Ատոմին գումար է պետք
վերադառնալ բովանդակությանըԱյս տարի ՄԱԿ-ի Կողմերի համաժողովում (COP28) հայտարարություններ արվեցին, որ ատոմային էներգետիկան թերֆինանսավորված է։ Արդյունքում մաքուր և հուսալի էլեկտրաէներգիա արտադրելու նրա ներուժը, որի կարիքը տարեցտարի աճում է, չի բացահայտվել։ Բայց որպեսզի միջուկային արտադրությունը դառնա մատչելի, արդյունաբերությունը երկարաժամկետ, էժան և հուսալի գումարի կարիք ունի:
Կրկնակի եռապատկում
COP-28-ում երկու հայտարարություն է ստորագրվել միջուկային արտադրության եռապատկման վերաբերյալ։ Առաջինը ստորագրել են 22 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եռապատկման նպատակն է հասնել ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումների կամ ածխածնի չեզոքության ամբողջ աշխարհում մոտ դարի կեսերին՝ միաժամանակ պահպանելով ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանով:
Ստորագրողները մասնավորապես պարտավորվում են աշխատել միասին՝ հասնելու 2020-ից մինչև 2050 թվականը ատոմային էներգետիկայի հզորությունը եռապատկելու հավակնոտ գլոբալ նպատակին՝ գիտակցելով յուրաքանչյուր անդամի ներքին տարբեր հանգամանքները; միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ատոմակայանների պատասխանատու շահագործումը անվտանգության, կայունության և չտարածման ամենաբարձր չափանիշներին համապատասխան, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում վառելիքի թափոնների պատասխանատու կառավաման համար։ Ստորագրողները մտադիր են նաև մոբիլիզացնել ներդրումները ատոմային էներգետիկայում, այդ թվում՝ ֆինանսավորման նորարարական մեխանիզմների միջոցով՝ հրավիրելով Համաշխարհային բանկին և այլ միջազգային ֆինանսական հաստատությունների բաժնետերերին խրախուսել ատոմային էներգետիկայի ներառումը իրենց կազմակերպությունների էներգետիկ վարկավորման քաղաքականության մեջ:
Մինչև 2050 թվականը միջուկային հզորությունների եռապատկման մասին երկրորդ հայտարարությունը` «Ատոմային ոլորտի մաքուր զրոյի պարտավորությունը» (Net Zero Nuclear Industry Pledge) ստորագրվել է 140 երկրում գործող ավելի քան 120 ընկերությունների կողմից: Ռոսատոմը նրանցից մեկն էր։
«Ատոմային ոլորտի մաքուր զրոյի պարտավորությունը» ստորագրողները ընդունում են, որ «ապահովելով միջուկային էներգետիկայի հասանելիությունը կլիմայական ֆինանսավորմանը, ինչպես մյուս մաքուր էներգիայի աղբյուրներին, երկրները կաջակցեն միջուկային հզորությունների տեղակայմանը ամբողջ աշխարհում»: Ավելին, «Պարտավորության» մասնակիցները դիմում են նաև «կառավարություններին, Համաշխարհային բանկին և զարգացման միջազգային բանկերին խնդրանքով ապահովել միջուկային էներգետիկան համար կլիմայական ֆինանսավորման հասանելիությունը մաքուր էներգիայի այլ աղբյուրներին հավասար»: Այս ֆինանսական աջակցությունը միջուկային արդյունաբերությանը հնարավորություն կտա մեծացնել իր ներդրումը կլիմայի փոփոխության մեղմացման գործում՝ տեղակայելով հզորություններ ամբողջ աշխարհում:
«Հիմա ժամանակն է առաջ շարժվելու. եկեք հավակնությունները վերածենք պրագմատիկ քաղաքականության, բարի մտադրությունները՝ մատչելի ֆինանսավորման և ժամկետները՝ ժամանակին և բյուջեյի սահմաններում նոր միջուկային էներգետիկայի նախագծերի իրականացման համար», — ասել է Համաշխարհային միջուկային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Սամա Բիլբաո-ի-Լեոնը Net Zero Nuclear Industry Pledge ստորագրման կապակցությամբ:
«Մենք գիտակցում ենք կլիմայի փոփոխության խնդրի լուծման հրատապ անհրաժեշտությունը, և ատոմային էներգետիկան ապացուցված, արագ և կայուն լուծում է՝ ածխաթթվացման նպատակներին հասնելու համար: Միանալով ատոմային ոլորտի ընկերությունների հայտարարությանը, մենք հաստատում ենք մեր հավատարմությունը՝ աշխատելու ազգային կառավարությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ եռապատկելու միջուկային հզորությունը մինչև 2050 թվականը», — ասել է Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը:
Երկու պարտավորություններում էլ հղումը Համաշխարհային բանկին պատահական չէ։ Ո՞վ, եթե ոչ այս միջազգային ֆինանսական հաստատությունը, պետք է ֆինանսավորի այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն լուծել գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը:
Ավելին, Համաշխարհային բանկն արդեն ֆինանսավորել է ատոմակայանի կառուցումը։ «Քիչ հայտնի փաստ է մնում, որ Համաշխարհային բանկն արդեն ֆինանսավորել է ատոմակայանի կառուցումը։ 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Բանկը 40 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Իտալիայում 150 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման համար (Վարկ 0235)։ Դա Իտալիայի առաջին ատոմակայանն էր, և տրամադրված վարկը ֆինանսավորեց շինարարության արժեքի գրեթե երկու երրորդը։ Ծրագիրը ներառում էր շինարարական աշխատանքներ, ինչպես նաև ենթակայանի և մոտ 60 մղոն էլեկտրահաղորդման գծերի կառուցում»: Իհարկե, սկզբնական «Դա մնում է քիչ հայտնի փաստ» կարող է լավագույն դեպքում տխուր ժպիտ առաջացնել, քանի որ վարկի տրամադրումից ավելի քան վաթսուն տարի է անցել, տեղի են ունեցել երկու խոշոր էներգետիկ ճգնաժամ, որոնք հաստատեցին ատոմային էներգետիկայի կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, և նույնիսկ Համաշխարհային բանկի «Վարկեր միջուկային էներգետիկայի համար» (Loan for Nuclear Power) գրքույկը, որտեղից վերցված է վերը նշված մեջբերումը, անցել է երկու հրատարակություններ, բայց ատոմակայանի ֆինանսավորման երկրորդ դեպքը այդպես էլ տեղի չի ունեցել:
Այնուամենայնիվ, ատոմակայաններ են կառուցվում, ինչը նշանակում է, որ դրանց համար գումար է հատկացվում։ Ռոսատոմը առաջատար է կայանների կառուցման միջազգային շուկայում, ուստի ունի ամենամեծ ընթացիկ փորձը:
Ֆինանսավորման օրինակներ
Բելառուսի ԱԷԿ-ի երկու բլոկի կառուցման համար օգտագործվել է պետական արտահանման վարկ։ Այն տրամադրելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի նոյեմբերի 25-ին։ 2020 թվականի հուլիսին, ապա 2023 թվականի մարտին դրա պայմանները ճշգրտվեցին։ Արդյունքում, վարկը օգտագործվել է մինչեւ 2023-ի վերջը, եւ հիմնական պարտքը կսկսի մարվել 2024-ի ապրիլի 1-ից, 30 հավասար մասերով` յուրաքանչյուր 6 ամիս: Խառը դրույքաչափը փոխվել է ֆիքսվածով` 3.3%: Բելառուսական ԱԷԿ-ի երկու բլոկներն էլ արդեն հանձնվել են շահագործման։
Պետական վարկ է տրվել նաև Բանգլադեշում «Ռուպուր» ԱԷԿ-ի կառուցման համար։ 2016 թվականի հուլիսին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է մինչև 11,38 միլիարդ դոլարի վարկ, որը կարող է օգտագործվել 2017-2024 թվականներին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մատակարարման պայմանագրերից յուրաքանչյուրի 90% վճարման համար։ Վարկը նախատեսում է 10 տարի արտոնյալ ժամկետ, մարումը կսկսվի 2027 թվականին և կիրականացվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Վառելիքի առաջին խմբաքանակը «Ռուպուր» է մատակարարվել անցյալ տարվա հոկտեմբերին:
Միջուկային արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ Ռոսատոմը օգտագործեց առևտրային բանկերի «կայուն» վարկավորումը՝ ֆինանսավորելու Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ը, որը կառուցվում է ВОО (build – own – operate կամ «կառուցիր-տիրապետիր-շահագործիր») սխեմայով: Այսպես, «Աքքույու Նուքլեար»-ը (Ռոսատոմի մաս) 2021 թվականի մարտին «Սովկոմբանկից»-ից ներգրավել է երկու վարկ՝ համապատասխանաբար մինչև $200 մլն և մինչև $100 մլն-ի չափով՝ 7 տարի ժամկետով։ Նույն թվականի ապրիլին «Օտկրիտիե» բանկի հետ կնքվել է 7 տարի ժամկետով չվերականգնվեղ վարկային գիծ տրամադրելու պայմանագիր՝ տրամադրման 500 մլն դոլար սահմանաչափով։ Այս վարկերը ենթադրում են «Աքքույու Նուքլեար»-ի կողմից կայուն զարգացման ոլորտում համաձայնագրերի կատարում: Համաձայնագրերի պահպանումը ենթադրում է վարկառուի համար ավելի ցածր տոկոսադրույքի սահմանում: Անցյալ տարվա դեկտեմբերին «Աքքույու» առաջին բլոկը ստացել է շահագործման հանձնելու թույլտվություն։
Այլ տարբերակներ
Աշխարհում լայնորեն քննարկվում է ատոմակայանների ֆինանսավորման եւս երկու սխեմա։ Առաջինը՝ տարբերության պայմանագիր է (CfD): Երկրորդը՝ ակտիվների կարգավորվող բազա (RAB):
Առաջինի էությունն այն է, որ պետությունը ներդրողին երաշխավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման գինը։ Սա միաժամանակ և՛ ռիսկ է, և՛ շահ։ Եթե շուկայական գինն ավելի ցածր է, քան համաձայնեցված գինը, ապա պետությունը վճարում է տարբերությունըարտադրող ընկերությանը։ Բայց եթե այն ավելի բարձր է, վճարում է արտադրող ընկերությունը: Այս մոտեցման թերությունն այն է, որ ապագա ատոմակայանի սեփականատերը պետք է կրի շինարարության ընթացքում ծախսերի և ռիսկերի ողջ ծավալը։
RAB-ի սխեմայի էությունն այն է, որ կատարված ներդրումների մի մասը փոխհատուցվում է շինարարության փուլում վերջնական սպառողների համար սակագների բարձրացմամբ: Կապիտալ ծախսերի մի մասը վերադարձվում է պետության կողմից։ Դրա շնորհիվ երկարացվում է ներդրումների վերադարձի ժամկետը, սակագները շատ կտրուկ չեն բարձրանում, և ներդրողը վերադարձնում է միջոցները։ RAB-ի առավելություններից մեկը ներդրումների վերադարձի երաշխիքի շնորհիվ ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավելու հնարավորությունն է:
RAB սխեման մշակվել է Մեծ Բրիտանիայում՝ ենթակառուցվածքային ընկերություններում ներդրողներ ներգրավելու համար: Հետո այն տարածվեց այլ երկրներում։ Ատոմակայանների ֆինանսավորման համար RAB մոդելը ակտիվորեն կիրառվել է ԱՄՆ-ում 1970–1980 թթ.։ Եղել են և՛ հաջողված ծրագրեր, և՛ ծախսերի գերակատարումներով, ուշացումներով և նույնիսկ իրագործումից հրաժարվելով նախագծեր: Այդպիսին է, օրինակ, VC Summer ատոմակայանի տխուր օրինակը, որտեղ թիվ 2 և 3 բլոկները կառուցվել են Westinghouse կողմից։ Ձգձգումների և գերածախսերի պատճառով ընկերությունը սնանկացավ, նրա հիմնական բաժնետերը՝ ճապոնական Toshiba-ն, մեծ վնասներ կրեց և ստիպված եղավ վաճառել բազմաթիվ ակտիվներ (ներառյալ Westinghouse), իսկ VC Summer-ի սեփականատերերը հայտարարեցին շինարարության դադարեցման մասին:
Երկու սխեմաներն էլ օգտագործվում են Մեծ Բրիտանիայում ատոմակայանների կառուցման ֆինանսավորման համար։ CFD ՝ Hinkley Point C- համար։ Թեև, կայանը ունի ներդրումային խնդիրներ. անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ չինական CGN- ը բաց է թողել մի քանի վճարում, ուստի չի բացառվոմ, որ ֆինանսավորման բեռը ամբողջությամբ կընկնի ֆրանսիական EDF-ի վրա: CGN-ն իրավունք ունի դա անել, քանի որ գերածախսը հասել է պայմանագրով համաձայնեցված մակարդակի, որը թույլ է տալիս ներդրողին դադարեցնել ներդրումները: Ինչպես նշում է Bloomberg-ը, ծրագիր ավարտելու համար կարող է պահանջել բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությունը:
RAB-ը Բրիտանիայում կարգավորվում է 2022 թվականի մարտին ընդունված Միջուկային էներգիայի և դրա ֆինանսավորման օրենքով (The Nuclear Energy (Financing) Bil: Նրա առաքելությունն է «նախատեսել ֆինանսավորման նոր մոդել Մեծ Բրիտանիայի նոր ատոմակայանների համար»: «Օրինագիծը հիմք է ստեղծում Ակտիվների կարգավորվող բազայի (RAB) սխեմայի կիրառման համար։ Ակնկալվում է, որ RAB սխեման թույլ կտա մասնավոր ներդրողներին, ինչպիսիք են կենսաթոշակային ֆոնդերը եւ ապահովագրական ընկերությունները ֆինանսավորել նոր ատոմային նախագծեր եւ նվազեցնել կախվածությունը արտասահմանյան ներդրողներից։ RAB սխեմայի ներքո ֆինանսավորվող նոր ատոմակայանները միջոցներ կստանան էլեկտրաէներգիայի մատակարարներից, որոնք ինչպես ակնկալվում է կտեղափոխեն ծախսերը սպառողների վրա», — ասված է օրենքի ամփոփագրում:
Մեծ Բրիտանիայի առաջին ատոմակայանը, որը ֆինանսավորվում է RAB-ի սխեմայով, Sizewell C-ն է, 2023 թվականի նոյեմբերին տեղեկացրել է կարգավորողը՝ Գազի և էլեկտրաէներգիայի շուկաների վարչությունը: Բայց այս ատոմակայանը ևս խնդիրներ ունի ներդրողների հետ։ Բրիտանական կառավարության ճնշման ներքո CGN-ն ստիպված եղավ դուրս գալ նախագծից: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ բրիտանացիներն առաջարկել են Sizewell C-ում ներդրումներ կատարել ԱՄԷ-ի ֆինանսական կառույցներին, սակայն նոր ներդրողի հարցում հստակություն չկա. տարբեր հիմնադրամներ են առաջադրվել որպես թեկնածուներ։
«Կայուն» ֆինանսավորման հնարավորություններ
Ատոմակայանների կառուցման ֆինանսավորման ներկայիս սխեմաներում առանցքային դեր է խաղում պետությունների և կառավարությունների ղեկավարների դրքորոշումը և նախագծերին պետական ֆինանսական մասնակցության հնարավորությունը։ Պետության մասնակցությունը ապահովում է կա՛մ երկարաժամկետ, էժան գումարներ ուղղակիորեն, կա՛մ պետական երաշխիքներ վարկեր ներգրավելու համար:
«Կանաչ» կամ «կայուն» ֆինանսավորման գործիքները, որտեղ տոկոսադրույքը նվազեցվում է որպես խրախուսում ներդրողին՝ ESG չափանիշներին համապատասխանելու համար, գնալով ավելի կարևոր են դառնում: Միջուկային ոլորտի ղեկավարները COP28-ի ոչ պաշտոնական քննարկումներում ասում էին, որ ֆինանսական հաստատությունները պետք է վերանայեն միջուկային քաղաքականությունը և ապահովեն կանաչ և ESG- ներդրումները մեծ ու փոքր ատոմակայանների նախագծերում՝ ապահովելու միջուկային արտադրության աճ և, որպես հետևանք, արտանետումների կրճատում և էներգիամատակարարման հուսալիության բարելավում:
Ընդհանուր առմամբ, «կանաչ ֆինանսավորումը» COP-28-ին Ռուսաստանի մասնակցության հիմնական թեման էր: «Մեր օրակարգը՝ ֆինանսական գործիքներն են, կանաչ պարտատոմսերը, հարկային արտոնություննեը, բյուջետային ծախսերը։ Ամենակարևորը, ինչի մասին մենք խոսում ենք, այն է, որ հնարավոր չէ որոշ երկրների կլիմայական խնդիրները լուծել մյուսների հաշվին։ Մենք կպաշտպանենք մեր օրակարգը»,- ասել է ՌԴ ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովը։
«Կանաչ» ֆինանսավորման գործիքների քանակի ավելացումը հնարավորություն կտա ընդլայնել ռուսական տեխնոլոգիաների վրա հիմնված նոր միջուկային արտադրող հզորությունների ստեղծումը, որոնք լավ պաշտպանված են՝ նպաստելով տնտեսական իրավիճակի բարելավմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման որակի և կյանքի մակարդակի բարձրացմանը: