երկրորդ՝ անփոխարինելի սարքավորումների հետագա շահագործման հիմնավորումը (ռեակտրի իրան, հիմնական շրջանառության խողովակաշարեր, գոլորշու գեներատորներ և ռեակտորային կայանքի այլ սարքավորումներ): Հայաստանի իշխանությունները հայտարարել են կայանի շահագործումը 2026 թվականից հետո 10 տարով երկարաձգելու մտադրության մասին։ 2022 թվականի դեկտեմբերին այս հարցը քննարկվել է նաև Ռազմավարական գործընկերության հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստում։ «Այս ուղղությամբ 2023 թվականին մենք նախատեսում ենք սկսել էներգաբլոկի համապարփակ հետազոտության աշխատանքները՝ անփոխարինելի սարքավորումների, ներառյալ ռեակտորային կայանքի ծառայության ժամկետը երկարացնելու հաշվարկային հիմնավորումը», — «Այսօր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Անտոն Զուևը։

Հայաստանի կառավարությունը մեծ ծրագրեր ունի ոչ միայն գործող ատոմակայանի հետ կապված՝ քննարկվում է նոր կայանի կառուցման հնարավորությունը։ 2022 թվականի սկզբին Դուբայում EXPO-2020 միջազգային ցուցահանդեսում Ռոսատոմը և Հայկական ԱԷԿ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում հնարավոր համագործակցության մշակման նպատակով։ Այս հարցը բարձրացվել է անցյալ տարվա ամռանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովի հանդիպմանը, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը Գրոսսին հաստատել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է օգնել երկրին իրականացնել միջուկային էներգետիկայի որոլտում իր ապագա ծրագրերը։

Անտոն Զուևը, խոսելով «Ռուսատոմ սերվիս» առաջիկա անելիքների մասին, ընդգծել է գործող ատոմակայանի շահագործումն ապահովելու անհրաժեշտությունը մինչև նոր ատոմակայանի առաջին հզորությունների գործարկումը։ «Սա շատ կարևոր է արտադրական հզորությունների փոխարինման և Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի էներգետիկ կայունության ապահովման առումով։(…) Այս պահին իրականացվում է նոր ատոմակայանի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Ստացված արդյունքների հիման վրա հայկական կողմը կկարողանա որոշումներ կայացնել նախագծի ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական կոնֆիգուրացիայի վերաբերյալ»,- նշել է Անտոն Զուևը։