ՀԾԵ՝ շուրջ տարի
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#301Մայիսի 2026

“Հարավային» երթուղիների միջազգային բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների ֆոնին, Հյուսիսային ծովային երթուղով նոր ուղիների օգտագործումը դառնում է ավելի ու ավելի կարևոր: Ավելի ու ավելի շատ միջազգային խաղացողներ են հետաքրքրված այս երթուղով նավարկությամբ: «Ռոսատոմը», որպես Հյուսիսային ծովային երթուղու ենթակառուցվածքային օպերատոր, ակտիվացնում է ջանքերը՝ ՀԾԵ-ով շուրջամյա փոխադրումներ ապահովելու համար:

Նավթային և, ավելի լայն իմաստով, լոգիստիկ շուկաները փետրվար ամսից ի վեր խառնաշփոթի մեջ են: Շատ բեռնափոխադրումներ արգելափակված են: Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը նույնպես վտանգի տակ է: Սուեզի ջրանցքում կոնտեյներային նավի խրվելու հետևանքով 2021 թվականի տրանսպորտային փլուզումը դեռևս թարմ է հիշողության մեջ: Այս բոլոր զարգացումները ստիպում են բեռնափոխադրողներին և լոգիստիկ ընկերություններին փնտրել Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային նավարկության երթուղիներ: Ընտրանքներից են Աֆրիկայի շրջանցիկ երթուղիները կամ ցամաքային երկաթուղային երթուղիները: Սակայն կա մեկ այլ տարբերակ՝ Հյուսիսային ծովային երթուղին:

«Ավելի շատ երկրներ և ընկերություններ մտածում են ոչ միայն փոխադրումների  արագության և գնի մասին․ որոշիչ գործոն է դառնում տրանսպորտային ուղիների և մատակարարման շղթաների անվտանգությունն ու կայունությունը, որոնք պակաս ենթակա են ճգնաժամերի, ռազմական հակամարտությունների և այլ արտաքին ռիսկերի։ Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել նման լուծումներ», — ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա ապրիլի սկզբին Սանկտ Պետերբուրգում անցկացված առաջին միջազգային տրանսպորտի և լոգիստիկայի համաժողովի (ՄՏԼՀ) մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

ՀԾԵ-ի գլխավոր առավելությունն է՝ Արևելյան Ասիայի և Արևմտյան Եվրոպայի միջև երթուղիներով կարճ ճանապարհորդության ժամանակն է. մոտավորապես 20 օր։ Համեմատության համար, Սուեզով անցնող երթուղին տևում է 30-35 օր, իսկ Աֆրիկայի շուրջ՝ 40-45 օր։

Շուրջամյա նավարկությունը սարերի հետևում չէ

Կարճ նավարկության ժամանակահատվածը խնդիր է եղել ՀԾԵ-ի համար, սակայն վերջին տարիներին դա լուծվում է։ Այս տարի Կարայի ծովում սառցե պայմանները ավելի դժվար են, քան անցյալ տարի։ «Չնայած դրան, ՀԾԵ արևմտյան հատվածում սեզոնային նավարկությունը գործնականում ընթանում է ըստ ժամանակացույցի՝ ինչպես ավտոբուսային ծառայությունը», — ՄՏԼՀ-ի շրջանակում ասել է «Ռոսատոմ»-ի Արկտիկայի զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը։

«Ատոմֆլոտի» ատոմային սառցահատների ուղեկցությամբ իրականացվել են փորձարարական գերվաղ և գերուշ նավարկություններ։ «Մենք զգալիորեն ընդլայնել ենք ՀԾԵ արևելյան հատվածում նավարկության պատուհանը՝ օգտագործելով «Քրիստոֆ դը Մարժերի» դասի գազակիրների և սառցահատների փորձը և հնարավորությունները», — ՄՏԼՀ-ի շրջանակում ասել է ՀԾԵ-ով նավագնացության մասնակիցների խորհրդի նախագահ Սերգեյ Ֆրանկը։

«Մեր սառցահատները հերթապահում են, որպեսզի ապահովեն նավերի, այդ թվում՝ ոչ սառցե դասի նավերի, անվտանգ անցումը։ «Հնարավոր է, որ ՀԾԵ-ի արևելյան հատվածի զարգացումը և անցումը ամբողջ տարվա նավարկությանը տեղի ունենա ավելի շուտ, քան մենք ակնկալում ենք», — նշել է Վլադիմիր Պանովը։

Փորձարկումները կանցկացվեն այս տարի։ «Սովկոմֆլոտը» հույս ունի 2026 թվականին ստանալ ևս երկու Arc7 սառցե դասի գազակիր տանկեր, որոնք կաշխատեն ամբողջ ՀԾԵ-ի երկայնքով՝ ամբողջ տարվա ընթացքում։ «Դա տեղի կունենա առաջին անգամ մարդկության պատմության ընթացքում։ Մենք նախատեսում ենք ամբողջ տարվա սպասարկում հաստատել 2026-2027 թվականների նավարկության սեզոնի ընթացքում», — ասել է «Սովկոմֆլոտի» գլխավոր տնօրեն Իգոր Տոնկովիդովը ՄՏԼՀ-ում։ Սերգեյ Ֆրանկի կարծիքով, մինչև 2028-2030 թվականները ՀԾԵ-ի երկայնքով բարձր սառցե դասի նավերի անցումների միջև ընկած ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչև 12 ժամ։

Սառցահատները կապահովեն շուրջամյա նավարկություն: Արկտիկայում գաշխատում է ութ ատոմային սառցահատ: Դրանցից չորսը նոր են՝ 22220 նախագծի: Նույն նախագծի երեք սառցահատները («Չուկոտկա», «Լենինգրադ» և «Ստալինգրադ») կառուցման փուլում են: Կառուցման փուլում է նաև «Ռոսիա»-ն՝ 10510 նախագծի առաջատար սառցահատը: Այն նախագծված է հատուկ ՀԾԵ շուրջամյա նավարկության համար և կլինի աշխարհում ամենահզորը։

ՀԾԵ-ի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծանում է: Չինական ընկերությունները մի քանի տարի է, ինչ իրականացնում են կոնտեյներային նավարկություններ և ավելացնում են բեռափոխադրումների ծավալները: Անցյալ տարի Չինաստանից դեպի Արևմտյան Եվրոպա առաջին տարանցիկ նավարկությունն իրականացվել է ՀԾԵ-ով: Արևելյան և Հարավային Ասիայի այլ երկրներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ երթուղու նկատմամբ: Դրանցից մեկն այժմ աշխատում է առաջին կոնտեյներային նավարկության վրա, որը, նախնական տվյալներով, նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը ՄՏԼՀ-ում հայտարարել է, որ այս տարվա բեռնափոխադրումների ծավալը 15%-ով ավելի է, քան նախորդ ռեկորդները: Նա նաև հույս հայտնեց, որ այս տարի այս ցուցանիշը կգերազանցի 40 միլիոն տոննա։