Այս ամենը WAW է
վերադառնալ բովանդակությանըՍեպտեմբերի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Համաշխարհային ատոմային շաբաթը (WAW)՝ միջազգային համաժողով, որը միավորեց աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչների, ոլորտային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների և լրագրողների: Մեծ ուշադրություն դարձվեց երիտասարդությանը և Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հանրայնացմանը: Ներկայացնում ենք ֆորումի հիմնական միջոցառումները:
Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված համաժողովին մասնակցեցին 118 երկրներից ավելի քան 20,000 մասնակից: Երկու օր նվիրված էր գործարար ծրագրին՝ բարձր մակարդակի հանդիպումներ, համաձայնագրերի ստորագրում և անձնական շփումների միջոցով կապերի հաստատում: Նույնքան ժամանակ հատկացվեց Երիտասարդական ծրագրի միջոցառումներին, որոնց ընացքում ուսանողների և դպրոցականների առջև ելույթներ ունեցան միջուկային արդյունաբերության առաջնորդներ, կարծիքի առաջնորդներ, գիտնականներ և փորձագետներ:
Գործարար ծրագիրը բացեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ավելի ու ավելի շատ երկրներ և խոշոր ընկերություններ խաղաղ ատոմը համարում են կենսական էներգետիկ ռեսուրս երկարաժամկետ, արագացված զարգացման համար: Ակնհայտ է, որ այս պարադիգմայի փոփոխության համար կան հիմնարար պատճառներ: Սրանք միայն հուսալի լուծումներ չեն: Կարևոր է նաև, որ ձևավովում է էներգետիկ նոր իրողույուն», — նշեց Պուտինը: Նա ընդգծեց, որ այսօր միայն Ռուսաստանն ունի փորձառություն միջուկային էներգետիկայի ամբողջ շղթայում: Ռուսական նախագծի ատոմակայաններն աշխարհում ամենապահանջվածն են:
Այդ օրը կլոր սեղանի բոլոր մասնակիցները խոսեցին Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին: Օրինակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց. «Մենք ստեղծել ենք ամենաժամանակակից և ամենագեղեցիկ ատոմակայանը»: Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը խոսեց երկրում ատոմակայան կառուցելու «Ռոսատոմ»-ի հետ համատեղ ծրագրերի մասին. երկու կողմերը նախագծի շուրջ աշխատում են 2022 թվականից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խորհրդային ատոմագործների կառուցված Հայկական ատոմակայանի արդիականացման հեռանկարները: Նիգերի հանքարդյունաբերության նախարար Ուսմանե Աբարչին առաջարկեց միջուկային դիվիդենտների գաղափարը, որից կշահեն ատոմային արդյունաբերության մեջ ներգրավված բոլոր կողմերը: Նա նաև հրավիրեց «Ռոսատոմ»-ին մասնակցելու ուրանի հետախուզման և արդյունահանման աշխատանքներին և կառուցելու երկու ատոմակայան՝ 2 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Սա WAW-ի ամենամեծ անակնկալներից մեկն էր։ Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը հայտարարեց, որ իր երկիրը կցանկանար ստեղծել ատոմային էներգետիկայի զարգացման օրինակելի ծրագիր, որը կլինի թափանցիկ և անվտանգ։
Համաժողովում քննարկվեց նաև բնական ուրանի մոտալուտ պակասը: Այս խնդիրը լուծելու համար «Ռոսատոմը» առաջարկում է փակ միջուկային վառելիքային ցիկլի հայեցակարգ՝ վառելիքի բազմակի վերամշակմամբ՝ օգտագործելով արագ նեյտրոնային ռեակտորներ: Սա թույլ կտա ավելի լիարժեք օգտագործել արդյունահանված ուրանի էներգետիկ ներուժը և կրճատել ռադիոակտիվ թափոնները։

«Միջուկային վառելիքը կարող է վերամշակվել և օգտագործվել կրկին ու կրկին: Ռուսաստանը, անկասկած, այս ոլորտում առաջատարն է: Կարծում եմ՝ հաջորդ տասնամյակում մենք կտեսնենք, որ շատ երկրներ կսկսեն օգտագործված միջուկային վառելիքը դիտարկել որպես արժեքավոր ռեսուրս», — մամուլի ասուլիսի ընթացքում ասաց WNA-ի տնօրեն Սամա Բիլբաո–ի–Լեոնը։
Համաժողովի շրջանակներում անցկացվեց ԲՐԻԿՍ երրկների ատոմային էնեգետիկայի հարթակի տարեկան համաժողովը: Հանդիպման ժամանակ մասնակիցները հաստատեցին հարթակի առաջին ռազմավարական փաստաթուղթը՝ հայեցակարգ, որն ուրվագծում է աշխատանքի հիմնական ուղղությունները: Հիմնական առաջնահերթություններից են մարդկային ռեսուրսների զարգացումը, ատոմային էներգետիկայի նախագծերի համար ֆինանսավորման ներգրավումը, կայուն մատակարարման շղթաների ստեղծումը, ռեակտորների շինարարության և միջուկային վառելիքի ցիկլի տեխնոլոգիաների խթանումը, միջուկային էներգիայի հանրային ընդունման ապահովումը և այլն:
Ստորագրվել է WAW-ում
Համաշխարհային ատոմային շաբաթվա ընթացքում «Ռոսատոմը» և դրա անդամ կազմակերպությունները ստորագրել են մոտ հիսուն համաձայնագիր: Ներկայացնում ենք արտասահմանյան գործընկերների հետ ամենակարևոր համաձայնագրերը:
Ֆորումի նախօրեին «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը և Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Էսլամին ստորագրել են Իրանում փոքր հզորության ատոմակայանների (ՓՀԱԿ) կառուցման վերաբերյալ փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Փաստաթղթում ուրվագծվում են նախագծի իրականացման կոնկրետ քայլերը:
Եթովպիայում ԱԷԿ նախագծի զարգացման գործողությունների ծրագիրը ստորագրել են «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը և Եթովպիայի էլեկտրաէներգիայի կորպորացիայի նախագահ Աշաբիր Բալչան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի ներկայությամբ: Ծրագիրը նախատեսում է աշխատանքային խմբի և ճանապարհային քարտեզի ստեղծում, միջկառավարական համաձայնագիր և միջուկային ենթակառուցվածքների աջակցություն:
Ուզբեկստանի հետ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ կապված աշխարհում առաջին էներգետիկ համալիրի կառուցման հետ, որը ներառում է երկու բլոկ ՋՋԷՌ-1000 ռեակտորներով և երկու բլոկ՝ ՐԻՏՄ-200 ռեակտորներով՝ յուրաքանչյուրը 55 ՄՎտ հզորությամբ, ինչպես նաև վառելիքի մատակարարման հետ։
«Ռոսատոմի Արտասահամանյան արտադրություն» ընկերությունը («Ռոսատոմի» մաս) և Վիետնամի Power Engineering Consulting բաժնետիրական ընկերություն-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հիմք է դնում Վիետնամում «Նինթհուան-1» ԱԷԿ նախագծի շուրջ համագործակցությանը։
Բելառուսի ԱԷԿ-ը և «Տեխնաբեքսպորտ»-ը պայմանագիր են ստորագրել, որը ներառում է Բելառուսի ատոմակայանի օգտագործված միջուկային վառելիքի կառավարմանը։
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի, «Ռոսատոմի» վառելիքային ստորաբաժանման, «Էներգետիկ լուծումներ Ղրղզստան»-ի («Ռոսատոմի» գրասենյակ) և «Էլբրուս» շինարարական ընկերության միջև կնքված համաձայնագիրը նվիրված է Ղրղզստանում լիթիում-իոնային մարտկոցների արտադրության տեղայնացմանը։
«Ռոսատոմ»-ի վառելիքային ստորաբաժանումը և Պեկինի ուրանի երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտը համաձայնագիր են ստորագրել MonEH նախագծին ՏՎԷԼ-ի միանալու վերաբերյալ: Ռուս մասնագետները հնարավորություն կունենան Բեյշանի ստորգետնյա լաբորատորիայում դաշտային հետազոտություններ անցկացնելու՝ բարձր ակտիվությաբ ռադիոակտիվ թափոնների անվտանգ մեկուսացման համար:
«Մեդսկան» ընկերությունների խումբը և «Ռուս-արաբական գործարար տունը» համաձայնության են եկել բժշկական տուրիզմը զարգացնելու շուրջ՝ Ռուսաստանում Մերձավոր Արևելքից եկած բուժառուների համար առաջարկելով բժշկական ծառայությունների ամբողջական ցիկլը:
Միջազգային հումանիտար կապերը ամրապնդվել են Զարեչնի (Սվերդլովսկի մարզ) և Դունաֆյոլդվար (Հունգարիա) քաղաքների միջև ստորագրված հուշագրով:
«Ռոսատոմ»-ի տեխնիկական ակադեմիան հուշագիր է ստորագրել Յանգոնի տեխնոլոգիական համալսարանի (Մյանմա) հետ՝ մասնագետների պատրաստման և գիտական հետազոտությունների զարգացման համար:
Ատոմը՝ երիտասարդների գործ է
Երիտասարդ գիտնականներ և ինժեներներ, ուսանողներ և դպրոցականներ դարձան Համաշխարհային ատոմային շաբաթվա լիիրավ մասնակիցներ: Օրինակ՝ երիտասարդ միջուկային ֆիզիկոսները հպարտությամբ խոսեցին ԻՏԷՌ ջերմամիջուկային ռեակտորի ստեղծման միջազգային նախագծում իրենց մասնակցության մասին: Դպրոցականները մասնակցեցին ռոբոտների փառատոնին: Ամենաշատ ուշադրությունը գրավեց ռոբոտացվաժ ագռավ-դերասանուհին, որը ներկայացումներում խաղում է էպիզոդիկ դերեր:

Ոլորտի համար մասնագետների պատրաստման հարցը քննարկվեց բոլոր մակարդակներում՝ պետությունների և կառավարական գործակալությունների ղեկավարների, ԲՐԻԿՍ հարթակի համաժողովում, թեմատիկ նիստերում և համալսարանական վարչակազմի ելույթներում: Քննարկվել է միջառարկայական ուսուցման կարևորությունը, գործնական հմտությունների անհրաժեշտությունը և միջուկային կրթության օգուտները այն երկրի համար, որտեղ աստիճանաբար ձևավորվում է կրթված տեխնիկական էլիտա:
Համաշխարհային ատոմային շաբաթվա վերջին օրը տեղի ունեցավ Global HackAtom միջազգային ուսանողական առաջնության առաջին եզրափակիչը: Մասնակցեցին Ռուսաստանից և ինը գործընկեր երկրներից ազգային փուլերի ավելի քան 50 հաղթողներ: Եզրափակչի թեման էր՝ միջուկային տեխնոլոգիաների միջոցով տիեզերքի ուսումնասիրությունը: Թիմերը ներկայացրեցին միջմոլորակային ճանապարհորդության, առաջին տիեզերական ատոմակայանի և տիեզերական «Մետաքսի ճանապարհ 2100»-ի նախագծեր:
Մրցույթում հաղթեց TUPI Tech թիմը Բրազիլիայից։ Թիմը ներկայացրեց մոդուլային տիեզերական ատոմայիին ռեակտորի նորարարական նախագիծ, որը կարող է ռեսուրսներ ստեղծել միջմոլորակային ճանապարհորդությունների համար։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ինդոնեզիայի Tahu Sumedang թիմը։ Նրանք առաջարկեցին միջուկային տեխնոլոգիաներ օգտագործել միջմոլորակային ճանապարհորդությունների ընթացքում ցիրկադային ռիթմերը (կենսաբանական գործընթացների տատանումները) բարելավելու համար։ Երրորդ տեղը զբաղեցրեց IsotopeX թիմը Հունգարիայից՝ տիեզերական ճանապարհորդությունների ընթացքում հեղուկի կուտակումը և քնած արդու կենսական ցուցիչները վերահսկող սարքի համար միջուկային էներգիայի աղբյուր ստեղծելու իրենց գաղափարով։

