ՓՀԱԿ-ի ապագան
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#274Փետրվարի 2024

Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ ակտիվորեն մեջբերում են «Ընդլայնման հաջողությունը․ Փոքր մոդուլային ռեակտորների ապագան՝ ցածր ածխածնային էներգետիկայի մրցակցային շուկաների պայմաններում» զեկույցը, որը հրապարակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին բրիտանական New Nuclear Watch Institute (NNWI) վերլուծական կենտրոնի կողմից: Հեղինակները եզրակացնում են, որ Ռուսաստանը ՓՀԱԿ շուկայում առաջատար դիրք կզբաղեցնի։

ՓՀԱԿ համեմատություններ

Զեկույցի բաժիններից մեկը նվիրված է մեծ և փոքր ատոմակայանների տնտեսական չափանիշների գնահատմանը և համեմատմանը։

Գնահատումը հիմնված է «հիմնական ենթադրությունների և Մեծ Բրիտանիաի կառավարության կողմից մշակված մոդելի վրա՝ որպես փոքր մոդուլային ռեակտորի Տեխնիկատնտեսական գնահատման մաս»: NNWI-ն գնահատում է «generic SMR»-ի չափանիշները, որոնք ստացվել են անանուն մատակարարներից նյութերի համախմբմամբ, ովքեր իրենց նախագծերի մասին տեղեկատվություն են ներկայացրել բրիտանական կառավարությանը՝ պետական աջակցություն ստանալու համար: Այնուհետև 2010 թվականին ֆունտերով միջինացված տվայլները ճշգրտվել է մինչև 2023 թվականը՝ դոլարով: Մասնավորապես, 1 կՎտ ատոմակայանի կառուցման արժեքը գնահատվել է 7500 դոլար/կՎտ։

Հեղինակները համեմատել են 1 կՎտ հզորությամբ ՓՀԱԿ-ի և մեծ ատոմակայանի կառուցման ինքնարժեքը։ $5500/կՎտ-ը ներկայումս կառուցվող III+ սերնդի բլոկերի կառուցման կապիտալ ծախսերի միջին գնահատումն է:

Այնուամենայնիվ, Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) և Միջուկային էներգիայի գործակալության 2020 թվականին էներգիայի արտադրության կանխատեսվող ծախսերի հաշվետվության մեջ կապիտալ ծախսերը տատանվում էին 2157 դոլար/կՎտ-ից Հարավային Կորեայում մինչև 6920 դոլար/կՎտ Սլովակիայում: ԱՄՆ-ի համար, ինչպես հետևում է ՄԷԳ-ի 2020 թվականի զեկույցից, այս ցուցանիշը կազմել է $6041/կՎտ։ Հաշվի առնելով, որ բարձր հզորության տարբեր նախագծերի քիչ թե շատ հայտնի տվյալները տարբերվում են  ավելի քան երեք անգամ, պետք է հիշել, որ հաշվետվության տվյալները միջինացված են և չեն կարող ուղղակիորեն օգտագործվել որոշակի նախագծի արժեքը գնահատելու համար: Սա հատկապես կարևոր է տարբեր մոդիֆիկացիաների ՌԻՏՄ ռեակտորային կայանքներով նախագծերի գնահատման համար, քանի որ դրանց տվյալները չեն օգտագործվել միջին բնութագրերը որոշելու համար:

Զեկույցի հեղինակները, համեմատելով տարբեր տիպի ատոմակայաններ, գալիս են այն եզրակացության, որ ՓՀԱԿ-ի կառուցման արժեքը լավագույն դեպքում հավասար կլինի մեծ ատոմակայանի արժեքին 20 բլոկերի կառուցումից հետո. հիմնական և վատագույն դեպքը՝ 70-90-ից հետո։

Թերևս կարելի է ասել, որ Ռուսաստանն արդեն ավարտել է այս ճանապարհի մի մասը (լավագույն դեպքում՝ կեսը). Ռոսատոմի ձեռնարկություններն արդեն արտադրել են 10 ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանք «Ատոմֆլոտի» համար։

Շուկայի մասնաբաժինը

Զեկույցի սկզբում ամփոփ բացատրական գրառման մեջ նշվում է. «Պետական  աջակցության և «ԱԷԿ որպես ծառայություն» համապարփակ բիզնես մոդելի շնորհիվ, որը ներառում է աշխատած վառելիքի և թափոնների հեռացում, ռուսական ՌԻՏՄ ռեակտորների ընտանիքը գերիշխելու է ՓՄՌ համաշխարհային շուկայի մեկուսացված էլեկտրացանցերի սեգմենտում և կդառնա ամենատարածվածն աշխարհում: Կանխատեսվում է, որ չինական ACP100 ռեակտորին (Linglong One) բաժին կընկնի համաշխարհային ՓՄՌ պարկի մոտ 15%-ը` տեղադրված հզորությամբ: NuScale-ի VOYGR ռեակտորը, հավանաբար, մինչև 2050 թվականը կապահովի աշխարհի տեղադրված ՓՄՌ հզորության 5-10%-ը: Կատարելագորցված ռեակտորների շարքում, որոնք արտադրություն կսկսեն մոտ 2040-ականներին, ԱՄՆ XE-100-ն ունի շուկայի ամենամեծ մասնաբաժինը գրավելու լավագույն հնարավորությունը՝ համաշխարհային տեղադրված հզորության 7%-ը»:

Քանի որ այլ նախագծեր տեքստում նշված չեն, և ռուսական ռեակտորային տեխնոլոգիաները միակն են, որոնց մասնաբաժինը ուղղակիորեն նշված չէ, ցանկալի է ենթադրել, որ ՌԻՏՄ ռեակտորներով ՓՀԱԿ-ների մասնաբաժինը կկազմի շուկայի առնվազն 68% -ը: Սակայն բերված տեքստից հետևում է, որ 2030 թվականին Ռուսաստանին բաժին կհասնի 20-25 %։ Միաժամանակ Չինաստանի ու ԱՄՆ-ի մասնաբաժինները մոտավորապես նույնն են լինելու։

Անկախ բրիտանական ուսումնասիրությունից, հարկ է նշել հետևյալը. Ռոսատոմը ներկայում առաջատար դիրք է զբաղեցնում ՓՀԱԿ համաշխարհային շուկայում։ «Ակադեմիկ Լոմոնոսովը» միակ լողացող ՓՀԱԿ-ն է աշխարհում։ 22220 նախագծի սառցահատերում շահագործվում են ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանքներ: Հյուսիսային ծովային երթուղու վրա արդեն գործում է երեք նման սառցահատ, ևս երեքը կառուցման փուլում են։

Պետկորպորացիայի կազմում ընդգրկված կազմակերպությունները մշակում են փոքր և միկրոռեակտորների տասը նորագույ նախագիծ։ Այսպիսով, սարքավորումներն արդեն արտադրվում են նոր լողացող էներգաբլոկերի համար, որոնք էլեկտրաէներգիա կտրամադրեն Բայմսկու լեռնահարստացուցիչ կոմբինատին։ Մեկնարկել է բաղադրիչների արտադրությունը Յակուտիայում ցամաքային ՓՀԱԿ-ի համար: ՌԻՏՄ-200 ռեակտորային կայանքի տարբեր մոդիֆիկացիաներ կտեղադրվեն ԼԷԲ-ի և ցամաքային ՓՀԱԿ-ի վրա:

ՌԻՏՄ-400 ռեակտորային կայանքը կտեղադրվի ամենահզոր «Ռոսիա» սառցահատի վրա («Առաջնորդ» նախագիծ), նման ռեակտորային կայանքով ցամաքային ատոմակայանի կառուցումը քննարկում են «Նորնիկել»-ը և Ռոսատոմը։

Արտասահմանյան պոտենցիալ հաճախորդների հետ քննարկվում է նաև լողացող և ցամաքային ատոմակայանների կառուցումը, որոնք հիմնված են տարբեր հզորությունների և մոդիֆիկացիաների ՌԻՏՄ ռեակտորային կայանքի վրա։

Ակտիվորեն կառուցվում է ԲՐԵՍՏ-ՕԴ-300 ռեակտորով փորձարարական ցուցադրական էներգետիկ համալիր (դրա մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «ԲՐԵՍՏ հիմք է ստացել»): Որոշում է կայացվել կառուցել «Շելֆ-Մ» միկրոռեակտորով ՓՀԱԿ Չուկոտկայի «Սովինոյե» հանքավայրին էներգիա մատակարարելու համար։ Այս տարի պետք է պատրաստ լինի տեխնիկական նախագիծը և մեկնարկեն նախապատրաստական ​​աշխատանքները տեղակայման վայրում։

Իրականացման ավելի վաղ փուլերում են երեք կապար-բիսմուտային նախագծեր (ՍՎԵՏ-Մ, ՍՎԳՏ-1 և ՍՎԲՌ-100), ջրա-ջրային ՋՋԷՌ-Ի, ատոմային էլեկտրատեծնոլոգիական կայան ՎՏԳՌ-ով և ջերմաէլեկտրական փոխակերպման նախագիծ՝ «Ելենա-ԱՄ»:

Բացի այդ, Ռոսատոմն իրականացնում է երկու հետազոտական ​​ռեակտորի նախագիծ (ըստ ՄԱԳԱՏԷ-ի դասակարգման՝ դրանք չեն կարող դասակարգվել որպես ՓՀԱԿ)։ Բազմաֆունկցիոնալ արագ հետազոտական ​​ռեակտորն (ԲԱՀՌ) արդեն կառուցվում է, մշակվում է հետազոտական հեղուկաղային ռեակտորի տեխնիկական նախագիծ, որի ավարտը ակնկալվում է 2025 թվականին։ ԲԱՀՌ-ը և ՀՀԱՌ-ը կմասնակցեն միջուկային վառելիքի ցիկլը փակելու տեխնոլոգիաների հետազոտմանը և մշակմանը։

Վերադառնալով ուսումնասիրությանը. ցավոք, զեկույցում սխալ կա. «Մինչև 2025 թվականը Ռուսաստանում հավանաբար շահագործման կհանձնվի մոտ 1 ԳՎտ(ել․) հզորությամբ ՓՄՌ ռեակտորներ՝ հիմնված վառելիքի փակ ցիկլի սկզբունքի վրա։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք ՓՄՌ հայեցակարգը կենտրոնական տեղ կզբաղեցնի վառելիքի ցիկլը փակելու Ռուսաստանի ռազմավարության մեջ»: Ըստ երևույթին, վրիպակ է եղել և նկատի է առնվել 2035 թվականը, բայց նույնիսկ այս դեպքում ամբողջովին պարզ չէ, թե որ ՓՀԱԿ-ների մասին է խոսքը։

Ֆրագմենտացիա

Զեկույցի հեղինակները նշում են գլոբալ միջուկային շուկայում ի հայտ եկած կարևոր միտումը՝ բաժանումը ազդեցության ոլորտների։ Զեկույցի բաժիններից մեկում առանձնացված է երկու բլոկ։ Առաջինը՝ «Սապպորո 5» խումբն է (անվանվել է այն վայրից, որտեղ ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան պայմանավորվել են համագործակցել միջուկային վառելիքի արտադրության հարցում), ՏՀԶԿ անդմ և այլ երկրներից նրանց դաշնակիցները։ Երկրորդը՝ ԲՐԻԿՍ-ի երկրներն են և երկրները, որոնք հակված են համագործակցելու Ռուսաստանի և Չինաստանի՝ ՓՀԱԿ առանցքային խաղացողների հետ։ Զեկույցի հեղինակները նշում են, որ ռուսական և չինական ՓՀԱԿ-ների նախագծերը դժվար թե ենթարկվեն պատժամիջոցների ռիսկերի, քանի որ դրանք չեն պարունակի պատժամիջոցների ռիսկի ենթակա բաղադրիչներ։ Իսկ նման նախագծերը կարող են ֆինանսավորվել դոլարի և եվրոյի համակարգերից դուրս։

Ռոսատոմի ՓՀԱԿ-ի արտահանման առաջարկը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, շահավետ է պոտենցիալ հաճախորդների համար՝ շնորհիվ Ռուսաստան վերամշակման նպատակով օգտագործված միջուկային վառելիքի արտահանման ծառայության: Ռոսատոմը դիտարկում է օգտագորցված միջուկային վառելիքը ոչ թե որպես թափոն, այլ որպես վերաօգտագործման համար հարմար տրոհվող նյութերի արժեքավոր աղբյուր: Այս հայեցակարգը թույլ է տալիս հաճախորդին գումար չծախսել սեփական վերամշակման օբյեկտներ ստեղծելու վրա: Եվ, նշենք, դա մեծացնում է Ռոսատոմի մասնակցությամբ ատոմային նախագծերի սոցիալական ընդունելի լինելը։

Ընդհանրապես, Ռոսատոմը մեծ աշխատանք է տանում իր ռեակտորային տեխնոլոգիաները Ռուսաստանի և համաշխարհային շուկաներում տարբեր ուղղություններով առաջ մղելու ուղղությամբ՝ ռիսկերը նվազեցնելու և ՓՀԱԿ նախագծերը կոնկրետ տեղամասերում իրագործելի դարձնելու համար: