Կայունության տարածք
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#262Փետրվարի 2023

Կայունության տարածք

վերադառնալ բովանդակությանը

Թուրքիայի «Աքույու» ԱԷԿ-ի հրապարակում գտնվող օբյեկտները, որտեղ միաժամանակ չորս բլոկ է կառուցվում, երկրաշարժից չեն տուժել։ Շինարարությունը շարունակվում է։ Նախագծում ներգրավված ընկերությունները մարդկանց և սարքավորումներ են ուղարկել ավերվածութուններին ենթարկված այլ շրջաններ՝ փլատակները մաքրելու համար:

Բնական աղետ

Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այնուհետև Մոսկվայի ժամանակով ժամը 13:24-ին տարածաշրջանում գրանցվել է 7,7 մագնիտուդով երկրորդ ցնցումը, մի քանի րոպե անց՝ երրորդը՝ 6 մագնիտուդով: Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սա ամենահզոր երկրաշարժն է 1939 թվականից ի վեր։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիրիայի հետ սահմանից շուրջ 50 կմ  հեռավորության վրա։ Սիրիան նույնպես տուժել է։ Թուրքիայում փետրվարի 20-ի դրությամբ զոհվել է ավելի քան 41 000, վիրավորվել ավելի քան 105 500 մարդ, Սիրիայում զոհվել է ավելի քան 5500 մարդ, մոտ 10 000-ը վիրավորվել է։ Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։

Ինչ վիճակում է «Աքույու»-ն

Շինհրապարակում զգացվել են ստորգետնյա ցնցումներ՝ MSK-64 12 բալանոց սանդղակով շուրջ 3 բալ ուժգնությամբ։ «Մեր փորձագետները շինարարական կառույցների, ամբարձիչների կամ սարքավորումների որև է վնասվածք չեն հայտնաբերել», — ասել է «Աքույու Նուկլեար» ընկերության գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեևան: Շինմոնտաժային աշխատանքները շարունակվում են։

Սեյսմակայունության պաշար

Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման մարմնի (AFAD) կողմից կազմված Թուրքիայի երկրաշարժերի քարտեզի համաձայն՝ «Աքույու» ԱԷԿ-ի տեղամասը գտնվում է ըստ դասակարգման՝ հինգերորդ աստիճանի ամենաանվտանգ սեյսմիկ գոտում։ Դիտարկումների ողջ պատմության ընթացքում տեղանքի 50 կմ-անոց գոտում ավերիչ երկրաշարժեր չեն դիտարկվել։ Այնուամենայնիվ, կայանի նախագիծը հաշվի է առնում տարածքի սեյսմիկ առանձնահատկությունները։

«Տարածաշրջանում երկրաշարժերի էպիկենտրոնները և դրանց ուղեկցող բազմաթիվ հետցնցումները կապված են ամենամեծ տեկտոնիկ կառույցների հետ՝ Արևելյան Անատոլիայի խզվածքի և Մեռյալ ծովի խզվածքի, դրանց միացման գոտում: Նախագծային փաստաթղթերի մշակման փուլում սեյսմիկ վտանգը որոշելիս այս տարածքները դիտարկվել են որպես երկրաշարժի հնարավոր օջախների գոտիներ: Տարբեր գոտիավորման մոդելներում նրանց նշանակվել են 8,4, 8,2 և 7,9 մագնիտուդներ։ Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի ուժգնությունն ավելի ցածր է, քան գնահատումներում  հաշվի առնված սեյսմիկ վտանգը»,- ասել է «Ատոմէներգոպրոեկտ»ի «Աքույու» ԱԷԿ-ի նախագծման գծով տնօրեն Միխայիլ Իվանովը։

Նա հավելեց, որ սեյսմակայունության հաշվարկային հիմնավորումները ստուգել են ռուսաստանան առաջատար գիտահետազոտական ​​կազմակերպությունները՝  «Վիբրոսեյմ» և «Շինարարարթյուն» ԳՀԿ։ Որպեսզի ԱԷԿ-ի շենքերը սեյսմիկ ազդեցություններին դիմացկուն լինեն, փխրուն գրունտը հեռացվել է միչև ժայռային հիմք և փոխարինվել բետոնով: Տեղանքում  տեղակայված է երկու սեյսմակայան, ևս 12-ը՝ 40 կմ շառավիղով։ Նրանցից ստացված տվյալները փոխանցվում են թուրքական Քանդիլլի աստղադիտարան և երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտ։ «Եթե մոնիտորինգի ընթացքում պարզվի, որ պարամետրերը փոխվել են նախագծայինի համեմատ, ապա անհապաղ կկատարվի վերահաշվարկ, և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն որոշակի կառույցների ամրապնդման համար», — ասվում է «Աքույու Նուկլեար»-ի հաղորդագրությունում:

Նախագիծը հաշվի է առնում մի շարք գործոնների համակցման հավանականությունը՝ ծովի մակարդակի բարձրացում, քամու ալիքների առաջացում, փոթորկի ալիք, բարոմետրիկ էֆեկտներ և այլն։ Ատոմակայանը պաշտպանված կլինի նույնիսկ եթե ծովի մակարդակը բարձրանա 8,63 մ-ով կամ 6,55 մ բարձրությամբ ցունամի լինի (նման ցունամիի հավանականությունը 10 հազար տարին մեկ է)։

Օգնություն տուժածներին

Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել 10 նահանգներում։ Երկրին օգնություն է ուղարկվում ամբողջ աշխարհից։

«Աքույու Նուկլեար» վթարային կենտրոնների Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների մոբիլիզացիոն պատրաստման բաժինը համագործակցում է AFAD-ի հետ: Ատոմակայանի կառուցմամբ զբաղվող ընկերությունները տուժածների համար տաք հագուստի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաք են կազմակերպել։ Այս ընկերությունների աշխատակիցները և տեղի բնակիչները բերել են վերնազգեստ, կոշիկ, վերմակներ, տաքացուցիչներ, քնապարկեր և այլն։ Փետրվարի 7-ի երեկոյան ավելի քան 4 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել Սիլիֆկե քաղաքի քաղաքապետարան։ Դրամահավաք է տեղի ունեցել նաև ԱԷԿ-ի շինհրապարակում և Անկարայում ու Մոսկվայում գտնվող «Աքույու Նուկլեար» գրասենյակներում: Արյան ընդունման հավելյալ կետեր են բացվել Սիլիֆկե Կարմիր Կիսալուսնի բաժանմունքում և Բույուքեջելիի բանվորական ճամբարում։

«Աքույու» ԱԷԿ-ի շինարարության կապալառու կազմակերպությունները փլատակների մաքրման համար ուղարկել են ավելի քան 700 մարդ և մոտ 80 միավոր տեխնիկա՝ կռունկներ, տրակտորներ, էքսկավատորներ, ինքնաթափ մեքենաներ; Ադանայի օդանավակայան ժամանող բժիշկներին տեղափոխելու համար հատկացվել է ավելի քան 60 ավտոբուս։ Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը մարելուն օգնել են «Աքույու» ԱԷԿ-ի հրդեհային անվտանգության ծառայության 15 հրշեջներ։

«Անհնար է անտարբեր մնալ նման աղետի նկատմամբ, և մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին և մեր շինհրապարակի բոլոր աշխատողներին օգնության համար։ Երբ ամեն վայրկյանը թանկ է, ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացվում են ակնթարթորեն։ Անշուշտ, մենք չենք սահմանափակվելու ձեռնարկված միջոցներով և ամենայն աջակցություն ենք ցուցաբերելու տուժածներին։ Մենք սգում ենք Թուրքիայի ժողովրդի հետ, մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին և հուսով ենք, որ փլատակների տակ մնացած բոլորը կփրկվեն»,- ասել է Անաստասիա Զոտեևան։