Ռեակտոր` 4000 մետր բարձրության վրա
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#269Սեպտեմբերի 2023

Ռեակտոր` 4000 մետր բարձրության վրա

վերադառնալ բովանդակությանը

Ռուսաստանից Բոլիվիա է ժամանել միջուկային հետազոտական ​​ռեակտորի իրանը։ Սա Միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի (ՄՀՏԿ) չորրորդ հերթի գլծավոր օբյեկտն է, որը Ռոսատոմը կառուցում է Բոլիվիայում։

Ռեակտորային կայանքը մշակվել է Ատոմային ռեակտորների գիտահետազոտական ​​ինստիտուտի (ԱՌԳՀԻ, ոսատոմի մաս) Պետական ​​գիտական ​​կենտրոնի մասնագետների կողմից: Սա ավազանային տիպի ջրա-ջրային հետազոտական ​​ռեակտոր է՝ 200 կՎտ հզորությամբ։ Դրա ծառայության ժամկետը 50 տարի է։ Ռեակտորային կայանքի ստեղծման վրա աշխատել են ԱՌԳՀԻ, Աֆրիկանտովի ինստիտուտի և Պետական ​​մասնագիտացված նախագծային ինստիտուտի մասնագետները (երեքն էլ Ռոսատոմի մասն են կազմում):

Այս տարվա ապրիլի վերջին ավարտվել է ռեակտորի հավաքումը։ Հսկիչ հավաքման ընթացքում վերարտադրվել են բոլոր գործողությունները, ներառյալ ռեֆլեկտորների բլոկների, ջերմարտանետող հավաքների մակետների և սիմուլյատորների, կարգավորման և պաշտպանության մարմինների և փորձարարական կապուղիների խողովակների տեղադրումը՝ արտադրված տարրերի որակի վերահսկումն ապահովելու համար:

Գործարկումից հետո հետազոտական ​​ռեակտորը կարտադրի ռադիոիզոտոպեր հետազոտությյունների համար: Ռեակտորի օգնությամբ հնարավոր կլինի ուսումնասիրել նյութերի քիմիական բաղադրությունը՝ օգտագործելով նեյտրոնային ակտիվացիոն վերլուծության մեթոդը, որը պահանջված է տարբեր ոլորտներում՝ երկրաբանությունից և էկոլոգիայից մինչև արվեստ և դատաբժշկական փորձաքննություն:

Մեթոդն օգնում է գիտնականներին որոշել ապարների, հանքաքարերի և խտանյութերի, կենսաբանական նմուշների բաղադրությունը, մշակել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի վիճակի շարունակական մոնիտորինգի ծրագրեր: Ռեակտորը կդառնա նաև միջուկային մասնագիտությունների գծով ուսանողների պատրաստման բազա։

«Այս տեսակի կայանքները թույլ են տալիս արտադրել ռադիոիզոտոպեր, որոնք կարող են օգտագործվել մեր ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու համար: Մեկ այլ օրինակ է հանքարդյունաբերության մեջ նեյտրոնային ակտիվացման վերլուծության կիրառումը, որը կօգնի բացահայտել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոները: Եվ այդպիսով բացահայտել զարգացման համար հեռանկարային տրածքները», — նշել է Բոլիվիայի ատոմային էներգիայի գործակալության (ABEN) միջուկային ճարտարագիտության մասնագետ Էրլան Վասկեսը:

Նախատեսվում է, որ երրորդ և չորրորդ փուլերը շահագործման կհանձնվեն 2025 թվականին։ Կենտրոնի տարածքում ներկայումս շինմոնտաժային աշխատանքներ են իրականացվում: Միաժամանակ վերազինվում են ռադիոկենսաբանության և ռադիոէկոլոգիայի լաբորատորիայի շենքերը։

Արդեն ավատրվել են առաջին և երկրորդ փուլերը՝ նախակլինիկական ցիկլոտրոն-ռադիոդեղագործական համալիրը (ՆՑՌՀ) և ճառագայթման բազմաֆունկցիոնալ կենտրոնը (ՃԲԿ): ՃԲԿ-ն աշխատում է փորձնական ռեժիմով 2022 թվականի օգոստոսից, և պատրաստվում է անցում արդյունաբերական շահագործման։ Ապագայում ՃԲԿ-ի հզորությունները թույլ կտան օրական վերամշակել մինչև 70 տոննա գյուղմթերք՝ դրանց անվտանգությունը բարձրացնելու և պահպանման ժամկետը երկարացնելու, ինչպես նաև տարբեր բժշկական ապրանքների ստերիլիզացման նպատակով։

2023 թվականի մարտին Բոլիվիայի նախագահ Լուիս Արսե Կատակորան տվեց ՆՑՌՀ-ում ֆտորոդեզօքսիգլյուկոզայի արտադրության մեկնարկը: Այն թոքերի քաղցկեղի, կոլոռեկտալ կարցինոմայի, չարորակ մելանոմայի, Հոջկինի լիմֆոմայի, կերակրափողի կարցինոմայի, գլխի և պարանոցի քաղցկեղի, կրծքագեղձի և վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման համար ամենատարածված ռադիոդեղամիջոցն է: Այն կիրառվում է նաև Կլինիկական պրակտիկայում՝ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների, սրտանոթային, վարակիչ և բորբոքային հիվանդությունների բուժելիս։ ՆՑՌՀ-ում հնարավոր է արտադրել ռադիոդեղամիջոցների լայն սպեկտրը՝ արդյունաբերական ծավալներով:

ՄՀՏԿ-ը կառուցվում է Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքում՝ 2017 թվականին Պետական ​​մասնագիտացված նածագծային ինստիտուտի և ABEN-ի միջև կնքված պայմանագրի համաձայն։ Սա աշխարհի ամենաբարձր լեռնային միջուկային օբյեկտն է՝ այն գտնվում է ծովի մակարդակից 4000 մետր բարձրության վրա։ ՄՀՏԿ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին, սակայն դադարեցվել են 2019 թվականին՝ պանդեմիայի և Բոլիվիայի քաղաքական ճգնաժամի պատճառով: Շինարարությունը վերսկսվել է 2021 թվականին։ ՄՀՏԿ-ի կառուցման շնորհիվ բարելավվում են տեղական ենթակառուցվածքները՝ կառուցվել է հարակից ավելի քան 40 բնակավայրերը կապող ճանապարհ, ստեղծվել են կենցաղային հաղորդակցություններ։ Ակնկալվում է, որ պայմանագիրը կստեղծի մոտ 500 բարձր որակավորում ունեցող աշխատատեղ տեղի բնակիչների համար:

Ռուսաստանը հետազոտական ​​ռեակտորների կառուցման զգալի փորձ ունի։ Բոլիվիականը՝ արտերկրում կառուցված արդեն 23-րդն է։ Ռոսատոմը՝ աշխարհում 223 հետազոտական ​​ռեակտորներից 53 օպերատորն է: