Ատոմը գրավչություն է ձեռք բերում
Բաժանորդագրվեք տեղեկագրին
Բաժանորդագրվել
#273Հունվարի 2024

Ատոմը գրավչություն է ձեռք բերում

վերադառնալ բովանդակությանը

ՄԱԿ-ի կլիմայական ֆորումները անցկացվում են արդեն 28 տարի, բայց միայն երկու տարի առաջ այնտեղ լիակատար սկսեց հնչել ատոմային թեմատիկան: Այժմ ատոմային տեխնոլոգիաները դիտվում են որպես կլիմայական չեզոքության և էներգետիկ անկախության հասնելու միջոցներից մեկը: COP28-ում Ռոսատոմը միացավ միջուկային հզորությունների եռապատկման նախաձեռնությանը, ներկայացրեց իր մշակումներւ փոքր հզորության ատոմակայանների վերին սեգմենտում և ստորագրեց մի շարք համաձայնագրեր:

Մեծ հետաքրքրություն փոքրերի նկատմամբ

Ռոսատոմը СOP-28-ում անցկացրեց ՓՀԱԿ-երի օրը, որտեղ ներկայացրեց այս ոլորտում իր մշակումներն ու լուծումները: Թեև աշխարհում կան փոքր հզորության ատոմային ռեակտորների ավելի քան 70 տարբեր նախագիծ, Ռոսատոմը միակ ընկերությունն է, որը զանգվածաբար արտադրում է փոքր հզորության ռեակտորային կայանքներ և ամբողջ աշխարհով գործընկերներին առաջարկում է փորձված տեխնոլոգիաներ, որոնք տարբերվում են հզորությամբ և կոնֆիգուրացիայով՝ կախված գործածման ոլորտից և ապագա կայանի տեղակայման վայրից։

«Մենք համոզված ենք, որ ատոմային էներգիան անպայման հիմք է դառնալու ցածր ածխածնային հավասարակշռության համար, որին բոլորս ձգտում ենք։ Իսկ փոքր տոմային արտադրությունը, իբրև հուսալի տեխնոլոգիական լուծումներից մեկը, իր արժանի տեղը կզբաղեցնի ապահայի ատոմային էներգետիկայում։ Վստահ եմ, որ փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում Ռոսատոմի առաջարկները արդյունավետ և էկոլոգիապես մաքուր ընտրություն կդառնան այն երկրների համար, որոնք մի շարք պատճառներով նախկինում իրենց համար չեն դիտարկել ատոմային արտադրությունը»,- ասել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, դիմելով հավաքվածներին տեսաուղերձով։

Յակուտիայի մասին վառ մուլտիմեդիա շոուի ժամանակ հյուրերը ծանոթացան Արկտիկայի այս շրջանի բնությանը և նրա ժողովրդի մշակույթին: Յակուտիայում Ռոսատոմը մտադիր է կառուցել Ռուսաստանում առաջին ցամաքային փոքր հզորության ԱԷԿ-ը՝  ՌԻՏՄ-200Ն նորագույն ռեակտորային կայանքով: Կայանը, որը խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը, կառուցվում է հյուսիսային փխրուն էկոհամակարգի նկատմամբ հոգատար վերաբերմունքով։ Նախատեսվում է, որ այս ատոմակայանն իր առաջին էլեկտրաէներգիան կարտադրի 2028 թվականին։

Նշենք, որ ֆորումի օրերին Ռոսատոմը սկսել է Յակուտսկի ՓՀԱԿ-ի համար չժանգոտող պողպատից տարբեր կոնֆիգուրացիաների մասեր արտադրել ՝ ավելի քան 165 տոննա ընդհանուր քաշով։ «Մենք այսօր արդեն մետաղից անում ենք այն, ինչ մյուսները դեռ պլանավորում են»,- նշել է «Ատոմէներգոմաշի» ղեկավար Իգոր Կոտովը։

Բացի վերգետնյա ՓՀԱԿ-ից, ներկայացվել են փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում այլ նախագծեր։ Պևեկում արդեն չորս տարի է, ինչ էլեկտրաէներգիա է մատակարարվում աշխարհի միակ լողացող «Ակադեմիկ Լոմոնոսով» ԱԷԿ-ից։ Այս ընթացքում այն ​​արտադրել է ավելի քան 700 մլն կՎտժ։ ՓՀԱԿ Օրվա հյուրերի համար կազմակերպվել է վիրտուալ շրջայց կայանով:

Մյուս կարևոր նախագիծը՝ Բայմսկու լեռնահարստացուցիչ կոմբինատի համար ՌԻՏՄ-200Մ ռեակտորների վրա հիմնված նոր լողացող ատոմակայանների կառուցումն է։ Սա Չուկոտկայում խոշոր հանքարդյունաբերական ծրագիր է: Նախատեսվում է, որ կայանները կսկսեն էլեկտրաէներգիա մատակարարել 2029 թվականին։

Shelf-M միկրոռեակտորի հիման վրա կկառուցվի կայան՝ Սովինոյե ոսկու հանքավայրին էներգիա մատակարարելու համար։ Այն պետք է ցանցին առաջին էլեկտրաէներգիան մատակարարի 2030 թվականին։

ՓՀԱԿ-ի Օրվան աշխարհի 30 երկրներից ավելի քան 160 հյուր է եկել. սա միջազգային գործընկերների բարձր հետաքրքրության ցուցանիշն է ռուսական փոքր ատոմային գեներացիայի նկատմամբ: Համաշխարհային միջուկային ասոցիացիայի ղեկավար Սամա Բիլբաո-ի-Լեոնը, տարբեր երկրների համապատասխան նախարարությունների և էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ ելույթ ունեցան պանելային քննարկման ժամանակ։ Քննարկման մասնակիցները խոսեցին այն մասին, թե ինչպես փոքր ատոմային էներգետիկան կարող է լուծել տարածաշրջանային և արդյունաբերական զարգացման խնդիրների լայն շրջանակ։

 Եռապատկումը հետևում է

Ռոսատոմը ստորագրել է ատոմային ոլորտի ընկերությունների հայրտարարությունը (Net Zero Nuclear Industry Pledge), որի նպատակն է եռապատկել համաշխարհային միջուկային հզորությունը մինչև 2050 թվականը: Փաստաթուղթը ստորագրել է 140 երկրում գործող 123 կազմակերպություն և ընկերություն։ «Մենք գիտակցում ենք կլիմայի փոփոխության խնդրի լուծման հրատապ անհրաժեշտությունը, իսկ միջուկային էներգիան ապացուցված, արագ և կայուն լուծում է՝ ածխաթթվացման նպատակներին հասնելու համար: Միանալով միջուկային արդյունաբերության ընկերությունների հայտարարությանը, մենք հաստատում ենք մեր հանձնառությունը՝ աշխատելու ազգային կառավարությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ եռապատկելու միջուկային հզորությունները մինչև 2050 թվականը», — ասել է Ռոսատոմի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը (ատոմային ոլորտի ֆինանսավորման նախաձեռնությունների մասին տես «Ատոմին գումար է պետք» բաժնում):

Խիտ աշխատանքային գրաֆիկում

Ռոսատոմի ներկայացուցիչները ռուսական տաղավարում մասնակցել են նիստերին։ Այնտեղ դեկտեմբերի 6-ին անցկացվել է Էներգետիկայի օրը՝ կազմակերպված ՌԴ էներգետիկայի նախարարության կողմից։ Դեկտեմբերի 8-ին Ռոսատոմը տաղավարում անցկացրեց Ատոմի օրը՝ ապագա սերունդների համար: Պետկորպորացիայի թոփ-մենեջերները, ռուս և օտարերկրյա փորձագետները կիսեցին իրենց դիրքորոշումները միջուկային տեխնոլոգիաների դերի վերաբերյալ տարբեր երկրներում էներգետիկ անցման ապահովման գործում։ Դեկտեմբերի 10-ին Ռոսատոմի ներկայացուցիչները մասնակցեցին Կլիմայական քաղաքականության գիտական ​​մոտեցման օրվան, որը կազմակերպվել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ։ Նույն օրը Ռոսատոմի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ Յուրի Օլենինը ելույթ ունեցավ կլիմայական խնդիրների լուծման գործում գիտության դերի մասին պանելային քննարկման ժամանակ։ Պետկորպորացիայի աշխատակիցները ելույթ ունեցան նաև Եգիպտոսի և Թուրքիայի կողմից կազմակերպված քննարկումներին և երիտասարդական ու գենդերային թեմաներով պանելային միջոցառումներին:

Նոր պայմանավորվածություններ

COP28-ի շրջանակներում Ռոսատոմը DP World-ի հետ համաձայնագիր է կնքել համաշխարհային շուկայում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Սա պետ​​կորպորացիայի և ժամանակակից տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների առաջատար մատակարար Դուբայի ընկերության միջև արդեն երկրորդ պայմանագիրն է։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կողմերը մտադիր են ստեղծել միջազգային լոգիստիկ օպերատոր՝ բարելավելու առևտրային փոխանակումը և ստեղծել անխափան տրանսպորտային և լոգիստիկ շղթաներ Ռուսաստանի և միջազգային շուկաներում, առաջին հերթին՝ ԲՐԻՔՍ երկրներում: Աշխատանքները հիմնվելու են Ռուսաստանի լոգիստիկ ենթակառուցվածքի վրա, ներառյալ Հյուսիսային ծովային երթուղին, և Եվրասիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի այլ երկրների վրա:

Ռոսատոմը նաև համաձայնագիր է ստորագրել Eskom (Հարավային Աֆրիկա) պետական ​​էներգետիկ ընկերության հետ՝ Մարդակենտրոն կազմակերպությունների միջազգային դաշինքի շրջանակներում ռազմավարական գործընկերություն հաստատելու վերաբերյալ: Ընկերությունները կմիավորեն ուժերը համատեղ նախագծերի և նախաձեռնությունների իրականացման համար և կհամակարգեն գործունեությունը անձնակազմի վերապատրաստման համար մարդակենտրոն մոտեցման մշակման ուղղությամբ: