Թարմ հայացք ռադիոֆարմային
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#270Հոկտեմբերի 2023

Թարմ հայացք ռադիոֆարմային

վերադառնալ բովանդակությանը

«Իզոտոպ» միավորման (Ռոսատոմի՝ «Առողջապահության տեխնոլոգիաներ» ստորաբաժանման մաս) մասնագետները մասնակցել են Միջուկային բժշկության եվրոպական ասոցիացիայի (EANM 2023) 36-րդ համագումարին: Այնտեղ մասնակիցներին ներկայացրեցին համաշխարհային շուկայի առաջատարներից մեկի՝ պետ​​կորպորացիայի բժշկական իզոտոպային արտադրանքը։

Համագումարի մասին

Համագումարը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ից 13-ը Վիեննայում, որին մասնակցել են միջուկային բժշկության ոլորտի ավելի քան 7 հազար մասնագետներ հարյուրից ավելի երկրներից։ Հիմնական թեմաները ներառում էին ռադիոախտորոշման և ռադիոթերապիայի նվաճումները: Համագումարում, մասնավորապես, քննարկվել են արագացուցիչ և ցիկլոտրոնային տեխնոլոգիաների զարգացումը և միջուկային բժշկության մեջ ալֆա-ճառագայտող ռադիոնուկլիդների (ալֆա-էմիտերների) կիրառումը։ Դրանք ներկայումս նախընտրելի են ռադիոդեղագործական արտադրանքներում օգտագործելու համար:

Կանադան, Ճապոնիան և որոշ եվրոպական երկրներ ալֆա-էմիտերներ օգտագործելիս շեշտը դնում են աստատ-211 ռադիոիզոտոպի վրա: Սա մի տարր է, որը գործնականում երբեք չի գտնվել բնական պայմաններում, այն նույնիսկ սինթեզվել է նախքան այն հայտնաբերելը: Բայց շուկայի մասնակիցների մեծամասնությունը դեռ համարում է ակտինիում-225-ը որպես ամենաարդյունավետ ալֆա-էմիտեր, և հետևաբար, մեծապես հետաքրքրված է դրանով: Ներկայումս աշխարհի ավելի քան 50 բժշկական հաստատություններ, այդ թվում Ռուսաստանի մի շարք կլինիկաներ, հետազոտություններ են անցկացնում ակտինիյ-225-ի վրա։ Ռոսատոմը՝ ակտինիում-225 միակ արտադրողն է Ռուսաստանում և աշխարհի երեք խոշորագույներից մեկը։ Իզոտոպի ընդհանուր արտադրությունն աշխարհում չափազանց փոքր է, ուստի տարեկան ընդամենը մի քանի հարյուր հիվանդ կարող է բուժում ստանալ ակտինիում-225-ի կիրառմամբ։

Բետա-էմիտերների շարքում կիրառման առաջատարն է՝ լուտեցիում-177-ը: Այն ցուցաբերում է բարձր արդյունավետություն մի շարք ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և հասցեական թերապիայի գործում, օրինակ՝ շագանակագեղձի քաղցկեղի մետաստատիկ ձևի։ Պատահականորեն, համագումարի օրերին Ռուսաստանի կարգավորող մարմինը՝ Ռոստեխնաձորը, Լենինգրադի ԱԷԿ-ին (Ռոսատոմի մաս) տրամադրել է միանգամից երկու բլոկերում՝ №3 և №4 լուտեցիում-177 արտադրության թույլտվությունը։  Առաջին փորձնական խմբաքանակները կարտադրվեն մինչև այս տարվեվերջ։

Բացի այդ, համագումարում քննարկվել են սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների մշակում` նեյտրոնաորսող, ֆոտոնաորսող և այլն:

Ռոսատոմի մասնակցությունը

«Իզոտոպ» միավորումը իր տաղավարում տեղադրել է տեղեկատվություն ռուսական ատոմային ոլորտի իզոտոպային արտադրանքի մասին։ Այնտեղ տեղի են ունեցել նաև գործնական հանդիպումներ գործընկերների և պոտենցիալ հաճախորդների հետ։

«Համագումարը հաստատեց Ռոսատոմի իրավասությունների բարձր մակարդակը իզոտոպային տեխնոլոգիաների ոլորտում։ Մեզ հաջողվեց պայմանավորվածություններ ձեռք բերել մեր երկարաժամկետ գործընկերների հետ՝ շարունակելու և զարգացնելու համագործակցությունը։ Բացի այդ, մեր պատվիրակությունը նոր պայմանավորվածություններ ձեռք բերեց առանցքային իզոտոպային արտադրանքի մատակարարման վերաբերյալ», — մեկնաբանեց համագումարի արդյունքները «Իզոտոպ» միավորման առևտրային հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Շարգինը:

Այս տարի «Իզոտոպ» միավորումը սկսեց իզոտոպային արտադրանք մատակարարել Իտալիա, իսկ գալիումի գեներատորներ՝ Ղազախստան և Հնդկաստան: Գալիյ-68-ը օգտագործվում է ՊԷՏ- սկաներների միջոցով ուռուցքաբանական հիվանդությունների լայն շրջանակն ախտորոշելու համար, ամեն տարի ամբողջ աշխարհում կատարվում է ավելի քան 100 հազար ախտորոշիչ միջոցառում։

Բացի այդ, «Իզոտոպ» միավորումը հաղթել է ՝ տեխնեցիում-99մ գեներատորների Բելառուսի պահանջարկի ամբողջական ապահովման միջազգային մրցույթում, առաջին մատակարարումները արդեն կատարված են։

Սեպտեմբերի վերջին Ռոսատոմը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ալժիրի ատոմային էներգիայի հանձնաժողովի (COMENA) հետ։ Կողմերը կհամագործակցեն բժշկական նախագծերի իրականացման եւ միջուկային բժշկության զարգացման ուղղությամբ։

Հիմք իզոտոպերի համար

Ռոսատոմին են պատկանում կայուն իզոտոպերի արտադրության աշխարհի չորս խոշորագույն գործարաններից երկուսը և ռեակտորային պարկի առնվազն 30%-ը, որոնք ներգրավված են արդյունաբերական մասշտաբով ռադիոիզոտոպերի արտադրության մեջ: Բացի այդ, պետ​​կորպորացիան կառուցում է ռադիոդեղագործական գործարան՝ խոշորագույնը Եվրոպայում: Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը 21 հոսքագծերում կարտադրվի ռադիոդեղամիջոցների ավելի քան 25 անվանում։ Շինարարական աշխատանքները սկսվել են հունվարին և ընթանում են առաջանցիկ տեմպերով: Շենքի մոնոլիտ շրջանակը գրեթե պատրաստ է։

Առաջին փուլում արտադրվելու են տեխնեցիում-99մ գեներատորներ՝ ավելի քան 20 հիվանդությունների ախտորոշիչ դեղամիջոցների արտադրության համար, յոդի-131-ի վրա հիմնված դեղամիջոցներ՝ երեխաների մոտ վահանաձև գեղձի և նեյրոբլաստոմաների բուժման համար, սամարիում-153՝ ցավը նվազեցնելու և քաղցկեղի տարբեր տեսակների պարագայում ոսկրային հյուսվածքներում մետաստազների տարածումը ճնշելու համար, ինչպես նաև ռադիում-223՝ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների ոսկրային մետաստազների բուժման համար: Նոր ռադիոդեղամիջոցներ կարտադրվեն լյուտեցիում-177-ի հիման վրա՝ կրիչով և առանց կրիչի, ակտինիում-225, թորիում-227 և այլ իզոտոպեր՝ քաղցկեղի մետաստատիկ ձևերի բուժման համար։

Ռոսատոմի մասնակցությամբ մշակվում և արտադրվում են նոր ռադիոդեղամիջոցներ։ Այսպիսով, ռադիում-223-ի հիմքով դեղամիջոցը, որը ստեղծվել է Պետական ​​գիտական ​​կենտրոնի՝ Ատոմային ռեակտորների գիտահետազոտական ​​ինստիտուտի (Ռոսատոմի մաս) և Բժշկական ռադիոլոգիայի և ուռուցքաբանության դաշնային գիտական ​​և կլինիկական կենտրոնի մասնագետների կողմից, կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել անվտանգությունն ու արդյունավետությունը շագանակագեղձի քաղցկեղի ոսկրային մետաստազներ բուժման ընթացքում։ Դեղամիջոցի որակը չի զիջում արտասահմանյաններին, իսկ գինն ավելի ցածր է։ «Եթե նայեք ցանկացած ռադիոդեղագործական արտադրանքի արտադրության շղթային, ապա ցանկացած արտադրական փուլում Պետ​​կորպորացիան անպայման մասնակիցների թվում կլինի», — ավելի վաղ «Նոր ատոմային փորձագետ» ամսագրին տված հարցազրույցում նշել է «Իզոտոպ» միավորման գլխավոր տնօրեն Մաքսիմ Կուշնարևը: .