ՏՖԱԳՀԻ. Բժշկություն և ոչ միայն
վերադառնալ բովանդակությանըՏեխնիկական ֆիզիկայի և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտը (ՏՖԱԳՀԻ) նշում է իր 65-ամյակը: Ինստիտուտը, որը պատմականորեն արտադրել է ճառագայթային սարքավորումներ, ռադիոնուկլիդային էներգետիկայի չքանդող վերահսկողության սարքեր, ներկայում մշակում է «Բրախիում» գամմա-թերապիայի համակարգի արտահանման տարբերակը, զբաղվում է հյուսվածքների և օրգանների կենսաարտադրությամբ և պատրաստվում է արտադրել տիտանի իմպլանտներ՝ օգտագործելով ադիթիվ մեթոդ:
ՏՖԱԳՀԻ-ն (նախկինում՝ Ռադիացիոն տեխնիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ; ՌՏՀԳՀԻ) հիմնադրվել է 1960 թվականի հոկտեմբերի 6-ին: Այն ծառայել է որպես ճառագայթային տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտի գլխամասային կազմակերպություն: Ինստիտուտը արագ զարգացել է: ՌՏՀԳՀԻ-ն ուսումնասիրել է իոնացնող ճառագայթման ազդեցությունը տարբեր նյութերի և սննդամթերքի վրա: Ստեղծել են հսկիչ սարքեր, ինչպիսիք են գամմա-դեֆեկտոսկոպերը՝ մետաղական կառուցվածքների չքանդող վերահսկողության սարքեր: Մշակել են էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրներ՝ ռադիոիզոտոպային թերմոէմիսիոնային գեներատորներ (ՌԻԹԷԳ): Դրանք օգտագործվում են ցածր հզորության սարքերը սնուցելու համար, օրինակ՝ Արկտիկայում և տիեզերքում: Բոլոր խորհրդային և ռուսական ՌԻԹԷԳ -երը մշակվել են ՏՖԱԳՀԻ-ում։
Երկար ժամանակ միջուկային բժշկությունը ներկայացված էր մասսայական միակ արտադրանքով՝ «Ագատ» գամմա-թերապեվտիկ համալիրով։ Այն գործում է հետևյալ կերպ. բժշկի և բժշկական ֆիզիկոսի կողմից մշակված ճառագայթային բուժման պլանի համաձայն՝ իզոտոպները մեխանիկորեն մատակարարվում են ուռուցքին՝ ոչնչացնելով այն բարձր էներգիայի գամմա-քվանտերով։
1989 թվականին ինստիտուտը մասնաճյուղ բացեց Սարանսկում։ Այնտեղ արտադրվում են Գեյգերի-Մյուլլերի հաշվիչներ, որոնք ավելի հայտնի են որպես Գեյգերի հաշվիչներ, և իոնացման խցիկներ՝ նեյտրոնային հոսքը չափելու համար։
Ներկայում
Այսօր ՏՖԱԳՀԻ-ի հիմնական իրավասությունը միջուկային տեխնոլոգիաների միջոցով բժշկական սարքավորումների մշակումն ու արտադրությունն է: Դրա առաջատար արտադրանքը՝ «Բրախիում» գամմա-թերապեվտիկ համալիրն է: Այն նախատեսված է կոնքի օրգանների, կրծքագեղձերի, կերակրափողի, քթի և բերանի խոռոչի կոնտակտային ճառագայթային թերապիայի համար: «Բրախում»-ն արդեն մատակարարվում է ռուսական կլինիկաներին. 2025-2026 թվականներին բժշկական հաստատություններ կմատակարարվի 10 նման սարք:

Ինստիտուտի արտադրական հնարավորությունները լիովին բավարարում են ռուսական շուկայի կարիքները, ուստի ՏՖԱԳՀԻ-ն նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը արտադրել սարքի էքսպորտային տարբերակը: Այն կունենա բարելավված պարամետրերով ներսեփական արտադրության ծրագրային ապահովում, իսկ դրա քաշն ու չափերը կնվազեն մոտ 20%-ով: Կբարելավվեն նաև ապլիկատորները՝ սարքերը, որոնց միջոցով տեղադրվում է իզոտոպային աղբյուրը: Կներդրվեն հատուկ ադապտերներ, որոնց միջոցով հնարավոր կլինի օգտագործել արտասահմանյան ապլիկատորներ: Արդիականացումից հետո այս մշակումները կներառվեն նար ռուսական տարբերակում. գրանցման գործի փոփոխման գործընթացն արդեն սկսվել է:
ՏՖԱԳՀԻ-ն նաև մշակում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ)՝ 1.5 Տլ դաշտի ինդուկտիվությամբ: Սրանք բժշկության «աշխատուժն» են, որոնք իրենց լավ դրսեորեցին ամենօրյա պրակտիկայում: ՏՖԱԳՀԻ-ն նախատեսում է ապահովել ռուսաստանյան շուկայի 25%-ը կամ տարեկան մոտավորապես 40 միավոր: Առաջին երեք արտադրական միավորները նախատեսվում է հանձնել փորձնական շահագործման 2027 թվականին: 2028 թվականին ինստիտուտը կարտադրի տասը ՄՌՏ համակարգ, իսկ լիարժեք հզորությունը նախատեսված է 2029 թվականին:
Ապագայում
Ինստիտուտի զարգացման ամենահետաքրքիր նախագծերից մեկը՝ իմպլանտների ադիթիվ տպագրությունն է: «Ռոսատոմ»-ը այս ոլորտում իրականացնում է համալիր աշխատանք՝ սկսած փոշու արտադրությունից և ծրագրային ապահովման մշակումից մինչև վերջնական արտադրանք և մանրէազեցում: Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի հետ համատեղ ՏՖԱԳՀԻ-ն ավարտում է օստեոտրոպ ծածկույթով իմպլանտներ ստեղծելու նախագիծը: Ինստիտուտի մասնագետներն արդեն մշակել են այս ծածկույթը, որը բարելավում է իմպլանտացիան: Այս համատեղ նախագծի արդյունքները, ինչպես սպասվում է, կօգտագործվեն անհատականացված և զանգվածային արտադրության արտադրանքի ադիթիվ տպագրության ներդրումային նախագծի համար: Այս նախագծի համար ներկայում հաշվարկվում է ֆինանսա-տնտեսական մոդելը:
Բացի այդ, ՏՖԱԳՀԻ-ում իրականացվում է առաջադեմ ուղղություն՝ հյուսվածքների և օրգանների կենսաարտադրություն: Գիտնականներն արդեն հաջողությամբ աճեցրել են ճագարի արյան անոթի համարժեքը կենսաարտադրության սարքավորման մեջ: Այն հաջողությամբ տեղադրվել է կենդանու ազդրային զարկերակի մեջ: Նման տեխնոլոգիաները հնարավորություն կտան ապագայում փոխարինել բուժառուների վնասված հյուսվածքները և նույնիսկ օրգանները: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. գիտնականները հույս ունեն ներկայացնել իրենց նոր մշակումները 2026 թվականի փետրվարին կայանալիք Ապագայի տեխնոլոգիաների համաժողովում։
Տիեզերական նախագծեր
ՏՖԱԳՀԻ-ն չեն մոռանում նաև միջուկային սարքաշինությունը։ Ի թիվս այլ բաների, արտադրում են բորի կոնցենտրատաչափեր։ Նախատեսվում է արդիականացնել դրանք հնդիկ և ռուս պատվիրատուների հարցման համաձայն։ Մասնավորապես, մասնագետները քննարկում են ազդանշանի մշակման բլոկը տաք գոտուց առանձին պահարան տեղափոխելու տարբերակը։ Ինստիտուտը նաև նախատեսում է զարգացնել ՌԻԹԷԳ-ի ուղղությունը։ Այն կզարգանա Հյուսիսային ծովային երթուղու և տիեզերքի, մասնավորապես՝ Լուսնի և Մարսի հետագա ուսումնասիրություններին զուգահեռ։

