Ստորագրված է ՊՄՏՀ-ում (Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով)
վերադառնալ բովանդակությանըՊետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում, որը տեղի ունեցավ հունիսի կեսերին, Ռոսատոմը մի շարք կարևոր պայմանագրեր է ստորագրել իր և Ռուսաստանի համար։ Դրանց բազմազանությունն ու քանակը հաստատում են միջազգային հետաքրքրությունը ռուսական միջուկային արդյունաբերության տեխնոլոգիաների և պրակտիկաների նկատմամբ։
Հյուսիսային ծովային երթուղու (ՀԾԵ) համար
Ամենակարևորներից մեկը՝ ապրանքների փոխադրման և եվրասիական տրանսպորտային լոգիստիկայի զարգացման մասին համաձայնագիրն է DP World համաշխարհային ընկերության հետ։ Փաստաթուղթն ամրապանդում և զարգացնում է 2021 թվականի հուլիսի 23-ին Արկտիկայի օրերին ստորագրված համաձայնագիրը։
«Սա այն դեպքն է, երբ մեկ կրակոցով, պատկերավոր ասած, մեկ բյուջետային ներդրումով սպանել երկու նապաստակ, իսկ իրականում` խոշոր արջերին։ Այսինքն՝ «գլորել արևելքը» (երթուղին դեպի արևելք — «ՌԵ») մեր ընկերությունների շահերից ելնելով և միևնույն ժամանակ ստեղծել բարենպաստ, գրավիչ պայմաններ միջազգային տարանցման համար», — «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
DP World-ի ղեկավար Սուլթան Ահմեդ բին Սուլայեմը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտային ընկերությունները շահագրգռված են պետական կորպորացիայի հետ համագործակցությամբ։ Պատճառները պարզ են. մի կողմից՝ Արևմուտքի և Արևելքի միջև մատակարարման շղթաների խաթարում կա, ուստի Սուեզի ջրանցքի շահագործման նույնիսկ փոքր ուշացումները հանգեցնում են մատակարարումների խաթարմանը համաշխարհային մակարդակում։ Մյուս կողմից, վերջին 60 տարիների ընթացքում ոչ մի նոր երթուղի, բացի ՀԾԵ-ից, այդպես էլ չի հայտնվել։ Եվ այն ունի լուրջ առավելություններ, քանի որ թույլ է տալիս նվազեցնել Լոնդոն-Տոկիո ուղղությամբ ապրանքների առաքման ժամանակն ու ինքնարժեքը։
Բացի այդ, «Ռոսատոմը» պայմանավորվել է ռուսական «ՏՍՍ Գրուպի» հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որը արտաքին շուկաների համար կապահովի մի շարք լողացող էներգաբլոկների կառուցում՝ առնվազն 100 ՄՎտ հզորությամբ և մինչև 60 տարի շահագործման ժամկետով: Թիրախային շուկաները՝ Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրներն են։ Համաձայնագիրը շրջանակային է, ավելի ուշ կստորագրվեն իրավաբանորեն և ֆինանսապես պարտավորվող փաստաթղթերը։ Ենթադրվում է, որ բլոկները շահագործման կհանձնվեն 2029-2036 թվականներին։
Մաքուր էներգետիկա
«ՆովաՎինդը»-ը (Ռոսատոմի հողմային էներգիայի բաժին) Մյանմայի էլեկտրաֆիկացման նախարարության և Primus Advanced Technologies Ltd ընկերության հետ 172 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելուն միտված տեխնիկատնտեսագիտական հետաղոտությունների մեկնարկի վերաբերյալ հուշագիր է ստորագրել: Հետազոտությունները ներառում են քամու չափումների անցկացում և նախագծային փաստաթղթերի պատրաստում՝ Մինհլա շրջանում 116 ՄՎտ հզորությամբ և Մինդոն շրջանի 56 ՄՎտ հզորությամբ հողմակայանների համար: «Մենք համագործակցում ենք Ռոսատոմի հետ՝ հողմակայաններից էլեկտրաէներգիան ազգային ցանց հասցնելու և Մյանմայի բնակչությանը երկու ընկերությունների համատեղ ներդրումներից օգուտ բերելու համար», — ասաց Primus Advanced Technologies-ի գործադիր տնօրեն ու Կյաու Խլա Վինը:
«ՆովաՎինդ»-ը նմանատիպ հուշագիր է ստորագրել Մյանմայի էլեկտրաֆիկացման նախարարության և Zeya & Associates ընկերության հետ: Այն վերաբերում է Կենտրոնական Մյանմայի Մանդալայ շրջանի Կյաուկպադաունգ և Նյաունգ Ու գյուղերում 200 ՄՎտ հզորությամբ հողմակայանների համալիրի կառուցմանը։ «Այսօր մենք ստորագրում ենք երկու հուշագիր, որոնք առաջին քայլն են լինելու հողմային էներգիայի ոլորտում նախագծերի զարգացման հսկայական ներուժը բացահայտելու ուղղությամբ։ Ես իսկապես բարձր եմ գնահատում Մյանմայի էլեկտրաֆիկացման նախարարության աջակցությունը: Դրա շնորհիվ երկիրը կստանա էներգիայի մաքուր աղբյուր, և դրա հետ մեկտեղ աշխատատեղերով և մասնագիտություններով մի ամբողջ արդյունաբերական կլաստեր»,- ստորագրման արարողության ժամանակ ասաց «ՆովաՎինդ»-ի գործադիր տնօրեն Գրիգորի Նազարովը։
Նաև «Ռուսատոմ-Միջազգային ցանց»-ը և մոնղոլական Dayan Deerkh Energy ընկերությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագիր՝ ատոմային, հիդրո և հողմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրում նշվում էին նաև միջուկային բժշկության, կոմպոզիտային նյութերի և քաղաքային ենթակառուցվածքների թվային լուծումների ոչ էներգետիկ նախագծերը։ Ըստ Dayan Deerkh Energy-ի գլխավոր տնօրեն Բյամբա Մունխբահաթարի, լայնածավալ փոխգործակցությունը ռուս գործընկերների հետ, ովքեր ունեն համաշխարհային առաջնորդի իրավասություններ, կնպաստեն ազգային զարգացման խնդիրների համապարփակ լուծմանը՝ Մոնղոլիայի «Նոր վերածննդի քաղաքականության» համաձայն։
Առողջապահական ծրագրերի վերաբերյալ Zeya & Associates-ի հետ համաձայնագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ռոսատոմը բժշկական շեշտադրմամբ»:
Ընդհանուր առմամբ, ՊՄՏՀ-ում Ռոսատոմը շուրջ երեք տասնյակ տարբեր պայմանագրեր է կնքել ռուս և օտարերկրյա գործընկերների հետ։ «Միջազգային հարաբերությունները երբեք հեշտ չեն եղել, բայց դա չի խանգարել ատոմային արդյունաբերությանը առաջ շարժվել: Հիմա ճնշումն ավելացել է, այն վերածվել է աղաղակող ձևերի, մեր գործընկերներին ավելի քիչ արդյունավետ և թանկ լուծումներ են պարտադրվում։ Բայց տեսեք՝ ատոմային էներգիան ավելի արագ տեմպերով է զարգանում Չինաստանում և Հնդկաստանում: Ատոմային ակումբին միանում են նոր երկրներ. Մյանման, Ղրղզստանը, Շրի Լանկան ցանկանում են այս տարի մեզ հետ իրավական համաձայնություններ ձեռք բերել էներգետիկ հզորությունների ստեղծման վերաբերյալ։ Մենք կաշխատենք, կամրապնդենք հարաբերությունները նրանց հետ, ում համար ազգային շահերն ավելի կարևոր են, քան քաղաքական հրահանգները <…> Համաշխարհային ատոմային ընտանիքը շարունակում է ապրել և աշխատել միասին, առաջարկել նոր ապրանքներ, որոնք ավելի մաքուր են դարձնում մոլորակը»,- ամփոփել է Ռոսատոմի գլխավոր տնօրենը։
Ի դեպ
Արտահանման-ներմուծման բեռնափոխադրումները ՀԾԵ-ով ոչ միայն թղթի վրա պայմանավորվածություն են, այլ նաև հստակ նավարլություններ են ջրի վրա: Այսպիսով, հուլիսի 7-ին NEWNEW POLAR BEAR բեռնարկղային նավը մեկնեց Սանկտ Պետերբուրգից առաջին նավարկության: Սա առաջինն է պարբերական նավարկությունների շարքում, որոնք գործարկել են ծովային բեռնափոխադրող Hainan Yangpu Newnew Shipping Co-ն և բեռնափոխադրող գործակալ Torgmoll-ը:
NEWNEW POLAR BEAR ուժեղացված սառցե դասի նավում՝ ռուսական արտադրության ապրանքներեն։ Հիմնականում՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում տեղակայված փայտամշակման ձեռնարկությունների: Նավարկության հաշվարկային ժամկետը շուրջ 28 օր է, ճշգրիտ ժամկետը կախված է սառցային պայմաններից: Ամեն դեպքում, սա մոտ մեկուկես անգամ ավելի արագ է, քան Սուեզի ջրանցքով անցնող երթուղին, որը կտևի 45–50 օր։
«ԳլավՍեվմորպուտ» (Ռոսատոմի մաս) ծովային օպերացիոն շտաբը ապահովում է փոխադրումների տեղեկատվական-նավիգացիոն ուղեկցություն: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, ատոմային սառցահատները կուղեկցեն կոնտեյներային նավերին։