«Արկտիկան»՝ հինգ տարեկան է
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#294Հոկտեմբերի 2025

«Արկտիկան»՝ հինգ տարեկան է

վերադառնալ բովանդակությանը

Այս տարի «Ատոմֆլոտ»-ը նշում է առաջատար ունիվերսալ ատոմային սառցահատի՝ «Արկտիկայի» (ԱՈՒԱՍ) վրա դրոշի բարձրացման հինգ տարին: Այս սառցահատի ի հայտ գալը նշանավորեց սառցահատային նավատորմի, փոքր հզորության ատոմակայանների և Հյուսիսային ծովային երթուղու ուսումնասիրության զարգացման նոր դարաշրջանի սկիզբը:

Այն մասին, որ ի հավելումն գործող ատոմային սառցահատների Ռուսաստանին անհրաժեշտ են նորրերը սկեսել մտածել 2000-ականներին: Արկտիկական խոշոր հանքավայրերի զարգացման և իրենց արտադրանքը արտահանող առևտրային նավերի ուղեկցման համար անհրաժեշտ էին ավելի հզոր և ժամանակակից ատոմագնացներ:

ԱՈՒԱՍ-ի տեխնիկական նախագիծը մշակվել է «Այսբերգ» կենտրոնական նախագծային բյուրոյի կողմից 2009 թվականին: Նախորդ նախագծերից հիմնական տարբերությունը 175 ՄՎտ ջերմային հզորությամբ ՌԻՏՄ-200 նորագույն ռեակտորային կայանքի օգտագործումն էր: Այն մշակվել է հատուկ այս սառցահատի համար «Աֆրիկանտով» նախագծային բյուրոյի գիտնականների և ինժեներների կողմից: Ռեակտորային կայանքի հիմնական առանձնահատկությունը՝ դրա ինտեգրված նախագիծն է. գոլորշու գեներատորները տեղակայված են ռեակտորի հետ նույն իրանում: Այդ լուծման շնորհիվ ՌԻՏՄ-200-ը գրեթե երկու անգամ ավելի թեթև և կոմպակտ է, քան իր նախորդները, ինչը սառցահատը դարձնում է ավելի մանևրային և զբաղեցնում է ավելի քիչ տարածք նավի վրա։ Արդյունքում, դրա շահագործումն տնտեսապես ավելի արդյունավետ է։

«Արկտիկա»-ի երկրորդ առանձնահատկությունը՝ կրկնակի խորությունն է. սառցահատը կարող է փոխել խորությունը և գործել ոչ միայն Արկտիկական ծովերում, այլև Ենիսեյի և Օբի գետաբերաններում: Երրորդ առանձնահատկությունը՝ նախորդների համեմատ ավտոմատացման ավելի բարձր մակարդայը: Սա նվազեցրել է անձնակազմի անհրաժեշտությունը և պարզեցրել է կայանքի կառավարումը: «Արկտիկա»-ի հերթապահությունն այժմ պահպանվում է միայն կամրջի և կենտրոնական կառավարման կայանի վրա. տեղական դիտակետերում հերթափոխներ չկան: Մեքենայական բաժանմունքնում՝ հսկայական չորս հարկանի տարածքում, դիտարկումն իրականացվում է գործիքային մոնիթորինգի և կանոնավոր պարեկությունների միջոցով:

«Արկտիկա ԱՈՒԱՍ»-ի տեխնիկական բնութագրերը հետևյալն են՝ սառցահատի երկարությունը՝ 173.3 մետր է, խորությունը՝ 10.5 մետր / 9.03 մետր, սառցահատման հզորությունը՝ մինչև 3 մետր: Միջուկային վառելիքի լիցքավորումը պահանջվում է յուրաքանչյուր յոթ տարին մեկ: Մոտավոր ծառայության ժամկետը 40 տարի է: Անձնակազմը՝ 54 մարդ:

Նավաստու խցիկը՝ նրա մի քանի ամիսների տունը, որտեղ նա հանգստանում է հերթափոխերի միջև, նման է հարմարավետ հյուրանոցային սենյակի: Այն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ առանձին սանհանգույց՝ ցնցուղով, աշխատանքային տարածք՝ գրասեղանով, հեռուստացույց, փոքր սառնարան, քնելու տարածք, բազմոց՝ հանգստանալու համար և անձնական իրերի պահարան: Սառցահատի վրա պահանջված վայր է՝ բազմաֆունկցիոնալ մարզասրահը, որտեղ կարելի է խաղալ մինի ֆուտբոլ, բասկետբոլ կամ վոլեյբոլ, և նույնիսկ սեղանի թենիսի մրցաշարեր կազմակերպել: Կա նաև առանձին մարզասրահ ուժային մարզումների սիրահարների համար: Սառցահատն ունի սաունա, լողավազան և սոլյարիում:

Շինարարության և շահագործման ժամանակագրություն

«Արկտիկա»-ն կառուցելու որոշումը կայացվել է 2012 թվականին: Աշխատանքը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին, իսկ նավը ջուրն է իջեցվել 2016 թվականի հունիսի 16-ին: Ատոմագնացը անվանակոչվել է լեգենդար «Արկտիկա» սառցահատի պատվին, որը պատմության մեջ առաջին նավն էր, որը հասավ Հյուսիսային բևեռ ջրի վրայով (դա տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 17-ին):

Նոր «Արկտիկա»-ի վրա դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Մուրմանսկում: «Ատոմային սառցահատային նավատորմը՝ Ռուսաստանի զգալի մրցակցային առավելություն է: Եվ, իհարկե, դրա ընդլայնումը հզոր ներդրում է ապագայում: Առաջին հերթին, այն խթան է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար», — այն ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Նոյեմբերի 14-ին սառցահատը սկսել է իր առաջին աշխատանքային ճանապարհորդությունը, և այդ ժամանակից ի վեր, հինգ տարի շարունակ, այն ուղեկցում է նավերը Հյուսիսային ծովային երթուղու սառույցների միջով՝ նպաստելով արկտիկական նախագծերի զարգացմանը: Կառուցումից ի վեր «Արկտիկա»-ն անցել է 126,166 մղոն սառույցի միջով և ուղեկցել 677 նավ (2025 թվականի հոկտեմբերի սկզբի դրությամբ):

Սառցահատների և ՓՀԱԿ-երի համար սերիական արտադրություն

«Արկտիկա» ԱՈՒԱՍ սկիզբ է դրել 22220 նախագծի սառցահատների սերիական արտադրությանը: Հյուսիսային ծովային երթուղում աշխատում են այդ նախագծի «Սիբիր», «Ուրալ» և «Յակուտիա» սառցահատները: Առաջին երկուսը շահագործման են հանձնվել 2022 թվականին, իսկ երրորդը՝ 2024 թվականին: Ներկայում ավարտվում «Չուկոտկա» սառցահատի կառուցումը։ Բացի այդ, կառուցվում է այդ նախագխի «Լենինգրադ» սառցահատը և ընթանում է «Ստալինգրադ» սառցահատի շինարարության նախապատրաստումը:

Կարևոր է նաև այն, որ ՌԻՏՄ-200-ի արտադրությունը դարձել է սերիական: «Ռոսատոմ»-ը այժմ կարող է վստահորեն հաճախորդներին առաջարկել փոքր ՓՀԱԿ-եր՝ ինչպես ցամաքային, այնպես էլ լողացող կոնֆիգուրացիաներով՝ օգտագործելով նույն ռեակտորային կայանքների հարմարեցված տարբերակները: Զարգացման մեկ այլ ուղղություն է՝ ՌԻՏՄ-400 ռեակտորային կայանքի ստեղծումը, որի ջերմային հզորությունը 315 ՄՎտ է, ինչը զգալիորեն գերազանցում է բոլոր առկա նավային ռեակտորային կայանքները: 10510 նախագծի «Ռոսիա» սառցահատը հագեցած կլինի երկու ՌԻՏՄ-400 ռեակտորներով: Այս ռեակտորները, իրենց հզորությունից ելնելով, նույնիսկ ստացել են իրենց սեփական անունները՝ «Իլյա Մուրոմեց» և «Դոբրինյա Նիկիտիչ» (ռուսական էպոսի հերոսների անունները): Առաջին ՌԻՏՄ-400-ը արտադրվել է այս տարվա մայիսին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերին: