«Պակշ-2»-ը դուրս եկավ հիմնական փուլ
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#269Սեպտեմբերի 2023

«Պակշ-2»-ը դուրս եկավ հիմնական փուլ

վերադառնալ բովանդակությանը

Օգոստոսի 18 «Պակշ-2» ԱԷԿ-ի գլխավոր կապալառուն՝ «Ատոմստրոյէքսպորտը» (հանդիսանում է Ռոսատոմի մաս) և Paks II Nuclear Power Plant Ltd ընկերությունը՝ նոր միջուկային բլոկների պատվիրատու,  ստորագրել  են մի շարք փաստաթղթեր՝ 3+ սերնդի  երկու նոր ВВЭР-1200 էներգաբլոկների շինարարությունը շարունակելու վերաբերյալ։ Օգոստոսի 21-ին «Ատոմստրոյէքսպորտ»-ը սկսեց հիմնական փուլի աշխատանքը։

EPC պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը և պատվիրատուի կողմից գլխավոր կապալառուին միջուկային էներգաբլոկների անմիջական շինարարության փուլին անցնելու մասին հատուկ ծանուցման հանձնումը ծրագրի նախապատրաստական ​​փուլի ավարտն էր: Մինչ այդ՝ օգոստոսի 16-ին, ուժի մեջ էին մտել նախագծերի ֆինանսավորման միջպետական ​​համաձայնագրում տեխնիկական փոփոխությունները։ Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով, բոլոր վճարումները կատարվում են, նախագիծը որևէ պատժամիջոցների տակ չի ընկնում։ Ռոսատոմը, ինչպես և հունգարական պատվիրատուն, համագործակցում է արևմտյան ընկերությունների հետ։ «Ցանկանում եմ նշել, որ ապագայում միջուկային արդյունաբերության դեմ եվրոպական պատժամիջոցներ չեն լինի, հատկապես, որ դա կհակաս էր մեր ազգային շահերին։ Այնպես որ, իհարկե, մենք նման բան թույլ չենք տա»,- վստահեցրեց նախարարը։ Փոփոխությունները, ըստ Պիտեր Սիյարտոյի, թույլ կտան նախագծին ավելի արագ և հեշտ առաջ շարժվել:

Նախագծի ացումը հիմնական փուլ թույլ տվեց պատվիրել հիմնական էներգետիկական  սարքավորումներ։ «Ատոմստրոյէքսպորտը»-ը արտադրողներին հանձնարարել է սկսել անհրաժեշտ և արդեն պայմանագրով նախատեսված սարքավորումների արտադրությունը: Շինհրապարակում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում առաջին բետոնը լցնելու համար։ Հունգարական Duna Aszfalt Kft ընկերությունը սկսել է փորել ապագա № 6 բլոկի հիմնափոսը: Առաջին փուլում փոսը կփորվի մինչև -5 մ մակարդակ մի տարածքում, որը համեմատելի է չորս ֆուտբոլային դաշտի հետ: №5  բլոկի համար նմանատիպ մակարդակի հիմնափոսն արդեն փորվել է։

Bauer Magyarország Kft ընկերությունը շարունակել է 1 մ լայնությամբ, 30 մ խորությամբ հակաֆիլտրացիոն շղարշի կառուցումը: Այն ստեղծվում է շուրջօրյա, 2500 մ-ից արդեն պատրաստ է ավելի քան 500 մ: Շինարարական աշխատանքների, հետագայում նաև  բլոկների շահագործման ժամանակ, շղարշը կպաշտպանի աշխատանքային հարթակը ստորգետնյա ջրերի ներթափանցումից: Զուգահեռաբար Bauer Magyarország Kft-ը պատրաստվում է սկսել հողի կայունացման աշխատանքները: Երբ շղարշը պատրաստ կլինի, և հողն ամրացվի, երկու բլոկների տակ գտնվող փոսերը կխորացվեն մինչև -30 մ։ Ընդհանուր առմամբ մոտ 1 մլն խմ հող պետք է հեռացվի։ Հաջորդ տարի կսկսվեն թիվ 5 էներգաբլոկի հիմնասալի մեջ բետոն լցնելու նախապատրաստական ​​աշխատանքները։

«Պակշ-2»-ում աշխատանքի ինտենսիվությունը մեծանում է, ներգրավված անձնակազմի, մեքենաների և սարքավորումների թիվը շատանում է։ Նախագծում ներգրավված են մեծ թվով միջազգային ընկերություններ։ Այսպիսով, տուրբոգեներատորային սարքավորումները արտադրում է GE ընկերությունը Alstom-ի հետ համատեղ, տեծնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատ համակարգը կմատակարարի Siemens և Framatome կոնսորցիումը։

Մեկնաբանելով «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման նոր փուլի անցումը, Պիտեր Սիյարտոն նշել է, որ էներգամատակարարման հուսալիությունը մեր ժամանակի կարևորագույն խնդիրներից է, և ապագայում ուժեղ և անվտանգ կլինեն այն ​​երկրները, որոնք կկարողանան արտադրել իրենց կողմից սպառվող էլեկտրաէներգիայի մեծ մասը: «Ավելի շատ մարդ հասկանում է, որ էներգամատակարարման հարցը ֆիզիկական խնդիր է»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով, հաշվի առնելով Հունգարիայի աշխարհագրական և բնական պայմանները, ատոմակայաններն ունակ են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրել հուսալի, էկոլոգիապես մաքուր և քիչ ծախսատար եղանակով։ «Այդ պատճառով «Պակշ-2» նախագիծը երկարաժամկետ երաշխիք է, որ Հունգարիայի էներգամատակարարումը կլինի հուսալի, և որ Հունգարիան կունենա բավականաչափ էներգիա՝ մատչելի գնով»,- ընդգծել է նախարարը։

Տեղեկանք

«Պակշ-2» ԱԷԿ-ը կառուցվում է 2014 թվականի հունվարի 14-ի ռուս-հունգարական միջկառավարական համաձայնագրի և երեք հիմնական պայմանագրերի համաձայն։ 2022 թվականի օգոստոսին ստացվել է «Պակշ-2» ատոմակայանի կառուցման հիմնական լիցենզիան՝ ВВЭР-1200 ռեակտորներով երկու էներգաբլոկ։ Եվրամիությունում դրանք պատմության մեջ առաջին անգամ են կառուցվում։ Շինարարության լիցենզիա ստանալը հաստատեց ծրագրի համապատասխանությունը Հունգարիայի և Եվրոպական անվտանգության չափանիշներին: Բլոկների երաշխավորված ծառայության ժամկետը 60 տարի է։ Հունգարիայում ВВЭР-440 ռեակտորներով չորս էներգաբլոկներ էլեկտրաէներգիա են արտադրում գործող «Պակշ» ԱԷԿ-ում։ Կայանը արտադրում է Հունգարիայի ամենաէժան էլեկտրաէներգիայի (12 ֆորինտ  մեկ կիլովատ/ժամի դիմաց) ավելի քան 50%-ը: