Ստորագրված է «Ատոմէքսպո»-ում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#276Ապրիլի 2024

Ստորագրված է «Ատոմէքսպո»-ում

վերադառնալ բովանդակությանը

«Ատոմէքսպո-2024»-ում ստորագրվել են ավելի քան 80 տարբեր համաձայնագրեր։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ համաժողովում, և բացարձակ ռեկորդ է միջոցառման անկացման ողջ պատմության ընթացքում: Համաձայնագրերի կողմերի գլոբալ աշխարհագրությունը լայն է, համագործակցության ոլորտները՝ բազմազան։ Պատմում ենք, թե ինչի մասին են պայմանավորվել։

Չինաստան

«ՏՎԷԼ»-ը (Ռոսատոմի վառելիքային ստարոբաժանում) ստորագրել է չինական Limac Company LTD և Dalian Baoyuan Nuclear Equipment Co. LTD-ի հետ փոխըմբռնման հուշագիր՝ շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) կառավարման ոլորտում: Գործընկերները քննարկում են ռադիոակտիվ թափոնների վերամշակման և թափոնների տեղափոխման սարքավորումների համատեղ արտադրությունը։

«ՏՎԷԼ»-ը, Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային օպերատոր (Ռոսատոմի մաս), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման ինստիտուտը և ուրանի երկրաբանության Պեկինի գիտահետազոտական ​​ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել թափոնների վերջնական մեկուսացման ոլորտում: Ռուսական կազմակերպությունները նախատեսում են մասնակցել Չինաստանում MONEH միջազգային գիտական ​​նախագծին։ Այն ներառում է «Բեյշան» ստորգետնյա լաբորատոր համալիրի կառուցման և շահագործման ընթացքում ապարների հիդրոերկրաբանական հատկությունների մոնիթորինգ և գնահատում:

«Ռոսատոմ Առողջության տեխնոլոգիաներ» և չինական China Isotope & Radiation Corporation և CNNC Medical Industry Co., Ltd. ընկերություններ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը, մասնավորապես, մտադիր են համատեղ մշակել և արտադրել ռադիոդեղամիջոցներ, մշակել միջուկային բժշկության սարքավորումներ, վերապատրաստել անձնակազմ, ստեղծել բժշկական ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ ռուս-չինական բարեկամության բժշկական կենտրոններ։

«Ռուսատոմ Սերվիս»-ը (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս) և Ցզյանսույի միջուկային էներգետիկայի կորպորացիան (JNPC, Չինաստան) ստորագրեցին երկու պայմանագիր՝ «Տյանվան» ԱԷԿ-ի թիվ 1, 2, 3 և 4 էներգաբլոկերի շահագործման համապարփակ տեխնիկական աջակցություն տրամադրելու և նույն էներգաբլոկերի ռեակտորային անոթներից ճառագայթված նմուշների կտրման և հեռացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու վերաբերյալ։

Բելառուս

Ռոսատոմը Բելառուսի Գիտության և տեխնոլոգիաների պետական ​​կոմիտեի հետ ստորագրել է միջուկային, ոչէներգետիկ և ոչմիջուկային նախագծերի ոլորտում համագործակցության համապարփակ ծրագիր։ Ընդհանուր նպատակն է ապահովել Միութենական պետության տեխնոլոգիական ինքնիշխանությունը՝ համագործակցության ամուր շղթաների ստեղծման միջոցով։

«ՏՎԷԼ»-ը ճանապարհային քարտեզ է ստորագրել Ռադիոակտիվ թափոնների կառավարման բելառուսական կազմակերպության (ԲելՌԱՈ) հետ: Կիրականացվեն պատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր այն մասնագետների համար, ովքեր կաշխատեն Բելառուսի ռադիոակտիվ թափոնների թաղման վայրում։

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի (Բելառուսի ԳԱԱ) հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել բազմաֆունկցիոնալ արագ նեյտրոնային հետազոտական ​​ռեակտորի (ԲԱՆՀՌ) հիման վրա հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագծի վերաբերյալ։ Կողմերը կսահմանեն ԲԱՆՀՌ-ում հնարավոր ուսումնասիրությունների ցանկը, համատեղ կմշակեն բազմակողմ հետազոտական ​​ծրագրեր, կմասնակցեն կոնսորցիումի գիտական ​​և կազմակերպչական աշխատանքներին և այլն։

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ մեկ այլ համաձայնագիր նախատեսում է գիտատեխնիկական համագործակցություն՝ կադրերի պատրաստում, առաջադեմ և կիրառական գիտական ​​հետազոտություններ, նախագծային և հետազոտական ​​աշխատանքներ։

Ռոսատոմը և «Գիպրոսվյազ» ընկերությունը (ցանցերի և կապի համակարգերի նախագծման առաջատար կազմակերպությունը Բելառուսում) համաձայնագիր են կնքել ռազմավարական համագործակցության մասին։ Փաստաթուղթը ենթադրում է հեռահաղորդակցության սարքավորումների զարգացման համապարփակ ծրագրի մշակում՝ այն բելառուսական և այլ շուկաներ դուրս բերելու համար, նոր տեսակի սարքավորումների նախագծում, մշակում, փորձարկում և այլն։

Ղրղզստան

Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունները համաձայնագիր են ստորագրել ուրանի արդյունահանման և լեռնահանքային արդյունաբերությունների ազդեցությանը ենթարկված Ղրղզստանի տարածքների վերականգնման ոլորտում համագործակցության մասին:

Ռոսատոմը և Ղրղզստանի էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր են կնքել Ղրղզստանում փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի մշակման և իրականացման վերաբերյալ՝ մի քանի շրջաններում մինչև 400 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ:

Ռոսատոմի հողմաէներգետիկ ստորաբաժանումը և Ղրղզստանի էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր են ստորագրել մինչև 1 ԳՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի օբյեկտների կառուցման նախագծի մշակման և իրականացման վերաբերյալ։ Առաջին փուլը՝ Իսիկ-Կուլի շրջանում 100 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանի փորձնական կառուցումն է։ Երկրորդ փուլում նախատեսվում է գնահատել մինչև 900 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էերգետիկայի օբյեկտների լրացուցիչ տեղամասեր:

Մալի և Բուրկինա Ֆասո

Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Մալիի Հանրապետության էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Բինտու Կամարայի և Բուրկինա Ֆասոյի էներգետիկայի, հանքերի և քարհանքերի նախարար Յակուբ Զաբրե Գուբայի հետ ստորագրել է ճանապարհային քարտեզներ՝ խաղաղ ատոմի էներգետիկայի ոլորտում երկխոսության հաստատման վերաբերյալ։ Համագործակցության միջազգային իրավական դաշտի ձևավորման արդյունքներով կողմերը մտադիր են աշխատել Մալիում և Բուրկինա Ֆասոյում միջուկային արտադրության նախագծերի իրականացման և գյուղատնտեսության և բժշկության մեջ ճառագայթային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառման հարցի շուրջ։

Սերբիա և Ղազախստան

Ռոսատոմը և Սերբիայի առողջապահության նախարարությունը ստորագրել են միջուկային բժշկության ոլորտում փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Կողմերը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել առողջապահության ոլորտում ոչէներգետիկ ատոմային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ շեշտը դնելով միջուկային բժշկության վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղցկեղի ախտորոշմանը և բուժմանը խաղաղ ատոմի տեխնոլոգիաների կիրառմամբ։

Նման հուշագիր են կնքել «Ռոսատոմ Առողջության տեխնոլոգիաներ»-ը և Ղազախստանի Ժամբիլի շրջանի ակիմատի առողջապահության վարչությունը։

Եգիպտոս

«Ռուսատոմ ՌԴՍ»-ը (Ռոսատոմի մաս) և եգիպտական ​​Med Pharma Group ընկերությունը համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել Եգիպտոսում «Տիանոքս» բժշկական սարքի առաջխաղացման վերաբերյալ: Համագործակցության նոր փուլը Եգիպտոսի բժշկական հաստատություններին թույլ կտա թարմացնել իրենց սարքավորումների պարկը և բարելավել բնակչության բժշկական օգնության մակարդակը։

Հունգարիա

Ռոսատոմը 2024 թվականի միջոցառումների ճանապարհային քարտեզ է ստորագրել Հունգարիայի Վերահսկողության, տեղեկատվության և տարածաշրջանային զարգացման հասարակական կազմակերպության (TEIT) հետ: 2014 թվականից գործող համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը նախատեսել էին նախագծեր մշակույթի, կրթության, բնապահպանության և սպորտի ոլորտներում։

Նիկարագուա

«Ռոսատոմ Առողջության տեխնոլոգիաներ»-ը և Նիկարագուայի Առողջապահության նախարարության առողջապահության վարչությունը ստորագրել են ճանապարհային քարտեզ Նիկարագուայում ամենաարդիական տեխնոլոգիաներով միջուկային բժշկության կենտրոն կառուցելու համատեղ նախագծի իրականացման վերաբերյալ:

Ռուանդա

Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանը (ՏՊՀ, Ռոսատոմի հենակետային համալսարան) և Ռուանդայի ատոմային էներգիայի խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը միջուկային ֆիզիկայի և այլ ոլորտներում կրթության, կադրերի վերապատրաստման և հետազոտությունների անկացման գործում։

Սիրիա

Ռոսատոմը և Սիրիայի ատոմային էներգիայի հանձնաժողովը ստորագրել են 2020 թվականի հուլիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ծրագիր։ Այն ենթադրում է բժշկական ռադիոիզոտոպերի, արդյունաբերական ճառագայթային տեխնոլոգիաների մատակարարումներ, կադրերի պատրաստում և այլն։

Հայաստան

«Ռուսատոմ սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայանը» (Հայկական ԱԷԿ) ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի արդիականացման վերաբերյալ պայմանագիր են կնքել։

Ալժիր

Ռոսատոմը և Ալժիրի էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության նախարարությունը ստորագրել են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզ, որը ներառում է գիտահետազոտական համագործակցության զարգացման և անձնակազմի վերապատրաստման իջոցառումներ, աշխատանքային խմբերի հանդիպումներ, տեխնիկական այցելություններ։