Միջուկային բժշկության դարաշրջան
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#278Հունիսի 2024

Միջուկային բժշկության դարաշրջան

վերադառնալ բովանդակությանը

Միջուկային բժշկության ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ այսօր արդեն հնարավոր է վաղ փուլում ախտորոշել կամ բուժել այն հիվանդությունները, որոնք մինչ վերջերս համարվում էին անբուժելի։ Ռոսատոմը տասնամյակներ շարունակ զարգացնում է այս ուղղությունը: Պատմում ենք այս ոլորտում պետկորպորացիայի հաջողությունների մասին։

Միջուկային բժշկությունը լայնորեն զարգացել է դեռ Խորհրդային Միությունում։ ԽՍՀՄ-ը պահպանել է առաջատար դիրքերն աշխարհում՝ բժշկությունում միջուկային տեխնոլոգիաների կիրառման հարցում. երկիրն ուներ 650 ռադիոնուկլիդային ախտորոշիչ լաբորատորիա, որոնք տարեկան անցկացնում էին ավելի քան 1,5 միլիոն հետազոտություն, և 20 ռադիոնուկլիդային թերապիայի բաժանմունք՝ ընդհանուր 2 հազար մահճակալով: Արտադրվել է մոտ 140 ռադիոնուկլիդ՝ արդյունաբերական և բժշկական նշանակության և շուրջ 40 ռադիոդեղամիջոց։

Այժմ Ռոսատոմը կառուցում է բժշկական օգնության ամբողջական շղթա՝ օգտագործելով միջուկային տեխնոլոգիաները։ Չորս հիմնական ուղղություններ՝ իզոտոպերի և ռադիոդեղամիջոցների արտադրություն և մատակարարում, բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումների մշակում, բժշկական ենթակառուցվածքների ստեղծում, բժշկական արտադրանքի և սննդամթերքի իոնացնող ճառագայթմամբ բուժման մեթոդների մշակում և կիրառում:

Անցյալ տարվա հունվարից Ռուսաստանի Օբնինսկ քաղաքում կառուցվում է Եվրոպայի ամենամեծ ռադիոդեղագործական արտադրամասը՝ 21 հոսքագիծ։ Ընկերությունը տասնյակ դեղամիջոցներ է արտադրելու ուռուցքաբանական, սրտանոթային և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման համար։ Գործարանը կգործի GMP (good manufacturing practice) ստանդարտներով՝ բժշկական արտադրանքի արտադրության մոնիտորինգի միջազգային համակարգ: Այն կբացվի 2025 թվականին։

Իր և ուրիշների համար

Ռոսատոմը ոչ միայն միջուկային բժշկություն է զարգացնում Ռուսաստանի ներսում, այլ նաև օգնում է արտասահմանյան գործընկերներին այդ հարցում։ Այսօր այս ոլորտում պետ​​կորպորացիայի համագործակցությունը ներառում է 50 երկիր։

Այսպիսով, Ռուսաստանը երկար տարիներ իզոտոպային արտադրանքի համաշխարհային շուկայի լավագույն 5 մասնակիցների թվում է։ Պահանջարկը մշտապես բարձր է. 2023 թվականին Ռոսատոմն իր տարեկան արտահանումն ավելացրել է 15%-ով։ Ռոսատոմի՝ բժշկական նշանակության ռադիոիզոտոպային արտադրանքը հնարավորություն է տալիս իրականացնել մոտ 2,5 միլիոն ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաներ Ռուսաստանում և արտերկրում։

Ռոսատոմը ռադիոիզոտոպերի ամենամեծ մատակարարն է Լատինական Ամերիկայի շուկաներում՝ ապահովելով բժշկական իզոտոպերի Բրազիլիայի պահանջարկի ավելի քան 30%-ը:

Իզոտոպերի մատակարարումը՝  այլ երկրների հետ միջուկային բժշկության ոլորտում համագործակցության միակ բնագավառը չէ։ Ռոսատոմն իր գործընկերներին առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ եզակի բժշկական սարքավորումներից մինչև միջուկային հետազոտական ​​և տեխնոլոգիական կենտրոնների կառուցում: Նման կենտրոն է կառուցվում, օրինակ, Բոլիվիայում։ Այն ներառում է գիտահետազոտական ​​ռեակտոր՝ լաբորատորիաների համալիրով, ցիկլոտրոնային համալիր՝ ռադիոդեղամիջոցների արտադրության համար, գյուղատնտեսական մթերքների վերամշակման բազմաֆունկցիոնալ ճառագայթման կենտրոն և ռադիոկենսաբանության և ռադիոէկոլոգիայի լաբորատորիա։ Եգիպտոսի առողջապահական շուկայում Ռոսատոմը առաջխաղացնում է «Տիանոքս» սարքը: Սա ռուսական կայանք է մեծահասակների և երեխաների (ներառյալ նորածինների) ազոտային օքսիդով թերապիայի համար:

Բարիդրացիական հարաբերություններ

Միջուկային բժշկության ոլորտում Ռոսատոմը համագործակցում է նաև Հայաստանի հետ։ Այսպես, պետկորպորացիան Հայաստանին մատակարարում է տեխնեցիում-99մ գեներատորներ։ Սա ամենահայտնի բժշկական իզոտոպերից մեկն է, որի հիման վրա կատարվում են ախտորոշիչ պրոցեդուրաների ավելի քան 80% -ը: Անցած տարա մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել էր միջուկային բժշկության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը։ Այնուհետեւ տեղի ունեցավ Ռոսատոմի փորձագետների աշխատանքային հանդիպումը Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը հետագայում զարգացնելու համագործակցությունը, մասնավորապես, յոդաբուժության (I-131) և Ռուսաստանում արտադրվող սամարիում-153 օքսաբիֆորով պալիատիվ թերապիայի ուղղություններում։

Ռոսատոմը համագործակցում է նաև ԱՊՀ այլ երկրների հետ։ 2023 թվականի սեպտեմբերից ռուսական պետ​​կորպորացիան 100%-ով բավարարում է Բելառուսի Հանրապետության բժշկական հաստատությունների տեխնեցիում-99մ գեներատորների կարիքները։ Անցյալ տարի կնքված պայմանագրի պայմաններով, Ռոսատոմը 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հուլիսը Բելառուսին կմատակարարի ավելի քան 900 գեներատոր։

Այս տարվա ապրիլին Ռոսատոմը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետության Ժամբիլի շրջանի Աքիմատի առողջապահության վարչության հետ միջուկային բժշկության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել խաղաղ միջուկային տեխնոլոգիաների կիրառմամբ քաղցկեղի ախտորոշման և բուժման փոխգործակցությանը։

2023 թվականին համագործակցության հուշագիր է ստորագրվել Ռոսատոմի և պատշաչ փորձի Եվրասիական ակադեմիայի և Ուզբեկստանի դեղերի, բժշկական արտադրանքի և բժշկական սարքավորումների փորձագիտական ​​և ստանդարտացման պետական ​​կենտրոնի միջև: Կողմերը պայմանավորվել են զարգացնել երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ տարածքում դեղերի և դեղագործական նյութերի անվտանգության, արդյունավետության և որակի ապահովման ոլորտում։

Նաև անցյալ տարի Ռոսատոմի և Ղրղզստանի առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ առողջապահության ոլորտում միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառման մասին։ Կողմերը պայմանավորվել են համատեղ զարգացնել բարձր տեխնոլոգիական բժշկական նախագծերը Ղրղզստանում։ Խոսքը, մասնավորապես, Ուռուցքաբանության և արյունաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) հիման վրա ռադիոդեղագործական դեղատան և մոլեկուլային պատկերման կենտրոնի ստեղծման մասին է, որտեղ կկիրառվեն ուռուցքաբանական և այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման առաջադեմ մեթոդներ։