ROSATOM NEWSLETTER
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել

News

ՓՀԱԿ-ի ուղեցույց
Միջուկային էներգիայի գործակալությունը (NEA, ՏՀԶԿ կառույց) հրապարակել է «Փոքր մոդուլային ռեակտորներ: Երկրորդ հրատարակություն» տեսությունը: Այն ուրվագծում է ՓՀԱԿ-ի հատվածի ընթացիկ վիճակը, տվյալները համախմբած են ըստ տարբեր պարամետրերի: Տեսությունը կարող է առաջարկվել որպես տեղեկատու ներդրումային ընկերությունների ղեկավարների համար, եթե այն չպարունակեր էական անճշտություններ, առնվազն ռուսական ԱԷԿ-ի նախագծերին և տեխնոլոգիաներին վերաբերող տեղեկատվության մեջ. նրանք առաջատար դիրքեր են զբաղեցնում այս հատվածում:
Հազվագյուտ հողային շղթա
Ռոսատոմը կառուցում է ամբողջական տեխնոլոգիական շղթա հազվագյուտ հողային մետաղների հատվածում՝ հանքաքարի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանք՝ հողմակայանքներ և էլեկտրամոբիլներ: Պատմում ենք, թե ինչպես է կազմակերպված այս շղթան։
Ստորագրված է «Ատոմէքսպո»-ում
«Ատոմէքսպո-2024»-ում ստորագրվել են ավելի քան 80 տարբեր համաձայնագրեր։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ համաժողովում, և բացարձակ ռեկորդ է միջոցառման անկացման ողջ պատմության ընթացքում: Համաձայնագրերի կողմերի գլոբալ աշխարհագրությունը լայն է, համագործակցության ոլորտները՝ բազմազան։ Պատմում ենք, թե ինչի մասին են պայմանավորվել։
Բոլոր դրոշները՝ մեզ հյուր
«Ատոմէքսպո – 2024» համաժողովը ռեկորդ է սահմանել մասնակիցների և իրենց պատվիրակություններն ուղարկած երկրների թվով՝ շուրջ 4500 պատվիրակ 75 երկրից։ Առաջին անգամ «Ատոմէքսպո»-ին ներկա էին հյուրեր Բուրկինա Ֆասոյից, Մալիից և Նիգերից: Համաժողովի հիմնական թեման չորրորդ սերնդի ռեակտորային տեխնոլոգիաներն էին, նաև քննարկվել են միջազգային համագործակցության, ՓՀԱԿ-երի, էլեկտրամոբիլիզացիայի, բնապահպանության, թվայնացման և այլ թեմաներ։
Ոչ մի կերպ առանց Ռոսատոմի
Միջուկային վառելիքի շուկայում թափ հավաքող հիմնական միտումը համաշխարհային տնտեսական տարածքի քաղաքական մասնատման համատեքստում արտադրությունն ավելացնելու ցանկությունն է։ Միտումն ակնհայտ է ինչպես բնական ուրանի արդյունահանման, այնպես էլ հարստացման ոլորտում։ Բայց դեֆիցիտի պատճառով արտադրության ծավալների ավելացումն ընթանում է խափանումներով և ուշացումներով։ Այս ֆոնին Ռոսատոմը մեծացնում է ուրանի արտադրությունը և վստահ դիրք է գրավում միջուկային վառելիքի ոլորտում տարբեր ապրանքների մատակարարման հարցում։
Կոմպոզիտների թեթև քայլերը
Կոմպոզիտների արտադրությունը՝ Ռոսատոմի ամենահետաքրքիր նոր բիզնեսներից է: Այս նյութերը, ի թիվս այլ բաների, օգտագործվում են նոր տրանսպորտ և մաքուր էներգիա, տնտեսական շինարարական լուծումներ և բարձր նվաճումների սպորտ ստեղծելու համար:
Միջուկային տեխնոլոգիաներ՝ առողջ կյանքի համար
Փետրվարին Ռոսատոմը ապագա տեխնոլոգիաների ֆորումում ներկայացրել է բժշկության ոլորտում նորագույն մշակումները՝ 3D տպիչով աճեցված օրգանների նմուշներ, ռադիոդեղագործական միջոցներ (ՌԴՄ), բժշկական խնդիրների լուծման քվանտային ալգորիթմներ և այլն։ Իսկ միջուկային բժշկության հարցերով ԲՐԻՔՍ աշխատանքային խմբում դրա մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, խոսեցին խնդիրների մասին և առաջարկեցին դրանց լուծման ուղիները։
Ռուսական ատոմով աշխարհի 57 երկիր
Փետրվարի վերջին Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ելույթ ունեցավ Պետդումայում (ՌԴ խորհրդարանի ստորին պալատ), որտեղ խոսեց Ռոսատոմում ներկայիս իրավիճակի, դրված նպատակների և քննարկվող նախագծերի մասին։
ՓՀԱԿ-ի ապագան
Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ ակտիվորեն մեջբերում են «Ընդլայնման հաջողությունը․ Փոքր մոդուլային ռեակտորների ապագան՝ ցածր ածխածնային էներգետիկայի մրցակցային շուկաների պայմաններում» զեկույցը, որը հրապարակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին բրիտանական New Nuclear Watch Institute (NNWI) վերլուծական կենտրոնի կողմից: Հեղինակները եզրակացնում են, որ Ռուսաստանը ՓՀԱԿ շուկայում առաջատար դիրք կզբաղեցնի։