Տեխնոլոգիական շղթաները էներգիա են կուտակում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#268Օգոստոսի 2023

Տեխնոլոգիական շղթաները էներգիա են կուտակում

վերադառնալ բովանդակությանը

Հուլիսին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հրապարակեց իր «Կրիտիկական օգտակար հանածոների շուկայի դիտարկում 2023» զեկույցը, որում նկարագրված են էլեկտրական մեքենաների և էլեկտրաէներգիայի գեներացման և պահպանման նոր տոխնոլոգիաների համար կարևոր մետաղների շուկաներում հիմնական միտումները:  Ռոսատոմը` մաքուր էներգիայի ռուսաստանյան շուկայում հիմնական խաղացողն է, գործում է այս միտումներին համահունչ՝ քայլեր ձեռնարկելով ապահովելու կայուն մատակարարում և զարգացնելով տեխնոլոգիական շղթաները՝ հետախուզումից և արտադրությունից մինչև վերջնական արտադրանք՝ էներգիայի կուտակիչներ, էլեկտրական մեքենաներ և հողմակայաններ:

Աշխարհում

2017-ից 2022 թվականների ընթացքում էլեկտրաէներգիայի ոլորտի պահանջարկն ապահովել է աճ 3 անգամ` լիթիումի, 70 տոկոսով` կոբալտի և 40 տոկոսով՝ նիկելի համար, ասվում է ՄԷԳ-ի զեկույցում: Այսպիսով, 2022 թվականին էլեկտրական մեքենաների վաճառքը 2021 թվականի համեմատ աճել է 60 տոկոսով՝ հասնելով 10 միլիոն միավորի։ Այս տարվա համար կանխատեսվում է աճ ևս 30%-ով, մինչև 13 մլն միավոր։ Անցյալ տարի նոր հողմակայանների գործարկման ծավալը 2021 թվականի համեմատ նվազել է 20%-ով՝ հասնելով 75 ԳՎտ-ի, սակայն այս տարի ակնկալվում է, որ այն կաճի 70%-ով՝ հասնելով ավելի քան 120 ԳՎտ-ի։

Պահանջարկի աճը խթանեց գների և արտադրության ծավալների աճը, ուստի էլեկտրաէներգիայի արդյունաբերության նոր սեգմենտների համար մետաղների շուկան (արևային, հողմային, կուտակիչներ և էլեկտրական մեքենաներ) հինգ տարում կրկնապատկվեց՝ 2022 թվականին կազմելով 320 միլիարդ դոլար: Եթե խոսենք առանձին մետաղների մասին, ապա լիթիումի շուկան աճել է 6.7 անգամ, հազվագյուտ հողային մետաղների (ՀՀՄ)՝ 2.5 անգամ, նիկելի՝ 3.1, կոբալտի՝ 1.9 անգամ։

Լիթիումի արտադրությունը 2017-2022 թվականներին աճել է մոտ 45 հազար տոննայից մինչև մոտ 130 հազար տոննա, ընդ որում մաքուր էներգիայի պահանջարկի մասնաբաժինը 30%-ից աճել է մինչև 56%: Նիկելի արտադրությունը մոտ 2,1 մլն տոննայից հասել է մոտ 3 մլն տոննայի, մինչդեռ մաքուր էներգիայի մասնաբաժինը 6%-ից հասել է 16%-ի։ Կոբալտի արտադրությունն աճել է 100-ից մինչև 170 հազար տոննա, մաքուր էներգիայի մասնաբաժինը` 14%-ից մինչև 40%:

2023 թվականին շատ մետաղների գները նվազել են, սակայն որոշ մետաղներ դեռևս մնում են 2010-ականների երկրորդ կեսին միջինից բարձր մակարդակներում։ Դա ամենից շատ վերաբերում է լիթիումին, որի գինը անցյալ տարվա վերջին մոտենում էր 70 հազար դոլար/տ լիթիումի կարբոնատի, մինչդեռ 2016-2020 թվականներին միջին գները 20 հազար դոլար/տ-ից ցածր էին։ Գինը 2023 թվականի երկրորդ եռամսյակում տատանվել է $40-50 հազար/տ միջակայքում։

Անկայունության պայմաններում պետությունների և ընկերությունների ջանքերն ուղղված են առավել հուսալի մատակարարումների համար պայմաններ ստեղծելուն։

«Գնալով ավելի է ընդունվում այն ​​գաղափարը, որ անհրաժեշտ է քաղաքական միջոցներ՝ հանքային հումքի համարժեք և կայուն մատակարարումներ ապահովելու համար», — նշվում է զեկույցում։ Էլեկտրաէներգիայի արտադրության և պահպանման նոր տեխնոլոգիաների համար մետաղների վերամշակման և մատակարարումների, ներառյալ արտահանման և ներմուծման սահմանափակումները, ինչպես նաև ներդրումների առնչվող ավելի քան 100 օրենքներ և կանոնակարգեր են ընդունվել վերջին մի քանի տարիներին:

Նման մետաղներում ներդրումները 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել են 20 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 2021 թվականի համեմատ՝ 30 տոկոսով։ «20 խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների ներդրումների ծավալի մեր մանրամասն վերլուծությունը, որոնք նշանակալի են էներգետիկ անցումային հանքարդյունաբերության ոլորտում, ցույց է տալիս հիմնական օգտակար հանածոների մեջ կապիտալ ներդրումների զգալի աճ, ինչը խթանվում է մաքուր էներգիայի աղբյուրների ակտիվ ներդրմամբ», — ասվում է զեկույցում: Նախորդ տարվա համեմատ 20%-ով ավելացել են նաև երրկաբանական հետախուզության մեջ  կատարված ներդրումները։ Հիմնական աճը եղել է լիթիումում։ Սեգմենտի առաջատարներն են Ավստրալիան և Կանադան, աճել են հետախուզական ծախսերը նաև Բրազիլիայում և Աֆրիկյան երկրներում:

Ռուսաստանում

Ռուսաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել են էլեկտրական մեքենաների սեգմենտի զարգացման և էլեկտրաէներգիայի արտադրության և պահպանման նոր տեխնոլոգիաների համար կարևոր մետաղների հուսալի մատակարարումների հետ կապված աշխատանքները: 2020 թվականին հաստատվել է «Նոր նյութերի և տարրերի տեխնոլոգիաներ» ճանապարհային քարտեզը, որի ուղղություններից է հազվագյուտ և հազվագյուտ հողային մետաղները։ Այն թարմացվել է 2022 թվականին։ 2021 թվականին հայեցակարգ է ընդունվել մինչև 2030 թվականը էլեկտրական տրանսպորտի արտադրության և օգտագործման զարգացման հայեցակարգը։

Ռոսատոմը պատասխանատու կազմակերպությունն է «Նոր նյութերի և տարրերի տեխնոլոգիաներ» ճանապարհային քարտեզի իրականացման համար: Պետկորպորացիան նաև առանցքային խաղացող է կուտակիչների ռուսաստանյան շուկայում, ինչպես էներգետիկ, այնպես էլ էլեկտրական մեքենաների, ինչպես նաև հողմային էներգիայի շուկայում: Ռոսատոմը հետևողականորեն զարգացնում է իրավասությունները՝ ստեղծելու ամբողջական տեխնոլոգիական և արտադրական շղթաներ:

Ռուսաստանը ինքնաբավ է էլեկտրաէներգիայի արտադրության և պահպանման նոր տեխնոլոգիաների համար անհրաժեշտ բազմաթիվ նյութերով։ Մասնավորապես, «Նորնիկել»-ը աշխարհում նիկելի առանցքային արտադրողներից մեկն է։ Զուգահեռաբար ընկերությունն արտադրում է կոբալտ, պղինձ և պլատինի խմբի մետաղներ, որոնք նույնպես կարևոր են նաև մաքուր էներգիայի համար։ «Ռուսալ»-ը նշանակալի խաղացող է ալյումինի համաշխարհային շուկայում: Ռուսաստանում մի քանի ընկերություններ արտադրում են պղինձ, երկրում զարգացած է ֆոսֆատների արտադրությունը՝ պարարտանյութերի համար։ Դրանք կարող են օգտագործվել նաև էլեկտրական մեքենաների լիթիում-ֆերոֆոսֆատային մարտկոցներում:

Առայժմ Ռուսաստանը չունի լիթիումի սեփական արտադրություն, սակայն այս խնդիրը լուծվում է։ Այս տարվա փետրվարին «Նորնիկել»-ի և Ռոսատոմի համատեղ ձեռնարկությունը՝ «Պոլյարնի լիթիյ»-ը ստացել է Կոլմոզերսկի լիթիումային հանքավայրի շահագործման լիցենզիա: Ծրագրերի համաձայն՝ հանքավայրում հիմնված ձեռնարկությունը պետք է սկսի գործել 2029 թվականին։ Մինչև 2024 թվականի վերջ նախատեսվում է ավարտել պաշարների հաշվարկը։ Նախնական հաշվարկներով՝ արդյունահանող և վերամշակող ԼՀԿ-ի հզորությունը կկազմի տարեկան 1,96 մլն տոննա հանքաքար՝ 45 հազար տոննա կարբոնատ և լիթիումի հիդրօքսիդի արտադրությամբ։ Սա ավելի քան բավարար է Ռուսաստանի կարիքների համար և կմնա արտահանման համար։

Ռոսատոմը նաև արտասահմանյան գործընկերություններ է հաստատում լիթիումի հատվածում: Լրատուի նախրդ համարում գրել էինք, որ Ռոսատոմի մաս կազմող «Ուրանիում Ուան Գրուպ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել Բոլիվիայի պետական ​​Yacimientos de Litio Bolivianos ընկերության հետ՝ 25000 տոննա լիթիումի կարբոնատ հզորությամբ արդյունաբերական համալիր ստեղծելու մասին: Նախագծում ներդրումների ծավալը կազմում է 600 մլն դոլար։

Ռոսատոմը նույնպես մեծացնում է իր ներկայությունը ՀՀՄ հատվածում։ Այսպես, այս տարվա մայիսին պետ​​կորպորացիային է փոխանցվել Լովոզերսկու լեռնահարստացուցիչ կոմբինատը՝ լոպարիտային խտանյութի միակ ռուսական արտադրողը, որը հումք է տիտանի և միացությունների, տանտալի, նիոբիումի և թեթեւ խմբի ՀՀՄ արտադրության համար։ Սոլիկամսկի մագնիումի գործարանը (ՍՄԳ) մշակում է լովոզերսկու խտանյութը: Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն, ՍՄԳ-ի բաժնետոմսերը նույնպես կփոխանցվեն Ռոսատոմին։

Ռոսատոմը զարգացնում է նաև բաղադրիչների արտադրությունը։ Այսպիսով, ՏՎԷԼ-ը (Ռոսատոմի վառելիքային ստորաբաժանումը) մտադիր է Գլազովում (Ուդմուրտիա) ստեղծել հազվագյուտ հողերի մշտական ​​մագնիսների լայնածավալ արտադրություն։ Այն կարևոր բաղադրիչ է հողմային կայանքների համար էլեկտրաշարժիչների և գեներատորների արտադրության մեջ: Ակնկալվում է, որ մինչև 2028 թվականը ձեռնարկությունը կարտադրի ավելի քան 1 հազար տոննա նեոդիմ-երկաթ-բորային մագնիս։ 2030 թվականից հետո հնարավոր է արտադրությունն ավելացնել մինչև 3 հազար տոննա։ «Մենք նախատեսում ենք ընդլայնել հազվագյուտ հողային մագնիսների մատակարարման շուկաները, որոնք ընդգրկում են Ռուսաստանի տնտեսության ակտիվ զարգացող հատվածները՝ մեքենաշինությունից մինչև տիեզերական արդյունաբերություն, էլեկտրոնիկայի կիրառությունից մինչև հզոր գեներատորների ստեղծում», — ասել է «Ռուսատոմ ՄետալՏեխ»-ի գլծավոր տնօրեն Անդրեյ Անդրիանովը՝ Ուդմուրտիայի վարչակազմի հետ համաձայնագրի ստորագրման ժամանակ:

Ռոսատոմը Ռուսաստանի հողմային էներգիայի շինարարության շուկայում առանցքային խաղացողներից է: «ՆովաՎինդ»-ը (Ռոսատոմի հողմային էներգիայի ստորաբածանում) շահագործման է հանձնել 940 ՄՎտ հողմակայաններ։ Ընդհանուր առմամբ, մինչև 2027 թվականը Ռոսատոմը շահագործման կհանձնի մոտ 1,7 ԳՎտ հողմային էներգիայի հզորություն։ Ընկերության արտադրական օբյեկտներում արտադրվում են հանգույցներ և ագրեգատներ հողմակայանների համար: Ի հավելումն մագնիսներին, «ՆովաՎինդ»-ը մտադիր է սկսել շեղբերի արտադրությունը։

Ռոսատոմը նաև աշխատում է մարտկոցների արտադրության համար հզորություններ ստեղծելու ուղղությամբ։ «Ռեներա» ընկերությունը (ՏՎԷԼ-ի մաս) Կալինինգրադի մարզում կառուցում է «գիգաֆաբրիկա»՝ բջիջների արտադրության ձեռնարկություն, որոնցից հետագայում կհավաքվեն մարտկոցներ՝ տարեկան 4 ԳՎտ/ժ հզորությամբ: Հունիսին «Ռեներա»-ն ստացել է նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացություն, առաջիկա ամիսներին կսկսվի շինարարության ակտիվ փուլը, իսկ նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ենթադրվում է, որ «գիգաֆաբրիկան» շահագործման կհանձնվի 2025 թվականին, իսկ հետագայում  կկառուցվեն նմանատիպ ձեռնարկություններ։

«Ռեներա»-ն արդեն գործարկել է հավաքման արտադրություն Մոսկվայում և մատակարարում է մարտկոցներ հասարակական տրանսպորտի համար, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում գործող ավելացված ավտոնոմ ընթացքով տրոլեյբուսների համար:

«Ռեներա»-ն կդառնա նաև ռուսական «Ատոմ» էլեկտրական մեքենայի մարտկոցների մատակարար։ Ռոսատոմի ինժեներները դրա համար ոչ միայն կուտակիչներ են մշակում, այլև հուսալի և համեմատաբար էժան շարժիչ: Դիզայնն անմիջապես ներառում էր փոփոխությունների հնարավորություն՝ էլեկտրական մեքենաների այլ մոդելների համար շարժիչների լայն տեսականի ձևավորելու համար: Ենթադրվում է, որ «Ատոմ»-ը կունենա մեկ լիցքավորմամբ 500 կմ ընթացք և հարմարեցված կլինի ռուսական սառը կլիմայական պայմաններին։

Քանի որ էլեկտրամոբիլիզացիան ենթադրում է նաև լիցքավորման ենթակառուցվածքի զարգացում, Ռոսատոմը նույնպես զբաղվում է լիցքավորման սարքերով։ «Ռոսէներգոատոմ» կոնցեռնը (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանումը) մտադիր է տեղակայել էլեկտրական լիցքավորման կայանների ցանց։ Նա կսկսի միլիոնավոր քաղաքներից և խոշոր մայրուղիներից, ինչպիսիք են Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ: «Մինչև 2024 թվականը Ռուսաստանում նախատեսվում է շահագործման հանձնել առնվազն 9,4 հազար լիցքավորման կայան, որից գրեթե 3 հազարը՝ արագ լիցքավորման կայաններ, որոնք ամբողջությամբ լիցքավորում են մեքենան 20 րոպեում: Ռոսատոմի ծրագրերի իրականացումը ընկերությունը կդարձնի շուկայում առաջատար խաղացող և կնպաստի երկրում էլեկտրատրանսպորտի ենթակառուցվածքների զարգացմանը», — նշեց «Ֆինամ Մենեջմնտ» ընկերության առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, էլեկտրատրանսպորտի ռուսական սեգմենտը կայուն զարգանում է. ավելանում է էլեկտրամոբիլների թիվը, հայտնվում են նոր ապրանքանիշեր, աճում է սպառողների հետաքրքրությունը, ստեղծվում են ենթակառուցվածքներ դրանց լիցքավորման և սպասարկման համար։ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության լավատեսական սցենարի համաձայն՝ մինչև 2030 թվականը էլեկտրամոբիլների բաժինը կկազմի շուկայի 15 տոկոսը։

Վերջապես, Ռոսատոմը զարգացնում է մարտկոցների վերամշակման ուղղությունը: Դրա համար պետկորպորացիան նախաձեռնեց կուտակիչների վերամշակման գործարանի ստեղծումը։ Ներկայումս ընթացքի մեջ են ինժեներական հետազոտությունների նախագծումը և պետական ​​փորձաքննությունը։

Այսպիսով, Ռոսատոմը ներգրավված է էլեկտրաէներգիայի արտադրության և պահպանման նոր տեխնոլոգիաների ստեղծման բազմաթիվ հատվածներում, իսկ էլեկտրական մեքենաների հատվածում մտադիր է ստեղծել ամբողջ տեխնոլոգիական շղթան, նպաստելով փորձի և տեխնոլոգիաների զարգացմանը՝ պետ​​կորպորացիան դրանով ապահովում է Ռուսաստանին տեխնոլոգիական ինքնիշխանություն և բարձր տեխնոլոգիաների արտահանման հուսալի բազա։