Ուրան. պակասորդ, թե՞ ավելցուկ։
վերադառնալ բովանդակությանըԲոլոր շահագրգիռ կողմերի կողմից տրվող հիմնական հարցն այն է, թե արդյոք ուրանի արդյունահանման ոլորտը կարող է բավարարել ատոմակայանների աճող պարկի կարիքները: Միանշանակ պատասխան առայժմ չկա. ուրանի պաշարները առատ են, բայց արդյունահանումը կարող է հետ մնալ պահանջարկից։
Ռեակտորների պարկի զարգացման World Nuclear Association (WNA) բազային սցենարը ենթադրում է հզորության կրկնապատկում ներկայիս 372 ԳՎտ-ից մինչև 449 ԳՎտ մինչև 2030 թվականը և մինչև 746 ԳՎտ մինչև 2040 թվականը՝ 5.3% աճի միջին տարեկան տեմպով: 2023 թվականի կանխատեսման համեմատ, մինչև 2040 թվականը սպասվում է ավելի քան 60 ԳՎտ լրացուցիչ շինարարություն։ Հիմնականում Արևելյան և Հարավային Ասիայի երկրներում և նորեկ երկրներում: Ատոմակայանների պարկի ընդլայնումը նաև կհանգեցնի բնական ուրանի՝ որպես միջուկային վառելիքի հիմնական հումքի պահանջարկի աճի: WNA բազային սցենարում պահանջարկը ներկայիս 67,000 տոննայից կաճի մինչև տարեկան ավելի քան 150,000 տոննա մինչև 2040 թվականը: Բնական ուրանի մատակարարման և պահանջարկի հավասարակշռությունը գնահատելու համար պետք է հաշվի առնել պահանջարկի կողմից մի քանի գործոններ:
Ռեսուրսները չեն ավելացել
Ըստ «Uranium. Resources, Production and Demand – 2025» (Կարմիր գիրք, որը հրատարակվում է ՄԱԳԱՏԻ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից երկամյա պարբերականությամբ), ընդերքում ուրանի հայտնաբերված պաշարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 10.7 միլիոն տոննա: Հաշվի առնելով արդյունահանման և վերամշակման ընթացքում կորուստները, արդյունահանվող պաշարները կազմում են ավելի քան 7900 տոննա:
Ընդերքում հայտնաբերված ուրանի պաշարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 10.7 միլիոն տոննա
Առաջին մոտավորությամբ, այս պաշարները բավարար են ատոմային էներգաբլոկերի ապագա կարիքները հաջորդ 50 տարիների ընթացքում բավարարելու համար: Սակայն, $80/կգ-ից ցածր ինքարժեքով ուրանի պաշարները կրճատվում են. դրանք ներկայում կազմում են բոլոր պաշարների մոտ մեկ քառորդը: Ու, եթե ուրանի ընդհանուր համաշխարհային պաշարները վերջին տասը տարիների ընթացքում աճել են 28%-ով, ապա $80/կգ-ից ցածր կատեգորիայի պաշարները նվազել են 44%-ով: Ավելին, այս կատեգորիայի պաշարների մոտ 90%-ը գտնվում է գործող և կառուցվող հանքերում: Սա կարող է նշանակել, որ ռեսուրսների մեծ մասը վատ է ուսումնասիրված, որ $80/կգ-ից ցածր ինքնարժեքով ռեսուրսները դեռևս չեն հայտնաբերվել, կամ որ դրանք գոյություն չունեն։
<$40/կգ ուրանի կատեգորիայի ռեսուրսները նույնպես նվազել են։ Ուզբեկստանում և Բրազիլիայում ռեսուրսների 103,000 տոննայով վերագնահատումից հետո այս կատեգորիայի ռեսուրսների ծավալը նվազել է 20%-ով։ Ամենաբարձր ինքնարժեք ունեցող ռեսուրսները (<$260/կգ) աճել են 2%-ով՝ Կամերունում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում նոր կամ նախկինում չհաշվառված ռեսուրսների ներառման պատճառով, բայց նվազել են գրեթե նույն չափով՝ Օրանոյի կողմից Նիգերի Իմուրարեն և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության Բակումա հանքավայրերի վերագնահատման պատճառով։ Արդյունքում, հայտնավերված ռեսուրսների ընդհանուր ծավալը մնացել է գործնականում անփոփոխ՝ աճել է ընդամենը 0.2%-ով։
«Ռոսատոմը» առաջատարն է ուրանի արդյունահանող ընկերություններում ընդհանուր հետազոտված ռեսուրսների քանակով՝ շնորհիվ Ռուսաստանի, Ղազախստանի, Տանզանիայի և Նամիբիայի պաշարների։ Նրան հաջորդում են ղազախական «Կազատոմպրոմը», ֆրանսիական Orano, կանադական Cameco և չինական CNNC-ն ու CGN-ը։ «Կազատոմպրոմը» ունի ուրանի $80/կգ-ից ցածր ինքնարժեքի ամենամեծ ծավալը։ «Ռոսատոմը» երկրորդն է, որին հաջորդում են Cameco, չինական CNNC-ն ու «CGN»-ը, ինչպես նաև ֆրանսիական Orano-ն։
«Ռոսատոմը» առաջատարն է ուրանի արդյունահանող ընկերությունների շարքում՝ հետազոտված ռեսուրսների ընդհանուր ծավալով։
Արտադրությունն աճել է
«Կազատոմպրոմը» մնում է աշխարհի ուրանի առաջատար արտադրողը։ Ընկերությունն ավելացնում է իր արտադրությունը։ Այսպիսով, եթե 2023 թվականին Ղազախստանում արտադրվել է 21,109 տոննա ուրան, ապա 2025 թվականին կարտադրվի ռեկորդային 25,839 տոննա։ Սա 11%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ 2026 թվականին արտադրությունը նախատեսված է 27,500-29,000 տոննայի մակարդակում։
Արտադրության աճը պայմանավորված է Բուդենովսկոյեի հանքավայրի 6-րդ և 7-րդ տեղամասերում հանքի նախագծային հզորությանը (տարեկան 6,000 տոննա) հասնելու հետ։ 2025 թվականին «Կազատոմպրոմը» սկսեց «Ինկայ-3» նախագծի փորձնական արտադրությունը՝ 83,100 տոննա ուրան պաշարներով։ Այն նախատեսված է չորս տարվա համար։ Առտադրական շահագործումը նախատեսվում է սկսել 2030-2032 թվականներին՝ հասնելով տարեկան նախագծային 4,000 տոննային։
2025 թվականին ընդունվեցին «Ընդերքի մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում էին, որ «Ղազատոմպրոմի» բաժինը ընդերքի օգտագործման նոր պայմանագրերում կկազմի առնվազն 75%, իսկ գործող պայմանագրերի երկարաձգման դեպքում՝ 90%: Սկսած 2026 թվականից՝ օգտակար հանածոների արդյունահանման հարկի դրույքաչափերը կտարբերվեն՝ կախված ընդերքի օգտագործման յուրաքանչյուր պայմանագրի շրջանակներում տարեկան իրական արտադրության ծավալներից և ուրանի գերիշխող սպոտային գնից:
Կանադայում 2025 թվականին գործում էր երկու ստորգետնյա հանք՝ McArthur River և Cigar Lake: Այդ տարվա կեսերին կանադական Orano ընկերությունը սկսեց ուրանի արդյունահանումը McClean Lake հանքում՝ օգտագործելով SABRE (Surface Access Borehole Resource Extraction) հիդրավլիկ հորատանցքային հանքարդյունաբերության տեխնոլոգիան: McClean Lake համասեփականատեր՝ Denison Mines, կանադական Denison Mines-ի տվյալներով, 2025 թվականին արտադրվել է 250 տոննա ուրան:
Նամիբիայի երեք հանքերում (Husab, Rössing և Langer Heinrich) արտադրությունը 2024 թվականին կազմել է ընդհանուր առմամբ 7,332 տոննա (համաշխարհային ընդհանուրի 12%-ը): Husab-ը և Rössing-ը պահպանել են արտադրության կայուն մակարդակ վերջին յոթ տարիների ընթացքում: 2024 թվականին նրանք արտադրել են համապատասխանաբար 4,437 տոննա և 2,205 տոննա ուրան: 2024 թվականին Langer Heinrich հանքում արտադրվել է 690 տոննա ուրան, իսկ 2025 թվականին՝ շուրջ 1,540 տոննա:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուզբեկստանը մեծացնում է արտադրության ծավալները: 2025 թվականի նախնական նպատակը 6000 տոննա ուրան է: Մինչև 2030 թվականը երկիրը նախատեսում է արտադրել ավելի քան 7000 տոննա: SRK Consulting-ի զեկույցի համաձայն՝ «Նավոյուրանի» հանքային ռեսուրսների բազան 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 116000 տոննա ուրան: Սակայն, 40 հանքավայրերից ոչ մեկը չունի 10000 տոննա ուրան գերազանցող պաշար: Ամենամեծ հանքավայրերն ունեն 4000-ից մինչև 9000 տոննա պաշար:
Ավստրալիայում 2025 թվականին արտադրությունը, կանխատեսումների համաձայն, մի փոքր ավելի բարձր կլինի, քան 2024 թվականին: Ավստրալիական ВНР ըբկերության Olympic Dam հանքում տարեկան կայուն արդյունահանվում է մոտ 3000-3400 տոննա ուրան: 2025 թվականը բացառություն չէր. 2025 օրացուցային տարում արտադրությունը կազմել է 3479 տոննա:
Ռուսաստանում 2024 թվականին ուրանի արտադրությունը կազմել է 2738 տոննա: «Ռոսատոմ»-ի ձեռնարկությունները կատարել են իրենց արտադրության պլանը 100%-ով: «Ռոսատոմը ինքնաբավ է հանքային ռեսուրսների առումով առաջիկա տասնամյակներում զբաղեցնում է առաջատար դիրք ուրանի համաշխարհային շուկայում», — «Ստրանա Ռոսատոմ» թերթին տված հարցազրույցում ասել է ատոմային էներգիայի ռուսաստանյան պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։
Նախնական տվյալներով, Չինաստանում ուրանի արտադրությունը կազմել է մոտավորապես 2200 տոննա: 2025 թվականին ուրանն արդյունահանվել է Չինաստանի չորս ուրանի հանքավայրերում (երեքում՝ տեղում լվացման եղանակով, իսկ մեկը՝ ստորգետնյա արդյունահանմամբ): Երեք ստորգետնյա հանքավայրերում գործունեությունը դադարեցվել է բարձր արտադրական ծախսերի պատճառով: Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի տվյալներով՝ ուրանի փորձնական արտադրությունը սկսվել է 2025 թվականին Օրդոսի ավազանում գտնվող նոր «Ազգային ուրանի թիվ 1» հանքավայրում: Ձեռնարկության նախագծային հզորությունը՝ տարեկան 1000 տոննա ուրան է:
Փակման հեռանկարներ
Արտադրության աճը առանց հաջող հետախուզման և ռեսուրսային բազայի փոխարինման կնշանակի գործող հանքերի փակում 2030-ից մինչև 2040-ականների վերջը։ Սա առաջին հերթին վերաբերվում է 2000-ականների սկզբից գործող ձեռնարկություններին։
Այս հեռանկարը հաշվի առնելով՝ ուրանի արտադրողները վերջերս քայլեր են ձեռնարկում իրենց ռեսուրսային բազան ընդլայնելու համար։ «Ռոսատոմ»-ը դրանցից մեկն է։ «Մեր հիմնական նպատակն է ընդլայնել ուրանի հանքա-հումքային բազան՝ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի կարիքները բավարարելու համար: Մենք արդեն համաձայնության ենք եկել Ընդհերքի օգտագործման դաշնային գործակալության և Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հանքա-հումքային բազայի զարգացման աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: 2026 թվականին մենք կավարտենք Շիրոնդուկույսկի հանքավայրում կապիտալ աշխատանքների մեծ մասը՝ 2028 թվականից սկսած այնտեղ մոտ 400 տոննա ուրան արդյունահանելու նպատակով: Մենք կսկսենք զարգացման աշխատանքները Պրիարգունսկիի արտադրական լեռնաքիմիական միավորման թիվ 6 հանքում: Մենք կանենք ամեն ինչ՝ «Էլկոն» նախագիծը քնած ռեժիմից դուրս բերելու համար», — «Վեստնիկ Ատոմպրոմա» ամսագրին ասել է «Ռոսատոմ ընդերք» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և գործադիր տնօրեն Վիկտոր Սվյատեցկին:
«Կազատոմպրոմ»-ը ևս մեկ օրինակ է: 2025 թվականի հունվարին ընկերությունը իր 2025-2034 թվականների զարգացման թարմացված ռազմավարության մեջ հայտարարեց, որ նպատակ ունի համալրել և արդյունավետորեն օգտագործել իր հանք-հումքային բազան՝ երկրաբանական հետախուզման և շահագործման օպտիմալացման միջոցով:
Հետևաբար, երկարաժամկետ հեռանկարում կշահեն ուրանի արդյունահանող այն ընկերությունները, որոնք լավագույնս կապահովեն իրենց պաշարները։

Վազք խոչընդոտներով
Արդյունահանման ավելացումը, նոր հզորությունների գործարկումը և նույնիսկ երկրաբանական հետախուզության անցկացումը հաճախ խոչընդոտվում են տնտեսական, կարգավորող, սոցիալական և այլ խնդիրներով: Դրանք մեծացնում են նոր օբյեկտների պատրաստման ժամանակն ու ծախսերը:
Հիմնական մարտահրավերներից մեկը՝ գնաճն է: Սարքավորումների, դիզելային վառելիքի, էլեկտրաէներգիայի, ծծմբական թթվի և անձնակազմի ծախսերի գները բարձրանում են: Ավելին, տոկոսադրույքները բարձրացել են, ինչը բանկային ֆինանսավորման ներգրավումը ավելի դժվար և թանկ է դարձնում:
Երբեմն խնդիր դարնում աշխատողների, սարքավորումների կամ ռեագենտների բացակայությունը: Օրինակ, Կանադայի McArthur River հանքի վերաբացումը դանդաղեցվել է որակյալ անձնակազմ վարձելու և բազմամյա փակումից հետո սարքավորումները վերագործարկելու հետ կապված խնդիրների պատճառով: Ղազախստանում արտադրությունը նվազել է ծծմբական թթվի պակասի և օժանդակ ենթակառուցվածքների կառուցման ուշացումների պատճառով:
Բարդ կարգավորող ընթացակարգերը նույնպես խոչընդոտում են գործարկմանը: Որոշ երկրներում թույլտվությունների տրամադրման ժամկետները կարող են գերազանցել տասը տարին: Ընկերությունները ստիպված են թարմացնել տեխնա-տնտեսագիտական հիմնավորումները և հետաձգել վերջնական ներդրումային որոշումները: Տեղական համայնքի դիմադրությունը կարող է հանգեցնել հանքի շինարարությունից հրաժարվելուն։ Այսպես, օրինակ, տեղի է ունեցել Ավստրալիայի Jabiluka հանքավայրի նախագծի հետ:
Ազդում է նար քաղաքականությունը: Ամենաակնառու օրինակը՝ Նիգերի հանքերի պետական վերահսկողության փոխանցումն է և դրա հետևանքով առաջացած վեճերը ֆրանսիական Orano ընկերության հետ։

Որոշ եզրակացություններ
Առաջիկա տասնամյակներում համաշխարհային ատոմային էներգետիկայի հիմնական հումքային խահանջարկը կբավարարվի բնական ուրանի առաջնային արդյունահանմամբ: WNA-ի գնահատականներով՝ մինչև 2040 թվականը դա կկազմի 150,000 տոննա: Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում բոլոր որոշակի աղբյուրներից արտադրությունը կկազմի ընդամենը 70,000 տոննա: Գործող հանքերում արտադրությունը կիսով չափ կկրճատվի պաշարների սպառման պատճառով՝ ներկայիս 60,200 տոննայից մինչև 29,500 տոննա: Նախկինում փակված, կառուցվող և նոր հանքերի համար նախատեսված հանքերի շահագործումը կփոխհատուցի շահագործումից հանված հզորությունները, բայց միայն մասամբ՝ մինչև 50,000 տոննա: 2030 թվականից հեռանկարային հանքերի շահագործումը կարող է մինչև 2040 թվականը ավելացնել ևս 20,000 տոննա, բայց դրանց ապագան ռիսկային է և անորոշ:
2024-2040 թվականների ընթացքում որոշակի երկրորդային աղբյուրներից մատակարարումները կավելացնեն մոտավորապես ևս 5,000 տոննա ուրան:
Այսպիսով, չնայած «գետնի տակ» ուրանի բավարար պաշարներին, ուրանի պահանջարկը 2040 թվականին կարող է գերազանցել որոշակի աղբյուրներից եկող առաջարկը 75,000 տոննայով: Ակնկալվում է, որ այս պահանջարկը կբավարարվի այսպես կոչված չճշտված աղբյուրներից եկող մատակարարումներով: Դրանք ներառում են չհաշվառված երկրորդային աղբյուրներ, ինչպես նաև փակված հանքեր և չմշակված հանքավայրեր, որոնց համար ընկերությունները դեռևս ծրագրեր չեն ձևակերպել:
Հաշվի առնելով այս իրավիճակը, միջուկային վառելիքի նոր ուրանի օբյեկտները ինտեգրելու համար անհրաժեշտ կլինեն զգալի ջանքեր երկրաբանական հետախուզման, առաջատար հանքարդյունաբերական տեխնոլոգիաների ներդրման, ներդրումների ավելացման և կարգավորող միջավայրի բարելավման ոլորտներում:
«Ռոսատոմի» դիրքորոշումը
Ռեսուրսային բազայի միտումները ցույց են տալիս, որ համաշխարհային շուկայում մատչելի ուրանը սպառվում է: ԱԷԿ-երի համաշխարհային պարկի աճը տեղի կունենա արդյունահաման ցածր ինքնարժեքով խոշոր ուրանային նախագծերի դադարեցման և երկրորդային աղբյուրների կրճատման ֆոնի ներքո: Այս ֆոնին «Ռոսատոմը» առավելություն ունի. պետկորպորացիան տիրապետում է բարձրորակ ուրանի որակյալ հումքային բազայով՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ արտերկրում: Այս հումքային բազան ունակ է ապահովել ուրանի արտադրության երկարաժամկետ աճ և բավարարել կորպորացիայի միջուկային վառելիքային ցիկլի կարիքները:

Զուգահեռաբար, «Ռոսատոմը» զարգացնում է չորրորդ սերնդի էներգետիկ համակարգեր, որոնք չեն պահանջի բնական ուրան: միջուկային վառելիքային ցիկլի հետ կապված բոլոր ուղղությունների համակարգման համար այժմ պատասխանատու է «Ուրանային խորհուրդը», «Ստրանա Ռոսատոմ» թերթին ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը. «Ապրանքատեսականու ընդլայնումը, հումքային բազայից անկախ չորրորդ սերնդի էներգետիկ համակարգերի ստեղծումը և էներգաբլոկերի լայնածավալ կառուցումը ինչպես երկրում, այնպես էլ արտասահմանում կպահանջեն նոր մոտեցումներ երկբաղադրիչ միջուկային էներգետիկ համակարգի ամբողջ միջուկային վառելիքային ցիկլի կառավարման համար՝ ջերմային և արագ նեյտրոնային ռեակտորներով: Այս աշխատանքը համակարգելու համար ստեղծվել է միջուկային վառելիքային ցիկլի կոմիտե: Այն ներառում է պետկորպորացիայի գրեթե բոլոր ավագ ղեկավարներին: Կոմիտեն կգործի որպես յուրատեսակ «Ուրանային խորհուրդ», որը կորոշի ռազմավարությունն ու մարտավարությունը այս առանցքային ուղղությունում», — ընդգծել է Ալեքսեյ Լիխաչյովը: «Ռոսատոմը» կզարգացնի հարստացման, վառելիքի արտադրության և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման հզորությունները, ինչպես նաև կմշակի ազգային ուրանային ծրագիր: Այն նախատեսում է բնական ուրանի տեսակարար սպառման կրճատում՝ միջուկային վառելիքային ցիկլի փակման տեխնոլոգիաների միջոցով՝ հումքային բազայի զուգահեռ ընդլայնմամբ՝ ատոմային արտադրության մասնաբաժինը մեծացնելու համար:

